Թոնդրակ / ԱՄՊՐՈՊԸ ՍՐՏՈՒՄ՝ ԽՈՒԹԵՐԻ ՎՐԱ

Tondrak (1)
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

ԱՄՊՐՈՊԸ ՍՐՏՈՒՄ՝ ԽՈՒԹԵՐԻ ՎՐԱ
***
երբ մշուշներն են խտանում
աստղերի փոխարեն նաև
փողոցներով կարելի է
կողմնորոշվել

իմ և քո քայլերի միջև
դատարկություն է
կամ էլ լռություն
մայթերի սլաքների դեմ մաքառող

սրտիդ ձկները բաց թող
ջրափոսերում
զի օրերը
ծով են
փողոցներում ծփացող
21.04.2018

***
ոգևորություն
որ ինքդ ես քո երաշխիքը
թեկուզ խառնածին

արդարության թասն այս անգամ
թափվում է առատությունից
անընթեռնելի լռության վրա

դեպի բացակայությունը վազող
երդմնազանցության վերելքների
փոքրիկ բաժիններով
ճշմարտության վերքերին
մակարդված

արժանապատվությունը
գործողություն է
փողոցների համաստեղության
ողնաշարից

չքվեարկվող
անպատմելի
21-23.04.2018

149 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>