Արմինե Պետրոսյան / Վարդգես Պետրոսյան «Կրակե շապիկ»

86190435_2766950893397812_7508405545615753216_n#Կարդակիսվիր
Միանալով Hasmik Hakobyanի ֆլեշմոբին՝ մի քանի խոսք գրեմ կարդացածս վերջին գրքի՝ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» -ի մասին։
Սկզբում առաջ չէր գնում․ մեկ ամսում տասը էջ էի կարդացել, հետո սկսեց իմաստավորվել, հեղինակի՝ ամեն ինչին վերլուծաբար մոտենալու կերպը դարձավ հարազատ, ինքնաքննության տանող, գրողների ու գրական աշխարհի մարդկանց հարաբերությունները հիշեցրին շատ ծանոթներիս ու այն հիասթափությունները, որ ունեցա այդ ոլորտին առնչվելիս, սակայն նաև հասկացրին ու վերագնահատել տվեցին “կյանքն ինչպես որ է”-ն ընդունելու ու բոլորին հասկանալ փորձելու իմ նախատրամադրվածությունը։
Այս գիրքը, ընդհանրապես, կարևոր է նրանով, որ հայ գրականության միջոցով (գուցե և առաջին անգամ) իրականության մեջ փորձ է արվել փոխել հայերի միակողմանի վերաբերմունքը թուրքերի նկատմամբ։
Ծալ-ծալ բացվում են հայրենասիրություն կոչվածի հազար երեսները, տարբեր դրսևորումները, սփյուռք-Հայաստան, սփյուռքահայ-հայաստանահայ մարդկանց հայրենասիրության ու հայրենիքի գնահատման, կարևորման ելևէջները։ Շատ գտնված տողեր կան։
Գրողի դերի ու նրա՝ իր կերտած գրականության հետ կապի կամ դրա բացակայության մասին մտածումները, տարբեր հերոսների միջոցով վերլուծությունները ընթերցողին մղում են մասնակցելու մտորումների ընթացքին ու սեփական մտքերով լրացնելուն։
Գրքում իրենց տեղն ունեն նաև զուտ մարդկային հարաբերությունների հոգեբանական կողմերը ուսումնասիրելու ու ի ցույց դնելու փորձերը։
Մարտահրավեր եմ ներտում Ֆբ ընկերներիս՝ կիսվելու իրենց կարդացած վերջին գրքի մասին խոհերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *