Արվեստի ապամարդկայնացումը և Բանաստեղծության մարդկայնացումը. Հովհաննես Գրիգորյան / Աստղիկ Օհանյան

Աստղիկ Օհանյան

1925 թ. իս­պա­նա­ցի փի­լի­սո­փա, մշա­կու­թա­բան ­Խո­սե Օր­տե­գա-ի-­Գա­սե­թը, խո­սե­լով ժա­մա­նա­կի նոր ստեղծ­վող գրա­կա­նութ­յան մա­սին, հայ­տա­րա­րում է ար­վես­տի ա­պա­մարդ­կայ­նաց­ման մա­սին: ­Շուրջ կես դար անց հայ բա­նաս­տեղծ ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նը հայ­տա­րա­րում է «բա­նաս­տեղ­ծութ­յան ան­հե­տաց­ման» մա­սին՝ նկա­տի ու­նե­նա­լով բա­նա­սա­տեղ­ծութ­յան մարդ­կայ­նա­ցու­մը:[1]  ­Տար­բեր ժա­մանկ­նե­րում մշա­կույ­թի այս եր­կու գոր­ծիչ­նե­րի ա­ռա­ջին հա­յաց­քից հա­կա­դիր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հա­մե­մա­տե­լով  (նկա­տենք նաև, որ ­Խո­սե Օր­տե­գա-ի-­Գա­սե­թի էս­սե­նե­րը՝ «Մ­շա­կույ­թի փի­լի­սո­փա­յութ­յուն» ժո­ղո­վա­ծո­ւով հա­յե­րեն է թարգ­մա­նել հենց ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նը) գա­լիս ենք այն զար­մա­նա­լի եզ­րա­կա­ցութ­յան, որ եր­կուսն էլ, հա­կա­դիր եզ­րույթ­նե­րով, խո­սում են միև­նույն եր­ևույ­թի մա­սին:

­Սու­պեր­ռեա­լիզմ կամ ինֆ­րա­ռեա­լիզմ

­Խո­սե Օր­տե­գա-ի-­Գա­սե­թը նոր ար­վես­տում նկա­տում է ի­րե­րի հիե­րար­խիա­յի խախ­տում. այն է՝  ան­կար­ևո­րին ա­ռա­վել կար­ևոր կո­չում տա­լը: ­Մար­դու աշ­խար­հըն­կալ­ման մեջ, ին­չը ար­տա­հայտ­վում է նաև ար­վես­տում, ի­րե­րը և դ­րանց հաս­կա­ցութ­յուն­նե­րը ու­նեն ո­րո­շա­կի դեր և ­դիրք, դրա­նով ստեղծ­վում է ի­րե­րի հիե­րար­խիան: ­Սա այն մա­սին չէ, որ կա  բարձր և ­ցածր ար­վեստ, ար­վես­տին «հա­րիր»  և «ոչ հա­րիր» եր­ևութ­ներ, ար­վես­տի և ­կեն­ցա­ղի լե­զու, այլ հենց այդ ար­վես­տում նույն շրջա­նա­կում գտնվող եր­ևույթ­նե­րի ո­րո­շա­կի դա­սա­կար­գում՝ կար­ևո­րից ան­կար­ևոր. կար­ևո­րը թե­մա/գա­ղա­փա­րի, պոե­զիա­յում՝ պատ­կե­րի կրողն ու ար­տա­հայ­տողն է, ո­րին ստո­րա­դաս­վում են այլ եր­ևույթ­ներ՝ պատ­կե­րի ամ­բող­ջաց­ման հա­մար:

 Ա­հա այս հիե­րար­խիկ հա­մա­կար­գը 20-րդ ­դա­րի ար­վես­տում սկսվում է շրջվել. «­Բա­վա­կան է շրջել հիե­րար­խիա­կան կարգն ու այն­պի­սի ար­վեստ ստեղ­ծել, որ­տեղ ա­ռա­ջին պլա­նում են հայտն­վում մո­նու­մեն­տա­լութ­յամբ օժտ­ված կյան­քի չնչին ման­րա­մաս­նե­րը»: [2]

Այս եր­ևույ­թը ­Խո­սե Օր­տե­գա-ի-­Գա­սե­թի բնու­թագ­րու­մից տա­րի­ներ անց իս­պա­նա­կան գրա­կա­նութ­յան մեջ ստա­ցավ ա­ռանց­քա­յին դեր՝ ազդ­վե­լով դա­դա­դիստ­նե­րից և ս­յուր­ռեա­լիստ­նե­րից՝  իս­պա­նա­ցի պոետ­նե­րի մի խումբ ստեղ­ծեց ինֆ­րա­ռեա­լիզ­մի շար­ժու­մը՝ գերն­պա­տակ ու­նե­նա­լով բա­նաս­տեղ­ծութ­յան ա­զա­տա­կա­նաց­նու­մը:

­Բա­նաս­տեղ­ծութ­յան ա­զա­տա­կա­նա­ցու­մը բո­լոր ժա­մա­նակ­նե­րի քիչ տա­ղան­դա­վոր պոետ­նե­րի գերն­պա­տակ­նե­րից մեկն է ե­ղել, ո­րը քիչ թե շատ ի­րա­կա­նաց­վել է տար­բեր մի­ջոց­նե­րով: ­Վե­րա­դառ­նա­լով ինֆ­րա­ռեա­լիզ­մին՝ նկա­տենք այս եր­ևույ­թը ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նի պոե­զիա­յում: ­Գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րա­վոր­ման այս մի­ջո­ցը, ի­հար­կե, հայ գրա­կա­նութ­յան մեջ ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նը ա­ռա­ջի­նը չէ, որ ա­ռա­ջինն է կի­րա­ռում, սա­կայն նրա պոե­զիա­յում այն դա­դա­րում է մի­ջոց լի­նե­լուց և ­վե­րած­վում է աշ­խար­հըն­կալ­ման ձևի:

Այս­պես, «Եր­բեք չմեռ­նես- ա­հա թե ինչ կա­սեմ քեզ» ժո­ղո­վա­ծու տեղ գտած «­Կի­րա­կի» բա­նա­տեղ­ծութ­յու­նը ա­ռա­ջին հա­յաց­քից շա­բաթ­վա մեկ օր­վա ման­րա­մասն՝ ժամ առ ժամ նկա­րագ­րութ­յունն է՝ կրկնվող պատ­կեր­նե­րով: ­Վեր­ջին կի­րա­կին, մա­հը, ինք­նաս­պա­նութ­յան փորձ/ ցան­կութ­յու­նը, ո­րը կար­ծես թե բա­նաս­տե­ծութ­յան գլխա­վոր թե­ման է և­ ի­րե­րի ու դեպ­քե­րի հիե­րար­խիա­յի գա­գաթ­նե­րից մե­կը, հայտն­վում է միայն վեր­ջին տան մեջ, երբ գրո­ղը, թվար­կե­լով օր­վա ժա­մե­րը, հաս­նում է ա­մե­նա­հա­ճե­լիին. «Ես մա­քուր սափր­վում եմ, հագ­նում տո­նա­կան// կոստ­յումս  և­ օ­ղակն անց­կաց­նե­լով վզիս՝ հրում եմ….»:[3] ­Սա­կայն, նույ­նիսկ վեր­ջին տան մեջ սա զի­ջում է իր դիր­քը, դառ­նում երկ­րոր­դա­կան, քա­նի որ դրա­նից հե­տո էլ գոր­ծո­ղութ­յուն­ներն շա­րու­նակ­վում են: ­Բա­նաս­տեղ­ծութ­յան հիմ­նա­կան մա­սում են պա­տու­հա­նի ա­պա­կին կտցա­հա­րող ճնճղու­կը, մու­րաց­կա­նը, «Աստ­ծու ճշմա­րիտ խոս­քը» քա­րո­զող ե­հո­վա­յա­կան­նե­րը, «վեր­ջա­պես վախ­ճան­ված այ­սինչ այ­նինչ­յա­նի» թաղ­մա­նը հրա­վի­րող ՀԳՄ նա­խա­գա­հը, ­Մո­զամ­բի­կում ծա­ռատն­կի հա­մար հա­զա­րա­կան դրամ գու­մար հա­վա­քող թա­ղի լիա­զո­րը, Իս­րա­յե­լի պրե­զի­դեն­տը՝ հին ուղ­ղագ­րութ­յա­նը վե­րա­դառ­նա­լու հրա­մա­նով, մած­նա­վա­ճա­ռը՝ մա­ծու­նի «բան­կա­նե­րը» հետ պա­հան­ջող, կու­սակ­ցութ­յուն­նե­րի հան­դի­սա­վոր շքեր­թը, ինքն ու կի­նը՝ ե­րե­կո­յան սուր­ճը վա­յե­լե­լիս նույն­քան: Ա­հա այս շար­քով պատ­կեր­նե­րը մուտք են գոր­ծում ու դուրս գա­լիս բա­նաս­տեղ­ծութ­յուն, ոչն­չով չզի­ջե­լով և ­պա­կաս կար­ևոր չլի­նե­լով այն ա­ռար­կա­յից, ո­րը սվո­րա­բար գրա­կա­նութ­յան մեջ  գլխա­վոր­նե­րից մեկն է լի­նում:

Ինֆ­րա­ռեա­լիզ­մը ­Հո­վահն­նես Գ­րի­գոր­յա­նի պոե­զիա­յում մի յու­րա­հա­տուկ կեր­պա­վո­րում է ստա­նում հետև­յալ մե­խա­նիզմ­նե­րով՝ հա­մաշ­խար­հա­յին խո­շոր ի­րա­դար­ձութ­յան մեջ հա­յի ճա­կա­տա­գի­րը և, որ ա­ռա­վել գրի­գոր­յա­նա­կան է, հա­մաշ­խար­հա­յին խո­շոր ի­րա­դար­ձութ­յան մեջ ան­հա­տի փոք­րիկ կեն­ցա­ղը:

­Հա­մա­մարդ­կա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը հե­ղի­նա­կը շատ հա­ճախ ներ­կա­յաց­նում է օր­վա լրա­հո­սի տես­քով՝ ի­րա­կա­նութ­յան և ­ժա­մա­նա­կի ամ­բող­ջա­կան պատ­կե­րը, ա­ռան­ջին հա­յաց­քից ա­ռանց այ­լա­բա­նութ­յան, հստակ հատ­վա­ծա­կա­նութ­յամբ դառ­նում է բա­նաս­տեղ­ծութ­յու­նը: Եվ ա­հա գրո­ղը, ներ­կա­յաց­նե­լով «օր­վա լրա­հո­սը», այն գե­ղար­վես­տա­կա­նաց­նե­լու փոր­ձեր չի էլ ա­նում, և ­դեռ ա­վե­լի է ա­ռաջ գնում՝ այն շա­ղա­խում է ա­ռա­ջին հա­յաց­քից կեն­ցա­ղա­յին և­ եր­գի­ծա­կան, ի­րա­կա­նում՝  դա­ռը և ­ցա­վա­լի ըն­կալ­մամբ: ­Բա­նաս­տեղ­ծը դնում է ի­րեն այդ դեպ­քե­րի կենտ­րո­նում, իր սո­վո­րա­կան կյան­քը ոչ պա­կաս կար­ևո­րե­լով ­Դիա­նա ար­քա­յադս­տեր թա­ղու­մից:[4] Այս­տեղ ինֆ­րա­ռեա­լիզ­մը նկատ­վում է ոչ սո­վա­րա­կան ար­տա­հայ­տութ­յամբ՝ ոչ թե խախտ­վում է ի­րե­րի հիե­րար­խիան բա­նաս­տեղ­ծութ­յան կա­ռույ­ցում, այլ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը ինք­նին վերց­ված հիե­րար­խիա­յի խախ­տում է ար­վես­տի աշ­խար­հըն­կալ­ման մեջ:

Ն­կա­տենք նաև, որ գրո­ղը նմա­նօ­րի­նակ մի շարք բա­նաս­տե­ծութ­յուն­նե­րով հայ գրա­կա­նութ­յուն է բե­րում ու կա­տա­րե­լութ­յան հաս­նում լրատ­վա­կան/ ա­նոն­սա­յին բա­նաս­տեղ­ծութ­յան ժան­րը: ­Սա ար­դեն ոչ թե բա­նաս­տեղ­ծութ­յան ա­պա­մարդ­կայ­նաց­ման արդ­յունքն է (այն խոր­հուր­դով, որ դրել է տեր­մի­նի մեջ ­Խո­սե Օր­տե­գա-ի-­Գա­սե­թը) և ­մա­քուր ար­վեստ ստա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն, այլ բա­նաս­տեղ­ծութ­յան մարդ­կայ­նաց­ման կա­տար­յալ ար­տա­հայ­տութ­յուն է:

Lրատ­վա­կան/ ա­նոն­սա­յին բա­նաս­տեղ­ծութ­յան լա­վա­գույն օ­րի­նակ­նե­րից է «­Վեր­ջին լու­րեր» խո­րագ­րով բա­նաս­տեղ­ծութ­յու­նը, ո­րում ժա­մա­նա­կի դեպ­քե­րը ներ­կա­յաց­վում են քնե­լուց ա­ռաջ լսած և ք­նե­լուն նպաս­տող ե­րե­կո­յան լու­րե­րի տես­քով.

Ան­շուշտ ա­մե­նա­ձեռն­տուն և­ ա­մե­նաա­ռող­ջա­րա­րը քնելն է

հե­ռուս­տա­ցույ­ցի ա­ռաջ, հատ­կա­պես վեր­ջին լու­րե­րի հա­ղորդ­ման ժա­մա­նակ:

Այդ­պես դու հանգս­տա­նում ես ա­ռանց հա­մաշ­խար­հա­յին

և ­տե­ղա­կան կար­ևոր ու հրա­տապ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից կտրվե­լու:[5]

Եվ ա­հա բա­նաստղ­ծը հատ-հատ ներ­կա­յաց­նում է օր­վա լու­րե­րը՝ բնո­րորշ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րով: Ե­թե պայ­մա­նա­կա­նո­րեն ա­ռանձ­նաց­նենք այս լու­րե­րը որ­պես բա­նաս­տեղ­ծութ­յան ա­ռան­ձին հատ­ված­ներ, կնկա­տենք հիե­րար­խիա­յի խախ­տում հենց այդ հատ­ված­նե­րից յու­րա­քանչ­յու­րի ներ­սում. այս­պես՝ պառ­լա­մեն­տի քննար­կե­լիք գլխա­վոր հար­ցը նար­գի­լեի և­ ա­փիո­նի դեմ պայ­քարն է՝ «հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վո­րու­մից ան­մի­ջա­պես հե­տո…»[6]: ­Պետք է նկա­տել, որ այս բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ հե­ղի­նա­կը յու­րա­քանչ­յուր հատ­ված ա­վար­տել է կախ­ման կե­տե­րով. սա մի տե­սակ ա­նա­վար­տութ­յուն է կի­սա­տութ­յուն է հա­ղոր­դում ար­ծարծ­վող բո­լոր թե­մա­նե­րին և­ ար­տա­հայ­տում է բա­նաս­տեղ­ծի ան­զոր «ան­տար­բե­րութ­յու­նը» ի­րա­կա­նութ­յան հան­դեպ:

…. այդ­պես էլ չի­մա­նա­լով, թե ինչ

նվա­ճում­ներ ենք ար­ձա­նագ­րել սպոր­տի

և ­հատ­կա­պես մշա­կույ­թի աս­պա­րե­զում,

ո­րոն­ցից մեկն էլ այն է, որ ծանր ու եր­կա­րատև

հա­ջո­ղութ­յուն­նե­րից հե­տո վախ­ճան­վել է

մշա­կույ­թի վաս­տա­կա­վոոր գոր­ծիչ…

ափ­սոս չլսե­ցի ա­նու­նը՝ 

ար­դեն խո­րը քնի մեջ էի թաղ­ված…[7]

­Հենց բա­նաս­տեղ­ծութ­յան վե­րա­գիրն ար­դեն իսկ հու­շում է կա­ռուց­ված­քը և ­թե­ման: Այս­պի­սի բնույթ ու­նեն նաև  «Տ­խուր լու­րեր ­Փա­րի­զից», «Ֆ­րան­սիա­կան ճգնա­ժամ. սկիզ­բը ե­րե­կո­յան ժա­մը 4-ին, կրկրնութ­յունն ա­մեն եր­կու­շաբ­թի», «Այս գի­շեր և ­վա­ղը ցե­րե­կը ­Շի­րա­կի հար­թա­վայ­րում և Գ­յում­րի քա­ղա­քում սպաս­վում է ա­ռանց տրա­մադ­րութ­յան ե­ղա­նակ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը:

Ե­թե ­Վե­րոնշ­յալ օ­րի­նակ­նե­րում գլխա­վո­րը ներ­կա­յաց­վում է որ­պես ան­կար­ևոր, ա­պա կան նաև մի շարք այլ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, որ­տեղ մե­ծի մեջ փոքրն է որ­պես շե­ղող, ու­շադ­րութ­յու­նը գրա­վող դեպք: ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նը նույ­նիսկ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից մե­կը հենց այդ­պես էլ խո­րագ­րել է՝ «­Շե­ղում­ներ»: Այս բա­նաս­տեղ­ծութ­յու­նում գոր­ծո­ղութ­յան եր­կու պլան կա՝ Եր­ևան-­Տան­ձուտ և Եր­ևան-­Փա­րիզ չվերթ­նե­րը: «Եր­ևան-­Փա­րի­զը», ո­րը բա­նաս­տեղ­ծա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ի­րա­գործ­ման հիմնքն ու հիմ­նան­պա­տակն է, սկսվում է կամ այն­պի­սին է, ինչ­պի­սին որ կա, ա­ռա­վել պա­կաս կար­ևո­րի գո­ծո­ղութ­յուն­ներ մտնե­լու՝ «չե­ղարկ­վե­լու» շնոր­հիվ: ­Նախ՝ ինչ­պես ենք ո­րո­շում ա­ռաջ­նա­յին և­ երկ­րոր­դա­կան պլա­նը՝ բա­նաս­տեղ­ծի վե­րա­բեր­մուն­քով և ­տա­րած­ված ու ի­րա­կա­նութ­յան մեջ գո­յութ­յուն ու­նե­ցող դիրք-կարծ­րա­տի­պով: Այս դեպ­քում բա­նաս­տեղ­ծի վե­րա­բեր­մուն­քը լիո­վին ար­տա­հայտ­ված է հենց եր­գի­ծան­քի մի­ջո­ցով (սա թերևս ա­մե­նա­տա­րած­ված մի­ջոցն է):

­Ժա­մա­նա­կա­վո­րա­պես հե­տաձգ­վում է Եր­ևան-­Տան­ձուտ

ա­վիաու­ղեր­թը՝ ­Տան­ձու­տում օ­դա­կա­յան չլի­նե­լու պատ­ճա­ռով…[8]

Ու­րեմն չե­ղարկ­վում է այն, ին­չը չկա, ո­րի շնոր­հիվ ստեղծ­վում է պայ­մա­նա­կան ի­րա­կա­նութ­յուն, ո­րը հնա­րա­վոր է դառ­նում միայն այս գո­յութ­յուն չու­նե­ցո­ղի շնոր­հիվ:

­Խո­սե Օր­տե­գա-ի-­Գա­սե­թը ինֆ­րա­ռեա­լիզ­մը կամ սու­պեր­ռեա­լիզ­մը հա­մա­րում է ռեա­լիզ­մը հաղ­թա­հա­րե­լու մի­ջոց հատ­կա­պես դրա՝ ի­րա­կա­նութ­յան «ման­րա­դի­տա­կա­յին պլա­նով կյան­քը դի­տե­լու» շնոր­հիվ:  ­Սա, ի­հար­կե, ա­ռա­վել  հա­տուկ է ար­ձա­կին, և ­հենց ին­քը՝ ­Խո­սե Օր­տե­գա-ի-­Գա­սե­թը որ­պես օ­րի­նակ բե­րում է հենց ար­ձա­կա­գիր­նե­րի (­Մար­սել Պ­րուստ, ­Ջեյմս ­Ջոյս, ­Ռա­մոն ­Գո­մես դէ լա ­Սեր­նա): ­Հաս­կա­նա­լի է, որ բա­նաս­տեղծն ի­րեն չի կա­րող թույլ տալ «ա­վե­լորդ» բառ, պատ­կեր, սա­կայն այս գո­ծի­քը հա­ջո­ղութ­յամբ կի­րառ­վում է հետև­յալ մե­խա­նիզ­մով՝ ի­րա­կա­նութ­յան ման­րա­դի­տա­կա­յին, խո­շո­րա­ցույ­ցով դի­տա­ծի միայն մի պատ­կե­րի կամ պատ­կե­րի մի հատ­վա­ծի բա­նաս­տեղ­ծա­ցու­մով: Ա­ռա­ջին հա­յաց­քից ան­կար­ևոր և ­փոք­րիկ բա­նը դառ­նում է բա­նաս­տեղ­ծութ­յուն, քա­նի որ այն մեծ աշ­խար­հի մի մասն է, սա­կայն, ի տար­բե­րութ­յուն նա­խորդ օ­րի­նակ­նե­րի, այդ մեծ և ­կար­ևոր աշ­խար­հը այդ­պես էլ չի եր­ևում: Այս­պես ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նի «­Դա­տարկ սեն­յա­կում զնգում էր հե­ռա­խո­սը….» սկզբնա­տո­ղով բանս­տեղ­ծութ­յան մեջ մի զան­գին հա­ջոր­դող դեպ­քերն են՝ դա­տարկ սեն­յա­կում տե­ղի ու­նե­ցող, որ­տեղ փոք­րիկ (հե­տո նաև «ժա­մա­նա­կոտ­ված») սարդն է և­ այդ սեն­յա­կի ի­րե­րի աշ­խար­հը:[9]

Ա­պա­մարդ­կայ­նա­ցու­մը, ոչ որ­պես ար­վես­տի զար­գաց­ման մի­տում և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան ուղ­ղութ­յուն, այլ որ­պես թե­մա իր ար­տա­հայ­տութ­յունն է գտել «­Նո­րից օր է….» սկզբնա­տո­ղով բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ: Այս բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ ­Հով­հան­նես Գ­րի­գոր­յա­նը ոչ թե այ­լա­բա­նո­րեն, այլ հենց ու­ղիղ (ին­չը կա­րող ենք հա­մա­րել այ­լա­բա­նութ­յան լա­վա­գույն դրսևո­րում­նե­րից) մար­դուն հա­նում է իր պատ­կե­րած ի­րա­կա­նութ­յու­նից: Եվ, որ­պես­զի էլ ա­վե­լի ընդգծ­վի մար­դու վե­րա­ցու­մը, թող­նում է մար­դու հան­դեր­ձան­քը՝ կո­շիկն ու վեր­նա­շա­պի­կը, թաշ­կի­նակն ու ժա­մա­ցույ­ցը: Եվ սրանք մտնում են ի­րենց սո­վո­րա­կան գոր­ծու­նեութ­յան մեջ՝ քայ­լում, ժա­մա­նակ ցույց տա­լիս, բայց ար­դեն ա­ռանց մար­դու: ­Դա­դա­ղո­րեն մաշ­վում է այս ա­մե­նը՝ ցույց տա­լով մար­դու ար­ժեզր­կումն ու կյան­քի ա­նի­մաս­տութ­յու­նը:

­Սա ար­դեն ոչ թե ար­վերս­տից մար­դուն  հա­նելն է, ին­չի մա­սին խո­սում էր ­Խո­սե Օր­տե­գա-ի-­Գա­սե­թը, այլ ար­վես­տի մեջ մար­դու՝ ի­րա­կա­նութ­յու­նից հան­վե­լը ներ­կա­յաց­նելն է:

Այս­պի­սով ինֆ­րա­ռեա­լիզ­մը, որ բա­նաս­տեղ­ծութ­յան ա­պա­մար­դայ­նաց­ման գլխա­վոր ցու­ցա­նիշ­նե­րից մեկն էր, կա­տա­րե­լա­գործ­վե­լով և­ էլ ա­վե­լի սրվե­լով տա­նում է դե­պի հա­կա­ռա­կը՝ բա­նաս­տեղ­ծութ­յան մար­դա­կայ­նաց­մա­նը:

[1] Տե՛ս Հովհաննես Գրիգորյան, Բաց դռների օր Մհերի քարայրո­ւմ­, Երևան, 2008 թ.:

[2] Խոսե Օրտեգա-ի-Գաս­եթ, Մշակույթի փիլիսոփայություն, Երևան, 2019 թ.:

[3] Հովհաննես Գրիգորյան, Նո­ր տողից, Երևան, 20­13­ թ., էջ 294:

[4] Տե՛ս նույն տեղում, «Դիանա արքայադստեր թե՞ իշխանուհու թաղումը», էջ 274:

[5] Նույն տեղում, էջ 325:

[6] Նույն տեղ­ում:

[7] Նույն տեղում, էջ 327:

[8] Նու­յն տեղում, էջ 334:

[9] Տե՛ս նույն տեղում, էջ 119:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *