Շնորհանդես. Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ»

10968542_436096463211623_1988450140276274404_n

«Գրեթերթ» հրատարակչությունը սիրով հրավիրում է Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ» գրքի շնորհանդեսին:
Շնորհանդեսը կկայանա փետրվարի 5-ին, ժամը 17.00-ին, Ականաթ սրճարանում (Կողբացի 28):

Անոտացիա. Հեղինակի երևակայության պարբերական վերթևումները ամենևին չեն կտրում նրա պատմվածքներն իրականությունից, հակառակը՝ բազում տեսանկյունների ու գույների ոսպնյակի տակ առած, կարծես ավելի ցցուն են երևակում այն: Նառա Վարդանյանի ստեղծագործությունը սրտի կարդիոգրամի պես վետվետում է իրականի և երևակայականի միջև, փնտրում, տնտղում, զննում մե՛րթ վարից, մե՛րթ վերից, և ոչ ոք չի խուսափում այդ մանրամասնորեն դիտարկող հայացքից. բոլորն այստեղ են՝ մարդ, բնություն, տիեզերք, կյանք, մահ, հայրենիք, պատերազմ, խաղաղություն… մե՛րթ տեսնող-արձագանքողի գրաֆիկական ճշգրտությամբ, մե՛րթ երազող-կարոտողի տաք քնքշությամբ:

Գիրքը տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ

1495 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>