Դեն Բրաունի «ԻՆՖԵՌՆՈ» գրքի շնորհանդես

12314724_1027855113931316_7833198355347654560_o
«Զանգակ» հրատարակչությունը սիրով հրավիրում է հանրահայտ գրող Դեն Բրաունի
«ԻՆՖԵՌՆՈ» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին` ժամը 17:00-ին,
«Զանգակ» գրատանը (հասցեն` Կոմիտասի 49/2):
Դեն Բրաունի 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված ժամանակակից
թրիլլերը՝ «Ինֆեռնոն» հայ ընթերցողին է ներկայանում Վահե Արսենի թարգմանությամբ: Վեպը
կարճ ժամանակահատվածում դարձավ «USA TODAY»-ի թիվ 1 բեսթսելլերը: Գրողի առաջին
վեպը՝ «Դա Վինչիի ծածկագիրը» ամենաընթերցվողներից էր աշխարհում և բեսթսելլեր էր
հռչակվել 2004 թ. և 2006 թ.:
Գրքի համառոտ նկարագիրը:
«Դժոխքը»՝ «Ինֆեռնոն», ֆլորենտացի մեծագույն բանաստեղծ Դանտե Ալիգիերիի
«Աստվածային կատակերգության» առաջին մասն է: Այն ոգեշնչել է ամերիկացի գրողին`
ստեղծելու գերարագ զարգացող սյուժեով ժամանակակից թրիլլեր՝ լի կոդավորումներով ոչ
միայն Ալիգիերիի գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն
վարպետների կտավներում: Դանտե Ալիգիերիի մահվան դիմակի վրա թողնված խորհրդավոր
ուղերձները, որոնք կարող են հասկանալ միայն «Աստվածային կատակերգության»
գիտակները, առաջնորդում են գրքի հերոսներին դեպի Ֆլորենցիա և Վենետիկ, բայց
հանգուցալուծվում են Կոստանդնուպոլսում՝ Ստամբուլում:
Դեն Բրաունի համառոտ կենսագրությունը
Դեն Բրաունը (1964) ամերիկացի հանրահայտ գրող է, ում համաշխարհային ճանաչում է բերել
«Դա Վինչիի ծածկագիրը» (2003) թրիլլերը: Վեպի գլխավոր հերոսը՝ սիմվոլագիտության
պրոֆեսոր Ռոբերթ Լենգդոնը, ընթերցողին հանդիպում է նաև հեղինակի «Հրեշտակներ և
դևեր» «Կորսված խորհրդանիշը» և «Ինֆեռնո» վեպերում: Խորհրդանշանների, ծածկագրերի,
արվեստի, դավադրության տեսությունների և քրիստոնեության նկատմամբ Բրաունի
հետաքրքրությունը գալիս է դեռևս մանկությունից: Տոնական օրերին Բրաուն ընտանիքի
երեխաներն իրենց մաթեմատիկոս հոր կազմած քարտեզներով ուղևորվում էին նվեր-գանձեր
որոնելու: Հետագայում անհայտ աշխարհների որոնումներն ու քողարկված գաղտնիքների
բացահայտումները դառնում են Բրաունի վեպերի սյուժեների առանցքը:

1262 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>