Արմինե Սրապյան/ «Բիզ-բիզ» մազերով տատիկը, որին իր մազերը քիչ էին հետաքրքրում


Գ­յու­ղում նրան քչերն էին սի­րում: ­Նույ­նիսկ բա­կի շներն էին շատ բուռն ար­ձա­գան­քում նրա հայտն­վե­լուն: ­Հայ­կու­հի էր ա­նու­նը, բայց բո­լո­րը նրան ­Հայկ էին ա­սում. եր­ևի նրա կո­պիտ բնա­վո­րութ­յա­նը տղա­մար­դու ա­նունն ա­վե­լի էր սա­զում: ­Միշտ բարձր էր խո­սում, նույ­նիսկ ինքն ի­րեն խո­սե­լիս: Իսկ դա հա­ճախ էր լի­նում: ­Միշտ շտա­պում էր. հա­զար գործ ու­ներ: Փն­թի էր հագն­վում: ­Մի քա­նի շերտ էր հագ­նում: Ե­թե կա­նա­ցի կի­սաշր­ջազ­գեստ էր հա­գին, վրա­յից ան­պայ­ման տղա­մար­դու վեր­նա­շա­պիկ կամ պի­ջակ էր հագ­նում կամ զգես­տի տա­կից կա­րող էր վար­դա­գույն անդ­րա­վար­տիք եր­ևալ:
Ոտ­նա­ման­նե­րը միշտ մի քա­նի հա­մար մեծ էին լի­նում, և դ­րա­նից ոտ­քերն ա­վե­լի ծուռ էին թվում: Ո­մանք ա­սում էին, որ ի ծնե այդ­պի­սի ոտ­քեր է ու­նե­ցել, իսկ մնա­ցա­ծը պնդում էին, որ աշ­խա­տան­քից են ոտ­քե­րը ծռվել: Ամ­բողջ ա­մա­ռը սա­րերն էր լի­նում, ոտ­քով հսկա­յա­կան բար­ձունք­ներ էր հաղ­թա­հա­րում, վա­ռե­լիք էր հայ­թայ­թում, տար­բեր ու­տե­լի բույ­սեր էր բե­րում և ­վա­ճա­ռում:
60-ին մոտ կլի­ներ: Ա­մուս­նուն տա­սը տա­րի ա­ռաջ էր կորց­րել, բայց դարդ չէր ա­նում: ­Մեկ է, ամ­բողջ աշ­խա­տա­ծը խմիչ­քին էր տա­լիս և­ ոչ մի բա­նով չէր օգ­նում: Ան­պի­տա­նի մեկն էր: ­Բայց տղա­յի կո­րուս­տը ծանր էր տա­նում: Չ­նա­յած նա էլ հոր նման հար­բե­ցող էր, բայց ե­րե­խա­նե­րը որբ էին մնա­ցել: ­Ջա­հել հար­սի մա­սին չէր մտա­ծում, միայն ե­րե­խա­նե­րին էր խղճում: ­Պարտք մնալ չէր սի­րում: Ե­թե մե­կից ինչ-որ բան էր վերց­նում, ան­պայ­ման վե­րա­դարձ­նում էր խոս­տա­ցած օ­րը, խոս­տա­ցած ժա­մին: Ե­րե­խա­նե­րի հետ սի­րում էր շփվել: Ան­հա­մար հե­քիաթ­ներ գի­տեր: Ան­գիր հի­շում էր ծա­վա­լուն բա­զում ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ: Ա­րագ էր խո­սում, այն­քան ա­րագ, որ ե­րե­խա­նե­րը բե­րան­նե­րը բաց էին լսում նրան: Իսկ ե­րե­խա­նե­րը սի­րում էին նրան լսել: ­Հայկ տա­տի տգեղ ար­տա­քի­նը եր­բեմն շատ ծի­ծա­ղե­լի էր դառ­նում, եր­բեմն խղճա­լի տեսք էր ստա­նում: ­Բայց չէր բո­ղո­քում, եր­բեք: «­Հա­ցի օ­րե­րը» շատ ու­րախ էր լի­նում: ­Պար­ծե­նում էր. «201 հատ հաց եմ թխե­լ»: Երբ ծի­ծա­ղում էին մե­կը շեշ­տե­լու հա­մար, ա­սում էր.

-­Մեկ լա­վա­շը մի ամ­բողջ նա­խա­ճաշ է:
Աշ­խար­հի բեռն ու­սե­րին ա­ռածքայ­լում էր, քայ­լում էր ա­րագ, որ հետ չընկ­նի: Ե­թե ընկր­կեր, հան­կարծ կթու­լա­նար, հան­կարծ կհի­շեր, որ ինքն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, թույլ սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ է հա­մար­վում, որ ի­րեն ա­մուր թի­կունք է պետք կամ, գո­նե, ուս, ո­րին կա­րե­լի է հեն­վել, երբ ա­հա­վոր հոգ­նած ես: Չ­կար ո՛չ թի­կունք, ո՛չ ուս, ուս­տի՝ ո՛չ էլ հոգ­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն: Աշ­խար­հը մի տե­սակ սառն ու ան­հա­ղորդ էր ­Հայկ տա­տի նկատ­մամբ: ­Թե ա­ռաջ գյու­ղում կգտնվեր մե­կը, որ դժվար պա­հին օգ­նութ­յան ձեռք կմեկ­ներ, հի­մա դա էլ չկար: Գ­յու­ղի տղա­ներն էլ մի տե­սակ նա­զուկ էին դար­ձել: ­Ծան­րութ­յու­նից մե­կի մեջ­քը կա­րող էր ցա­վել, մյու­սի ու­սե­րը հան­կարծ կբռնվեին, և ս­տաց­վում էր այն­պես, որ հա­ճախ հենց ­Հայ­կու­հին էր հաս­նում օգ­նութ­յան և ­ջա­հել­նե­րին ցույց տա­լիս իր բա­զուկ­նե­րի ուժն ու մեջ­քի ամ­րութ­յու­նը: Թ­վում էր ե­րի­տա­սարդ­նե­րը պետք է ա­մա­չեին, բայց հեգ­նա­կան թե քա­մահ­րա­կան ժպի­տից բա­ցի, ո­չինչ չէին ար­տա­ցո­լում նրանց ան­հա­ղորդ հա­յացք­նե­րը: Ան­հա­ղորդ էր աշ­խար­հը, ան­հա­ղորդ էր գյու­ղը, ո­րը մի տե­սակ մե­ծա­ցել էր, ընդ­լայն­վել ու օ­տա­րա­ցել: ­Հա­մա­ցան­ցը գյու­ղա­ցուն էլ էր պո­կել իր հայ­րե­նի ե­զեր­քից ու տա­րել մի նոր վիր­տո­ւալ ի­րա­կա­նութ­յուն, որ­տեղ չկա­յին բիզ-բիզ մա­զե­րով տա­տիկ­ներ, որ­տեղ ա­մեն ինչ գու­նա­վոր ու փայ­լուն էր: Իսկ փայ­լի մեջ օ­տա­րութ­յուն ու սառ­նութ­յուն կար: Այն­տեղ չկար հա­վատ, չկար սեր, չկար գյու­ղին բնո­րոշ ան­դորրն ու ներ­դաշ­նա­կութ­յու­նը: ­Միայն խլաց­նող աղ­մուկ էր: Աղ­մուկ, ո­րի մեջ լսե­լի չէր օգ­նութ­յուն ա­ղեր­սո­ղի ձայ­նը, լսե­լի չէին աստ­ծուն ուղղ­ված ա­ղոթք­նե­րը:
Աստ­վա­ծա­վախ էր ­Հայ­կու­հին: Որ­տեղ խաչ կամ սրբա­պատ­կեր տես­ներ, ան­պայ­ման կհամ­բու­րեր, նոր կանց­ներ: ­Հա­ճախ էր ա­ղո­թում: Ա­ղո­թում էր բո­լո­րի հա­մար, նույ­նիսկ այն ե­րի­տա­սարդ­նե­րի, ո­րոնք, իր կար­ծի­քով, մո­լոր­վել էին վիր­տո­ւալ լա­բի­րինթ­նե­րում: Եր­կար ա­ղո­թել չէր սի­րում: ­Նույ­նիսկ «­Հայր մեր­ն» էր կրճա­տել, որ շուտ վեր­ջին հաս­նի: Ինչ­պես ա­րագ խո­սում էր, այն­պես ա­րագ էլ ու­տում էր: ­Միշտ շտա­պում էր: ­Միայն որ­դու շիր­մա­քա­րի մոտ կա­րող էր մի փոքր եր­կար մնալ: Չ­գի­տեմ՝ մո­ռա­նո՞ւմ էր ժա­մա­նա­կի մա­սին, թե՞ պար­զա­պես չէր ու­զում հե­ռա­նալ: Եր­կար նստում էր շիր­մա­քա­րի մոտ: ­Հի­շում էր իր անց­յա­լը, ո­րը ևս­ ա­նու­րախ էր ե­ղել, բայց ո­րին ե­րա­նի էր տա­լիս: Ե­րա­նի էր տա­լիս, ո­րով­հետև անց­յա­լում գո­նե եր­կինքն ու եր­կի­րը հա­մե­րաշխ էին, ինչ-որ ներ­դաշ­նա­կութ­յուն կար լու­սա­բաց­նե­րի ու մայ­րա­մուտ­նե­րի միջև, իսկ մո­լո­րակն ա­վե­լի դան­դաղ էր պտտվում, ուս­տի՝ շտա­պե­լու կա­րիք էլ չկար: Իսկ հի­մա ե­թե չշտա­պեր, կմո­լոր­վեր, կկոր­չեր ժա­մա­նա­կի ո­լո­րապ­տույ­տում, որ­բե­րը կրկնա­կի կոր­բա­նա­յին: Դ­րա հա­մար էլ միշտ շտա­պում էր: ­Միայն որ­դու շիր­մա­քա­րի մոտ կա­րող էր մի փոքր եր­կար մնալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *