ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ / «Ենոքի աչքը»

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ / Ենոքի աչքըԵթե Գուրգեն Խանջյանի նախորդ վեպերի ողերը մարդիկ էին, ովքեր տուն էին ուզում գնալ, այսօր արդեն բազմաթիվ հարցեր ճշտած` «Ենոքի աչքը» վերադարձնում է մարդկանց: Վերադարձի երկու տեսակներով, մատուցվող ճանապարհներով` Գոռն ու Խալը, և Գրոֆոն, Ուման, Ենոքը, Ջիվանը, Արուսը. բոլորն էլ` անմեղսագիտակ: Գոռն ու Խալը` գողացված-վերադարձված, Գրոֆոն` խարիզմատիկ, Ուման` անհաշտ, Ենոքը` սպիտակ կառքով, հայրը` լողալով. կրկին բոլորն անմեղսագիտակ, որովհետև մեռնողներն առհասարակ ունակ են հարազատության զգացում ներշնչելու, որովհետև երեխաներն ու մեռնողները հեքիաթներին նույն կերպ են հավատում և նույն կերպ էլ ամփոփվում են հողի տակ` բոժոժի պես:

Մարդ է խեղդվել: Մտապատկերում նախ ջութակը, հետո սարքովի ժպիտը, հետո ծովից հանելը, ափ շպրտելը, փորին սեղմելը, բերանից ջուր պզզացնելը, քաշել-քաշքշելը, գլխարկը ձեռքին, գլուխը կախ երազով խեղդվելը. ու վերջ, է՛լ հետ չեկավ: Վեպի մեղքը, խիղճը, անմեղի գիտակցությունը:
«Ինձ համար փուլային գիրք է,- ասում է Խանջյանը,- որովհետև ժամանակ առ ժամանակ ստուգում եմ իմ վերաբերմունքը ճանաչողությանս նկատմամբ: Մարդու ճանաչողության, գոյաբանության խնդիր է»: Ենոքի ապակյա աչքի սառը հայացքը ամբողջ վեպի ընթացքում մետաֆորիկ գնում-գալիս է, ճաճանչում, փայլատակում է թափանցող արևի լուսաշեղբով, հմայում, խոսում, սարսափեցնում:
Անպայման պետք է կարդալ:

Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

2591 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>