Արտավազդ Եղիազարյան / Վահրամ Մարտիրոսյան. Բամբակե պատեր

 84976487_10220854823871057_4720496738538881024_o

#ԿարդաԿիսվիր | ստացել եմ մարտահրավերը, և քանի՞ գլխանի եմ ես, որ չընդունեմ այն | Բամբակե պատեր | Vahram Martirosyan

Գրքի նախաբանում հատուկ շեշտադրվում ա, որ սա հայ գրականության մեջ բացառիկ “ուսանողական վեպերից” ա։ Էդ էդպես ա, բայց իմ ընկալմամբ “Բամբակե պատերը” համ էլ բացառիկ են 70-ականների Հայաստանի սոցիալ-քաղական տրամադրությունների պատկերմամբ ու Երևանի՝ որպես համահերոսի ներկայությամբ (ուրախությամբ նշենք, որ գոնե վերջերս մեր արձակում գյուղ-քաղաք հարաբերակցությանը գոնե ձգտում ա հավասարության): Ու բացի շպիոնական թրիլերության կլանող պատմության, իմ համար հատուկ կայֆ էր ուսումնասիրել 40 տարի առաջվա Երևանը։
Ժամանակի մեքենայի պես բան՝ բացում ես, հայտնվում ես քո ապրած Երևանում, բայց էս մեկում դեռ կա Ֆլորայի այգին, ստեղծագործ դասակարգը հանդիպում ու իրար բանաստեղծություններ ա կարդում 4-րդ խանութում, կինո Ռոսիայի մոտ պպզած քյարթերը կարող ա տփեն քեզ երկար մազերի համար, ջինս առնելու համար պետք ա գտնես ծանոթ ու երկու ամսվա միջին աշխատավարձ, արևմտյան ռոքնռոլը ցրվում ա ռենտգենի նկարների վրա, որոշ գրքեր կարդալու համար քեզ ռեալ կարող ա դասից/գործից/տնից հանեն, Կոմսոմոլը քո կյանքում ավելի շատ բան ա որոշում, քան դու ու դե Երևանը ոչ թե ՀՀ հպարտ քաղաքացիների մայրաքաղաքն ա, այլ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության։ Հա, նաև էդ մի Երևանում ԿԳԲ-ն մի թեթև ցույց անելու համար էնքան կտանի կբերի, էնքան կչլի, էնքան դավոդ կանի, որ․․․ Որ թվարկածից էլ ավելի դժվար կլինի։
Հերոսներն էլ՝ նորմալ մարդիկ՝ աննորմալ ժամանակներում։ Ոչ սուպերհերոս, ոչ կուլ գնացած՝ ճանաչելի ու իրական։
Թույն։

***
Մենակ թե Guns ‘n Roses 78 թվին գաղտնի տնական փարթիում լսել չէին կարող, որտև խումբը էդ ժամանակ դեռ չկար, իսկ Doors—ի I’m Horny I’m Stoned-ում երկրորդ բառը իհարկե ոչ թե քարկոծվածն ա, այլ ուռածը (բայց դա ուղիղ խոսքում էր, հերոսը հանգիստ կարող էր չիմանալ էդ եզրի մասին)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *