ԱՓՍՈՍ ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ / Արքմենիկ Նիկողոսյան

Արքմենիկ Նիկողոսյան
Լուսանկարը` Վիկա Չեմբարցևայի

Հա­րա­բե­րութ­յան տե­սակ­ներ ու ձ­ևեր կան, որ այդ­պես էլ ի­րար չեն հան­դուր­ժում, թե­պետ ա­մե­նից շատ հենց դրանց պա­րա­գա­յում է հա­րա­բե­րում աս­վա­ծը կա­յա­նում: Գրողն այդ­պես էլ չի հան­դուր­ժում կյան­քը, ի­րա­կա­նութ­յու­նը, ա­նընդ­հատ ձգտում է յու­րո­վի տես­նել այն, ձ­ևա­փո­խել է ու­զում, ու երևի այդ պատ­ճա­ռով է կյան­քը չի սի­րում գրո­ղին:
Գրաքն­նա­դատն այդ­պես էլ չի հան­դուր­ժում գրո­ղին, նա կար­ծես թե ի սկզբա­նե տե­սել է կա­տար­յա­լը, ու երևի ճիշտ է հայտ­նի ա­սույ­թը՝ յու­րա­քանչ­յուր քննա­դատ չկա­յա­ցած գրող է՝ բայց ոչ հեգ­նա­կան, այլ կա­տար­յա­լը տե­սա­ծի ի­մաս­տով, ու նա՝ քննա­դա­տը  ա­նընդ­հատ ձգտում է ուղ­ղոր­դել գրա­կա­նութ­յու­նը դե­պի այն վայ­րերն, ուր ին­քը ե­ղել է, ու երևի այդ պատ­ճա­ռով է, որ գրո­ղը չի սի­րում գրաքն­նա­դա­տին:
Ու այդ­պես՝ գրո­ղը չի նե­րում քննա­դա­տին ի­րեն մեկ­նա­բա­նե­լու հա­մար, ճիշտ այն­պես՝ ինչ­պես կյան­քը չի նե­րում գրո­ղին իր մեկ­նա­բա­նութ­յու­նը: Ու այդ­պես՝ նրանք միշտ ի­րար չհան­դուր­ժե­լով ու չսի­րե­լով մշտա­պես հա­րա­բեր­վում են, ա­ռանց ի­րար ուղ­ղա­կի գո­յութ­յուն չու­նեն, ինչ­պես չարն ու բա­րին, եր­կինքն ու եր­կի­րը, դժոխքն ու դրախ­տը…
Ու այս հա­րա­բե­րու­մի մեջ ա­մե­նից հե­տաքր­քիրն այն է, որ ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում մո­ռաց­վում է կյան­քը՝ հիշ­վե­լով միայն ըստ գրա­կա­նութ­յան պատ­կեր­վա­ծի, ու ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում մո­ռաց­վում է գրաքն­նա­դա­տը՝ հիշ­վե­լով միայն այս կամ այն գրո­ղի ու ստեղ­ծա­գոր­ծութ­յան ա­ռի­թով…
Հայ ի­րա­կա­նութ­յան մեջ գրո­ղի ու քննա­դա­տի հան­դի­պադր­ման գե­ղա­գի­տա­կան-ստեղ­ծա­բա­նա­կան-մշա­կու­թա­բա­նա­կան պա­րագր­կում­նե­րով ըստ պատ­շա­ճի վեր­լու­ծում­ներ բա­ցա­ռիկ քիչ կան, ու այդ բա­ցա­ռիկ քի­չութ­յունն էլ բե­րել է հատ­կա­պես գրաքն­նա­դա­տի դե­րի ու ա­րար­քի ըն­կա­լու­մի, վե­րա­բեր­մուն­քի, գնա­հա­տու­մի թյուր ու զա­վեշ­տա­լի ըն­կա­լում­նե­րի: Խորհր­դա­յին տա­րի­նե­րին «ռե­ժիմ» կոչ­վա­ծը ինչ-որ կերպ ա­պա­հո­վում էր նոր­մալ հա­րա­բե­րու­մի պատ­րանք: Բայց հատ­կա­պես ան­կա­խութ­յան շրջա­նում գրող-քննա­դատ հա­րա­բե­րու­մի մա­կար­դա­կը վե­րած­վեց շու­կա­յա­կա­նի, ու Հրանտ Մաթևոս­յա­նի՝ 1990-ա­կան­նե­րի սկզբին ար­տա­հայ­տած տագ­նա­պը գնա­լով ա­հագ­նա­նում է՝ «Ե­րեկ­վա պե­տա­կա­նութ­յան պայ­ման­նե­րում ա­ռա­ջա­ցած պրո­ֆե­սիո­նալ գրաքն­նա­դա­տութ­յան իշ­խող բար­ձունքն ենք կորց­նում, հա­մա­կար­գը ցրիվ է գա­լիս, «շկո­լա» ենք կորց­նում, գի­տա­կան մա­կար­դակ, մտքի ռե­ժիմ: Ու­ժեղ­նե­րը գրա­կա­նութ­յուն ստեղ­ծում են և ի­րենց ճա­նա­պարհն էլ կբա­ցեն ու հրա­պա­րակ կգան: Ափ­սոս գրաքն­նա­դա­տութ­յու­նը: Գրաքն­նա­դա­տութ­յու­նը պետք է վար­ձատր­վի, պետք է պե­տա­կա­նո­րեն խրա­խուս­վի»:
Հստակ ար­ժե­հա­մա­կար­գի բա­ցա­կա­յութ­յու­նը ար­ժեզր­կեց քննա­դա­տի խոս­քը, հա­յաս­տան­յան գրա­կան տա­րա­ծութ­յան մեջ գրաքն­նա­դա­տութ­յու­նը, ինչ­քան էլ ի­րեն դրս­ևո­րեց, ինչ­քան էլ իր գործն ա­րեց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չըն­կալ­վեց այն ա­ռա­քե­լութ­յամբ, որ ի­րենն էր, ու գրաքն­նա­դատն էլ չըն­կալ­վեց այն ճիգ ու ջան­քով, որ ի­րենն էր, այլ մնաց որ­պես կար­ծիք հայտ­նող, գո­վեստ հնչեց­նող կամ պար­սա­վանք թա­փող մե­կը, որն այդ կերպ իր բա­րե­կամ­նե­րին, ըն­կեր­նե­րին, թայ­ֆա­կից­նե­րին, թշնա­մի­նե­րին, չու­զող­նե­րին է ի ցույց դնում: Ու գրո­ղը լավ քննա­դատ հոր­ջոր­ջեց նրան, ով իր մա­սին գրում էր, ու վատ քննա­դատ հոր­ջոր­ջեց նրան, ով իր մա­սին չէր գրում, ա­վե­լին՝ ով իր թշնա­մու մա­սին էր գրում…
Անձ­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պարզ­ման, ա­նա­ռողջ մթնո­լոր­տի, հա­վակ­նոտ մի­ջա­կութ­յուն­նե­րի ա­ռա­ջա­մար­տի­կութ­յան դժվար պայ­ման­նե­րում Գրի­գոր Հա­կոբ­յա­նի ու Սեյ­րան Գրի­գոր­յա­նի պես տա­ղան­դա­վոր մար­դիկ հե­ռա­ցան գրաքն­նա­դա­տութ­յու­նից՝ քա­նի՞սը չտե­սան նրանց հե­ռա­նա­լը, քա­նի՞սը լսե­ցին նրանց լռութ­յու­նը, քա­նի՞սը ափ­սո­սա­ցին…
Ու հա­կա­ռակ բո­լո­րի մռայլ կան­խա­տե­սում­նե­րի՝ ե­րի­տա­սարդ ու տա­ղան­դա­վոր գրաքն­նա­դատ­ներ աս­պա­րեզ ե­կան, հա­վա­տա­վո­րի ջան­քով, գրա­կա­նութ­յան սի­րով.  քա­նի՞սը ու­րա­խա­ցան, քա­նի՞սը քա­ջա­լե­րե­ցին, ընդ­հա­կա­ռա­կը՝ իբր չնկա­տե­ցին, իբր ար­հա­մար­հե­ցին, դեռ շուտ է ա­սա­ցին…
Ու եր­կու դեպ­քում էլ ի­րենց մա­սին նրանց խոս­քի թա­քուն ու ջեր­մե­ռանդ սպա­սու­մով…
Ու տնա­բույծ և ձեռ­նա­սուն «գրաքն­նա­դատ­ներ» աս­պա­րեզ ե­կան, որ է՜լ­ ա­վե­լի ար­ժեզր­կե­ցին քննա­դա­տի խոս­քը, մղե­ցին Լ­ևոն Խե­չո­յա­նին «Գրաքն­նա­դա­տի կար­ծիքն ա­վե­լի շատ հե­ռու է ինձ­նից, քան մո­տիկ, ա­վե­լի շատ նա իր ու­ղե­ղում թա­փա­ռող մտքե­րի հետևից է գնում, քան` իմ մտահ­ղաց­ման» ար­դեն, ցա­վոք, թ­ևա­վոր դար­ձող միտքն հնչեց­նել: Ու մի­ջակ գրո­ղին, ա­վաղ, ձեռն­տու է այս ա­մե­նա­թող վի­ճա­կը, ար­ժեզրկ­ված խոս­քի պայ­ման­նե­րում յու­րա­քանչ­յու­րի խոսքն է ար­ժե­քա­վոր…
Պաշ­տոն ու ազ­դե­ցութ­յուն ու­նե­ցող ո­րոշ գրող­ներ եր­բեմն նաև ազ­նիվ­նե­րին գայ­թակ­ղե­ցին, փող ու­նե­ցող­նե­րը մրցա­նակ­նե­րի ան­վան տակ քննա­դատ­նե­րին կա­շա­ռե­ցին, ու, ա­վաղ, ա­վաղ, ա­վաղ, ի­րենց ու մյուս­նե­րի գրա­կա­նութ­յու­նը դրա­նով չա­փան­շե­ցին, հա­վա­տա­ցին ու հա­վա­տաց­րին, ա­վաղ…
Ափ­սոս գրաքն­նա­դա­տութ­յու­նը…
Ու գրո­ղը քննա­դա­տի հետ բա­նա­վի­ճե­լը ա­նի­մաստ հա­մա­րեց, նրան ար­հա­մար­հեց, գրածն ար­հա­մար­հեց, ու ա­վե­լի զար­հու­րե­լի է այն, որ այդ ար­հա­մար­հան­քը չտես­նե­լով՝ գրաքն­նա­դատ­ներն են ի­րար ար­հա­մար­հել սկսել, ի­րենց գո­վեր­գած գրող­նե­րի՝ ի­րենց հաս­ցեին ուղղ­ված գո­վեստ­նե­րից ոգևոր­ված…
…ու ե­թե 19-րդ ­դա­րում Վիկ­տոր Հյու­գոն տագ­նա­պե­լով տագ­նա­պում էր, թե տպագ­րութ­յան գյու­տը կսպա­նի ճար­տա­րա­պե­տութ­յու­նը, այդ­պի­սի տագ­նապ այ­սօր իմ մեջ է ու օ­րե­ցօր ա­վե­լի է ա­հագ­նա­նում, ու թեև Հրան­տին պի­տի կրկնեմ՝ «Ափ­սոս գրաքն­նա­դա­տութ­յու­նը», բայց նրա պես այդ ափ­սո­սութ­յու­նը չպի­տի կա­պեմ հա­մա­կար­գի փլուզ­ման հետ, չպի­տի ա­վա­ղեմ, որ «գրաքն­նա­դա­տութ­յու­նը պի­տի վար­ձատր­վի, պե­տա­կա­նո­րեն պետք է խրա­խուս­վի», պի­տի ցա­վով ա­սեմ, որ դա էլ չի փրկի, ո­րով­հետև ա­վե­լի մեծ վտանգ եմ տես­նում, գրաքն­նա­դա­տութ­յան՝ իր բուն ի­մաս­տով, ան­պետ­քութ­յունն եմ այ­սօր զգում…
…­ ո­րով­հետև Ֆեյս­բուքն ու մյուս սո­ցիա­լա­կան տա­րա­ծութ­յուն­նե­րը, «քո­մեն­թե­լու» սան­ձար­ձա­կութ­յու­նը կսպա­նի գրաքն­նա­դա­տութ­յու­նը, ե­թե ար­դեն իսկ չի սպա­նել:
Քննա­դա­տի մեծ դիա­լոգն այդ­պես էլ չի կա­յա­նում, ու այ­սու­հետ երևի չի էլ կա­յա­նա: Ո­րով­հետև ի՞նչ­ էր գրո­ղի ու­զա­ծը. էն գո­վես­տի խոս­քը, որ հնչեց­նում ես իր մա­սին բա­նա­վոր, ան­պայ­ման գրա­վոր հնչեց­նես, որ նախ՝ ա­սա­ծիցդ ետ չկանգ­նես հան­կարծ, և ա­պա՝ որ այդ մա­սին աշ­խարհն ի­մա­նա: Ֆեյս­բու­քում ու այ­լուր քո­մենթ­նե­րը ե­կել են փո­խա­րի­նե­լու այդ ա­մե­նին: Գրա­վոր, փաս­տա­ցի խոսք է՝ աշ­խարհն է տես­նում:
Ու, ա­վաղ, նույն Ֆեյս­բու­քում գրաքն­նա­դա­տի ու «պադ­յեզդ­ցի» տղա­յի, աղջ­կա, հարևա­նի քո­մենթ ու լայք կոչ­վա­ծը գրո­ղի հա­մար ար­դեն նույնն են ու նույ­նար­ժեք են, կարևո­րը քա­նակն է, ու քա­նա­կը պար­ծե­նա­լու ա­ռիթ է…
Ու, ցա­վոք, շատ քչե­րի մեջ այն գի­տակ­ցութ­յու­նը կա, որ դա ըն­դա­մե­նը մրցակ­ցութ­յու­նը, որ­տեղ ոչ միայն գրաքն­նա­դատն է ան­տես­ված, այլև ի­րենց իսկ գրա­ծը…
Ու ես, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մի փոք­րիկ լա­վա­տե­սութ­յամբ ու­զում եմ հու­սալ, որ այդ շատ քչե­րի գի­տակ­ցութ­յու­նը վաղ­վա մեր ընդ­հա­նուր գրա­կան դաշ­տի գի­տակ­ցութ­յունն է լի­նե­լու, ու ճահ­ճից դուրս գա­լու ջանքն ու ճի­գը պայ­մա­նա­վո­րո­ղը…
Մյուս­նե­րը թող շա­րու­նա­կեն մրցակ­ցել, գրո­ղը տա­նի…
Բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ափ­սոս գրաքն­նա­դա­տութ­յու­նը…

Տպագրվել է Գրեթերթ, 2012, թիվ 4

6563 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>