Թոնդ­րակ / ­Հայ­կա­կան կի­սատպ­ռա­տութ­յուն

­Թոնդ­րակ
բանաստեղծ, պատմաբան

Ի վեր­ջո ի՞նչ կա­տար­վեց մեզ հետ․․․
­Բո­լո­րի գլխում այս հար­ցադ­րումն է․․․ Ի­րոք, ի՞նչ կա­տար­վեց, ի վեր­ջո։ Ին­չո՞ւ էր ա­ղետն անս­պա­սե­լի, ին­չո՞ւ են միշտ մեր սպա­սե­լիք­նե­րը տար­բեր­վում ի­րա­կա­նութ­յու­նից․․․ ­Հար­ցե­րը կա­րե­լի է շա­րու­նա­կել, բայց բա­վա­րար­վում եմ այս­քա­նով և­ ամ­րագ­րում հետև­յա­լը․ մեզ հետ սա պա­տա­հեց, քա­նի որ մենք չհաս­կա­ցանք, թե ինչ­պես կա­րո­ղա­ցանք 1994 թվա­կա­նին հաս­նել հա­ջո­ղութ­յան, ինչ­պես հա­սանք հաղ­թա­նա­կի, և ­մե­զա­նից չի պա­կա­սի ան­հա­ջո­ղութ­յու­նը, ե­թե չհաս­կա­նանք նաև այս ի­րա­վի­ճա­կը, ե­թե չհաս­կա­նանք մեր պար­տութ­յու­նը։ ­Հաղ­թա­նա­կը (կամ հաղ­թա­նակ­նե­րը) չհաս­կա­նա­լով՝ ինչ­պե՞ս սրբագ­րենք պար­տութ­յու­նը (կամ պար­տութ­յուն­նե­րը)․․․
Եվ այդ ա­մենն արդ­յունք է տևա­կան մի թյու­րըմբռն­ման, երբ մեր պատ­մութ­յու­նը բա­ժա­նե­ցինք հե­րոս­նե­րի ու դա­վա­ճա­նե­րի, սևի ու սպի­տա­կի, և­ այդ­կերպ պար­տադ­րե­ցինք մեզ մի ար­հես­տա­կան կու­րութ­յուն․․․
­Հայ­կա­կան կի­սատպ­ռա­տութ­յու­նը, մտքի փնթիութ­յունն ու կի­կո­սութ­յու­նը․․․ ­Մեզ թվում էր՝ բա­վա­կան է, որ հռչա­կել ենք ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը, բա­վա­կան էր, որ ա­զա­տագ­րել ենք Ար­ցա­խը (թե­կուզ այն­քա­նով, որ­քան էր մինչ վեր­ջերս) և­ արդ ու­նենք թե՛ ան­կա­խութ­յու­նը, թե՛ ա­զա­տութ­յու­նը, թե՛ ինք­նիշ­խա­նութ­յու­նը։ ­Մինչ­դեռ և՛ ան­կա­խութ­յու­նը, և՛ ա­զա­տութ­յու­նը, և՛ ինք­նիշ­խա­նութ­յու­նը պետք է նաև ի­րա­գործ­վեին, պետք է ի­րաց­վեին։ Ո­րով­հետև ո՛չ ան­կա­խութ­յու­նը, ո՛չ ա­զա­տութ­յու­նը, ո՛չ էլ ինք­նիշ­խա­նութ­յու­նը նպա­տակ­ներ չեն, ինչ­պես սո­վո­րեց­րել ու սո­վո­րեց­նում են մեզ, այլ հնա­րա­վո­րութ­յուն­ներ։ ­Մենք այդ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի շուրջ է, որ չենք միա­վոր­վել, այդ հնա­րա­վո­րութ­յուն­ներն են, որ չենք մտա­ծել։ Այս­տե­ղից էլ հա­մա­տա­րած այն ընկ­ճախ­տը, ո­րով ան­մի­ջա­պես լցոն­վում է նպա­տա­կի բա­ցա­կա­յութ­յու­նը։
Ամ­բողջ աշ­խար­հը (ու մա­նա­վանդ մեր հար­ևա­նը) տեն­չում էր փո­փո­խութ­յուն, մինչ­դեռ մենք ու­րա­խա­նում էինք status quo-ով։ ­Մեզ թվում էր, թե բա­վա­րար է, որ բազ­մա­հա­զա­րամ­յա պատ­մութ­յուն ու­նենք, մեր թի­կուն­քին են բազ­մա­հա­զա­րամ­յա մշա­կույթն ու գրա­կա­նութ­յու­նը, և թ­վում էր, թե ե­ղա­ծը բա­վա­կան է, որ այդ ա­մենը լի­նի նաև ներ­կա­յում։ ­Մինչ­դեռ թե՛ պատ­մութ­յու­նը, թե՛ մշա­կույթն ու թե՛ գրա­կա­նութ­յու­նը պետք է նաև յու­րաց­վեն, պետք է զգա­յա­կան փոր­ձա­ռութ­յու­նից վե­րա­ճեն (տրա­մա)բա­նա­կան փոր­ձա­ռութ­յան։ ­Մեր կյան­քում շեշ­տադ­րե­լով ա­նընդ­հա­տա­կա­նութ­յու­նը՝ չտե­սանք փո­փո­խութ­յու­նը, չգնա­հա­տե­ցինք տար­բե­րութ­յու­նը և մ­նա­ցինք ա­նընդ­հա­տա­կա­նութ­յան, չտար­բե­րակ­վա­ծութ­յան (սինկ­րե­տի­կութ­յան) ո­րո­գայթ­նե­րում․․․ Եվ կրկին ա­մեն ինչ սկսվում է սկզբից, ա­մե­նասկզ­բից, ո­րը եր­բեք չի ծա­վալ­վում, ա­մեն ինչ վե­րած­վում է սկզբի՝ ինք­նա­բավ, ինք­նամ­փոփ և­ ան­պա­տու­հան (ան­գամ ան­դուռ)։
­Միշտ բո­ղո­քել ու բո­ղո­քում ենք հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նից, մինչ­դեռ հնա­րա­վո­րութ­յուն­ներն այլևս տրվա­ծութ­յուն­ներ չեն․ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը ստեղծ­վում են։ Հ­նա­րա­վո­րութ­յուն­ներն այլ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի յու­րաց­ման արդ­յունք են, մինչ­դեռ կար­ևո­րա­գույ­նը հենց հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­րա­րումն է։
Ա­յո՛, ա­մե­նուր վկա ենք փլու­զում­նե­րի՝ վառ­վող տնե­րից մինչև ար­ժե­բա­նա­կան փլու­զում­նե­րի։ ­Բայց այդ ա­մե­նը նաև վկա­յութ­յունն է երբ­ևէ ե­ղած մարդ­կա­յին ճի­գի, ջան­քի ու կամ­քի։ Երբ­ևէ ե­ղած, ա­սել է թե՝ նաև լի­նե­լիք։
Եվ այս ա­ռու­մով չա­փա­զանց տե­ղին է ­Մարկ Բ­լո­կի հետև­յալ դի­տար­կու­մը (ի դեպ, նա իր «­Պատ­մութ­յան պաշտ­պա­նա­կա­նը» գրել է հենց այս­պի­սի դառ­նութ­յուն ճա­շա­կե­լու արդ­յուն­քում նաև)․ «­Վատ ըմբռն­ված պատ­մութ­յու­նը, ե­թե զգոն չլի­նենք, կա­րող է ի վեր­ջո վար­կա­բե­կել նաև լավ հաս­կաց­վա­ծը։ ­Բայց ե­թե երբ­ևէ պի­տի գանք դրան, ա­պա միայն մեր ի­մա­ցա­կան ա­մե­նամ­նա­յուն ա­վան­դույթ­նե­րից կտրուկ հե­ռա­նա­լու գնով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *