Անահիտ Հայրապետյանը ծնվել է 1981թ. մայիսի 26-ին: Ինը տարի համակարգչային տեխնոլոգիաներ սովորելուց հետո, որոշեց դառնալ ֆոտոլրագրող: 2005-2006-ին սովորել է World Press Photo-ի և Կովկասյան Ինստիտուտուտի ֆոտոլրագրության բաժնում: 2009-2010 ֆոտոլրագրություն է սովորել Դանիայում: Աշխատել է National Gegraphic Traveler (Հայաստան), Eurasianet.org, Armenianow.com, ամսագրերում: 2006-ին արժանացել է Հայաստանի Նախագահի Երիտասարդական մրցանակին, իսկ 2008-ին Սև Ծով և Կովկաս մրցութի (Ֆոտովիզա փառատոն) հաղթող է ճանաչվել: 2009-ին եղել է ֆրանսիական Photoquai փառատոնի մասնակից: Պատկեր ֆոտո գործակալության հետ համատեղ մասնակցել է Մերհաբարև 2005/2008, Երեխաները Լիբանանի պատերազմի զոհեր 2006, նախագծերին: 2012-ին եղել է միջազգային Մարի Քլեյր միջազգային ֆոտոմրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներից: Տպագրել է երկու բանաստեղծական ժողովածուներ «Բանաստեղծություններ», 2002 և «Թաբու», 2005: Բանաստեղծությունները տպագրվել են Գրեթերթ, Բնագիր, Ինքնագիր, Ակտուալ Ա, Գրանիշ ամսագրերում: «Թաբուն» արժանացել է «Իռեն Գյուլնազարյան» հիմնադրամի և ՀԳՄ մրցանակի: Թարգմանվել է անգլերեն, թուրքերեն, իսլանդերեն, սերբերեն և այլ լեզուներով: Եղել է «Գրականության ցերեկները և գիշերները», Ռումինիա, 2010, Վորդ Էքսպրես – գրական ճամփորդության մասնակից գրողներից մեկը:
______________________________________________________
Անահիտ Հայրապետյանի պաշտոնական կայքը