Անահիտը, Մարիամը, զենիթը, հայերենը, ճանապարհները, արխիվը, հետազոտողը

Մարիամ Շահինյանը Հանրապետական Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին տաղավարային լուսանկարիչն է, առաջին կինը, ով միանձնյա ղեկավարել է իր Foto Galatasaray անունով լուսանկարչատունը շուրջ կես դար՝ 1935-ից մինչև 1985 թվականը։

Ա­նա­հիտ, ին­չո՞ւ ո­րո­շե­ցիր փնտրել Մա­րիամ Շա­հին­յա­նին։


2016-ին Ս­տամ­բու­լում էի բնակ­վում մի քա­նի ամ­սով ու շատ պա­տա­հա­բար ներ­կա գտնվե­ցի «­Հի­շո­ղութ­յան քայ­լերթ-զբո­սան­քի», ո­րի ժա­մա­նակ զբո­սա­վա­րը պատ­մում էր Բե­յօղ­լու թա­ղա­մա­սի սե­ռա­կան ու մշա­կու­թա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի մա­սին, ո­րոնք հիմ­նա­կան պատմ­վող պատ­մութ­յան մեջ բա­ցա­կա են ե­ղել ու լու­սանց­քա­յին կեր­պով են մեզ ա­վանդ­վել: Եվ ի թիվս այ­լոց, կա­յին նաև ստամ­բու­լա­հայ կա­նայք՝ Զա­բել Ե­սա­յա­նը և Մա­րիամ Շա­հին­յա­նը։ Ե­թե Զա­բել Ե­սա­յա­նին քաջ ծա­նոթ էի, ա­պա Մա­րիամ Շա­հին­յա­նը միան­գա­մայն նոր ա­նուն էր ինձ հա­մար։ Թուրք կի­նը Մա­րիա­մին ներ­կա­յաց­նե­լիս ձեռ­քին ու­ներ եր­կար մա­զե­րով փոք­րիկ աղջ­նա­կի մի լու­սան­կար։ Պատ­մե­լուն զու­գա­հեռ զբո­սա­վա­րը ցույց տվեց Իս­թիք­լալ փո­ղո­ցի այն շեն­քը, ո­րում ե­ղել է Մա­րիամ Շա­հին­յա­նի լու­սա­նկար­չա­տու­նը։ Ինձ հա­մար դա մեծ բա­ցա­հայ­տում էր և զար­մանք՝ ին­չո՞ւ մենք չգի­տենք նրա մա­սին։ Ես, ու­նե­նա­լով միայն այդ տե­ղե­կութ­յու­նը, նրա գո­յութ­յան մա­սին փաս­տող այդ միակ նա­խա­դա­սութ­յու­նը, սկսե­ցի ո­րո­նել, ոչ շատ գի­տակց­ված, ոչ շատ պլա­նա­վոր­ված ու ծրագր­ված, բայց ո­րո­նել։ Կա­րե­լի է ա­սել, Մա­րիամն ին­քը իր այդ նկա­րով գտավ ինձ, ո­րով­հետև ես ի­րեն չէի փնտրում, ես չգի­տեի իր գո­յութ­յան մա­սին։ Եվ ինձ հա­մար՝ որ­պես հայ կին, որ­պես լու­սան­կար­չութ­յամբ տար­ված մարդ, կար­ևոր էր գտնել ին­ձա­նից մոտ մեկ դար ա­ռաջ ապ­րած կին լու­սան­կար­չի, ով հսկա­յա­կան ար­խիվ է թո­ղել, մեծ ժա­ռան­գութ­յուն, որ­տեղ ոչ միայն հայ հա­մայն­քի կյանքն էր իր ողջ բազ­մա­զա­նութ­յամբ, այլև հույ­նե­րի, հրեա­նե­րի, թուր­քե­րի, սևա­մորթ­նե­րի հա­մայն­քի, սե­ռա­կան փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի, քրիս­տոն­յա­նե­րի կյան­քի պատ­մութ­յուն­նե­րը, իր ապ­րած ժա­մա­նա­կի ստամ­բուլ­յան կյան­քի վա­վե­րագ­րութ­յու­նը, ո­րի լի­նե­լը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս վերս­տեղ­ծե­լու այդ ժա­մա­նա­կը։

Կա­յի՞ն արդ­յոք նմա­նութ­յուն­ներ քո ու Մա­րիա­մի միջև։


Այս հար­ցի մա­սին մտա­ծել եմ, եր­կար… Դեռ ան­ցած տա­րի, երբ ֆրան­սիա­ցի կի­նո­ռե­ժի­սոր Samuel Aubin-ի հետ աշ­խա­տում էինք Մա­րիա­մի մա­սին դո­կու­մեն­տալ ֆիլ­մի սցե­նա­րի վրա, Սա­մո­ւելն ինձ ան­դա­դար հար­ցեր էր տա­լիս, այն­պի­սի հար­ցեր, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը դժվար էր հաս­կա­նալ։ Հար­ցե­րից մեկն այն էր, թե ի՞նչն ի­րա­վամբ ստի­պեց, ի՞նչն ազ­դակ հան­դի­սա­ցավ, որ ես ոտ­քով-գլխով ընկ­նեմ Մա­րիա­մի պատ­մութ­յան մեջ։ Եր­կար ժա­մա­նակ ինքս էլ չու­նեի այդ հար­ցի պա­տաս­խա­նը, մինչև մի օր հան­կարծ մի տե­ղից ե­կավ զգա­ցո­ղութ­յուն­նե­րի նմա­նութ­յու­նը. մա­մաս։ Մա­մաս ե­րի­տա­սարդ ժա­մա­նակ լու­սան­կա­րել է, ես շատ լավ հի­շում եմ իր Զե­նիթ ա­պա­րա­տը: Այն ժա­մա­նակ, երբ լու­սան­կար­վե­լը ճո­խութ­յուն էր, մա­մաս մեզ նկա­րում էր, հե­տո ինքն էլ եր­ևա­կում էր ժա­պա­վե­նը։ Տա­րօ­րի­նակն այն է, որ ես մա­մա­յիս խնդրե­ցի իր ա­պա­րա­տը Ս­տամ­բուլ գնա­լուց ան­մի­ջա­պես ա­ռաջ։
Մա­մա­յիս-իմ-­Մա­րիա­մի մեջ­տե­ղում է մեր նմա­նութ­յու­նը։ Կապ կա, որ մեր մի­ջով է անց­նում։

Ա­մե­նատ­պա­վո­րիչ բար­դութ­յու­նը, որ հան­դի­պե­ցիր հե­տա­զո­տութ­յան ճա­նա­պար­հին։


Ճա­նա­պար­հը տա­րօ­րի­նակ էր, սկզբում շատ չէի հաս­կա­նում, թե ինչ ուղ­ղութ­յամբ պետք է շարժ­վեմ, ան­դա­դար բախ­վում էի խո­չըն­դոտ­նե­րի, մո­լոր­ված էի, բայց ու­նեի մեծ, շատ մեծ սեր դե­պի Մա­րիա­մի ստեղ­ծած լու­սան­կար­նե­րը, դե­պի նրա կեր­պա­րը։ Հե­տա­զո­տա­կան նյու­թը հե­տա­զո­տո­ղին պարգ­ևա­տ­րե­լու սո­վո­րութ­յուն ու­նի։ Փա­ռա­հե­ղո­րեն պլա­նա­վոր­ված պա­տա­հա­կա­նութ­յուն­նե­րի շղթա­յի արդ­յուն­քում ես Դետ­րոյ­թում հան­դի­պե­ցի մի մար­դու, ով լու­սան­կար­վել էր Մա­րիա­մի լու­սան­կար­չա­տա­նը։ Այ այդ­տե­ղից էլ միտք հղա­ցավ, որ ե­թե կա մե­կը, ա­պա կլի­նեն նաև շատ ու­րիշ­ներ, ով­քեր կու­նե­նան հի­շո­ղութ­յուն­ներ ու նկար­ներ Մա­րիա­մից։ Այս հան­դի­պու­մից մի քա­նի ա­միս հե­տո վե­րա­դար­ձա Պո­լիս՝ չորս ա­միս տար­բեր անկ­յուն­նե­րում ո­րո­նե­լու Շա­հին­յա­նի հետ որ­ևէ կապ ու­նե­ցող մարդ­կանց՝ «Ակոս» թերթ, «­Ժա­մա­նակ» օ­րա­թերթ, Պատ­րիար­քա­րան­ներ, սրճա­րան­ներ, հնա­վա­ճա­ռա­նոց­ներ, հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնա­րա­վոր ա­մեն տե­ղում, ո­րին մար­դիկ սկսե­ցին ար­ձա­գան­քել, գտնել ինձ և գ­րել։ Ա­մե­նադժ­վա­րը դա էր, հաս­կա­նա­լը, որ ե­թե ես չու­նեմ նե­գա­տիվ­նե­րի ար­խի­վը, չու­նեմ հա­սա­նե­լիութ­յուն, ես պետք է ստեղ­ծեմ Մա­րիա­մի կյան­քի ու գոր­ծու­նեութ­յան իմ այ­լընտ­րան­քա­յին ար­խի­վը։

Էն հու­զում­նե­րը, որ ես ապ­րում եմ ա­մեն օր, ա­մեն մի փշուր գտնե­լիս, էն մե­նա­կութ­յունն, ան­զո­րութ­յունն ու ու­րա­խութ­յու­նը, որ ու­նե­նում եմ էս նյու­թի, հի­շո­ղութ­յան, ան­տե­րութ­յան ա­ռաջ, հու­սամ՝ կկա­րո­ղա­նամ ուժ ու­նե­նալ ու իմ մտքի ու­զա­ծով գրել։ Գ­տա­ծիս մա­սին դեռ կպատ­մեմ, ուղ­ղա­կի էն­քան, ինչ­քան իմ օրն ա լի­քը ո­րո­նու­մով ու անց­յա­լի հետ հա­րա­բե­րու­մով, էն­քան, ինչ­քան իմ մար­մինն ա ջանք ա­նում, իմ ոտքն ա ինձ տա­նում ա­մեն ծա­կու­ծուկ, ուր կա­րա լի­նի ֆո­տո… ան­գամ ֆո­տո լի­նե­լու կաս­կա­ծը հե­րիք ա, որ իմ մար­մի­նը գնա, էն­քան, ինչ­քան իմ մատն ա թեր­թում, իմ աչքն ա տես­նում ու իմ միտքն ա պա­հում, ինձ մեկ-մեկ շատ ա լի­նում։


Հե­տա­զո­տութ­յան ըն­թաց­քում բա­զում լու­սա­նկար­նե­րի փնտրտուք­նե­րում ե­ղե՞լ է դեպք կամ գայ­թա­կղութ­յուն, որ բաց­վել է որ­պես ու­րիշ ա­րա­հետ, և մ­տա­ծել ես, որ այդ ուղ­ղութ­յամբ հե­տա­գա­յում կա­րող ես աշ­խա­տել կամ այդ ճա­նա­պար­հը հե­տա­զո­տել։


Հե­տա­զո­տութ­յու­նը սկսե­լիս ա­ռա­ջին բա­նը, որ ու­զե­ցի ա­նել, Մա­րիամ Շա­հին­յա­նի գե­րեզ­մա­նը փնտրելն էր։ Երբ ա­ռա­ջին ան­գամ Ս­տամ­բու­լի Շիշ­լիի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տանն էի, շատ տա­րօ­րի­նակ մի զգա­ցում հա­մա­կեց, մի տե­սակ գի­տակ­ցութ­յուն ու­նե­ցա, որ սա է այն միակ տա­րած­քը, ուր ար­տոն­ված էին հա­յե­րեն տա­ռե­րը։ Լեզ­վից, հա­յե­րեն տա­ռե­րից նույ­նա­տիպ հու­զում­ներ ապ­րե­ցի նաև թուր­քա­կան հնա­վա­ճառ­նե­րի մոտ Մա­րիա­մի լու­սան­կար­չա­տան կնի­քը փնտրե­լիս. նկար­նե­րի այդ հաստ­լիկ տրցակ­նե­րի մեջ կա­յին բա­զում լու­սան­կար­ներ, ո­րոնց հետ­ևում հա­յե­րեն մա­կագ­րութ­յուն-տեքս­տեր էին։ Ու այդ անս­պա­սե­լի, չծրագր­ված հան­դի­պու­մը շատ ազ­դե­ցիկ էր մի այլ ի­րա­կա­նութ­յան, մի ու­րիշ լեզ­վի կեն­դա­նութ­յան մեջ։ Այդ տա­ռիկ­նե­րը, ո­րոնք ինձ էին հաս­կա­նա­լի, տեքս­տեր, ո­րոնք ես կա­րող էի կար­դալ, մի տե­սակ մո­գութ­յան նման էր, ու եր­բեմն թուրք հնա­վա­ճառ­նե­րը խան­դով էին լցվում, որ ի­րենց պատ­կա­նում են ի­րենց ոչ հա­սա­նե­լի, ոչ հաս­կա­նա­լի գրութ­յուն­ներ։ Ու եր­բեմն մտա­ծում էի ուղ­ղա­կի հա­վա­քել այդ պատ­կեր­նե­րը, բա­ցիկ­նե­րը, հի­շո­ղութ­յան պա­տա­ռիկ­ներն ու ու­սում­նա­սի­րել։

Ի՞նչ ես անելու քո ստեղծած արխիվի հետ, որտե՞ղ է այն ապրելու։


Պատ­րաստ­վում եմ իմ այ­լընտ­րան­քա­յին ար­խիվն ամ­բող­ջաց­նել, հարս­տաց­նել, և­ ե­թե գան Հա­յաս­տա­նի հա­մար լավ ժա­մա­նակ­ներ, և Հա­յաս­տա­նում բաց­վի Լու­սան­կար­չութ­յան թան­գա­րան, սի­րով հանձ­նել թան­գա­րա­նին, ուր իր պատ­վա­վոր ու ար­ժա­նի տե­ղը կզբա­ղեց­նի մեր հայ­րե­նա­կի­ցը, ո­րի լու­սան­կար­նե­րը ոչ մի բա­նով չեն զի­ջում հա­մաշ­խար­հա­յին հայտ­նի կին ար­վես­տա­գետ­ներ Վի­վիան Մա­յե­րի, Դիա­նա Ար­բու­սի և­ այլ լու­սան­կա­րիչ­նե­րի գոր­ծե­րին։

Հարց, որ կու­զեիր ան­ձամբ տալ Մա­րիա­մին։ Զ­րույց, որ տե­ղի կու­նե­նար ձեր միջև։


Հե­տա­զո­տութ­յան ըն­թաց­քում այն­քան վե­ճեր եմ ու­նե­ցել Մա­րիա­մի հետ, մտքիս մեջ կռվել եմ, որ ին­չի՞ է իր ար­խի­վը թո­ղել, գնա­ցել, այն­քան հիաց­մունք, այն­քան հար­ցեր, ո­րոնք եր­կար ժա­մա­նակ ան­պա­տաս­խան են մնա­ցել… Ու երբ վեր­ջա­պես հան­դի­պե­ցի իր քրոջ աղջ­կան, ինչ-որ տա­րօ­րի­նակ հար­ցեր սկսե­ցի տալ, օ­րի­նակ՝ ի՞նչ էր սի­րում կար­դալ Մա­րիա­մը (ի­րա­կա­նում այն­քան էին աչ­քե­րը հոգ­նում իր աշ­խա­տան­քի բնույ­թից, որ կար­դա­լու ա­ռող­ջութ­յուն չի ու­նե­ցել), ի՞նչ ու­տել, ի՞նչ ե­րաժշ­տութ­յուն լսել և­ այլն, մի տե­սակ շատ ժա­մա­նա­կա­կից մար­դու մտքի մեջ ե­ղած հար­ցեր, ո­րոնց ոչ բո­լո­րին էր տի­կին Ար­փին կա­րո­ղա­նում պա­տաս­խա­նել… Ես հե­տո հաս­կա­ցա, որ ի­րա­կա­նում շատ նմա­նա­տիպ հար­ցե­րը կար­ևոր չեն… Կար­ևո­րը իր թո­ղած վի­զո­ւալ նա­մակ­ներն են, ո­րոնք ա­մե­նա­լավն են պատ­մում ու վկա­յում իր ներ­քին աշ­խար­հի լայ­նութ­յան մա­սին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *