Արփինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արփինե Վարդանյան
***
Ինչ լավ է, որ կա…
Քամին զգուշորեն
Նկարում է քո ուրվականը պատերին,
Հետո ինձ հուշում տողեր:

***
Ես հիմա ազատվել եմ իմ
Շուրթերը կապող շղթաներից,
Ոնց եմ կարողանում քեզ
Այդքան շնչել, չհագենալ:

***
Հիմա թռչունները
Ինձ հետ են բանաստեղծություն գրում
Չխախտեմ հևքը ծիրանաբույր երեկոյի,
Եթե դու ներել գիտես,
Իմ խենթությունները բոլոր,
Ապա ինչի համար է այս
Տրտմությունը՝ երկնքից կախված՝
Իմ սրտի ցավի հետ ներդաշնակ:

***
Ես ուրիշ աշուն եմ
Ինձ համար նկարել:
Դժվար է սակայն միևնույն ժամանակ
Հեշտ նրա համար,
ով չի վախենում անսպասելի
Տեղացող անձրևից:
Աշուն, տուր ինձ բացվող առագաստը:

***
Ես կամ իբրև բանաաստեղծություն
Առօրյայի մեջ,
Քնկոտ կատվի պես՝ երկայնքով փռված:

181 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>