Լիլիթ Բաղդասարյան / Գևորգ Համբարձումյան. Մեռնել փոքր քաղաքում

87030737_1689388527876364_4778527446129442816_oԸնդունելով Gevorg Hambardzumyan-ի մարտահրավերը միանում եմ Hasmik Hakobyan -ի #կարդակիսվիր նախաձեռնությանը` մարտահրավեր նետողի մեռնել փոքր քաղաքում գրքով:
_______

Գիրքը Գևորգի թղթե նավակն է, որում ոչ թե հայտնվում, այլ պարզվում է` ապրում ես, մի քաղաքում, ուր ջրի անհրաժեշտություն չկա խեղդվելու համար. ամեն ինչ անում են անտարբեր ոտնահետքերը, որ ամեն վայրկյան պատահաբար շրջանցում են քեզ: Ապրելու սովորույթը շարունակում է սպանել քեզ «փոքր քաղաք»-ի ամեն շենքի տակ, ամեն փողոցում, բոլոր հայացքներում, որտեղից ինքնակամ արդեն ջնջել ես քեզ: Քաղաքում, ուր դու կաս, բայց դա կարևոր չէ, նավակդ հետզհետե լցվում է չասված բառերով, մեծանում այնքան, որ այլևս ոչ մի քաղաք կամ երկիր չի կարող ընդգրկել այն, ու տարածությունը սկսում է խեղդել քեզ: Միակ սպառնալիքն ու փրկությունը մեկտեղվում են տողերում` նավակի պատերին, ուր շարունակում ես ապրել հույսով, որ «ձեռագրերը չեն այրվում» (Բուլգակով):
Այս զգացողությունները տարածվում են ամեն հաջորդ(նախորդ) բանաստեղծության մեջ, իսկ վերջում…կամ սկզբում.

«…
նկարս ձեռքիս կանգնել
մտածում եմ
հիմա որտե՞ղ կախեմ
էս նկարը
ու ոչ մի մեխ չեմ գտնում
սենյակիս պատերին

ոչ մի մեխ չեմ գտնում
սենյակիս պատերին»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *