«Ամառային ընթերցանություն»

«Ամառային ընթերցանություն»

amar-banner
«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրն ամռան ընթացքում առաջարկում է ընթերցել և փոխանակել շուրջ երեք տասնյակ գրքեր՝ գնելով դրանցից ընդամենը մեկը: Ծրագրում ընդգրկված են նոր հրատարակություններ՝ դասական և ժամանակակից գրականության, համաշխարհային և հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունների: «Ամառային ընթերցանության» ամիսներին տեղի կունենան գրքերի քննարկումներ, գրական և թատերական միջոցառումներ, որոնց հատուկ մասնակիցները կլինեն ծրագրի ընթերցողները:
Միջոցառումներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընթերցողը կարող է անվճար փոխանակել գրքերը ցանկացած գրախանութում, ուր տեղադրված են «Ամառային ընթերցանություն» տնակ-գրապահարանները: Ամռան ընթացքում՝ ցանկացած օր, կարելի է վերադառնալ գրքերի տնակի մոտ և փոխանակել գիրքը: Միանալով այս տարվա ծրագրին՝ «Ամառային ընթերցանություն-2014»-ի մասնակիցները կստանան հատուկ նվեր՝ «Ընթերցողի օրագիր» գունազարդ գիրք-տետրը: Դրա համար անհրաժեշտ է հանձնել նախորդ տարվա քարտը ծրագրին մասնակից գրախանութում:

«Ամառային ընթերցանություն-2015»-ը կտևի երեք ամիս՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:

1557 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>