ՎԱՀԷ ԱՐՍԵՆ

Վահե Արսեն
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Ի սկզբանԷ Էին…
միաժամանակ…
նորից միաժամանակ…
մի ժամանակ նորից…
նորից մի է ժամանակը…
Է…
ի սկզբանԷ…
Նա ու Նե…

մարմինների վերջնակծկումից հետո
բանը լռեց…
Նա-ի մարմնի վերջնակծկումից հետո
լռեց Նե-ն…
Նա միշտ էր լուռ…
Նա-ի մարմնի վերջնակծկումից հետո
ներսը դատարկ էր, քանզի
մինչ այդ ինչ-որ մի օր լռել էր Նե-ի մարմնի
վերջնակծկումից հետո…

Նե-ի հայացքը առաստաղն էր խարխափում….
Նե-ն տարրալուծվել էր լռությանը, քանզի
լիքն էր…
լիքն էր արդեն…
արդեն Էր…
Էր…

կամ նԷր էր…
ներսում…
Նա-ի ներսում…
Տերն էր…
տրվել էր…
Էր…

մարմինների վերջնակծկումից հետո
միալռություն էր…
լռություն իրար ներսում…
համրության նման անխոսություն…
անխոսք համրություն,
որ բառի բացակայություն է…
Է…
կամ Էր…
կամ Էին…
մերկ էին… բառերից…
անդին…
վերջում` բան-ազուրկ…

Ի սկզբանԷ էին միայն…

իսկ Վերջում…
վերջնակծկումից հետո
ազատ…
ան-Բան…
խոսքալուռ…
մտքալուռ…
Բանալուռ…

Կեղեւեքում
կեղեքում…
կեղևից դուրս…
կեղևում ”
կեղևեքում…

մեկը…
երկուսը…
մեկը երկուսում…
ու ևս մեկը մեկում ”
երկատում…

բարձունք…

պրկում…
պրկանքներում ”
ձնարձակում…
ու անկումի մեջ ”
դատարկության ձգողություն…
ձնծաղիկի տեղ ջղաձգում
սառցունքներում…

Կեսբաժակ
…երբ դու կոտրեցիր իմ սիրելի կավե բաժակը,
չնայած այն չէր կոտրվել ամբողջությամբ՝
ընդամենը կեսն էր առանձնացել…

” ես հասկացա,
որ բաժակը չի եղել երբեք…
այն միշտ չկա…

Լիցքաթափություն
հասցեազուրկ մտքերի պես
ձեռքերս լցրի
գրպաններս…

թաքցրի անհեթեթն իմ…
անհեթեթն ինձ…
անհայտացրի…

…անհայտացրիվ անդունդի նման,
իրերի պես իրական մի անհայտ,
որ շարժվում է՝
ձեռքերի թևաթափում ու
տերևաթափ…
… ” Դու ասացիր…

շարժական մի անդունդ…
անդունդներ…
ինք-երից անկախ մի անդունդ,
որ միշտ քեզ հետ է…

Մորուսյալ հրացանակիր
դու կրկին սառն ես թեյում,
ու ցրում գրիչդ հարևան սեղանի
դեռատի աղջկա մտապատկերում…
… ” Դու ասացիր:

Արևի թարթումները մեզ
տանիքներ են դառնում…
ստվերն իջնում է…
դառն է…
դառնաղի…
համն է…

դեռատի մի հասցե
որ հասցնում է ինձ ”
” իր անդունդին…
… ” Դու ասացիր…

խորթ է ու խոնավ…
ու խավարում խոնարհ…
խարխափումի մեջ ”
խենթի խարդախում ու
խարդավանք…

ու կրկին օտար ենք թափվում
գրպաններիս մեջ…

Սրի՛ր անկյունը
Հայտնի չորս կողմ,
և որ կողմ էլ նայես ” փակվող վանդակաճաղ է…
” ձայն երկաթի, որ չի վերափոխվում լռության…
անէության…

ձյան փխրուն շերտի տակ արյուն է հոսում ”
փողոցի երակն է կտրվել…
խաչված փայտի տակ արյուն է հոսում ”
փայտի երակն է կտրվել…

լսվող լռությունից անդին…
ամբոխը հրճվեց կաթկթող արյամբ ”
ու շունչ քաշեց` թեթևացած…
հռոմեացի մի զինվոր քաջ գտնվեց մյուս զինվորներից…

դարեր հետո այդ Արյունը կորցնելով ”
մենք կկտրենք մեր երակները ու կամուրջները
մեզ կընկերանան…

սրի՛ր անկյունդ, և կողմերը կշատանան…
բայց ամեն կողմում փակվող վանդակաճաղ է…

ԲարձիթողԴ Էմ…
համրաձայն եմ…
ԲարձիթողԴ Էմ…
պրկվում են թիթեղները խլության…
խարխլումից անդին ձայն լռումի ”
բայց ոչ լռության….
ողնաշարս մերկ մտրակվում է հողին…
գալարվում մարմնիս ներսում…
մարմնից անկախ…
լքվում առ անկումը խնձորի՝
Իմ համրաձայնն Էմ…

Այտը կարմրաթուշ այտուցված է…
Այտն` ապտակումի հետևանք…
թե կարող ես,
և ոչ` կարելին է
Քո ԲարձիթողԴ Էմ…

Միակ շարժվողը…
Երբ դու հիվանդանոց ընկար,
ես հասկացա, թե որչափ անկատար ու տրամաբանական է մեր աշխարհը…
Երբ որդիս ծնվեց, առանց ամպերին նայելու տեսա
նույն աշխարհի շարժվելը…
Երբ մայրս մահացավ, մտածեցի,
որ աշխարհն անկատար է և անտրամաբանական…
Իսկ հիմա, երբ ես եմ մեռնում ու նայում ամպերին, միակ շարժվողը
երկինքն է…
Մոռացություն
որքա՞ն է կշռում ձյան փաթիլը…
” մի ամբողջ կամ
կիսատ
արևի
չափ…

որքա՞ն է կշռում արևը…
” մարդկային
սրտի
չափ…

որքա՞ն է կշռում սիրտը,
երբ զոհասեղանից վերցնում և
դնում ես գրպանդ…

անձրևանոցիցս ներքև ”
անձրև է,
նույն ջրե վարագույրը և
մոռացությունն ու
վերադարձը ապրվող օրվա…

Որսորդ պահը
Ամառանոցիս ընկուզենու վրա
թռչուններն էին գրոհել…
վազեցի տուն հրացանի հետևից…
վազեցի տուն ընկույզի փրկության հետևից…
վազեցի տուն…

հրացանն ուղղեցի դեպի ծառթռչունը…
դեպի սերտաճումը երկուսի…
անշարժացա, որ ”
պահը որսամ…
սակայն պահն ավելի զորեղ էր,
քան աջ ցուցամատս….

ծառն իմը չէ…
ընկույզն իմը չէ…
ու ոչ էլ թռչունն է իմը ”
այլ միայն` հրացանը,
որ օձի պես փաթաթվել է թևիս…

դեն նետեցի………

Ծառատակի խնձորը
նոր ջրհեղեղ է…
Ջրհեղեղից քիչ հետո ” մի նոր ջրհեղեղ…
ու մի նոր արարում ջրհեղեղից առաջ ու հետո…
մի նոր ծառ… ու հին Արարիչ…
նոր ճյուղերում` նախկին Սատանա…
տերևներում խաղացող` նորապիրկ-հանդուգն Արև…
ու ջրերի երեսին թևածող նորանյութ հոգիներ…

Հին դատարկության մեջ ” հնացած մի մարմին փտած կողերով…

նորածառի տակ` մոռացված մի խնձոր…

2269 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>