ՄԵՐՐԻ ՄԿՐՏՉՅԱՆ / ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃ

(հատված)
Ինչու արեգակ, մայիսյան օրվա մեջ
Դու իմ ծաղկանց ծաղիկ,
դու ինձ չես գոհացնում
Ես ի՞նչ գիտեմ առավել վեհ
Ֆ .Հ

Սարերի օրեր:
Գետնի խոնավությունից մարմինս ծաղկեց: Հայտնության տոն էր: Սովորույթի ուժը կանխում էր հսկել մանուկին, ով պետք է որ երբեք չմեծանար: Որ մեր խնդիրը անվերջ իրերի կողքին չկանգնելն է՝ ակնկալելով մոտիկություններ և ստեղծելով դրանք բնազդներով, որոնք հենց այդ իրերն են սերմանել մեր մեջ և հեռացրել են մեզ, և իրենք մնացել մեր կողքին:
Ձմեռվա մասին խոսելիս նե սայթաքեց կիսալույս բառը, որի միջով անցնող ձյունն էր վերհիշել, և ես հուզվեցի ներա անհիմն գեղեցկությունից, որն ինձ այդպես տարավ:
Այդպես էր: Իմ բոլոր կրքերը դիմագծերի թովչանքն էին ողջ, որին ես սիրահարվում էի դատարկ:
Ծառի կեղևի անհարթությունը տպվել էր ներա այտին, որով սեղմվել ու հենված սպասում էր ինձ. և հասա և կանգնեցի ներա կողքին, և դու իմ սիրտը գիտես- դրա համար ավելորդ չեմ ասում ասացի, և Ցինան ձեռքը կարմիր այտի վրայով տարավ, և հոգատարությունդ մի կողմ դիր ասաց,- քանզի այդպես չէ:
Ցինան մեծ բլուզի մեջ անիրական դարձած, ակնակապիճներից դուրս պայթող այդ ինչ գույն բիբերով, չորացած գուղձի պես ճաքճքված շուրթերով, որի անկյունագծերը խորը թաղված էին բերանի մեջ, ընդարձակ ճակատի լուսախանձ աղվամազով- փայլում էր ծառի կողքին, որի փշոտ տերևները տրորեց մատներով և հոտ առավ- աչքերից հոգին թափեց:
Ես վազում եմ, վազում եմ, ես ամաչում եմ հիմա: Զարդի կոճակը բացվեց ու ընկավ իմ վրայից:

601 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>