ԳՐԵն մամուլում
http://www.yerkir.am/am/news/41029.htm
Հայ և համաշխարհային իրականության մեջ բազմաթիվ մշակութային իրադարձություններ կան, փառատոններ կան, մրցանակաբաշխություններ կան՝ մեծ ու փոքր նվերներով, շքեղ ու ոչ այնքան, պաշտոնական ու գեղարվեստական, լուրջ ու անլուրջ… ու դրանց կողքին կա նաև «Գրեթերթի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Դրանց կողքին կան գրականությամբ ապրող, գրականություն սիրող երիտասարդներ, որ հավաքվում են ՀԳՄ-ում, ժպտում, կատակում, առանց պաթետիզմի ու պաշտոնականության իրար համար քվեարկում, մրցանակներ՝ գրքեր են հանձնում, այս կամ այն հարցում միմյանց հետ համաձայնում կամ ոչ, հեռանում ուրախ ու ոչ այնքան…
http://aysor.am/am/news/2012/12/26/gurgen-khanjyan/
Արձակի բնագավառում մրցանակ է ստացել Գրիգը «Պուճուր մարդը» ստեղծագործության համար, պոեզիայի բնագավառում՝ Մանե Գրիգորյանը՝ «Բանաստեղծական շարքի» համար, գրաքննադատություն անվանակարգում մրցանակ է ստացել Անի Հովնանյանը «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ» հոդվածի համար, հրապարակախոսություն և էսսե անվանակարգում՝գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը «Ափսոս գրաքննադատությունը» հոդվածի համար, թարգմանություն անվանակարգում` Անի Հակոբյան, Չ. Բուկովսկի «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» պատմվածքի համար:
http://cultural.am/hy/norutyunner/lurer/greterti-mrcanakabashxuatyuny
«Գրեթերթ» ամենամյա մրցանակը տրվում է այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության (ակնարկ, էսսե) և գրաքննադատության համար: Մրցանակակիրներն ընտրվում են հեղինակների և ընթերցողների կողմից` փակ քվեարկությամբ: Իսկ «Գրեթերթի» մրցանակները արժեքավոր գրքեր են:
Leave a Reply