ԻՆՉԻ՞ / Նելլի Սահակյան

Լուսանկարը՝ Վահե Բուդումյանի

Քեզ երկար սպասեց քո Նելլը՝
ում ուսերիդ էիր դնում և ժամերով ման տալիս պուրակում,
Քեզ երկար սպասեց քո Նելլը…

Ժամանակը փշրվեց երկու մասի .
Փշրվե՜ց…
Ես վազեցի ետևի՛ց, բռնեցի ականջների՛ց,
Պատին մեխե՛ցի ու կանգնեցի մեջտեղում ՝
Կանգնած սլաքների տակ…
Լռությու՛ն …
Ծռված մեջքով լռությու՜ն.
Թող պահեմ լռությունդ՝ լակոնիկ արցունքներով, գլխիկոր,
տաշված ճյուղի պես թող
Պաշտեմ քեզ մինչև վերջ…
Նելլ անվանեցիր,երբ ծնվեցի.ինձ ուսերիդ առա՛ր,ես պաշտեցի քե՜զ….
Լռություն…ջարդված վզով լռություն…
Վազեմ, սուրճ եփեմ մեզ համար՝ ինչպես դու էիր սիրում ասել՝ դա՜ռը.
Ու խմեմ մենակ՝ հիշելով խոսքերդ՝ դեպի ներս շուռ տված հիշողություններով,
Ություններով՝ ամեն տեսակի, սեռի, բնույթի ություններով՝ անդուր ինչպես
Արցունքները
Եվ ընդունելի ինչպես իրականությունը…
Ինչի՞ գնացիր…
Գնացիր վայրկյանի մեջ
Ու չես վերադառնա օրերդ մեջ չապրված…
Քեզ երկար սպասեց քո Նելլը …

ՀՈՐԵՂԲՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԳՐԵԹԵՐԹ-ԳԱՐՈՒՆ, Ապրիլ 7, 2012 թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *