Գարսու/ 44 գիր ճակատից


գիր…
­­Սար­մատ կամ
փետր­վա­րի 28
­­Հո­վո­յի ծննդյան օ­րը:


Ե­ռաբ­լուր:
Ե­ռա­գույն քա­մի:
­­Մար­տա­կան ­­Խաչ:
­­Հետ­մա­հու:
­­Հո­վո­յի հայ­րը ցա­վից գլոր­վեց շիր­մաբլ­րից ցած:
­­Դեռ գե­րեզ­ման­ներ են փոր­վում:
­­Պա­տե­րազ­մի տա­րում՝ ­­Հո­վո­յի ծննդյան հա­ջորդ օ­րը նա­հանջ տար­վա ամ­սա­թիվն է:
­­Հո­վոն չնա­հան­ջեց:
­­Հո­վոն զոհ­վեց:
­­Զոհ­վե­ցին նաև նա­հան­ջող­նե­րը:
­­Տա­րին:
­­Մու­շը ­­Հո­վո­յի ըն­կերն է:
­­Հի­մա էլ, երբ ­­Հո­վոն զոհ­վել է պա­տե­րազ­մում:
Ապ­րի­լյան պա­տե­րազ­մին էլ էին միա­սին:
­­Միա­սին էին, երբ կորց­րեց մի ա­կան­ջի լսո­ղութ­յու­նը:
­­Դեռ պա­տե­րազ­մը չէր դա­դա­րել, երբ ա­սում էր՝ ­­Հո­վո­յի մա­հը կուլ չի գնում:
­­Դեռ պա­տե­րազ­մը չէր դա­դա­րել, երբ ­­Մե­նա­կը խնդրում էր, որ ի­րեն վերց­նեն հետ­նե­րը:
Ա­սում էր՝ ­չէ, ախ­պեր:
­­Հո­վո­յի մա­հը կուլ չի գնում:-Ոտ­քի վրա, էս բա­ժա­կով խմենք ­­Հով­հա­ննե­սի ողջ կե­նացն ու շնոր­հա­վո­րենք ծնուն­դը,- ­­Մու­շի հո­պարն էր այս տխուր տո­նի հրա­մա­նա­տա­րը:
Ե­ռաբ­լու­րի աս­տի­ճան­նե­րի մոտ, ուր հա­մերգ ե­ղավ հուն­վա­րի 28-ին, Ա­մալ­յան ­­Դա­վոն ար­ցունքն աչ­քե­րին եր­գում էր՝ շնոր­հա­կալ եմ. նրա­նից քիչ հե­ռու որ­դու շի­րիմն է:
Ե­ռաբ­լու­րի աս­տի­ճան­նե­րի մոտ բո­լո­րը սպա­սում էին ­­Մու­շին, որ բե­րի ­­Հո­վո­յի ­Մար­տա­կան խաչն, ու մո­տե­նան շի­րի­մին: Ա­ղասն ու ­­Վա­հագն ա­վե­լի շուտ էին տեղ հա­սել: ­­Մե­նա­կը զան­գեց իր ըն­կեր Ա­ղա­սին, ա­սեց՝ ուր եք, ա­սեց՝ տղեր­քի մոտ ենք: ­Մե­նա­կը նա­յեց շուր­ջը, չտե­սավ Ա­ղա­սին.

-Ես էլ եմ տղեր­քի մոտ, սպա­սում ենք ­­Մու­շը ­­Հո­վո­յի խա­չը բե­րի:

-­­Մենք վերևն ենք, ցավդ տա­նեմ… տղեր­քի մոտ:
­­Մե­նա­կը հաս­կա­ցավ, որ Ա­ղասն ու ­­Վա­հա­գը տղեր­քի մոտ են: Ե­ռա­գույն քա­մու ծփան­քի տակ թիկ­նած ա­նուն ազ­գա­նուն­նե­րի, տա­րեթ­վե­րի, ամ­փո­փած ժա­մա­նա­կի, հերք­ված ժա­մա­նա­կի մոտ: Ա­ղա­սենք տղեր­քի մոտ են: Ա­ղա­սին «Գ­րե­թեր­թի» ա­ռա­ջին հա­մա­րը պի­տի տամ՝ 44 գիր ճա­կա­տից: ­­Մու­շը հա­սավ: ­­Բո­լո­րը քայ­լե­ցին: Ս­ևա­նը դեռ չի հար­մար­վել պրո­թե­զին: Ոտ­քը Ջ­րա­կա­նում թող­նե­լուց հե­տո, երբ Եր­ևան ե­կան, հրա­մա­նա­տա­րը մար­զա­կո­շիկ­ներ բե­րեց տղեր­քին: ­­Հո­վոն հաշ­վեց, ա­սեց.

-­­Կա­ման­դիր, մե հա­դըմ ա­վել ես բե­րե:

-Ինչ ես խո­սում, ­­Սար­մատ. հատ-հատ հաշ­վել, բո­լո­րիդ բե­րել եմ:

-­­Չէ, լավ չես հաշ­վե, մե հա­դըմ ա­վել է. մե հա­դըմ ձախ թայ:
Ա­ռա­ջի­նը քրքջա­ցել էր Ս­ևա­նը՝ հոս­պի­տա­լից նոր դուրս գրված, կտրված­քի վի­րա­հա­տութ­յան վեր­քը դեռ հում, ա­ռանց պրո­թե­զի:
­­Մար­տա­կան խա­չը հանձ­նե­լուց ա­ռաջ ­Տեր հայրն ինչ-որ բա­ներ ա­սեց:
­­Մար­տա­կան խա­չը հանձ­նե­լուց ա­ռաջ հրա­մա­նա­տարն ինչ-որ բա­ներ ա­սեց:
­­Հո­վո­յի տղեն ա­մուր բռնել էր մե­դա­լի տու­փը ու չէր խո­սում ո­չինչ:
Ե­ռա­գույն քա­մին մի պահ շո­յեց ­­Մու­շի՝ ավ­տո­մա­տի փո­կից կոպ­տա­ցած վի­զը, կռա­ցավ, համ­բու­րեց ­­Հո­վո­յի տղու ճա­կա­տը, բայց չլա­ցեց: ­­Հա­մե­նայն դեպս՝ ոչ ոք չտե­սավ նրա ար­ցունք­նե­րը:
Ծննդ­յան տո­նի հո­գե­հա­ցին ­­Մե­նակն ու Արծրուն ջա­նը գնա­ցին ­­Վա­նի մե­քե­նա­յով: Ս­պա­սաս­րա­հում Ճգ­նա­վո­րը ինք­նա­հա­տուկ զուսպ կա­տա­ղութ­յամբ բա­ցատ­րում էր, որ ին­քը պատ­րաստ­վում է հա­ջորդ պա­տե­րազ­մին: ­­Սե­ղա­նի շուրջ բո­լորն էին, բա­ցի ­Հո­վո­յից: ­­Հենց էդ պահն էր ֆիք­սում, երբ ­­Մու­շին հարց­րեց.

­­-Հի­շո՞ւմ ես, ­­Մե­նակ ա­նու­նով ֆի­դա­յու մա­սին որ պատ­մում էիր:

-­­Հա, ոնց չէ:

-Ի՞նչ տե­ղե­կութ­յուն ու­նես իր մա­սին. մի պատ­մութ­յուն եմ պատ­մում, ­­Մե­նա­կի կեր­պա­րը մեջն ա:

-Ինչ­քան գի­տեմ՝ ա­նունն Ար­մե­նակ ա ե­ղել, ախ­պեր. մի գիրք ու­նեմ տա­նը, կնա­յեմ, կա­սեմ:

-Ե­ղավ, կսպա­սեմ:

­­-Կամ ֆո­տո կա­նեմ կու­ղար­կեմ վայ­բե­րով. համ էլ կա­պի մեջ կլի­նենք:

­­-Սի­րով, ­­Մուշ ջան:
­­Մու­շը ոտ­քի կանգ­նեց ու խմեց աշ­խար­հի ա­մե­նա­կար­ճատև ծննդյան տո­նի վեր­ջին բա­ժա­կը.

-Ա­մեն զին­վո­րա­կան կե­րա­զի ­­Մար­տա­կան խաչ կրել իր կրծքին, բայց մենք եր­բեք չենք ե­րա­զել մեր ըն­կե­րոջ մար­տա­կան խա­չը շնոր­հա­վո­րել այս­պես, էս տար­բե­րա­կով:
Ա­ղասն էլ ֆեյս­բու­քում ֆո­տո էր դրել.
Ս­տա­ցած ­­Մար­տա­կան ­­Խաչ 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նը ­­Հո­վո­յի կրծքին չի շո­ղա: Այն կշո­ղա ­­Հո­վո­յին հի­շող­նե­րի սրտե­րում: ­­Հո­վո­յի հրա­մա­նա­տա­րը նրա հա­յաց­քի ներ­քո այն հանձ­նում է որ­դուն:
10.03.2021

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *