Շեքսպիրի «Լիր արքա» գրքի շնորհանդեսը

965881_1037410969642397_6838519259353804596_o
Շեքսպիրի «Լիր արքա»-ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ: Թարգմանությունը կատարել և առաջաբանն ու ծանոթագրությունները հեղինակել է թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Արամ Թոփչյանը:

«Լիր արքա»-ն առաջին անգամ տպագրվել է 1608 թ. Լոնդոնում և արդեն 400 տարի շարունակում է մնալ թատերագետների ու գրականագետների ուշադրության կենտրոնում: Հետաքրքրությունը այս բացառիկ ստեղծագործության նկատմամբ տարիների հետ չի նվազում և այն նորանոր հրատարակություններ ու բեմադրություններ է ունենում ամբողջ աշխարհում:

Տարբեր տարիներին «Լիր արքա»-ն հայերեն են թարգմանել Ստեփան Մալխասյանցը (1888), Հովհաննես Խան Մասեհյանը (1898) եւ Խաչիկ Դաշտենցը (1964): Շեքսպիրի գլուխգործոցը համարվող այս ողբերգությունը 19-րդ դարի վերջից սկսած իր մնայուն տեղն է գրավում հայկական թատրոնների խաղացանկերում: Իրենց տպավորիչ դերակատարումներով Լիր արքայի կերպարը մարմնավորել են հայ թատրոնի այնպիսի մեծություններ ինչպիսիք են՝ Պետրոս Ադամյանը և Վահրամ Փափազյանը: Ողբերգության արդիականության մասին թարգմանիչ Ա. Թոփչյանը գրում է. «Իսկ մեր օրերում, երբ աշխարհի տարբեր ծագերում մի նոր թափով բարգավաճում են բռնապետական ու օլիգարխիական վարչակարգեր, երբ արդարության ոտնահարումը և ուժի անթաքույց ու լկտի կիրառումը հասնում է հրեշավոր չափերի, և «կարիքավոր, մերկ թշվառների» բազմահազարանոց ամբոխներ են ներխուժում Եվրոպա` պայծառ ապագայի ակնկալիքով, «Լիր արքա»-ի ասելիքը ձեռք է բերում էլ ավելի արդիական հնչողություն»:

«Զանգակ» գրատան հասցեն է՝ Կոմիտասի 49/2

Հեռ. 010232528

www.zangak.am

1368 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>