Արթուր Բաղդասարյան/ Հու­սա­հատ խծբծանք­ներ

­­Մեկ է, ինչ­քան էլ զոռ տամ հի­շո­ղութ­յանս, չեմ կա­րո­ղա­նա հի­շել մեր ա­ռա­ջին տու­նը, ուր ապ­րել եմ կյան­քիս ա­ռա­ջին հինգ տա­րին, էդ­քա՜ն խա­ղա­ցել ու խզբզել պա­տե­րին:
­Հինգ տա­րե­կա­նից հե­տո եր­կու տա­րի լո­ղում եմ ինչ-որ ա­նո­րոշ ու մոխ­րա­գույն ջրե­րում, հե­տո ինձ բռնում են ու բե­րանք­սի­վայր կա­խում ա­ռաս­տա­ղից, ու էս­տեղ սկսվում է մի մղձա­վանջ, որ պի­տի ի­նը տա­րի տևեր, բայց խղճա­լովփոր­ձում է վեր­ջա­նալ ութ տա­րում… Օ­դում սեփ-սև մ­խի քու­լա­ներ են լո­ղում, ու սուզ­վում եմ ա­վե­լի խո­րը… ­Հի­շո­ղութ­յունս կար­միր ու դե­ղին կե­տիկ­նե­րով է, ու­րի­շի աչ­քե­րով, ով էլ հենց եր­ևի թո­րեց հի­շո­ղութ­յունս ու թո­րու­կը թա­փե­լով միայն մաղ­ձը թո­ղեց:
­Բոր­բոս­նած ու կա­պույտ պա­տե­րով սեն­յա­կում փլվել է ծնկնե­րին ու լա­լիս է… խի՞ մամ, ի­նը տա­րի, բանտ, հայ­րիկ, սար­քո­ցի է, խա­բեցին, խեղ­ճը, ճչոց, ողբ, հիս­տե­րիա…
­Բան չեմ հաս­կա­նում… յոթ տա­րե­կան եմ ու իմ ար­ևին կի­նո­յի եմ ու­զում վե­րա­ծել պա­հը, պատ­ռում եմ սոլ­ֆե­ջո­յիս տետ­րից ին­տեր­վա­լի դասն ու վան­դա­կա­վոր տետ­րի մեջ շա­րում նոր սո­վո­րած տա­ռե­րը. «իմ օ­րա­գի­րը»… ­յոթ րո­պե, ե­րե­սուն­մեկ, քա­ռա­սու­նի­նը… գրիչս տետ­րի թղթից մի քիչ վեր պա­հած մտա­ծում եմ կամ դրա նման մի բան: Գ­րիչս հոգ­նում է սպա­սե­լուց ու թա­նա­քի մի մեծ կա­թիլ թքում տետ­րիս վրա, էս է­ջը պատ­ռում եմ ու վա­ռա­րա­նի վրա բաց­ված անց­քից խցկում ներս… …Ա­մե­նա­խա­վար գի­շերն է: ­Չեմ էլ հի­շում ում մե­քե­նա­յում ենք նստած, ու մայ­րի­կը դո­ղում է: ­Հաս­կա­նում եմլուրջ պահ է, պետք է ան­հանգս­տա­նալ, ու էդ­պես էլ ա­նում եմ: ­Քիչ անց գա­լիս է ոս­տի­կանն ու հոր­դո­րում ա­րա­գաց­նենք, որ չբռնվի ու նկա­տո­ղութ­յուն չստա­նա:
­Տես­նում ենք հայ­րի­կին, մա­ման ար­ցուն­քա­խա­ռը համ­բու­րում է նրան, ու մեզ դուրս են հա­նում: ­Հե­տո մյուս տա­րի­նե­րին հան­գիստ տես­նում ենք նրան, մենք էլ՝ ճա­ղա­պատ­ված ու փշա­լա­րե­րով ե­զեր­ված սեն­յա­կում, ու ըն­տե­լա­նում ենք սրան… ­Դե, էդ­պես է, չէ՞, ըն­տե­լա­ցար, ու ար­դեն հեշտ է… ­Հը՜մ, ոչ մի քաք էլ էդ­պես չէ…
…­Մի քա­նի գի­շեր ճչո­ցով եմ արթ­նա­նում. խո­հա­նո­ցի պա­տու­հա­նից աչ­քե­րիս նա­յող կա­նաչ դեմ­քով մար­դը ձեռք չի քա­շում ինձ­նից… ­Տա­նում են վախս բռնե­լու. իբր թե փա­խել էր վախս, հի­մա էլ պի­տի բռնեն: Էդ կա­խարդն ա­վե­լի վա­խե­նա­լու է, քան կա­նաչ դեմ­քով մար­դը: Ինչ հի­մա­րութ­յուն ա­սես, որ չի ա­նում, իր պա­պու գլխի չափ խո­շո­րա­ցույց ակ­նո­ցի մի­ջից ինձ է նա­յում, մի հաստ ու քրջոտ դավ­թար է բե­րում ու տա­լիս գլխիս, բայց դե ո­չինչ էլ չի անց­նում, մինչև մորս տա­տու` իմ բո­յի մկրա­տը բար­ձիս տակ չենք դնում…
…­Թա­ղի ե­րե­խա­նե­րով մի սո­վե­տա­կան, հա­լից ըն­կած ճամպ­րուկ ենք գտնում ու ծե­րից ծեր սա­լո­րի ցո­գոլ լցնում մե­ջը: ­Մե­ծե­րը լավ ջղայ­նա­նում են վրա­ներս, ու հաս­կա­նում եմ, որ բո­լոր մե­ծե­րը տա­ռա­պում են հա­մընդ­հա­նուր դժբախ­տութ­յամբ, ո­րի պատ­ճա­ռով միշտ տխուր ու բար­կա­ցած են ու ի­րենց փուքսն էլ մեր վրա են թա­փում…
…Էլ չեմ դի­մա­նում: Ա­մա­ռա­յին ե­րե­կո­յով պլշեց­նում եմ աչ­քերս ու կա­նաչ ա­րա­հե­տով ա­ռաջ գնում: Մտ­նում եմ դրսի փայտ­յա զու­գա­րանն ու Հ­րե­շին հան­դի­պում: ­Նա, ճիշտն ա­սած, իմ ո­խե­րիմ թշնա­մին է: ­Դե, նա մի մեծ ճանճ է, որ միշտ սպա­սում է դա­տարկ­վե­լուս ու նստում ան­դա­միս, ես էլ դրա­նից ա­լեր­գիա եմ ստա­նում: Ինչ-որ հրաշ­քով դա­տարկ­վում եմ ու դուրս գա­լիս: Օ­դում դե­ղին լույ­սի կե­տիկ­ներ են շարժ­վում, այ քեզ հրա՜շք…-­Վա՜յ քու,- զար­մա­նում եմ,- էս ի՞նչ է:

-­Կայ­ծո­ռիկ է,- ա­սում է կա­նա­չի քա­ղող տատս, ու ես ու­թու­կես տա­րե­կա­նի միամ­տութ­յամբ մի լավ խնդում եմ ու ե­րա­նութ­յան մեջ ընկ­նում:
­Մի եր­կու ժամ հե­տո մա­ման բա­ցատ­րում էինչ են լու­սատ­տիկ­նե­րը… …­Մի բուռ օդ եմ վերց­նում ու լցնում քթա­ծա­կերս… Հ­րա՜շք բան է այս ապ­րե­լը… ա­մառ­վա էս հրաշք օ­րով, երբ պա­րա­պուր­դի մեջ եմ, էն­քան էլ գործ ու­նեմ ա­նե­լու. պի­տի պար­սա­տի­կիս հա­մար հար­մար փայտ գտնեմ, հե­տո պի­տի փոր­ձեմ տաք աս­ֆալ­տին բո­բիկ մի րո­պե կանգ­նել, հե­տո պի­տի վեց հար­յուր տերև պո­կեմ, որ հա­վա­քածս չորս հար­յուր կոն­ֆե­տի թղթե­րի հետ անց­կաց­նեմ թե­լի վրա ու ծայ­րից բռնած՝ թռվռամ թա­ղի մեջ, հե­տո պի­տի սև ­հա­ղար­ջի վեր­ջին, դեռ չպտղա­ցած դե­ղին ծա­ղիկ­նե­րը ծա­մեմ ու թքեմ, պի­տի մայ­րի­կին առն­վազն ե­րեք ան­գամ ա­սեմ, որ սի­րում եմ, կե­սօ­րին պի­տի գնդակս թևիս տակ դնեմ ու վա­զեմ վուլ­կա­նի­զա­ցիա փչե­լու, վեր­ջա­պես պի­տի հե­ծա­նիվ քշել սո­վո­րեմ ու ա­մե­նա­վեր­ջի­նըպի­տի մա­մա­յին ա­ղա­չեմ, որ ինձ պաղ­պա­ղա­կի փող տա խոս­տա­նա­լով, որ այլևս չեմ հի­վան­դա­նա, որ ցո­գո­լից լուծ չեմ ընկ­նի ու ծունկս էլ չեմ «լող­քի»… Ա­հա­վո՜ր է, դե ա­րի ու ա­րա այս­քա­նը…
…­Տա­սը տա­րե­կա­նը լրա­նա­լուս տար­վա ամ­ռա­նը գյուղ եմ գնում` բա­րե­կա­միս տուն: Էս­տե­ղի կա­նայք մի տե­սակ մո­ռա­ցել են, որ ի­րենք կին են, իսկ տղա­մար­դիկ, որ մարդ են: Ն­րանք բո­լորն էլ ան­չա­փե­լի չար­չար­վում են, բայց բո­լորն էլ մի տե­սակ եր­ջա­նիկ են…
Ա­ռա­ջին օ­րը խո­զը հետ­ևիցս է ընկ­նում, ու ես խո­զա­ֆո­բիա եմ ձեռք բե­րում:
­Մի օր մենք ի­ջ­նում ենք լճի ափ լո­ղա­լու: Ա­վազն այն­քան տաք է, որ ու­տում է ոտ­քերս, ստիպ­ված նետ­վում եմ ջու­րը, որ փրկեմ դրանց: Էս­տեղ ջու­րը չոր է ու ճռթճռթում է ոտ­քե­րիս տակ: ­Մի քիչ հե­տո տղեր­քը մեռ­նում են խնդա­լուց. մրջյու­նը լռվել էր մե­կի ոտ­քի փռչե­րի մեջ:

-Կտ­րել չի՞ կա­րե­լի:

-Կ­նիկ հո չե՞ս, կյան­քում մտքովդ չանց­կաց­նես:
Ս­խա­լութ­յուն է մեջս սեր­ման­վում, թե էդ­պես է ինձ թվում, չգի­տեմ, բայց մի բան էն չէ…
…­Տասն­մեկ տա­րե­կա­նում, չեմ հի­շում ինչ դեպ­քի ժա­մա­նակ, հաս­կա­նում եմինչ­քան մեծ է մարդ­կանց ա­տե­լութ­յու­նը միմ­յանց հա­դեպ, ու թե ինչ­քան են նրանք չա­րա­ցած: Ա­րագ մի բուռ էլ եմ օդ լցնում քթա­ծա­կերս, բայց չի օգ­նում, ու շնչա­հեղձ եմ լի­նում… ­Շա՜տ բարձ­րից ժա­մե­րով ընկ­նում եմ ու ան­ձայն ճչում: Սև ժա­պա­վե­նով վեր­ջույթ­ներս կապ­վում են ու ձգվում, պիրկ, ան­տա­նե­լի պիրկ… Եր­կար ե­ղունգ­նե­րով հա­նում են աչ­քերս ու նե­տում հե­ռո՜ւ մեկնարևելք, մյու­սը հյու­սիս: Ք­թա­ծա­կե­րիցս սկսում է մոխ­րա­գույն ու լեր­դա­ցած ար­յուն հո­սել ու դնչիս մոտ հա­վաք­վե­լովկա­թում ան­հա­տակ ան­դուն­դի մեջ: ­Բե­րա­նով ան­հագ օդ եմ քա­շում. աս­ֆալ­տին մի կա­թիլ ար­ցունք է ըն­կած… …Տ­ղեր­քով ո­րո­նում­ներ ենք կա­տա­րում, բայց դե շան գան­գից ու հո­շո­տած հո­ղա­թա­փից բա­ցի ո­չինչ չենք գտնում: ­Մեկ-մեկ ափ­սո­սում եմ, որ չեմ ու­րա­խա­ցել այդ գտա­ծո­նե­րի հա­մար. ախր, դրանց մեջ այն­քան պար­զութ­յուն ու մաք­րութ­յուն կար, ախր, դրանք եր­ջան­կութ­յան կտոր­ներ էին, ահ­ռե­լի կտոր­ներ: Հ­րա՜շք… տղեր­քով հայտ­նա­գոր­ծութ­յան գա­գաթ­նա­կե­տին ենք հաս­նում. ախր, ոչ մի կա­ղամ­բից էլ դուրս չեն գա­լիս մար­դիկ: ­Մենք կոտ­րում ենք այս բա­նահ­յու­սութ­յունն ու լցնում աղ­բարկ­ղը եր­ջան­կութ­յան մի մեծ կտոր էլ վերց­նե­լով (բայց ի­րա­կա­նում կորց­նե­լով): ­Հա­վաք­վում ենք այ­գու ու­ռե­նու մոտ, լցվում այդ­տե­ղի նստա­րա­նին ու վի­դեո­ներ նա­յում, մինչև որ այ­գու վհու­կը չի գա­լիս ու քշում մեզ…
…­Բա­վա­կան մեծ է, հա՞, տասն­հինգ տա­րե­կան տղան:
Ես քայ­լում եմ օվ­կիա­նո­սի վրա գցած ծղո­տե կամր­ջով ու հե­տո ինձ գցում դրա մա­նու­շա­կա­գույն ջրե­րի մեջ: Ար­ևը մի եր­կու կա­թիլ ար­ցունք է թշշաց­նում իր հրա­շեկ այ­տե­րի վրա, ամ­պե­րը խռխռում են, եր­կին­քը ճչում էտեղ-տեղ դեղ­նե­լով, իսկ ես սուզ­վում եմ հոր­ձա­նու­տում, սուզ­վում եմ մարմ­նիս զգա­լով լպրծուն լորձն, ու սուզ­վում եմձեռ­քերս դե­պի ինձ հա­մար ար­տաս­վող ար­ևը պար­զած: Ու պետք չէ, որ դա ֆի­զի­կա­պես կա­տար­վի, որ ֆի­զի­կա­պես զգամ դա, ո­րով­հետև ես սուզ­վում եմ հաց ու­տե­լիս, սուզ­վում եմ կանգ­նած ու նստած, վա­զե­լիս ու քայ­լե­լիս, ես սուզ­վում եմ ան­գամ, երբ քնած եմ, սուզ­վում եմ զգա­լով, թե ինչ­պես է ըն­տա­նե­կան դժբախ­տութ­յանս միա­ձուլ­վում անձ­նա­կան ող­բեր­գութ­յու­նը, ող­բեր­գութ­յուն, որ միայն իմն է, որ պա­հում եմ միայն ինձ հա­մար, իմ մի­ջի փոք­րիկ դա­րա­կումու­նե­նա­լով հա­վերժ տխրե­լու իմ պատ­ճա­ռը… …Ու եր­բեմն պատ­ճառ­նե­րը պատ­ճառ­ներ են ծնում: Ես սկսե­ցի գրել, սկսե­ցի թղթե­րի վրա թող­նել հու­սա­հատ խծբծանք­ներս, որ դա­տարկ­վեմ, ո­րով­հետև պի­տի է­լի լցվեի: Ու հե­տո գրե­լը դար­ձավ սո­վո­րութ­յուն, դար­ձավ կյանք… Ես զու­գա­րան եմ մտնում ու տես­նում սա­լի­կի վրա մեկ-եր­կու ա­նող հա­զա­րոտ­նու­կին ու պի­տի գրեմ դրա մա­սին, թե չէ էդ մի­ջատն էն­քան կշրջի գլխումս, մինչև մեռ­նեմ: Ես հաց եմ ու­տում, ու գլխումս կեր­պար է ծնվում, երբ քայ­լում եմ, մեկ ու­րի­շը մեռ­նում է, ու ես պի­տի հասց­նեմ էս բո­լո­րին դուրս հա­նել մտքիցս մե­ռած թե ողջ, քա­նի դեռ չեմ խե­լա­գար­վել: Ու սրան է գու­մար­վում ըն­տա­նե­կան դժբախ­տութ­յունն ու անձ­նա­կան ող­բեր­գութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում ես խե­լա­գար­վում եմ, խե­լա­գար­վում եմ, ո­րով­հետև հենց հի­մա չեմ հասց­նում գրել, ձեռքս դո­ղում է ու ճնշված է, քան­զի խեղճ ու­ղեղս, ո­րին մտքերս են անսր­տո­րեն ձաղ­կում, պայ­քա­րի մեջ է մտնում մարմ­նիս հետ, ու սրա­նից հե­տո ես ընկ­նում եմ, ես անզ­գա­յա­նում եմ ու ան­հո­գի պառ­կում ինձ­նից շատ կյան­քով լցված ներք­նա­կիս վրա ու գրկում բար­ձը… Ու ոչ նրա հա­մար, որ ստեղ­ծա­գոր­ծում եմ կամ թվում է, թե դա ա­նում եմ, այլ նրա հա­մար, որ մտքե­րիսէս խե­լա­գար ու ան­սահ­ման հոր­դող աղբ­յու­րին շատ փոքր տեղ է հա­սել ու­ղե­ղումս. ես է­լի շատ ու շատ բա­ներ ու­նեմ մտա­ծե­լու: Ու ես հաս­կա­նում եմ, որ սա ա­ռա­վել է… ես ա­վե­լին եմ զգում, քան կա­րե­լի է, ես ա­վե­լին եմ ապ­րում, քան հար­կա­վոր է ու ա­վե­լին մտա­ծում, քան հի­շե­լի է… …­Գի­շեր­ներն ա­վե­լի խա­վար են դառ­նում, ու ես սկսում եմ սար­սա­փել գի­շե­րից, ո­րով­հետև սկսում եմ ա­վե­լի շատ մտա­ծել, քան քնել, ես սկսում եմ խե­լա­գա­րի պես կրծել բարձս, ար­յու­նով եմ լցնում աչ­քերս ու սա­ռը գի­շեր­նե­րին խեղդ­վում սե­փա­կան քրտին­քիս մեջ: ­Մի քիչ սի­րա­հար­ված եմ զգում, հար­բած ա­ռանց խմե­լու, սպառ­վածա­ռանց ճչա­լու… …­Մի օր ջուր խմե­ցի ու հաս­կա­ցա, որ ներ­սումս փո­փո­խութ­յուն է կա­տար­վել, հա, ժա­մա­նակն ա­ռաջ է գնա­ցել, բայց ա­մեն բան ա­ռաջ­վա նման է դար­ձել: Անձ­նա­կան ող­բեր­գութ­յու­նը մի տե­սակ ընկր­կել է կամ, ա­վե­լի ճիշտ, ես հա­մա­կերպ­վել եմ դրա հետ, ու դա անձ­նա­կան խնդրի է վե­րած­վել կամ նման մի բա­նի, մի բա­նի, որ օգ­նեց հան­գիստ զգալ… …Ու տասն­վեցս դեռ չլրա­ցած ես հան­գիստ եմ… ութ տա­րին անց­նում է, մղձա­վան­ջը, ի­հար­կե, չի անց­նում, բայց մաշ­վում է, քրքրվում, ու լույ­սի շո­ղե­րը կա­րո­ղա­նում են ներս սպրդել` դա­դա­րեց­նե­լով օ­դում լո­ղա­ցող սև ­քու­լա­նե­րի շար­ժը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *