Դավիթ Մշեցի / ­Բո­լո­րին, բո­լո­րին. կոչ արթ­նութ­յան

Դավիթ Մշեցի
բանաստեղծ

­Մի քա­նի տա­րուց, լավ կլի­նի, մի քա­նի օրից, երբ է­մո­ցիա­նե­րը հան­դարտ­վեն, երբ ար­ցուն­քը ժայ­ռա­նա սրտնե­րիս վրա, երբ ա­մո­թը դղյակ­ներ կա­ռու­ցի մեր հո­գում, երբ ինք­նա­հաս­տատ­ման էյ­ֆո­րիկ մաղ­ձը տե­ղի տա ինք­նազտ­ման լճին, մի խոս­քով, երբ ստիպ­ված կլի­նենք մեր բազմ­հա­զա­րամ­յա պատ­մութ­յան մեջ ա­ռա­ջին ան­գամ ան­կեղծ լի­նել նախ ինք­ներս մեր, և ­հե­տո մյուս­նե­րի հան­դեպ, ող­բեր­գա­կա­նո­րեն պի­տի փաս­տենք, որ կա­մա, թե ա­կա­մա, դա­վա­ճան ենք բո­լորս։ ­Բո­լորս անխտիր, սկսած ին­ձա­նից։ Այ երբ կփաս­տենք դա, հենց էդ պա­հից կդնենք ­Հա­յոց հզոր պե­տա­կա­նութ­յան հիմ­քը։
­Հի­մա ես փոր­ձում եմ ա­նել դա ու մի քա­նի հար­ցեր ուղ­ղել ինձ ու պա­տաս­խա­նել։
Ին­չի հա­մար էինք կռվում մենք, ­Հայ­րե­նի հո­ղի՞։
Ա­յո՛, հայ­րե­նի հո­ղի։ ­Բայց ո՞վ պի­տի ապ­րեր էդ հո­ղի վրա ու հա­մար, ե­թե ոչ հա­յը՝ իր ազ­գա­յին-էթ­նիկ ար­ժե­հա­մա­կար­գով, բայց արդ­յո՞ք մենք ու­նեինք էդ հա­յին, ի­հար­կե ու­նեինք, բայց պե­տա­կան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով էդ հա­յին դարձ­նում էինք հա­մաշ­խար­հա­քա­ղա­քա­ցի, ո­րը չպի­տի ու­նե­նար կրոն, ազ­գա­յին մշա­կույթ, պի­տի հրա­ժար­վեր իր գե­նից, դեմք ու դի­մագ­ծից, սե­ռից և­ այլն։
30 տա­րի շա­րու­նակ մենք ա­րե­ցին այն­պես, որ մեր ­Կո­մի­տա­սը պարտ­վի Ար­մեն­չի­կին ու ­Թա­թու­լին, և ­պարտ­վեց, որ մեր ­Շի­րա­զը պարտ­վի ­Բու­կովս­կուն ու պարտ­վեց, որ ­Բա­կունցն ու ­Րաֆ­ֆին պարտ­վեն ­Միլ­լե­րին ու պարտ­վե­ցին, որ Արամ ­Խա­չատր­յա­նը պարտ­վի ­Հու­զանք ու ­Զան­գին և ­պարտ­վեց, որ ­Վիկ­տոր ­Համ­բար­ձում­յա­նը պարտ­վի փիառ մե­նե­ջե­րին ու պարտ­վեց, որ Նժ­դե­հը պարտ­վի Ֆրոյ­դին ու պարտ­վեց, որ հայ ա­րուն պարտ­վի Էլ­թոն ­Ջո­նին, ու պարտ­վեց, որ հայ հե­րո­սա­ծին մայ­րը պարտ­վի ­Դա­լուզ­յան ­Մե­լի­նեին ու պարտ­վեց, որ է­րե­բու­նին պարտ­վի Եր­ևա­նին ու պարտ­վեց, որ Էջ­միա­ծի­նը ու ­Գառ­նու տա­ճա­րը պարտ­վեն Կ­յան­քի խոս­քին ու պարտ­վե­ցին, որ ­Գո­շի ­Դա­տաս­տա­նա­գիր­քը պարտ­վի Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նին ու պարտ­վեց, որ հայ ռազ­միկ-ֆի­դա­յին պարտ­վի թավ­շա­հա­րամա­նա­տա­րին ու պարտ­վեց, որ ­Չա­րենցն ու ­Տեր­յա­նը պարտ­վեն ­Թո­մա­սին ու ­Ռեմ­բո­յին ու պարտ­վե­ցին, որ Կ­յո­րե­սը պարտ­վի Թ­քած ու­նե­նա­լու նուրբ ար­վես­տին ու պարտ­վեց, որ ԱՍԱԼԱ-ն ­պարտ­վի ­Գորշ ­Գայ­լե­րին ու պարտ­վեց, որ ­Միայ­նակ ­Գայ­լը պարտ­վի Իոնիս­յան ­Դա­նիե­լին ու պարտ­վեց, որ ­Հայ­կը պարտ­վի ո­սոխ ­Բե­լին ու պարտ­վեց։ Ու սրա պա­տաս­խա­նա­տուն բո­լորս ենք։
­Հի­մա հարց, ե­թե մեր պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը 30 տա­րի շա­րու­նակ, վեր­ջին եր­կու տա­րում գլխա­վո­րա­պես, տար­վել է այն­պես, որ մենք ոչ թե ­Հայ ենք, այլ հա­յաս­տան­ցի, որ մար­դը ա­մեն տեղ մարդ է և­ ու­նի իր ա­զատ ապ­րե­լու ի­րա­վուն­քը, որ հե­տամ­նա­ցութ­յուն է գեն ու ար­ժե­հա­մա­կարգ ու­նե­նա­լը, որ թշնա­մի չկա աշ­խար­հում, որ էգ ու որձ չկա աշ­խար­հում՝ բո­լո­րը մեկ են, որ ազ­գա­յին մշա­կույթ չկա աշ­խար­հում, բո­լո­րը մեկ են և­ այլն, երբ մենք հա­մա­ձայ­նել ենք դրան, էլ հա­նուն ին­չի՞ է մեր կռի­վը։ ­Հա­նուն ին­չի՞, ե­թե պի­տի հա­յի հա­մար մեկ լիե­նին Ա­րա­մազ­դը, Ք­րիս­տո­սը, ­Մու­հա­մեդն ու ­Բուդ­դան, ե­թե պի­տի մեկ լի­նեին ­Կո­մի­տասն ու մու­ղա­մը, ե­թե պի­տի մեկ լի­նե­ն ա­զե­րին, թուր­քը ու պոր­տու­գա­լա­ցին, ե­թե պի­տի մեկ լի­նեին ­Լա­վաշն ու սի­մի­դը։ Հա­նուն ին­չի՞ է հո­ղի կռի­վը, ե­թե էդ հո­ղի վրա պի­տի ոչ թե հա­յը, այլ հա­մաշ­խար­հա­քա­ղա­քա­ցին ապ­րի։
Ին­չո՞ւ եմ գրում էս ա­մե­նը…
Էս ա­մե­նը գրում եմ փաս­տե­լու հա­մար, որ էն իշ­խա­նութ­յու­նը, ո­րը թքում է իր մտա­վո­րա­կա­նի վրա, ո­րը ազ­գի հա­վա­քա­կան ի­մաստ­նութ­յունն է, էդ իշ­խա­նութ­յու­նը բա­ցի ազ­գին ան­դուն­դը գլո­րե­լուց, ու­րիշ բա­նի ու­նակ չէ։
­Էս կռվում, ե­թե որ­ևէ մե­կը պարտ­վել է, ա­պա դա ազերի­ներն են, քան­զի աշ­խար­հի բո­լոր ի­րա­վունք­նե­րով ու փաս­տաթղ­թե­րով ի­րենց պատ­կա­նող հո­ղը փաս­տա­ցի զի­ջե­ցին ռու­սին, իսկ պե­տա­կա­նութ­յու­նը՝ թուր­քին։ Մենք տվե­ցինք մեր Աստ­ված­նե­րին…
Ես ա­վե­լի քան լիա­հույս եմ, որ էս ապ­տա­կը մեզ վերջ­նա­կա­նո­րեն կսթա­փեց­նի, որ մենք լուրջ հետ­ևութ­յուն­ներ կա­նենք, ու շատ ա­րագ կու­նե­նանք էն ազ­գա­յին իշ­խա­նութ­յու­նը, ո­րը հա­վա­տա­րիմ կլի­նի էս Աստ­վա­ծա­կերպ ժո­ղովր­դին ու միա­հա­մուռ ու­ժե­րով կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կստեղ­ծենք աշ­խար­հի հզո­րա­գույն ­Հայ­րե­նի­քը, ո­րի հա­նուն ըն­կան մեր Աստ­վա­ծա­կերպ տղեր­քը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *