Արսեն Վարդանյան

Արսեն Վարդանյան
բանասեր, ուսուցիչ

­­Հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան է­ջե­րում հա­ճախ ենք կար­դում պա­տե­րազմ­նե­րի մա­սին, գրե­թե ա­մեն սե­րունդ կյան­քի այս կամ այն փու­լում տե­սել է պա­տե­րազ­մի սար­սա­փե­լի դեմ­քը։ Այս սե­րունդն էլ բա­ցա­ռութ­յուն չէր։ Զար­հու­րե­լի պա­տե­րազ­մը մեզ­նից խլեց լու­սե կյան­քեր, ե­րա­զանք­ներ, հա­վատ ու հայ­րե­նիք….
Եվ նո­րից կա­րող ենք վկա­յա­կո­չել ­­Խո­րե­նա­ցու «Ող­բը»…
Այս պա­տե­րազ­մում պարտ­վել ենք բո­լորս. հաղ­թել են միայն նա­հա­տակ­ված տղեր­քը, իրենց դիր­քե­րի հա­մար կե­նաց և ­մա­հու պայ­քար մղած ազ­նիվ քա­ջե­րը։ ­­Մեր պար­տութ­յու­նը շատ խոր ար­մատ­ներ ու­նի։
­­Մենք սի­րում ենք մի­ֆե­րով կե­րակր­վել, հա­վա­տալ դրանց ի­րա­կա­նութ­յա­նը՝ հա­ճախ դրանց ի­րա­գործ­ման հա­մար գործ­նա­կան որ­ևէ քայլ չա­նե­լով։ ­­Մեր հի­շո­ղութ­յու­նը շատ կարճ է։ Ա­րագ մո­ռա­նում ենք վտանգ­նե­րը, տրվում նեղ անձ­նա­կան շա­հե­րին, կորց­նում զգո­նութ­յու­նը….
­­Կար­ծում եմ, ա­ռա­ջինը՝ պար­տութ­յու­նը մեր մտա­ծո­ղութ­յան մեջ է։
­­Տա­րի­ներ շա­րու­նակ կրթութ­յան անմխի­թար վի­ճա­կը, հետ­ևո­ղա­կա­նո­րեն շա­րու­նակ­վող մշա­կու­թա­յին սպան­դը մեր հա­սա­րա­կութ­յան մեջ մեռց­րել են շատ ար­ժեք­ներ, ինչ­պի­սին է՝ հայ­րե­նիքն ան­շա­հախնդ­րո­րեն սի­րե­լը։ ­­Մեզ­նից շա­տե­րը հայ­րե­նիքն ըն­դու­նել են որ­պես ստնտո­ւի. քա­մել նրա բա­րիք­նե­րը, վա­յե­լել ու փո­խա­րե­նը ո­չինչ չեն տվել….
­­Մեր կրթութ­յան պա­տաս­խա­նա­տու­ներն ա­մեն ինչ ա­րել են, որ օ­տար լե­զու­ներն ա­վե­լի գրա­վիչ ու հո­գեհա­րա­զատ դառ­նան, քան հա­յոց լե­զուն և ­հայ գրա­կա­նութ­յու­նը։
Ն­րանք նաև ա­մեն ինչ ա­րել են, որ մտա­ծող, վեր­լու­ծող մար­դու փո­խա­րեն ձևա­վո­րեն հեշտ կա­ռա­վար­վող, ընտ­րա­կա­շառ­քը որ­պես աստ­վա­ծա­յին պարգև ըն­դու­նող մար­դու, ո­րին կա­ռա­վա­րե­լը հեշտ է։
­­Մենք չսո­վո­րե­ցինք, որ պե­տութ­յու­նը բա­ցար­ձակ ար­ժեք է, հայ­րե­նի­քը սրբութ­յուն չէ, այլ մեր մի մաս­նի­կը. սրբութ­յու­նը մենք հե­ռա­հար ու հա­ճախ ան­գի­տակ­ցա­բար ենք պաշ­տում, իսկ հայ­րե­նի­քը պետք է սի­րել հա­րա­զա­տի պես, լա­ցել նրա ա­մեն ցա­վի հա­մար, հպար­տութ­յու­նից խեղդ­վել նրա ա­մեն ձեռք­բե­րու­մից, քո ու­ժե­րի սահ­ման­նե­րում և դ­րա­նից ան­դին ա­մեն բան ա­նել, որ այն բար­գա­վա­ճի, ծաղ­կի, ա­վե­լի հզոր և­ ա­մուր դառ­նա։
­­Մեր ազ­գը բա­ցա­ռիկ է բո­լոր ա­ռում­նե­րով՝ թե՛ բա­ցա­սա­կան, թե՛ դրա­կան։ ­­Հա­յի տա­կան­քից ոչ մի տեղ չես գտնի, բայց հա­յի ա­րա­րող, սրտա­ցավ, գի­տա­կից ու հայ­րե­նա­սեր տե­սա­կից էլ չես գտնի որ­ևէ տեղ։
­­Մեր երկ­րի հիմ­քը հենց այդ­պի­սի ան­հատ­նե­րը պետք է լի­նեն։ ­­Մենք ան­հատ­նե­րի նե­րու­ժի հաշ­վին ա­ռաջ գնա­ցող ազգ ենք։ Ես ու­զում եմ, որ այդ ան­հատ­նե­րը լի­նեն իս­կա­կան մտա­վո­րա­կան­նե­րը, ան­կա­շառ ղե­կա­վար­նե­րը, սրտա­ցավ բան­վորն ու վա­րոր­դը, ու­սու­ցիչն ու բժիշ­կը…
Դպ­րո­ցը հա­սա­րա­կութ­յան ման­րա­կերտն է։ Մ­տե՛ք որ­ևէ դպրոց և ­հենց մուտ­քից կզգաք՝ տնօ­րենն ինչ ար­ժեք­ներ է դա­վա­նում, ինչ մթնո­լորտ է ստեղ­ծել։ ­­Մեր հա­սա­րա­կութ­յու­նը կա­րիք ու­նի հայ­րե­նիքն ան­վե­րա­պա­հո­րեն սի­րող ա­ռաջ­նորդ­նե­րի, պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րի։ ­­Պե­տութ­յու­նը ներ­կա­յաց­նող մար­դը պի­տի գի­տակ­ցի, որ այն, ինչ թույ­լատ­րե­լի է հա­սա­րակ մարդ­կանց, թույ­լատ­րե­լի չէ պե­տա­կան այ­րե­րին ու տիկ­նանց։
Ա­ռաջ­նորդ­վի ոչ թե անձ­նա­կան շա­հե­րով, այլ հա­սա­րա­կա­կան բա­րօ­րութ­յան տես­լա­կանն ունե­նա իր մտքում։ ­­Մեզ այս ճահ­ճից դուրս գա­լու հա­մար հզոր ա­ռաջ­նորդ է պետք։ ­­Պա­տե­րազ­մը մեզ շատ չա­րաց­րեց. մեզ նաև շա՜տ սեր ու միաս­նա­կա­նութ­յուն են պետք։ ­­Միայն ա­ռողջ մթնո­լոր­տում է հնա­րա­վոր հաս­նել ցան­կա­լի արդ­յուն­քի։ ­­Հայն ու հա­յաս­տան­ցին պի­տի հաս­կա­նան՝ ե­թե ու­զում ենք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս բարդ ի­րա­վի­ճա­կում ապ­րել (գո­յատ­ևել բա­ռից խու­սա­փում եմ), և­ ապ­րել ար­ժա­նա­պա­տիվ ու եր­ջա­նիկ, պետք է ա­մե­նօր­յա սթափ աշ­խա­տանք, գի­տակ­ցում, որ հայ­րե­նի­քը բա­ցար­ձակ ար­ժեք է, վե­րանձ­նա­կան շա­հեր։ Ու ե­թե մեր անձ­նա­կան կյան­քում մե­ղան­չում­նե­րը նե­րե­լի են, ա­պա հայ­րե­նի­քի նկատ­մամբ մի չնչին իսկ զան­ցանքն ան­թույ­լատ­րե­լի է։
­­Միայն այս դեպ­քում մեր հաղ­թա­նա­կը մշտա­հաս­տատ կլի­նի, իսկ ես հա­վա­տում եմ մեր հաղթա­նա­կին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *