Գարսու/ 44 գիր ճակատից

Խուզ

հատված վերջաբանից

Հան­դի­սա­տե­սը թող տես­նի իր օ­տա­րումն ինքն ի­րե­նից, երբ Սա­սուն­ցի Դավ­թի ձիու քա­մա­կը մտած այ­լա­բա­նութ­յան կող­քով կանց­նի, կմտնի եր­կա­թու­ղա­յին կա­յա­րան, տոմ­սե­րով ու ա­ռանց տոմ­սե­րի կնստի, կսպա­սի ըն­թաց­քին: Ըն­թաց­քը սկսում է էկ­րա­նից, ուր Մե­նա­կի դեմքն է՝ եր­կար, անխ­նամ մա­զե­րով ու մո­րու­քով: Քիչ անց ե­թե ոչ բո­լո­րը, ա­պա գո­նե ո­մանք կհաս­կա­նան, որ Մե­նա­կը վար­սա­վի­րա­նո­ցում է: Ո­ման­ցից ե­թե ոչ բո­լո­րը, ա­պա գո­նե ո­մանք կհաս­կա­նան, որ Մե­նա­կը քիչ հե­տո սգա­հան կլի­նի: Եվ այս­պես. տե­սա­րան ա­ռա­ջին: Վար­սա­վի­րա­նոց: Մե­նա­կը նստած է հա­յե­լու դի­մաց և նա­յում է հա­յե­լու մեջ ապ­րող ըն­թեր­ցո­ղին: Ըն­թեր­ցո­ղը՝ ի­րեն: Վար­սա­վի­րը ինչ-որ բա­ներ է խո­սում պա­տե­րազ­մի մա­սին։ Մե­նա­կը ծո­ցագր­պա­նից հա­մա­րա­կալ­ված ծրար­ներ է հա­նում, դնում սե­ղա­նին: Վար­սա­վի­րը, ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով այդ ոչ այն­քան վար­սա­վի­րա­նո­ցա­յին կամ սգա­հա­նա­յին գոր­ծո­ղութ­յա­նը, կշա­րու­նա­կի թուք ու ցավ ցփնե­լով պատ­րաստ­վել: Խու­զին: Ե­թե խո­շոր պլա­նով տես­նենք Մե­նա­կի ան­տա­ռա­ծածկ դեմ­քը, կհաս­կա­նանք, կկռա­հենք, կզգանք, կազ­դա­րա­րենք, որ այն­տեղ ֆոս­ֆո­րա­յին ռումբ չի ըն­կել՝ խա­բո­ղի մա­զը ֆա­զը։ Բայց Մե­նա­կը վերց­նում է սան­րը, սկսում սան­րել մո­րու­քը: Վար­սա­վի­րը մի պահ հա­պա­ղում է: Քիչ հե­տո պա­ղում: Այս պար­զու­նակ բա­ռա­խա­ղից հե­տո էլ Մե­նա­կը դժվա­րութ­յամբ էր սան­րում մո­րու­քը: Ով ա­սես՝ մե­ջը չկա: Ինչ ա­սես՝ չկա: Ֆոս­ֆո­րա­յին ռումբ էլ կա, ճիշտն ա­սած: Չ­պայ­թած: Մե­նա­կը սան­րը դնում է սե­ղա­նի ծրար­նե­րին և նա­յում ձախ ա­փի մեջ պա­հած ռում­բը: Ա­ջով բռնում է մար­տագլ­խի­կից, ձա­խով՝ պար­կու­ճից, փոր­ձում բա­ցել: Վար­սա­վիրն, ի­հար­կե, չի կռա­հում, թե ինչն ին­չոց է և­ ին­չու: Հա­կա­ռակ դեպ­քում՝ լե­ղա­ճաք կլի­ներ՝ խա­բո­ղի մա­զը ֆա­զը: Ի­մա­նա­լով մի քիչ ֆոս­ֆո­րա­յին ռում­բի աշ­խա­տան­քա­յին մե­խա­նիզ­մը՝ այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Մե­նա­կը ո­րո­շեց շա­րու­նա­կել փոր­ձը: Բաց­վեց: Ֆոս­ֆո­րը լցրեց բռի մեջ: Վար­սա­վի­րա­նո­ցը լու­սա­վոր­վեց: Վար­սա­վի­րը շա­րու­նա­կում էր թուք ու ցավ ցփնե­լով խո­սել Աստ­ծո դա­տաս­տա­նի մա­սին: Հա­վաք­վե­ցին ան­կայծ ո­ռիկ­ներ արև­մուտ­քից, ար­ևել­քից, հյու­սի­սից ու հա­րա­վից: Ն­րանք Մե­նա­կից կայծ էին խնդրում: Մե­նա­կը բա­ժա­նեց: Կայ­ծո­ռիկ­նե­րը ցրվե­ցին աշ­խար­հով մեկ: Մե­նա­կը շա­րու­նա­կեց սան­րել մո­րու­քը: Ան­հայտ կո­րած­նե­րը հայտն­վե­ցին, մա­սունք­ներ, ո­րոնք նախ­կի­նում քնած զին­վոր էին ե­ղել կամ ար­թուն, հար­ձակ­վող գրո­հա­յին կամ նա­հան­ջող, մոբ կամ կա­մա­վոր, յու­րա­յին կամ թշնա­մի: Մե­նա­կը Աստ­ծո պես, ա­ռանց խտրա­կա­նութ­յան, նրանց լցրեց ծրար­նե­րի մեջ: Շա­րու­նա­կեց սան­րել: Վար­սա­վի­րը, խո­սե­լուց թե սպա­սե­լուց հոգ­նած, քնել էր՝ թուքն ու ցա­վը ցա­ծի շրթից կախ…

***

Սափ­րած սու­գը խնամ­քով հա­վա­քեց, մինչև վեր­ջին մա­զը, լցրեց փոք­րիկ աճ­յու­նա­սա­փո­րի մեջ: Վեր կա­ցավ: Նա­յեց ի­րեն հա­յե­լու մի­ջից նա­յող ըն­թեր­ցո­ղին, լի ծրար­նե­րը դրեց ծո­ցագր­պա­նը: Ճա­կա­տին ամ­րաց­րեց եր­րորդ աչ­քը: Դուրս գա­լուց դան­դաղ հրե­լով՝ դուրս հա­նեց ան­վա­վոր սե­ղա­նը, ո­րին շախ­մա­տի խա­ղա­դաշտ է՝ խնամ­քով դա­սա­վո­րած խա­ղա­քա­րե­րով: Տե­սավ, որ մի զին­վոր պա­կաս է: Եր­ևի կո­րել է, մտա­ծեց: Հ­րեց սե­ղա­նը մայ­թե­րով, ճա­նա­պարհ­նե­րով՝ հո­ղոտ ու աս­ֆալ­տա­պատ՝ շա­րու­նակ մտա­ծե­լով՝ որ­տեղ կո­րավ իմ զին­վո­րը բայց: Քայ­լեց այդ­պես 44 օր՝ Եր­ևա­նից մինչև Ջ­րա­կան՝ ա­մե­նուր հարց­նե­լով՝ ուր է իմ զին­վո­րը, ա­մե­նուր և­ ա­մեն­քին: 2020 թ. նո­յեմ­բե­րի ու­թի լույս ին­նի գի­շե­րը վե­րա­դար­ձավ՝ ա­ռանց գտնե­լու իր զին­վո­րին, չնա­յած, որ բո­լոր նրան ճա­նա­չող­ներն ա­սում էին, որ Մե­նա­կը չի վե­րա­դար­ձել պա­տե­րազ­մից, դեռ էն­տեղ է: Վե­րա­դար­ձավ Եր­ևան, շա­րու­նա­կեց ան­վա­վոր սե­ղա­նը հրե­լով, բայց ար­դեն լուռ՝ հարց­նել՝ ուր է իմ զին­վո­րը, քայ­լեց, քայ­լեց, հա­սավ Սա­սուն­ցի Դավ­թի եր­կա­թու­ղա­յին կա­յա­րան, որ­տեղ դո­կու­թատ­րոն հար­թա­կում ուր որ է պի­տի սկսեր կամ ար­դեն սկսել է «Էնդշ­պիլ» ներ­կա­յա­ցու­մը: Մ­տավ դահ­լիճ՝ ինքն ի­րեն հարց­նե­լով՝ ուր է իմ զին­վո­րը: Մո­տե­ցավ ա­ռա­ջին հան­դի­սա­տե­սին, գրպա­նից հա­նեց աճ­յու­նա­սա­փո­րը, դրեց բա­ցա­կա­յող զին­վո­րի հե­նա­կե­տում ու հենց նրա­նով՝ իր գտնված զին­վո­րով ա­ռա­ջին քայ­լը ա­րեց՝ սպա­սե­լով պա­տաս­խան քայ­լին, ո­րից հե­տո կտա 1-ին հա­մա­րի ծրարն ու կանց­նի հա­ջոր­դին, այս­պես այն­քան, մինչև կա­վարտ­վի Ներ­կա­յա­ցու­մը, ո­րի վեր­ջում գու­ցե բո­լո­րը կամ գու­ցե ո­մանք կհաս­կա­նան, որ խա­ղում են բա­ցա­ռա­պես ցին­կե աճ­յու­նա­սա­փոր­նե­րով…

***

Կա­յա­րա­նը դան­դաղ ու տխուր ցնցվեց: Քիչ հե­տո կշարժ­վի: Կ­հե­ռա­նա: Հե­ռա­ցավ:


15.11.2021 թ.
Եր­ևան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *