ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐ / Լիանա Ղուկասյան

24.04.2013 Հրապարակ Ֆոնտանա, Միլան

Լիանա Ղուկասյանը ներկայացրել է ՛՛Ցեղասպանություն և ծաղիկներ՛՛ պերֆորմանս-արտ

Այսօր 2013 թ.-ին

98 տարի է, ինչ իմ հողը շնչում է դանակը կրծքին: Շնչում է և չկա ավելի մեծ ցավ, քան հայրենի հողի շնչահեղձությունը, կորուստը:
Ուզում եմ ասել՝ հիշում եմ, այլ ոչ թե` չեմ մոռանում:
Ուզում եմ արև ունենալ, դեղին արև և կիսել ձեզ հետ: Մի գողացեք իմ արևը, խնդրում եմ: Մութ է առանց արևի, և ես չեմ տեսնում:
Խաղաղությունը ցինիկ բառ է իմ պատմության համար, մեր, ձեր պատմության, ոչ միայն` իմ:
Ներել, քանի դեռ սիրում ես:
Եվ, ահա, ես դեղին ծաղիկներով ստամոքսիս ներսում եմ: Ծաղիկներ, որ աճում են: Ծաղիկներ, որոնք դանակահարված են, 98 տարի ջուր չեն ունեցել, տեղը՝ արյուն լերդացած:
98 տարին շատ ու ծանր է, և ծաղիկներն այսօր ուզում են մաքրվել, ուզում են համտեսել գարունը, ուզում են ազատվել:
Լսե՛ք:
Ես ծաղիկները հավետ ինձ հետ կտանեմ: Ես եմ ստամոքսի սերը, որովհետև հավատում եմ ծաղիկներին, հավատում եմ խաչին, հավատում եմ աստղերին, հավատում եմ, որ վաղը ինձ կբարևես, հավատում եմ, որ մի օր քեզ կնվիրեմ ծաղիկները, հավատում եմ փոքրիկի վրա նետված քարին, հավատում եմ հաջորդ հինգ րոպեներին, հավատում եմ ոտքերիս պատմությանը և ծաղիկներին ես հավատում եմ:

Լիանա Ղուկասյան

Alla memoria del Genocidio Armeno (1915-2013)

Oggi nel 2013…
Novantotto anni che la mia terra respira con un coltello sul cuore.
Respira, non c’è dolore più grande della perdita della terra nativa.
Voglio dire, “mi ricordo” e non “non mi dimentico”.
Voglio avere Sole, il giallo da condividere con voi.
Non rubate il mio Sole, per favore. E’ il buio senza Sole e io non ci vedo.
Pace, una parola molto cinica per la mia storia, nostra, vostra, storia …non solo mia. Si perdona finché si ama.
Ed eccomi con fiori gialli dentro la pancia, fiori che crescono. Fiori che sono stati acoltellati, per 98 anni non avevano acqua, avevano il sangue, marcio…
98 anni sono tanti, ed i fiori oggi vogliono essere puliti, vogliono assaggiare la primavera, vogliono liberarsi.
Ascoltatemi!
Io porterò i fiori per sempre. Sono l’amore dello stomaco.
Perché io credo, credo nei fiori, credo in voi.
Credo nella luna, credo nella croce, nella stella.
Credo che domani mi saluterai, credo che un giorno ti regalerò i fiori.
Credo nell’eleganza dell’ala e nella bellezza di ogni cosa che abbia mai volato. Nella pietra lanciata da un bambino che porta via con sé la saggezza e ostetriche, io credo!
Credo nei prossimi cinque minuti.
Credo nella storia dei miei piedi, e dei fiori gialli.
testo di Liana Ghukasyan

2788 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>