Արփինե Վարդանյան/ Կատո՛ւ

-­ ­Կա­տո՛ւ,- ինձ այս մա­կան­վամբ ­Սե­րո­բը կնքեց դեռ հնե­րում, այն ժա­մա­նակ­նե­րում, երբ ջա­հել էի, ու ինքն էր ջա­հել։ ­Լավ ի­մաս­տով չէր ա­սում։ Ին­քը կա­տու­նե­րին չէր սի­րում, ա­տում էր նույ­նիսկ ու մի քիչ էլ վա­խե­նում։ ­Բայց այն փաս­տը, որ վախ էլ էր զգում կա­տու­նե­րից, կա­տու ինձ պի­տա­կա­վո­րելն ինչ-որ ձև ­տա­նե­լի էր դարձ­նում։

-­­Մա­ռո՜ւս,- ու գյու­ղի՝ ան­ռե­մոնտ ինչ-որ տան մեջ իմ ա­նունն էր շա­րու­նակ հնչում, ու եր­բեմն ձայնն անց­նում էր նաև բա­կի մի­ջով, որ հաս­ներ ինձ՝ ­Մա­ռու­սիս, որ դույ­լը ձե­ռը ջրի էր հա­ճախ գնում։
«Գ­րո­ղուսև­ցավ»,- ա­մեն ան­գամ մտքում, տո՛ լավ էլ նույ­նիսկ բարձ­րա­ձայն, ար­ձա­գան­քում էի ­Սե­րո­բի ­Մա­ռու­սին։ Ինչ դա­ժան եմ, չէ՞, բայց մեկ է՝ դա­ժա­նութ­յու­նիցս հեչ էլ ար­յունս ե­րակ­նե­րումս չի սա­ռում, լա՛վ եմ ա­նում։ ­Շատ էլ լա՛վ եմ ա­նում։

***

­Մենք սեր չու­նե­ցանք, սեր չա­րե­ցինք ու թափ­վող կա­թի սի­րուց ա­վե­լի բան չտե­սանք։ ­Հա՛, ­Սե­րոբ, չնա­յած ես քեզ այդ­պես էլ սրանք չա­սա­ցի ու ա­սե­լու ի­մաստ էլ չկար/չկա, բայց հի­մա՝ այս պա­հին, երբ ան­կող­նու վրա տնքում ես ու ինձ կան­չում, ես է­լի քո տե­րը ինձ չեմ զգում։ Ափ­սո՜ս, հա­զար ափ­սոս, որ լիի­րավ չեմ կա­րող օգտ­վել քո տե­րը լի­նե­լու, իշ­խե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից… Էն, որ նույ­նիսկ ու­զում եմ թքել վրեդ, գու­ցե այդ­պես ներ­սիս թույնն ու ցավն էլ թա­փեմ-պրծնեմ։ ­Գո­նե ձենդ հի­մա կտրիր` ­Մա­ռուս հա ­Մա­ռուս, տո՛ գրող։ ­Մեկ-մեկ ու­զում եմ գո­ռալ՝ հե­րի՛ք է, հե­րի՛ք, լսե­ցի՛, գա­լիս եմ։ Իսկ դու նո­րից ու նո­րից գո­ռում ես՝ ­Մա­ռո՜ւս… ­Սատ­կում ես, վրեդ հալ չկա, բայց է­լի ինձ տան­ջե­լու հա­մար մեջդ ուժ ես գտնում՝ ­Մա­ռուս հա ­Մա­ռուս, ի՞նչ։-­­Մեռ­նե­լու է,- ո՛չ­ էս կողմ, ո՛չ­ էն կողմ՝ միան­գա­մից ա­սաց բժիշ­կը։
Չ­գի­տեմ՝ դեմ­քիս ար­տա­հայ­տութ­յունն այդ պա­հին ինչ ար­տա­ցո­լեց, բայց բժիշ­կը դեմ­քիս վրա ցավ որ հաս­տատ չտե­սավ։

-Ու­ժե՛ղ­ ե­ղեք,- դուրս գա­լիս, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­սաց ու գնաց։
Ար­ձա­գա՞նքս էր ստու­գում, չգի­տեմ։ Ինձ մեկ էր։ ­Բայց ակն­հայ­տո­րեն զար­մա­ցած գնաց, ու դեմ­քի ար­տա­հա­յութ­յու­նը մի տե­սակ այ­լայլ­ված էր… Ու դե ա­րի սրան բա­ցատ­րի… Ի՞նչ բա­ցատ­րեմ: ­Մե­կը լի­ներ՝ ինձ բա­ցատ­րեր, մե­կը լի­ներ՝ ին­քը տար այս­քան տա­րի­նե­րի կու­տակ­ված ին­չու­նե­րիս պա­տաս­խա­ներն ու, ի վեր­ջո, վար­ձա­հա­տույց լի­ներ կնճիռ­նե­րիս հա­մար, թափ­վող ու ձյան պես ճեր­մակ մա­զե­րիս հա­մար։ Իսկ կար ժա­մա­նակ, որ մա­զերս սա­թի նման սև­ էին։ Ու հա՛, կնճիռ­ներս վկա, չգի­տեմ` ին­չի՞ հա­մար պետք է ­Սե­րո­բի մո­տա­լուդ մա­հը սգա­յի։ Ու ա­մեն ան­գամ հա­յե­լու մեջ նա­յե­լիս զար­մա­ցած ինքս ինձ հարց­նում եմ՝ ես էլ եմ ջա­հել ե­ղել, սի­րո՞ւն, հա՞։ ­Հա­յե­լու մեջ ա­մեն ան­գամ կնճիռ­ներս զննե­լով՝ զար­մա­նում եմ, որ ես դեռ չեմ մե­ռել… ­Հըմ… ­ցա­վա­լի է, ա­վե­լի ճիշտ՝ հա­յե­լու մեջ նա­յե­լիս ժպտում եմ կնճիռ­նե­րիս, ու ժպիտս տխուր է։ Կն­ճիռ­ներս ա­վարտ­վող իմ ժա­մա­նա­կի, ինձ բա­ժին հա­սա­ծի ար­տա­ցո­լանքն են։ ­Ժա­մա­նակս ա­վարտ­վում է, հա՞։ ­Սե­րո­բի տնքոց­նե­րը վկա։ Ես հեր­թի մեջ էի, ու հա­ջոր­դը ես էի։
­Գա­զօ­ջա­խի թափ­վող սուր­ճը, երբ խախ­տում է տան լռութ­յու­նը, սթափ­վում ու մի տե­սակ թեթ­ևա­ցած եմ զգում, որ գո­նե այս ան­գամ, լռութ­յու­նը ­Սե­րո­բի ձայ­նը չէր, որ խախ­տեց։

­­-Մա­ռո՜ւս,- նո­րից ու նո­րից ինքն է ու ինձ է կան­չում։ ­Մեկ-մեկ նույ­նիսկ մտա­ծում եմ՝ մե­ռի-պրծի, է­լի, ի՞նչ ես ու­զում ինձ­նից, ա՛յ բի­ձա։

­­-Մա­ռո՜ւս,- է­լի գո­ռում է։
Գ­րո­ղուսև­ցա՛վ։ ­Գա­լիս եմ։ Ո՞ւր պետք է գնամ, որ չգամ։
­Ջա­հել էի, հա՛, ինչ-որ մի ժա­մա­նա­կում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ես էլ եմ ջա­հել ե­ղել ու կնճիռ­ներ չեմ ու­նե­ցել։ Ու այդ ժա­մա­նակ­նե­րում, շա՜տ վա­ղուց էր, շա՜տ, բա­րուրս մի օր վերց­րի, գնա­ցի հե­րանցս տուն։

-­­Քեզ ծե­ծո՞ւմ է,- հարց­նում է մերս։
-­ ­Չէ՛,- ա­սում եմ ու լա­ցում։
-­ ­Սո­վա՞ծ պա­հում է։

-­­Չէ՛։

-Խ­մո՞ւմ է։

-­­Չէ՛։

-­­Բա էլ ի՞նչ, ա՛յ աղ­ջի, հե­լի՛, լա­կո­տիդ առ ու գնա։ ­Հե­րանցդ տնից չես տա­րել։
«­­Թող գո­նե գա հետ­ևիցս»,- մտա­ծե­ցի ես ու Ա­շո­տիս գրկած՝ բա­կի դռան մոտ սկսե­ցի սպա­սել։ ­Սե­րո­բը չե­կավ։ Ս­տիպ­ված ես գնա­ցի՝ դան­դաղ ու վա­րա­նոտ քայ­լե­րով։ Այն­քան չէի ու­զում գնալ, որ մի պահ մտա­ծե­ցի նույ­նիսկ գյու­ղի գետ գնալ։ ­Բայց Ա­շո­տիս մեղքս տվեց։

-Ա­սե­ցի, չէ՞, կգա,- կի­սուրս գո­ռա­լով ըն­դա­ռաջ ե­կավ։ ­Սե­րո­բը հա­սավ վրա։ Ա­ռա­ջին ան­գամ խփեց։

­Սե­րո­բը է­լի տնքում է։ ­Մո­տե­նում եմ, որ դե­ղե­րը տամ, հրում է։ Ա­նա­սե­լի ցա­վե­րի մեջ է։ ­Նա­յում եմ, ու ներսս ցա­վում է։ ­Բայց իր հա­մար չէ, այլ իմ։ ­Նա­յում եմ ու կար­ծես նոր հաս­կա­նում եմ, որ հա­յե­լու մեջ ար­տա­ցոլ­վող կնճիռ­ներս իր կող­քին անց­կաց­րած տա­րի­ներ­ի կնիքն է կրում, այն ժա­մա­նա­կի, ո­րը կի­սել եմ նրա կող­քին… այն կյան­քի, ո­րի մի մա­սը ­Սե­րոբն է ե­ղել։ ­Մա­զերս է­լի ու է­լի թափ­վում են։ Խղ­ճում եմ ինձ նման պա­հե­րին ու ա­հա­վոր զգում եմ փոք­րութ­յունս, ինչ­քա՜ն, ինչ­քա՜ն ան­ճարն եմ ես, որ ա­հա ինչ-որ 72 տա­րե­կա­նում սկսում եմ մտա­ծել ինձ բա­ժին հա­սած ժա­մա­նա­կի ու այդ ժա­մա­նա­կը վատ­նա­ծիս վրա։ ­Թո՛ղ մեռ­նի։ ­Մե­ռի՛ր, մե­ռի՛ր։ ­Բայց չէ՛, ­Սե­րո­բին չէ, որ լոկ ա­տում եմ։ Կ­յանքն եմ ա­տում ու նման պա­հե­րին հան­կար­ծա­կի խղճա­հա­րութ­յուն եմ զգում նաև ­Սե­րո­բի նկատ­մամբ։ ­Դու քո կյան­քից ի՞նչ հաս­կա­ցար, ա՛յ հա­րիֆ, դու քո կյան­քից ի՞նչ ես տա­նե­լու։ ­Գո­նե սեր կա­րող էինք ի­րար տալ, դա էլ չա­րե­ցինք։ Ին­չի՞ ի­րար չսի­րե­ցինք, ­Սե­րոբ, ին­չի՞ վրա ենք վատ­նել այս­քան տա­րի­ներ, ինչ­քան սի­րո տեղ է բաց մնա­ցել, որ դրա վրե­ժը հի­մա ի­րար ա­տե­լով ենք հա­նում։

­Հո­գե­վար­քի գի­շերն ա­նընդ­հատ գո­ռում էր, մո­տե­ցա, գա­լար­վում էր ցա­վից։ ­Դե­ղե­րը ոչ մի գրամ էլ չէին օգ­նում։ Ես ինձ ան­ճար զգա­ցի։ ­Ներսս ցա­վաց։ ­Սե­րո­բի հա­մար։ ­Հա՛, քեզ հա­մար էլ վեր­ջը ցա­վե­ցի, մինչև վերջ ցավ ես տա­լիս ու նոր ես ու­զում գնալ, է­լի։ ­Գա­լար­վում էր ցա­վից։ ­Նա­յում էի, ու ես էի ցա­վը զգում։ ­Սե­րո­բի ցա­վը ոնց որ անց­ներ մի­ջովս, սեղ­մեր ոս­կոր­ներս ու կո­կոր­դիցս փղձկո­ցով դուրս գար։ ­Սե­րո՜­բ, ու­զում էի գո­ռալ, որ հան­կարծ չմեռ­նի, որ հան­կարծ չգնա ու ինձ ան­ցավ չթող­նի։ Ա­վե­լի մո­տե­ցա։ Բռ­նեց ձեռքս ու սեղ­մեց։ Ոս­կոր­ներս հե­սա կջար­դի… սե­փա­կան ցա­վի վրե­ժը մա­տե­րիցս էր հա­նում, հա՞։ ­Թո՛ղ, ու­զում էի գո­ռալ, բայց ա­նի­մաստ էր. չէր լսի:

­­-Կա­տո՛ւ,- հան­կարծ ֆշշաց,- կա­տո՛ւ,- ա­տամ­նե­րի ա­րան­քից նո­րից կրկնեց։
Ինչ ան­կո­ղին էր ըն­կել, ա­ռա­ջին ան­գամն էր, որ նո­րից կա­տու ինձ ա­սեց։ Երբ մահ­վան շունչն ար­դեն զգում էր, երևի ու­զեց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ինձ ան­ցավ չթող­նել։ Զ­գա­ցա­ծիցս ինչ-որ ա­լիք ան­ցավ մի­ջովս։ Չ­դի­մա­ցա։ Մ­յուս ձեռ­քովս բռնե­ցի ­Սե­րո­բի ձեռ­քը, ո­րը իմ ձեռքն էր բռնել, ու կրկնա­կի ու­ժեղ սեղ­մե­ցի։ Ա­տե­լութ­յունս այն­քան ու­ժեղ էր, որ ինձ ուժ տվեց ա­վե­լի, քան իմ մեջ կար… ­Վայրկ­յան­ներն անց­նում էին։ ­Կար­ծես ի­րար հետ մար­տի էինք բռնվել. ին­քը ինձ էր սեղ­մում, ես՝ ի­րեն։ ­Նա­յե­ցինք ի­րար աչ­քե­րի մեջ։ Իմ աչ­քե­րում ա­տե­լութ­յուն կար, ի­րե­նը…­հը՜մ… ի՜նչ ա­սես… եր­ևի հենց մահ­վան դեմքն էր ուղ­ղա­կի։ ­Մեկ, եր­կու, ձեռ­քը թու­լա­ցավ… մե­ռավ։

Տ­ղա­յիս գալ ու գնա­լուց բան չհաս­կա­ցա։ «­­Գոր­ծերս շատ են»,- ա­սեց։ ­Բայց դե գյու­ղում կար­ևո­րը խո­սում էին, որ ­Սե­րո­բի տղան ե­կավ, հոր թա­ղումն ա­րեց, քարն էլ պատ­վի­րեց՝ նա­խա­պես վճա­րե­լով, ու գնաց։ ­Հա՜, էլ ի՞նչ դարդ ու­նեմ ես։ ­Մարդս մե­ռավ, տղես էլ թա­ղեց… Երբ դա­գա­ղը դուրս էին հա­նում, սկսե­ցի փղձկո­ցով լա­ցել. «­­Սեր չտե­սանք»,- ու­զում էի գո­ռալ, ու սիրտս ցա­վեց, չէ՛, ­Սե­րո­բի հա­մար չէ, ո­րով­հետև ին­քը ինձ հենց սեր չտվեց, սի­րո աս­վա­ծին կա­րոտ թո­ղեց։-Ոնց է, չէ՞, մար­դուն սի­րում,- ա­կան­ջիս հա­սավ։
­Հա­րիֆ­նե՜ր, ինձ եմ սի­րում, ի՛նձ։ Իմ չապ­րած ու կորց­րած տա­րի­նե­րի դարդն էի լա­լիս։ ­Բայց նրանք դա չէին հաս­կա­նա։
­Քա­րի տե­ղադր­ման օ­րը տղաս զան­գեց։ ­Բան էր ու­զում ա­սել՝ կմկմում էր։

-Ա­շոտ ջան, բա՞ն է ե­ղել,- ան­հանգս­տա­ցա։

-Ս­խալ չհաս­կա­նաս, մամ ջան,- վա­րա­նոտ սկսեց,- չէի ու­զում ա­սել, բայց հի­մա դե ա­սե­լու եմ, կգնաս, կտես­նես… կ­­նե­րես, վատ մտքով չեմ ա­րել։
­Քա­մին խա­ղում էր գե­րեզ­մա­նաթմ­բի մո­լա­խո­տե­րի հետ, ու մո­լա­խո­տը ծա­ծան­վում էր։ ­Մո­լա­խո­տով ես շրջա­պատ­ված, ­Սե­րո՛բ։ Այդ մտքից նույ­նիսկ ծի­ծա­ղե­լու ցան­կութ­յուն ա­ռա­ջա­ցավ, ա­վե­լի ճիշտ՝ նույ­նիսկ քրքջա­լու։ Ի վեր­ջո, դա­ռը ժպտում եմ։ ­Մո­լա­խո­տը հե­սա ա­վե­լի կտա­րած­վի… ­­Չէ՛, գե­րեզ­մա­նա­թումբդ չեմ մաք­րե­լու՝ ո՛չ այ­սօր, ո՛չ էլ մեկ ու­րիշ օր, չե­րա­զես էլ, ­Սե­րոբ։ ­Թող մո­լա­խո­տը ծած­կի քեզ ամ­բող­ջո­վին, ու դա տես­նե­լով՝ կհի­շեմ զզվե­լի ու ծե­րա­ցած դեմքդ՝ կուլ գնա­ցած աչ­քե­րով ու ա­նա­տամ բե­րա­նով։ Ի­րոք, ի՜նչ ծի­ծա­ղե­լի ես, ­Սե­րոբ, իսկ տես­նո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ինչ­պես եմ ծի­ծա­ղում գե­րեզ­մա­նաթմ­բիդ վրա։ ­Հու­սամ, որ հա՛, հա՛մ տես­նում ես, հա՛մ լսում։ ­Հի­մա ի՞նչ, փաս­տո­րեն, այս ծա­ծան­վող մո­լա­խո­տի մեջ, ո­րի հո­ղի տակ, վա՜յ, ­Սե­րոբ, դու ես, հա՞, թաղ­ված, ա՛յ բի­ձա… ­Բայց աչքս հան­կարծ ընկ­նում է շիր­մա­քա­րին՝ բարձր ու լայն, ո­րի մի կող­մում ­Սե­րո­բի նկարն էր, մյուս կող­մում… ԻՄ։ Ժ­պի­տը դեմ­քիս միան­գա­մից սա­ռեց։ Տ­ղաս դա սի­րուց ու հո­գա­տա­րութ­յու­նից էր ա­րել, գո­նե այդ­պես ա­սեց։ ­Տա­րի­ներ ա­ռաջ, երբ հե­րանցս տնից չէի ու­զում ­Սե­րո­բի մոտ վե­րա­դառ­նալ, հի­մա եմ հաս­կա­նում, թե ինչ սխալ էր գյու­ղի գետ չգնա­լը, Ա­շո՛տ։
­Քա­մին թա­փա­ռում է գե­րեզ­ման­նե­րում ու ոնց որ գրկի ինձ, անց­նի ոս­կոր­նե­րիս մի­ջով ու փղձկո­ցով դուրս գա։ ­Հա՛, էլ չեմ ծի­ծա­ղում։ ­Բայց չէ՛, քեզ հա­մար էլ չեմ լա­ցում, ­Սե­րոբ, քա­րի վրա դաջ­ված այդ կնոջ հա­մար եմ լա­ցում, ո­րը իմ ա­նունն է կրում՝ ­Կա­տո՛ւ։ ­Կա­տո՛ւ, ո­րը վա­ղուց է մե­ռել, դեռ տա­րի­ներ ա­ռաջ, բայց քա­նի որ կա­տու է, դեռ կա/կամ… ­Կա­տու­նե­րը մի քա­նի կյանք ու­նեն։ ­Քո նման մե­կը չէ, ­Սե­րո՛բ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *