Խաչիկ Գրիգորյան/Ռուբչիկը

­Մեր բակն ու այ­գին ես հիմ­նա­կա­նում հա­վա­քում ու մաք­րում էի տա­րին մեկ ան­գամիմ ծննդյան նա­խօ­րեին։ ­Դա ոչ թե տա­նե­ցի­նե­րին զար­մաց­նե­լու հա­մար էր, այլ՝ ծննդյանս օ­րը մա­քուր դի­մա­վո­րե­լու և ­մե­րոնց ա­պա­ցու­ցե­լու, որ ես ո­րոշ չա­փով պետ­քա­կան եմ: ­Մեր բա­կում, մեր իս­կա­կան տան կող­քին, մի փոքր տա­րածք կա։ ­Չորս պատ, որ­տեղ ինձ հա­մար իմ ձեռ­քե­րով մի ի­րա­կան տնակ էի սար­քել: Ինձ ծաղ­րում էին, բայց ես շատ լուրջ էի տրա­մադր­ված: Եր­բեք գի­շե­րը այդ տա­նը չեմ քնել, ո­րով­հետև դուռ ու պա­տու­հան չկար ու հեշտ էր գո­ղե­րի ա­զատ մուտք ու ել­քը: Էդ­տեղ միակ գո­ղա­նա­լի­քը ես էի ու դաշ­նա­մու­րի գլխից վերց­րած տա­տի­կիս միակ խռուս­տա­լի վա­զը: Վե­րը նշված ծաղ­րանք­նե­րին ա­վե­լի ա­ռիթ չտա­լու հա­մար ես ձևաց­նում էի, թե իմ տանն եմ քնում, այ­նինչ գի­շե­րը գա­լուն պես ես իմ տաք ծած­կո­ցով քնում էի մեր հին կա­դի­լա­կի մեջ: Տան պա­տե­րը ի­րա­րից վա­րա­գույր­նե­րով էի ա­ռանձ­նաց­րել, ա­մեն օր գնում գա­լիս էի, հետ­ևում մաք­րութ­յա­նը, ա­մեն տեղ շխկշխկաց­նում էի ան­դուռ տանս բա­նա­լին ու գլուխ գո­վում: ­Մի խոս­քով՝ զգա­ցի, որ տուն սար­քե­լուց ոչ միայն շահ չու­նեմ, դեռ մի բան էլ պի­տի տի­րութ­յուն ա­նեմ: Կ­յանքն ա­ռա­ջին ան­գամ ապ­տա­կեց ինձ: ­Հե­տո ար­դեն կյան­քը քիչ թե շատ ճա­նա­չած խելքս գլուխս հա­վա­քե­ցի և­ ո­րո­շե­ցի տունս քան­դեմ։ Իմ սար­քած տու­նը ինքս քան­դեմ ու տե­ղը մի խա­նութ բա­ցեմ:
Ծանր-ծանր փայ­տե­րով դա­րակ­ներ սար­քե­ցի, խա­նու­թիս ա­նունն էլ դրե­ցի «­Ցածր գ­ներ»:
Մեր սառ­նա­րա­նի ամ­բողջ ու­տե­լիք­ը գաղտ­նի հա­վա­քում, դնում էի խա­նու­թում ու ծա­խում տ­նե­ցի­նե­րի վրա: Ե­թե սնուն­դը վեր­ջա­նում էր, ար­դեն մթե­րա­յին խա­նու­թումս պա­հա­րա­նից կա­խիչ­նե­րով շո­րերն էի վա­ճառ­քի հա­նում:
Փող տա­լիս էին: Ինձ մոտ ա­մեն ինչ ան­հա­մե­մա­տե­լի է­ժան էր, քան ցան­կա­ցած խա­նու­թում, և ­հե­տո խե­լոք մար­դու բան չէր լի­նի, ե­թե ինձ­նից առև­տուր չա­նեին:
­Հա­ցը՝ հի­սուն դրամ։ ­Ցածր գներ։ ­Մի կտոր պա­նիրհար­յուր դրամ։ ­Շատ ցածր գներ։ Օ­րա­կան հինգ հար­յուր դրամ աշ­խա­տում էի։ ­Բայց կյան­քը չդի­մա­ցավ ու է­լի ապ­տա­կեց նույն տե­ղը. ծնող­ներս սո­ւպեր­մար­կե­տի ծանր տոպ­րակ­ներ էին դուրս հա­նում մե­քե­նա­յի բեռ­նախ­ցի­կից: Էս նման էր էն վա­խին, երբ դեռ խա­նութս տնակ էր, ու գո­ղեր կա­րող է գա­յին։ Էս գո­ղութ­յու­նից էլ ա­վե­լի մեծ վնաս էր ինձ։ Եր­կա­րատև ճգնա­ժամ ապ­րեց իմ բիզ­նե­սը։ Բա­կիս ըն­կեր­նե­րը, ով­քեր իմ խա­նութ հիմ­նա­կա­նում գա­լիս էին ձրի ու­տել-խմե­լու, ի­րենք էլ սկսե­ցին լուրջ ան­հանգս­տա­նալ: Խա­նու­թը փակ­վեց: «­Ցածր Գ­ներ» պետք չեն, բայց ես ու­րախ եմ, որ փո­փո­խութ­յուն­ներ են լի­նում։ Ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րին մի ա­ռա­վոտ բա­կից ըն­կեր­նե­րիս ձայնն եմ լսում։ ­Պատշ­գամ­բից տես­նեմ ինչ. ըն­կեր­ներս բո­լո­րը սպի­տակ վեր­նա­շա­պիկ­նե­րով։ ­Մի քա­նի­սը փող­կապ էլ ու­նեին։ Շ­փոթ­ված դուրս ե­կա դար­պա­սից, բո­լո­րի հոն­քե­րը զար­մա­նա­լի վերև էին ցցվել, իսկ դեմք­նե­րի ար­տա­հայ­տութ­յու­նը հի­շեց­նում էր քի­միա­յի ու­սուց­չու­հու լա­բա­րա­տո­րիկ դեմ­քը: ­Բայց խոս­տում­նա­լից ար­տա­քի­նով ըն­կեր­ներ ու­նե­նա­լը ինձ շատ էր ո­գևո­րել։ Մի քա­նի վայրկ­յան ան­հաս­կա­նա­լի լռութ­յան մեջ ի­րար նա­յե­ցին ու մեջ­նե­րից գե­րա­զան­ցի­կը՝ մեր ­Գո­քորն, ա­ռաջ ե­կավ, նա­յեց եր­կինք ու շատ պաշ­տո­նա­կան ինձ ա­սաց. -­ Մեր եղ­բայր ­Ռու­բի­կը ժո­ղով է հրա­վի­րել, դու պար­տա­դիր պի­տի ներ­կա լի­նես։ Գո­քորն ու ես նույն դա­սա­րա­նից էինք։ Ես էլ գի­տեի, թե ­Գո­քո­րը էս­պես խորհր­դա­վոր միայն «Ես իմ ա­նուշ ­Հա­յաս­տա­նի»-ն­ է ա­սում։ Վաք­սում եմ կո­շիկ­ներս, հար­դա­րում մա­զերս, հագ­նում եմ վեր­նա­շա­պիկս։ ­Կու­զեի փող­կապ էլ ու­նե­նալ։ ­Վա­զում եմ ­Ռու­բի­կենց տուն: Տ­րա­մադր­ված պաշ­տո­նա­կան վի­ճակս խախ­տեց ­Ռու­բի­կի մայ­րը, որը նոր էր մա­զե­րը ներ­կել ու դար­պա­սի դի­մաց նստած խար­տում էր ե­ղունգ­նե­րը: Տուն մտա՝ ու է­լի նույն տե­սա­րա­նը, ինչ պատշ­գամ­բից։ Ս­պի­տակ վեր­նա­շա­պի­կով, ո­մանք՝ փող­կա­պով։ ­Կենտ­րո­նում բազ­մո­ցին նստած էր եղ­բայր ­Ռու­բի­կը։ ­Նա ին­ձա­նից ա­վե­լի եր­կար էր պատ­րաստ­վել ու… փող­կապ ու­ներ: ­Ժո­ղո­վը սկսվեց ­Ռու­բի­կի ա­ռա­ջար­կով. -­ Քո էն տա­րած­քը մե­ծաց­նենք ու սրճա­րան սար­քենք, ես ու դու էլ լի­նենք հա­վա­սար բաժ­նե­տե­րեր, հը՞։ Ես ու­րախ էի, շատ ու­րախ, որ նո­րից շարժ կլի­նի իմ տա­րած­քում, այս ան­գամ ա­վե­լի մեծ։
Ժո­ղովն ա­վարտ­վեց ձեռք­սեղ­մու­մով և ­բա­րե­կա­մա­կան ժպի­տով:
Փայլփ­լուն վա­րա­գույր­ներ, եր­կու սե­ղան, չորս ա­թոռ, կեն­դա­նի ե­րաժշ­տութ­յուն՝ կլար­նետ ու սին­թեզ, որն ա­պա­հո­վում էին մեր բա­կի զույգ եղ­բայ­նե­րը՝ ­Սենչն ու ­Մեն­չը:
Կա­պույտ, մա­նու­շա­կա­գույն, դե­ղին ու լի­քը-լի­քը տար­բեր գույ­նե­րի լամ­պե­րով զար­դար­ված էր մեր ամ­բողջ սրա­հը: Ան­գամ շատր­վան­ներ էինք սար­քել ջրի խո­ղո­վակ­նե­րով: Այս ա­մե­նը միայն ես ու ­Ռու­բի­կը չէինք կա­րող, դրա հա­մար մեզ օգ­նե­ցին մեր հա­վա­տա­րիմ, վեր­նա­շա­պի­կով ըն­կեր­նե­րը, որոնք հե­տո դար­ձան նույն հա­ջո­ղութ­յամբ հա­վա­տա­րիմ աշ­խա­տող­ներ: Իս­կա­կան սրճա­րան ենք սար­քել, իս­կա­կան սրճա­րան: ­Բո­լորս հա­զար դրամ դրե­ցինք գոր­ծի մեջ, գնա­ցինք սուրճ, թեյ, հյու­թեր, կոն­ֆետ­ներ, թխվածք­ներ գնե­ցինք։ Սր­ճա­րա­նի մուտքն էդ­պես էլ դուռ չու­նե­ցավ: Ես ու ­Ռու­բի­կը ո­րո­շել էինք ա­նու­նը։ ­Մուտ­քի վեր­ևի հատ­վա­ծը տո­նա­ծա­ռի լույ­սե­րով զար­դա­րել էր մեր բա­կի ղզիկ ­Վո­վան։ Ա­նընդ­հատ միա­նում-ան­ջատ­վում էր մեր նոր ու­րա­խութ­յան, մեր հա­մա­տեղ բիզ­նե­սի «ՌՈՒԲՉԻԿ» ան­վա­նու­մը։
Սր­ճա­րա­նի խո­հա­նոցն ա­ռանձ­նաց­րել էինք հաստ վա­րա­գույ­րով ու վա­րա­գույ­րի վրա մեծ անցք բա­ցել սպա­սարկ­ման ո­լոր­տը ա­պա­հո­վե­լու հա­մար: ­Վա­րա­գույ­րից ներս աշ­խա­տում էր ­Շու­շա­նի­կը՝ մեր խո­հա­նո­ցի միակ զար­դը, ա­րագ-ա­րագ թեյ ու սուրճ էր պատ­րաս­տում ու բո­ղո­քում, որ մե­նակ չի հասց­նում։
­Մեր բիզ­նե­սը էդ­քա՜ն ե­ռում էր։
Բաց­ման օ­րը՝ ե­րե­կո­յան ժա­մը յո­թին, ներ­կա էինք մենք ըն­կեր­նե­րով ու մեր ըն­տա­նիք­նե­րը­Ռու­բի­կի ­մայ­րի­կի գլխա­վո­րութ­յամբ։ Ես ու ­Ռու­բի­կը կտրե­ցինք սրճա­րա­նի մուտ­քին կապ­ված կար­միր թե­լը. մեծ հրա­վա­ռութ­յուն, կոն­ֆետ­ներ, իս­կա­կան տնե­րից սե­ղան­ներ ու ա­թոռ­ներ, իմ ու­զած շար­ժը։ Այդ օ­րը հինգ հա­զար դրամ աշ­խա­տե­ցինք: ­Մենչն ու ­Սեն­չը ան­վերջ նվա­գում էին: Գ­նա­հա­տե­ցինք ա­մեն­քին հա­զա­րա­կան դրա­մով։ Շու­շա­նի­կին էլ հա­զար դրամ տվե­ցինք: ­Գոհ էր: Ղ­զիկ ­Վո­վա­յին զար­դա­րե­լու հա­մար ոչ մի բան էլ չտվե­ցինք։ Ռու­բիկն ա­սաց, որ հարց լի­նի դպրո­ցում՝ գա ի­րեն ա­սի: ­Վո­վան էլ էր գոհ։ Գլ­խա­ռադ ա­նե­լով՝ մեզ օգ­նող տղեր­քին հինգ հար­յուրական դրամ տվե­ցինք, ա­սա­ցինք, որ ա­վե­լի շատ լի­ներ, ա­վե­լի շատ կտա­յինք: Ինձ հա­մար էս ամ­բողջ նոր բիզ­նե­սը իս­կա­պես շատ էր։ Ոնց որ ո­չինչ չպա­կա­սեր ինձ, նույ­նիսկ փող­կապ ու­զե­լու մա­սին էի մո­ռա­ցել։ Ինձ ու ­Ռու­բի­կին հա­մար­յա փող չմնաց։ ­Մեր աշ­խա­տող-ըն­կեր­նե­րին վար­ձատ­րելն էր կա­րե­ւո­րը։ Ինչ էլ որ մնաց, ես ու ­Ռու­բի­կը գնա­ցինք ու է­լի ապ­րանք բե­րե­ցինք իս­կա­կան բիզ­նես­մեն­նե­րի պես։ Դա­սե­րը սկսվե­ցին ու «ՌՈՒԲՉԻԿ»-ը փակ­վեց: ­Մո­տա­վո­րա­պես մի ա­միս աշ­խա­տե­ցինք և­ ըն­թաց­քում բո­լոր աշ­խա­տող­նե­րին հա­նե­ցինք, ո­րով­հետև թվում էր ա­վե­լորդ փող էինք տա­լիս։ «ՌՈՒԲՉԻԿ»֊ն­ իր բաց­ման օ­րը միայն տե­սավ հինգ հա­զար դրամ ե­կա­մուտ, հե­տո մենք աշ­խա­տում էինք հինգ-վեց հար­յուր դրա­մից ոչ ա­վելի:
Բայց մենք բո­լո­րին ա­սում էինք ու ինք­ներս մեզ էլ այդ­պես ա­սում, որ «ՌՈՒԲՉԻԿ»֊ը փակ­վեց ոչ թե քիչ վաս­տա­կե­լու պատ­ճա­ռով, այլ դա­սե­րը սկսե­լու։
Այն, որ «ՌՈՒԲՉԻԿ»֊ը հա­ջող­ված բիզ­նես էր, վկա­յում է իմ վեր­նա­շա­պի­կին ա­վե­լա­ցած փող­կա­պը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *