ԾԻԼԻ-ԾՈՎ / Կարեն Անտաշյան

Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և խորհրդապաշտական հետազոտությունների գիրք է: Հեղինակը սրբազնացնում է Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Ծիլի-Ծովը սահմանվում է իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելն՝ ինքնին իրականությունը հրահրող հմայություն է:

«Անտարես» հրատարակչությունը հրավիրում է մասնակցելու հայ ժամանակակից բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով. գիրք հմայության» գրքի շնորհանդեսին: Հեղինակի նախորդ երկու գրքերի պես «Ծիլի-Ծովը» նույնպես ներկայանում է մեկ ընդհանրական գաղափարական հղացմաբ: Գիրքը ներառում է բանաստեղծություններ, երազահաններ և համյիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի (հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթ ու գիր և այլն) և ժողովրդական խաղիկների ոճավորումով:

Շնորհանդեսը՝ Երևան, Ականաթ, փետրվարի 15, 16:00-18:00

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *