Աշոտ Ստեփանյան/ Խաչը


Ո­չինչ ող­բեր­գա­կան չէ,
ա­մեն ինչ ի­րա­կան է։
Է­միլ Սիո­րան

Այն­քան խա­ղաղ էր օ­րը, որ ե­րե­կո­յան ձյուն ե­կավ, բայց քա­նի որ հոգ­նած էի ու սպառ­ված, շատ վաղ էի պառ­կել քնե­լու։ Մորս հա­մար հաց էի պատ­րաս­տել, տան շո­րերն էի լվա­ցել ու հեն­վել էի բազ­մո­ցին: Այդ­պես էլ ան­ջատ­վել եմ, ու փաս­տո­րեն ամ­բողջ գի­շեր ձյուն էր ե­կել. մորս մահ­վան հետ միա­սին։
Ա­ռա­վոտ արթ­նա­նա­լուց մի եր­կու ան­գամ ձայն տվե­ցի, ձայն չկար. ու­րիշ դեպ­քե­րում մայրս էր ինձ արթ­նաց­նում, սուրճ բե­րում, ծած­կո­ցի ներ­սի դա­տար­կութ­յու­նից ինձ դուրս հա­նում, իսկ այս ան­գամ՝ ոչ։ Ես գնա­ցի նրա սեն­յակ, որ­տեղ խուլ ու խո­րը ան­ձայ­նութ­յուն էր, ո­րի ծած­կո­ցի տակ մայրս էր. ձյան պես խա­ղաղ հե­ռա­ցել ին­ձա­նից ու ան­գամ ձայն չէր հա­նել։ Նա­յում էի նրա մա­րող կնճիռ­նե­րին, տա­քուկ աչ­քե­րին, ո­րից դեռ կյան­քի հան­դեպ վստա­հութ­յուն էր հոր­դում։ Սր­տիս մեջ սուր ծա­կոց մտավ, սո­ղոս­կեց ամ­բողջ մարմ­նովս ու դուրս ե­կավ աչ­քե­րիցս. ձյան պես ա­րագ աչ­քե­րիցս ար­ցունք էր հո­սում։ Ես չգի­տեի՝ ում զան­գեի ու ինչ ա­սեի։ Մշ­տա­պես մե­նակ ենք դուրս ե­կել բո­լոր խնդիր­նե­րից, իսկ հի­մա այս ճա­հի­ճը այն­քան մեծ էր, որ սուզ­վում էի նրա մեջ։
Մայրս հա­վա­տաց­յալ էր, ա­մեն օր ա­ղոթ­քով էր արթ­նա­նում, ա­մեն օր ե­կե­ղե­ցի էր գնում, ա­սում էր, թե հորս հետ է խո­սում, կապ է պա­հում, բայց ես եր­բեք չեմ զգա­ցել այդ կա­պը… Նա միշտ ա­սում էր.

-Մար­դիկ մեր մեջ են մնում, ու կապ չու­նի, թե նրանք մեռ­նում են կամ հե­ռա­նում. մեռ­նե­լը հե­ռա­նալ չի, տղես…
Մայրս ա­ղո­թում էր՝ «­Հայր մեր, որ եր­կինս ես…», բայց ես մտա­ծում էի, որ նա իմ հոր հետ է, ո­րով­հետև խոս­քի մեջ շատ սեր էր դնում, ոնց ինձ կա­սեր «տղես» կամ ոնց կա­սեր՝ «կա­րո­տել եմ հորդ», նենց էլ «­Հայր մեր»-ն­ էր ա­սում։
Մայ­րե­րը չեն հե­ռա­նում մե­զա­նից: Ն­րանք միշտ կան: Ե­թե այն­պես ստաց­վի, որ նա չլի­նի, մեկ էլ մի ձայն՝ «տղես», ու վերջ… դու ետ ես գա­լիս ի­րա­կա­նութ­յուն, ցա­վե­րից ու կա­ղա­պար­նե­րից, հոգ­նութ­յուն­նե­րից իջ­նում ես ներքև ու կա­րո­ղա­նում ես գլուխդ դնել մորդ ու­սին։ Մոր ու­սը միշտ պաշտ­պա­նում է քեզ, ան­գամ, ե­թե մայրդ էլ «չկա», նա միշտ կա, նա միշտ քո կող­քին է, քո ցա­վե­րին մուր­ճով դեմ-դի­մաց կանգ­նած։
Հորս հե­ռա­նա­լուց հե­տո մայրս ան­դա­դար հա­վա­տում էր: Հա­վատքն էր, որ նրան ա­ռաջ­նոր­դում էր. «հա­վատն է կյան­քում միայն ի­րա­կան, տղես»։
Ա­սում էր՝ «հայրդ հի­մա վեր­ևը «մի­սիա» է կա­տա­րում աստ­ծո հետ, հա՛մ մեզ է հետ­ևում, հա՛մ փոր­ձում է օգ­նել: Տե՛ս, մենք եր­բեք ան­դուն­դի եզ­րին չենք ե­ղել, մենք մշտա­պես դուրս ենք ե­կել մեր խնդիր­նե­րի մի­ջից, հայրդ է ե­ղել մեզ օգ­նո­ղը, ան­գամ հե­ռա­նա­լուց հե­տո նա մեզ ձեռ էր մեկ­նում»։ Արթ­նա­նում էր, ձեռ­քը դնում աստ­վա­ծաշն­չի վրա, ա­ղո­թում էր, գնում էր ե­կե­ղե­ցի, խո­սում էր ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րի հետ, ո­րոն­ցից ես փա­խել եմ։ Չ­նե­ղաց­նե­լու հա­մար ես եր­բեք ձայն չեմ հա­նել, մեկ-եր­կու ակ­նարկ… բայց ա­մե­նա­շա­տը, ին­չից խռտնում էի, մո­րիցս ջա­հել տեր­տերն էր։ Ն­րանք ա­նընդ­հատ հան­դի­պում էին, խո­սում էին աստ­ծո մա­սին, հե­տո իմ, հե­տո հորս։
Այդ ե­կե­ղե­ցին ու նրա սպա­սա­վոր­նե­րը մշտա­պես տագ­նապ են հա­րու­ցել: Հորս մա­հա­նա­լուց հե­տո՝ մա­նուկ հա­սա­կից, երբ հայրս հե­ռա­ցավ մե­զա­նից, ես կորց­րե­ցի ա­մեն տե­սակ հա­վատք գերբ­նա­կան եր­ևույթ­նե­րի հան­դեպ, սկսե­ցի մտա­ծել, իսկ մտա­ծե­լը հա­կա­սում է աստ­ծուն։
Մայրս միշտ պատ­մում էր, որ հայրս շատ է «հարց­նում» իմ մա­սին, բայց քա­նի որ ես ան­հա­վա­տի ու­ղին էի բռնել, եր­բեք լուրջ չէի վե­րա­բե­րում նրա ա­սա­ծին։
Մայրս ա­սում էր, որ մի օր կլսեմ վեր­ևից մի ձայն, ո­րը կփո­խի իմ կյան­քը, ո­րը կփո­խի իմ պատ­կե­րա­ցու­մը աշ­խար­հի նկատ­մամբ.

-Տ­ղես, բա­նա­կա­նութ­յու­նը տեղ չու­նի հա­վատ­քի մեջ: Մենք ինչ­քան էլ բա­նա­կան էակ­ներ ենք, մեզ պետք է մի բան, որ կախ­վենք դրա­նից, որ շա­րու­նա­կենք ապ­րել, որ շար­ժա­ռիթ ու­նե­նանք ինք­ներս մեզ չկորց­նե­լու, որ կորց­րած մարդ­կանց մեր մեջ պա­հենք։ Մի օր դու կլսես ինձ, մի վայրկ­յա­նում կփոխ­վի ա­մեն ինչ,- ա­սում էր նա։
Ես այդ հոգ­ևո­րա­կա­նին ու մորս ա­նընդ­հատ տես­նում էի միա­սին: Մայրս ա­ղո­թե­լու էր գնում նրա մոտ կամ նա էր գա­լիս մեր տուն։ Մեկ-մեկ ու­զում էի ա­սեի, որ աստ­ված էս­տեղ չի, գնա ու­րիշ տեղ փնտրի, բայց չէի էլ ու­զում մորս վատ դրութ­յան մեջ դնել։ Ամ­բողջ տա­նը մո­մեր էր վա­ռում, խունկ էր ծխաց­նում, պա­տից կախ­ված խա­չերն էր դզում (ես միշտ ծռում էի նրանց, քա­նի որ չէի հա­վա­տում, քա­նի որ ան­հա­վատ էի)։
Վեր­ջերս փոր­ձեց հետս խո­սել: Ես այն­քան լուրջ ու ան­հան­գիստ նա­յե­ցի նրա ե­րե­սին, որ նա տե­սավ աստ­ծո բա­ցա­կա­յութ­յու­նը իմ աչ­քե­րի հա­կա­պատ­կեր­նե­րում, եր­ևի տե­սավ, որ աստ­ծուն խա­չող­նե­րից մեկն էլ ես եմ ե­ղել, եր­ևի տե­սավ, որ ա­նընդ­հատ իմ աչ­քե­րում աստ­վածն է ինք­նաս­պան­վում…
Հի­մա նստած եմ… մայրս սեն­յա­կի մեջ­տե­ղում ննջում է: Բո­լոր կո­րած բա­րե­կամ­ներս հա­վաք­վել են, փսփսում են, մո­րա­քույրս խո­հա­նո­ցում ա­ման է լվա­նում։ Ես այն­քան չեմ հա­վա­տում այս դեպ­քին, որ մտա­ծում եմ՝ մայրս է ա­ման­նե­րը լվա­նում, ու հնա­րա­վոր է, որ շու­տով ձայն տա՝ «ու­տե­լի­քը պատ­րաստ է, տղես, լվաց­վի, ա­րի խո­հա­նոց»։ Ե­րեք օր հե­տո պետք է նշեինք նրա 47 ամ­յա­կը, բայց նա այն­տեղ է նշե­լու՝ 47-ի մեջ մշտա­պես փակ­ված, այն­տեղ, որ­տեղ միշտ պատ­մում էր, թե հայրս սպա­սում է ի­րեն: Ան­ցած շա­բաթ խո­սում էր, թե հայրս վեր­ջերս շուտ-շուտ է կա­պի դուրս գա­լիս, տագ­նապ կա նրա սրտում, իսկ ե­րեկ ե­րե­կո­յան՝ քնե­լուց ա­ռաջ, նա եր­կու ժամ նա­յում էր աստ­ղե­րին, ննջա­սեն­յա­կից գո­ռում էի՝ «մա, վեր­ևում ո­չինչ չկա, մի՛ նա­յի, կգժվես», ծի­ծա­ղում էր, ա­սում էր՝ «ամեն ինչն ա վեր­ևում, տղես, ա­մեն ին­չը…»:
Տեր­տերն էլ է նստած, լուռ նա­յում է գետ­նին, աչ­քե­րը ու­ռած են, ձեռ­քում խաչն է պտտում, նա­յում է մորս դա­գա­ղին: Ան­գամ այս դեպ­քում ես խան­դում եմ նրան, որ հի­մա մեր տանն է ու իր բա­ցա­կա աստ­ծո հետ ե­կել, մտել է մեր մա­րած օ­ջախ։ Ես նրան հորս եմ նմա­նեց­նում։ Ես նրա մեջ մա­հա­ցած հորս տագ­նապն եմ զգում։ Ու­զում եմ մի թա­թա­լոշ տալ, որ նա ու իր աստ­վա­ծը խլե­ցին ին­ձա­նից վեր­ջին լույ­սը, բայց ար­ցունք­ներս ու­ժերս տա­րել են, և­ ես չեմ կա­րո­ղա­նում շարժ­վել։
Գի­շե­րը բո­լո­րը հե­ռա­ցել էին, մնա­ցել էինք ես և­ այդ հոգ­ևո­րա­կա­նը: Նա գլու­խը գետ­նից մինչ ա­ռա­վոտ չէր բարձ­րաց­րել. չգի­տեմ՝ ին­չի մա­սին էր նա խոր­հում։ Գ­նա­ցի մոտ, նստե­ցի կող­քին, հարց­րե­ցի.

-Ո՞ւր ա հի­մա մայրս։

-Չ­գի­տեմ։

-Գի­տեի՞ր, որ ան­հան­գիստ է։

-Հա։ Զ­գում էի։ Բայց չէի հաս­կա­նում՝ ին­չից է։

-Քեզ­նից ու քո աստ­ծուց։

-Չէ։ Չէ։

-Տա­րաք ինձ­նից։ Տա­րաք…
Եր­կու­սով նստած էինք ու նա­յում էինք գետ­նին: Ես զգում էի, թե ոնց է նա խա­չի հետ խա­ղում, ձեռ­քե­րի մեջ պտտում, դնում սրտին, հե­տո մո­տեց­նում շրթունք­նե­րին, ա­ղոթք փսփսում։ Աչ­քերս դան­դաղ փակ­վում էին, ես լսում էի մորս ձայ­նը մթութ­յան ու լույ­սի միջ­պատ­կեր­նե­րում՝«տղե՜ս, տղեեես, ո՞ւր ես, տղե՜ս»։
Լույ­սը ո­ղո­ղեց շուրջ­բո­լորս: Ես հետ­ևում էի ինձ կող­քից ու գրի առ­նում այն ա­մե­նը, ին­չը պա­տա­հում էր ինձ հետ։ Աչ­քերս փա­կել էի ու համ­րութ­յան մեջ փոր­ձում էի ձայ­նե­րից հաս­կա­նալ, թե ինչ է հի­մա կա­տար­վում։
Անձրև էր: Քա­մին պա­տու­հա­նից սուր ձայ­նով մտնում էր ներս: Զար­թու­ցիչս ա­նընդ­հատ զնգում էր. ագ­ռավ­նե­րի ձայնն էր լսվում։ Ն­րանք խո­սում էին ինձ հետ։ Ես պառ­կած էի անզ­գա­յա­ցած, ճոճ­վում էի մահ­ճա­կա­լիս մեջ։ Հան­կարծ դռան զանգ. բա­ցող չկա: Նո­րից, նո­րից ու նո­րից զանգ։ Ոտ­նա­ձայ­նե­րը լքե­ցին, ինչ-որ մե­կը ջար­դեց դու­ռը։ Արթ­նա­ցա… Մայրս է լա­ցում, նրա ձայ­նե­րը խլաց­նում են ինձ: Նո­րից զանգ։ Բա­րե­կամ­նե­րը հա­վաք­վել են կող­քիս ու փսփսում են. իմ մա­սին են պատ­մում։ Մո­րա­քույրս ա­ման­ներն է լվա­նում, ջու­րը բաց է թո­ղել, այ­սօր էլ են լա­ցում։ Կատ­վի մլա­վոց­ներ: Ինչ-որ մե­կը ծի­ծա­ղում է, բղա­վում և­ ա­րագ դուրս փախ­չում. «եր­ևի ե­րե­խա­ներ են»՝ մտա­ծում եմ ես։ Ու… ինձ տա­նում են գո­ռոց­նե­րով և լա­ցե­րով, դան­դա՜ղ ոտ­նա­ձայ­նե­րով։ Հասց­րին մի մե­քե­նա­յի մեջ, դուռն ու­ժեղ փա­կե­ցին վրաս։ Շարժ­վում ենք: Երկն­քում նո­րից ագ­ռավ­ներն են խո­սում։ Բաց­վեց դու­ռը, ի­ջեց­րին մի վայ­րում, որ­տեղ հող են փո­րում։ Անձր­ևը հո­ղի հետ լցվում է դեմ­քիս: Դեմքս փակ­վում է: Ագ­ռավ­նե­րը նո­րից խո­սում են ինձ հետ: Լա­ցը հե­ռա­նում է: Հո­ղի վեր­ջին քա­րերն ընկ­նում են փայ­տե­րին, բայց հասց­րի տես­նել մորս՝ «տղեեես, տղես, տղե՜ս։ Ը­տե՞ղ ես»։ «Ը­տեղ եմ»… Վերջ. մթութ­յուն, մե­քե­նա­նե­րի ձայ­ներ, դա­տար­կութ­յուն…
Հա­ջորդ օրն ա­վե­լի ու­ժեղ ձյուն էր գա­լիս: Շատ ցուրտ էր, ձյան սպի­տա­կը կու­րաց­նում էր աչ­քերս: Մորս վրա ձյուն էր ե­կել: Ես ա­մեն ան­գամ մաք­րում էի մինչև մե­քե­նա հաս­նե­լը։ Բո­լորս լուռ գնում էինք, ու ո՞վ էր հաս­կա­նում, որ ես այն­քան միայ­նակ եմ մնա­ցել ու որբ, որ ու­զում էի մորս կող­քը պառ­կել ու գնալ նրա հետ հո­ղի տակ, ոնց ե­րա­զում տե­սա։ Հո­ղը լցնում էինք, ես ա­նընդ­հատ լսում էի՝ «Տ­ղես, տղե՞ս, տղե՜ս»։
Ես լսում եմ մորս, նրա ձայ­նը ներ­թա­փան­ցում է մաշ­կիս տակ, մայրս մաշ­կիս մեջ է, ար­յանս հոս­քե­րում, ա­փե­րիս ո­լո­րան­նե­րում: Մայրս հո­սում է, իմ աչ­քե­րով հետ­ևում իր վրա հող թափ­վե­լուն։ Ես նա­յում եմ վերև ու տես­նում ինձ, նրան: Ամ­պե­րի բար­ձիկ­նե­րը մորս տեսքն էին ըն­դու­նել: Ամ­պե­րից իջ­նող քու­լա­նե­րը մորս նման փափ­կութ­յուն էին բե­րել: Ես զգում էի մորս ներ­կա­յութ­յու­նը, ես զգում էի, որ ին­քը հի­մա ա­վե­լի մոտ է, քան երբևէ: Ես զգում էի, որ հի­մա գնամ տուն, ին­քը կդի­մա­վո­րի ինձ, կշո­յի գլուխս, կհարց­նի՝ «ո՞նց ան­ցավ օրդ, տղես», ու կգնա աստ­ղե­րին նա­յե­լու, իսկ ես կքայ­լեմ նրա ետ­ևից, կա­սեմ, որ հա­վա­տում եմ, ու միա­սին կնա­յենք վերև. ես քեզ կփնտրեմ աստ­ղե­րի մեջ, դու՝ հորս՝ մո­լո­րակ­նե­րի ու սև խո­ռոչ­նե­րի։
Հոգ­ևո­րա­կա­նը ձեռ­քի խա­չը նե­տեց գետ­նին, ես գլուխս բարձ­րաց­րի ու նա­յե­ցի նրա աչ­քե­րին: Ն­րա աչ­քե­րի մեջ ես մորս ու աստ­ծո դա­տար­կութ­յու­նը տե­սա: Նա հե­ռա­ցավ՝ ոնց աստ­ված հե­ռա­ցավ բո­լո­րից: Եր­ևի շատ էր կապ­ված մորս հետ կամ էլ սի­րում էին ի­րար, ո՞վ գի­տի։
Շատ ցուրտ էր դրսում. մորս ճա­նա­պար­հե­ցի, բա­րե­կամ­նե­րին շին­ծու գրկե­ցի, հոգ­ևո­րա­կա­նի խա­չը վերց­րե­ցի ու քայ­լում էի: Խա­չը շատ տաք էր ու չէր սա­ռում: Ես նրան ա­մուր բռնել էի, ո­րով­հետև մորս հետ կա­պող բա­նը նրա ու­ժեղ հա­վատն էր: Եր­ևի այս գի­շեր կգա ե­րա­զումս, եր­ևի այս գի­շեր կխո­սի ինձ հետ… մի քա­նի հարց ու­նեմ, որ պետք է տամ։ Այն­քան էի քայ­լել, որ չէի զգա­ցել, թե ինչ­պես էի հա­սել այն մա­տու­ռի մո­տա­կայք, որ­տեղ մայրս ու այդ հոգ­ևո­րա­կա­նը հան­դի­պում էին ի­րար հետ: Նա­յում էի խա­չին, հե­տո ե­կե­ղե­ցուն, ու մե­կը ինձ ստի­պեց, որ ես ներս մտնեմ: Ինչ­քան մո­տե­նում էի ե­կե­ղե­ցուն, այն­քան մորս ձայ­նը ա­վե­լի ու ա­վե­լի էր իմ ներ­սում լսվում.

-Տ­ղե՜ս։ Տ­ղես։ Դո՞ւ ես։ Տ­ղես։

-Ես եմ։ Մամ։ Ես եմ։

-Ներս ա­րի, տղես։
Սկ­սե­ցի վա­զել, վա­զել դե­պի այդ մա­տու­ռը։ Օ­դը չէր հե­րի­քում: Ես վա­զում էի, ինձ թվում էր՝ շու­տով կհաս­նեմ մորս մոտ, կգրկեմ: Լ­սում էի նրան, նա հո­սում էր իմ ներ­սով: Աչ­քե­րիս պատ­կեր­նե­րում մայրս էր, ինձ էր կան­չում: Ես վա­զում էի հո­գե­վար­քի մեջ, դո­ղում էի, ու­րա­խա­նում, խա­չը պինդ սեղ­մում ա­փե­րիս մեջ: Նա ճմլվում էր, նրա­նից դուրս էին ցայ­տում հա­վատք­նե­րը, մայ­րե­րը, ի­րենց որ­դի­նե­րի հետ, ինձ ուղ­ղոր­դում էին, ա­սում՝ «ա­րի, մայրդ էս­տեղ է, չէ, էն­տեղ է, չէ, ա­մե­նուր է, չէ, քո մեջ է, մեր մեջ է, բո­լո­րիս մեջ է»: Հաս­նում եմ, ու­ժերս հա­վա­քում:

-Մայրս Աստ­վածն է,- բարձր գո­ռա­ցի ես ու դռնե­րը բա­ցե­ցի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *