«Կոչ ենք անում…»… Արցախյան 2-րդ պատերազմի հայտարարությունների ժամանակագրություն

Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը 08:33, 27 Սեպտեմբեր. 2020 ՀՀ-ն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած օդային և հրթիռային հարձակման մասին տեղեկացրել է ԵԱՀԿ-ին 09:08, 27 Սեպտեմբեր. 2020 Ամուր կանգենք մեր պետության, բանակի թիկունքին՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում. ՀՀ վարչապետի կոչը 09:26, 27 Սեպտեմբեր. 2020 Ագրեսիայի հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ 09:42, 27 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի սադրանքը նախապես ծրագրված էր. Բաքվի և Անկարայի ԶԼՄ-ներն առաջնագծից նյութեր են հրապարակում 10:27, 27 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության. Տաթև Հայրապետյան 10:54, 27 Սեպտեմբեր. 2020 Որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի ազատությունը պաշտպանելու ճանապարհին. Փաշինյան 11:09, 27 Սեպտեմբեր. 2020 Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել 11:37, 27 Սեպտեմբեր. 2020 Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում 11:57, 27 Սեպտեմբեր. 2020 ՀՀ-ում կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը 12:09, 27 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Փաշինյան 12:16, 27 Սեպտեմբեր. 2020 ՀՅԴ-ն վճռականորեն կանգնած է հայոց բանակի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը 12:30, 27 Սեպտեմբեր. 2020 Հայ դատի հանձնախումբը ավստրալացի գործիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա 12:34, 27 Սեպտեմբեր. 2020 Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը 12:43, 27 Սեպտեմբեր. 2020 Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք 12:46, 27 Սեպտեմբեր. 2020 Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է. Լիտվայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին 13:15, 27 Սեպտեմբեր. 2020 Բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Գագիկ Ծառուկյան 13:16, 27 Սեպտեմբեր. 2020 Արցախա-ադրբեջանական շփման գծում դեռևս ընթանում են թեժ մարտական գործողություններ.Արծրուն Հովհաննիսյան 13:18, 27 Սեպտեմբեր. 2020 Դատապարտելի են Ադրբեջանի սադրիչ գործողությունները. Եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին 13:22, 27 Սեպտեմբեր. 2020 Միջազգային մամուլն անդրադառնում է շփման գծում տիրող իրավիճակին 13:31, 27 Սեպտեմբեր. 2020 Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՌԴ և Վրաստանի ԱԳ նախարարների հետ 13:47, 27 Սեպտեմբեր. 2020 Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը 13:48, 27 Սեպտեմբեր. 2020 Հայ-ադրբեջանական սահմանին ոչ ամբողջ երկայնքով նկատվում է լարվածություն. Արծրուն Հովհաննիսյան: 13:52, 27 Սեպտեմբեր. 2020 Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները 14:01, 27 Սեպտեմբեր. 2020 Ֆրանսիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները 14:04, 27 Սեպտեմբեր. 2020 Հնարավոր չէ 1 ժամում օպերացիա պլանավորել.Հովհաննիսյանը՝ հակառակորդի սադրանքի ծրագրված լինելու մասին 14:05, 27 Սեպտեմբեր. 2020 ՌԴ ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում ընդգծել է շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը 14:12, 27 Սեպտեմբեր. 2020 Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը 14:17, 27 Սեպտեմբեր. 2020 Ռումինիան հայկական, ադրբեջանական կողմերին կոչ է անում վերսկսել քաղաքական երկխոսությունը 14:20, 27 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն ամբողջ աշխարհի կողմից. Շվեդ պատգամավոր 16:23, 27 Սեպտեմբեր. 2020 Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետի ուղերձը 16:30, 27 Սեպտեմբեր. 2020 Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է անում 16:31, 27 Սեպտեմբեր. 2020 Վարչապետը միջազգային հանրությանը կոչ արեց Թուրքիային զերծ պահել հնարավոր միջամտություններից 16:38, 27 Սեպտեմբեր. 2020 Լեհաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները 16:49, 27 Սեպտեմբեր. 2020 ՌԴ Դաշնային խորհուրդը պատրաստ է աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը. Ջաբարով 16:59, 27 Սեպտեմբեր. 2020 Պատգամավորներն ինտենսիվ աշխատանք են տանում բոլոր միջազգային գործընկերների հետ. ՀՀ ԱԺ նախագահ 17:10, 27 Սեպտեմբեր. 2020 Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները 17:25, 27 Սեպտեմբեր. 2020 Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. ՈՒՂԻՂ 17:30, 27 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ԼՂ-ում ռազմական գործողությունները. ԵԽ պատգամավոր 17:33, 27 Սեպտեմբեր. 2020 Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրամիությունից անհապաղ գործողություններ է ակնկալում 17:40, 27 Սեպտեմբեր. 2020 Սատարում ենք Հայոց բանակին և աջակցում հայկական երկու պետություններին. 14 քաղուժերի հայտարարությունը 17:43, 27 Սեպտեմբեր. 2020 Մնացականյանն Էստոնիայի, Կիպրոսի և ԵՄ իր գործընկերներին ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակը 17:47, 27 Սեպտեմբեր. 2020 Լենա Նազարյանը Չինաստանի և Վրաստանի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրանքները 17:49, 27 Սեպտեմբեր. 2020 Հունաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները 17:53, 27 Սեպտեմբեր. 2020 Իտալացի պատգամավորն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել կրակն ու խաղաղ բնակչության թիրախավորումը 17:59, 27 Սեպտեմբեր. 2020 Հայաստանի առաջ շարունակական պայման է դրվել զիջել անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի.Փաշինյան 18:14, 27 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի ռեժիմը շարունակում է քաղաքացիական բնակչության ջարդերը. Իսպանիայի Սենատի անդամ 18:14, 27 Սեպտեմբեր. 2020 Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ զսպելու Թուրքիայի ապակայունացնող քայլերը. Փաշինյան 18:40, 27 Սեպտեմբեր. 2020 Ուկրաինայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ երկխոսության 18:42, 27 Սեպտեմբեր. 2020 Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարությանը և անդամներին տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիայի մասին 18:51, 27 Սեպտեմբեր. 2020 Արցախի հարցը ժողովրդի՝ Արցախի հայության ապրելու իրավունքի պայքար է. Փաշինյան 19:02, 27 Սեպտեմբեր. 2020 ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ շփման գծում 19:48, 27 Սեպտեմբեր. 2020 Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է սկսել Արցախը ճանաչելու գործընթաց 19:53, 27 Սեպտեմբեր. 2020 Իրանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում և բանակցություններ սկսել 20:04, 27 Սեպտեմբեր. 2020 «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները 20:14, 27 Սեպտեմբեր. 2020 Հայաստանը ԼՂ հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ-ին. Զայնետդինով 20:57, 27 Սեպտեմբեր. 2020 Արցախի ՄԻՊ-ը Ադրբեջանի գործողությունները որակում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում 21:05, 27 Սեպտեմբեր. 2020 Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության վերաբերյալ տեղեկությունների. Արծրուն Հովհաննիսյան 21:42, 27 Սեպտեմբեր. 2020 Հայաստանը պատերազմ սկսելու շարժառիթ չունի, Ադրբեջանն առաջինն է սկսել. Թոմաս դե Վաալ 21:52, 27 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանն ազգային փոքրամասնություններին օգտագործում է՝ մշտապես ուղղորդելով առաջնագիծ. Արծրուն Հովհաննիսյան 21:56, 27 Սեպտեմբեր. 2020 ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները 01:25, 28 Սեպտեմբեր. 2020 Արտաքին ուժերի մասնակցությունը միայն խորացնելու է տարածաշրջանային լարվածությունը. ԱՄՆ Պետդեպ 02:05, 28 Սեպտեմբեր. 2020 ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում 02:45, 28 Սեպտեմբեր. 2020 Մենենդեսն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը համարում է Թուրքիայի կողմից աջակցվող գործողություն 08:36, 28 Սեպտեմբեր. 2020 Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազարեծած ագրեսիան 11:57, 28 Սեպտեմբեր. 2020 ՌԴ ԱԳՆ-ն արտաքին և ներքին խաղացողներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ ԼՂ իրավիճակի հարցում 12:51, 28 Սեպտեմբեր. 2020 Չինաստանը Լեռնային Ղարաբաղի իրադրության ապաէսկալացիայի կոչ է արել 13:22, 28 Սեպտեմբեր. 2020 Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. ՀՀ ԱԳՆ 13:48, 28 Սեպտեմբեր. 2020 ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված. Պեսկով 15:20, 28 Սեպտեմբեր. 2020 ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը 15:24, 28 Սեպտեմբեր. 2020 Մենք Հայաստանում ինքնակամ ցանկանում ենք պաշտպանել մեր ընդհանուր սուրբ հողը. ԱԺ եզդի պատգամավոր 15:43, 28 Սեպտեմբեր. 2020 Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ԼՂ շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունները 16:50, 28 Սեպտեմբեր. 2020 Մատվիենկոն հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների 17:21, 28 Սեպտեմբեր. 2020 Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում 17:22, 28 Սեպտեմբեր. 2020 Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը. ԱԳՆ 17:32, 28 Սեպտեմբեր. 2020 Թուրքական ԱԹՍ-ները՝ Լեռնային Ղարաբաղի երկնքում. Forbes-ի անդրադարձը 17:34, 28 Սեպտեմբեր. 2020 ՀՀ դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների ռազմատենչ հայտարարությունները 17:49, 28 Սեպտեմբեր. 2020 Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին. ՀԱՊԿ 19:32, 28 Սեպտեմբեր. 2020 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանին 19:56, 28 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի հակաիրավական արարքները կանխելու գործուն մեխանիզմը պատասխանատվության ենթարկելն է. ԱՀ ԱԳՆ 20:20, 28 Սեպտեմբեր. 2020 Reuters-ը ևս հայտնում է Թուրքիայի կողմից գրոհայիններին Ադրբեջան ուղարկելու մասին 20:41, 28 Սեպտեմբեր. 2020 Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան 20:59, 28 Սեպտեմբեր. 2020 ԵԺԿ-ն կոչ է անում դադարեցնել մարտերը և զորքերը վերադարձնել մինչև սեպտեմբերի 27-ը եղած դիրքեր 21:46, 28 Սեպտեմբեր. 2020 ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրավիճակը 21:49, 28 Սեպտեմբեր. 2020 Մենք այս պատերազմը հաղթելու ենք. Արցախի նախագահ 22:20, 28 Սեպտեմբեր. 2020 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտակարգ նիստում քննարկել ԼՂ իրադրությունը 22:28, 28 Սեպտեմբեր. 2020 Արցախի նախագահը հերքեց մարտավարական կարևոր դիրք կորցնելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը 22:35, 28 Սեպտեմբեր. 2020 Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար 23:01, 28 Սեպտեմբեր. 2020 Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian 00:12, 29 Սեպտեմբեր. 2020 Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Լիլիթ Մակունց 09:21, 29 Սեպտեմբեր. 202 Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում ԱԹՍ-ի հարվածից. Արծրուն Հովհաննիսյան 11:03, 29 Սեպտեմբեր. 2020 Կանադան և ՄԹ-ն մտահոգված են ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով 11:13, 29 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի կողմից ՏՕՍ-ի, Սմերչի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների ծավալը. ՀՀ ՊՆ 12:44, 29 Սեպտեմբեր. 2020 Վարդենիսում Ադրբեջանի հարվածների հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ՀՀ ԱԳՆ 13:09, 29 Սեպտեմբեր. 2020 Կիպրոսի խորհրդարանի նախագահը անելու է ամեն ինչ Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտելու համար 13:51, 29 Սեպտեմբեր. 2020 ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար 14:28, 29 Սեպտեմբեր. 2020 Պոմպեոն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բռնությունը պետք է դադարեցվի 15:20, 29 Սեպտեմբեր. 2020 Ֆրանսիան հորդորում է միջազգային բանակցություններ վարել Հայաստան-Ադրբեջան բախումների վերաբերյալ 15:33, 29 Սեպտեմբեր. 2020 Կրեմլը Թուրքիային և մյուս երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին 15:39, 29 Սեպտեմբեր. 2020 Խաղաղությունն այլընտրանք չունի. Սերբիայի նախագահը ռազմական գործողությունները կասեցնելու կոչ է արել 17:22, 29 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի ագրեսիան եղել է նախապես ծրագրված. Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին 17:29, 29 Սեպտեմբեր. 2020 Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան 17:33, 29 Սեպտեմբեր. 2020 Արցախի կարգավիճակը բանակցային փաթեթի առանցքային հարցերից մեկն է. Զոհրաբ Մնացականյան 17:36, 29 Սեպտեմբեր. 2020 Արմեն Գրիգորյանը շփման գծում տիրող իրավիճակը ներկայացրել է Բելառուսի և Տաջիկստանի գործընկերներին 17:44, 29 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում Արցախի դպրոցները և մանկապարտեզները. Բարոնուհի Քերոլայն Քոքս 19:36, 29 Սեպտեմբեր. 2020 Ուրուգվայի խորհրդարանի նախագահը կրակի դադարեցման կոչ է արել 19:40, 29 Սեպտեմբեր. 2020 Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի լիակատար ոչնչացմամբ. ՀՀ ԱԺ նախագահ 19:59, 29 Սեպտեմբեր. 2020 Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. Լուկաշևիչ 20:08, 29 Սեպտեմբեր. 2020 Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան 20:47, 29 Սեպտեմբեր. 2020 Ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն. Տիգրան Ավինյան 23:21, 29 Սեպտեմբեր. 2020 ՉԺՀ ԱԳՆ-ն հուսով է, որ ԼՂ հակամարտության կողմերը կխուսափեն լարվածության հետագա աճից 23:42, 29 Սեպտեմբեր. 2020 ՀՀ վարչապետը Պուտինի հետ չի քննարկել ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարցը 09:57, 30 Սեպտեմբեր. 2020 Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը.Փաշինյան 10:06, 30 Սեպտեմբեր. 2020 Հայաստանը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցը 10:42, 30 Սեպտեմբեր. 2020 Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ 12:03, 30 Սեպտեմբեր. 2020 ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով 14:31, 30 Սեպտեմբեր. 2020 Հայե՜ր, Ֆրանսիան կկատարի իր դերը. Մակրոնը քննադատել է Թուրքիային 16:19, 30 Սեպտեմբեր. 2020 Վրաստանի վարչապետն առաջարկել է Երևանի և Բաքվի միջև երկխոսություն անցկացնել Թբիլիսիում 16:35, 30 Սեպտեմբեր. 2020 ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին հրամանատարը բարձր է գնահատել հայերի ռազմական հնարավորությունները 19:05, 30 Սեպտեմբեր. 2020 ՌԴ Դաշնային խորհուրդը երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել Ղարաբաղյան հակամարտությանը 19:58, 30 Սեպտեմբեր. 2020 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 21:00, 30 Սեպտեմբեր. 2020 Պաշտպանության բանակը հակառակորդին խաղաղություն է պարտադրելու. Արցախի նախագահ 23:10, 30 Սեպտեմբեր. 2020 Պուտինն ու Մակրոնն ընգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտանքի բացակայությունը 01:47, 1 Հոկտեմբեր. 2020 Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն հյուսիսային սահմանին հարակից տարածքներում.ԱԳՆ խոսնակ 02:18, 1 Հոկտեմբեր. 2020 Կառավարությունը նիստ չի անցկացնի. բոլոր նախագծերը քննարկվում ու քվեարկվում են հեռավար 09:01, 1 Հոկտեմբեր. 2020 Ճապոնիան կոչ է անում ԼՂ-ում դադարեցնել կրակը և երկխոսություն սկսել 11:39, 1 Հոկտեմբեր. 2020 Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը 16:18, 1 Հոկտեմբեր. 2020 ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին 18:30, 1 Հոկտեմբեր. 2020 Թուրքիայի ռազմական և տնտեսական գործընկերները պետք է զսպեն Էրդողանին. Բունդեսթագի պատգամավոր 19:03, 1 Հոկտեմբեր. 2020 Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին 21:21, 1 Հոկտեմբեր. 2020 Արցախի կարգավիճակի հարցը միշտ եղել է արդիական. Նաղդալյանն արձագանքեց անկախության ճանաչման հարցին 22:19, 1 Հոկտեմբեր. 2020 Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից 12:38, 2 Հոկտեմբեր. 2020 ՀՀ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը. ՀՀ ԱԳՆ 17:05, 2 Հոկտեմբեր. 2020 Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումները. Կանադայի ԱԳՆ 19:19, 2 Հոկտեմբեր. 2020 Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է «Գորշ գայլեր» խմբավորման ծայրահեղականներով 21:01, 2 Հոկտեմբեր. 2020 Թուրքիան հստակ նպատակ ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը. Նիկոլ Փաշինյանն ասել է France24-ին 11:17, 3 Հոկտեմբեր. 2020 Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 11:40, 3 Հոկտեմբեր. 2020 Թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում են. Փաշինյան 17:41, 3 Հոկտեմբեր. 2020 Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ. Վարչապետ 17:49, 3 Հոկտեմբեր. 2020 Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ 11:57, 4 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքում. Արայիկ Հարությունյան 14:36, 4 Հոկտեմբեր. 2020 Փաշինյանն ԱՄՆ-ին ներկայացրել է F-16-ի միջոցով հայկական բնակավայրերը ռմբակոծելու տվյալներ 22:30, 4 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում՝ քողարկելով սեփական վանդալիզմը. ՀՀ ՊՆ 12:50, 5 Հոկտեմբեր. 2020 Իսրայելցի գիտնականները կառավարությունից պահանջում են դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին 15:07, 5 Հոկտեմբեր. 2020 Ռուսաստանը շարունակում է ԼՂ հարցով կապի մեջ մնալ Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի հետ. Լավրով 16:39, 5 Հոկտեմբեր. 2020 Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը 23:11, 5 Հոկտեմբեր. 2020 Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան 23:14, 5 Հոկտեմբեր. 2020 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել ԼՂ գոտում բնակեցված տարածքների թիրախավորման առթիվ 12:50, 6 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանի նոր հարձակումը տեղի է ունենում Թուրքիայի արտգործնախարարի՝ Բաքու այցի ընթացքում. ՀՀ ԱԳՆ 16:36, 6 Հոկտեմբեր. 2020 ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներն արձանագրել են ԼՂ խնդրի դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունը 19:53, 6 Հոկտեմբեր. 2020 Իրանը չի սահմանափակվում միայն հայտարարություններով, ձեռնարկում է նաև որոշակի քայլեր. Հովհաննիսյան 21:34, 6 Հոկտեմբեր. 2020 Իրանը չի սահմանափակվում միայն հայտարարություններով, ձեռնարկում է նաև որոշակի քայլեր. Հովհաննիսյան 21:34, 6 Հոկտեմբեր. 2020 Լոս Անջելեսն Արցախի կողքին է. Ամերիկացի գործիչներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել 21:35, 6 Հոկտեմբեր. 2020 Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով 23:19, 6 Հոկտեմբեր. 2020 ԼՂ-ի դեմ զինյալների տեղակայումը կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին. Բրեդ Շերմանի կոչը 10:19, 7 Հոկտեմբեր. 2020 Պուտինը հայտնել է Հայաստանի նկատմամբ ՌԴ ստանձնած բոլոր պարտավորություններին հավատարիմ լինելու մասին 13:06, 7 Հոկտեմբեր. 2020 Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ. Նիկոլ Փաշինյան 17:20, 7 Հոկտեմբեր. 2020 Այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը. Նիկոլ Փաշինյան 21:47, 7 Հոկտեմբեր. 2020 Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Փաշինյան 23:42, 7 Հոկտեմբեր. 2020 Վարչապետը կոչ է անում ԱԱԾ-ին տեղեկացնել նպատակային խուճապ ու սուտ տեղեկություններ տարածողների մասին 11:59, 8 Հոկտեմբեր. 2020 Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել 18:16, 8 Հոկտեմբեր. 2020 Իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի լինել տարածաշրջանի համար. Տոնոյանը՝ Վրաստանի դեպանին 18:19, 8 Հոկտեմբեր. 2020 ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը 18:34, 8 Հոկտեմբեր. 2020 ԼՂ հակամարտության գոտում ռազմագործողությունների արտաքին հրահրումը պետք է դադարի. Հունաստանի վարչապետ 20:27, 8 Հոկտեմբեր. 2020 Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Փաշինյան 00:27, 9 Հոկտեմբեր. 2020 Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները. Կրեմլ 00:50, 9 Հոկտեմբեր. 2020 Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը 17:36, 9 Հոկտեմբեր. 2020 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը կոչ է արել դադարեցնել կասետային ռումբերի կիրառումը 17:48, 9 Հոկտեմբեր. 2020 Շուշին խաղաղ օրերին նման է դրախտի. գերմանական մամուլի անդրադարձերն Արցախի դեմ Բաքվի ագրեսիային 22:05, 9 Հոկտեմբեր. 2020 Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադար կհաստատվի. ԼՐԱՑՎՈՒՄ Է 03:56, 10 Հոկտեմբեր. 2020 ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը 21:03, 10 Հոկտեմբեր. 2020 ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդգծել են պայմանավորվածության խիստ պահպանման անհրաժեշտությունը 22:21, 10 Հոկտեմբեր. 2020 ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է կրակի դադարեցման համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը 22:35, 10 Հոկտեմբեր. 2020 ԵՄ-ն հորդորում է խիստ հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածությանը 23:12, 11 Հոկտեմբեր. 2020 Մոսկվայում մեկնարկեց Մնացականյան-Լավրով հանդիպումը 13:10, 12 Հոկտեմբեր. 2020 Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը 17:05, 12 Հոկտեմբեր. 2020 Թուրքիան հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ հրադադարի իրականացումը. ԱՀ ԱԳՆ 19:33, 12 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանը չի ընդունում միջազգային կառույցների ներկայությունը մարտի դաշտում. ՊՆ ներկայացուցիչ 22:32, 12 Հոկտեմբեր. 2020 Մոսկվայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 10:58, 13 Հոկտեմբեր. 2020 Շվեյցարական կուսակցությունը ԼՂ-ի դեմ այս պատերազմում ցեղասպանության միտումներ է տեսնում 21:30, 13 Հոկտեմբեր. 2020 Լավրովն անհրաժեշտ է համարում ռուս դիտորդների առկայությունը ԼՂ գոտում հրադադարի պահպանման համար 13:02, 14 Հոկտեմբեր. 2020 Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ 16:06, 14 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում հրթիռային համակարգի թիրախավորումը լեգիտիմիզացնում է պատասխան քայլը. Արծրուն Հովհաննիսյան 22:27, 14 Հոկտեմբեր. 2020 ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ բարձրաձայնում են Արցախի և ՀՀ-ի դեմ հարձակումների մասին 13:49, 15 Հոկտեմբեր. 2020 Թուրքիան միակ երկիրն է, որը կոչ չի անում հարգել հրադադարը. Ֆրանսիայի ԱԳ նախարար 18:32, 15 Հոկտեմբեր. 2020 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը, հայրենիքն ու տունը չեն զիջվում ոչ մի գնով. Արարատ Միրզոյան 20:46, 15 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն դառնալու միտումը սպառնալիք է ՀԱՊԿ-ի համար. ՀՀ ԱԳՆ-ն՝ Զասին 12:04, 16 Հոկտեմբեր. 2020 Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից. Հունաստանի ԱԳ նախարար 15:19, 16 Հոկտեմբեր. 2020 Փաշինյանն առաջարկում է ԼՂ հարցի կարգավորման հիմքում դնել «անջատում հանուն փրկության» սկզբունքը 19:12, 16 Հոկտեմբեր. 2020 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի. աղբյուր 03:08, 17 Հոկտեմբեր. 2020 Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել. Մաաս 15:05, 17 Հոկտեմբեր. 2020 Բաքուն մերժել է ԿԽՄԿ միջնորդությամբ վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ 12:12, 18 Հոկտեմբեր. 2020 Վարչապետ Փաշինյանի համոզմամբ` պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը 08:03, 19 Հոկտեմբեր. 2020 Եթե հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է՝ մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ 12:51, 19 Հոկտեմբեր. 2020 ՌԴ-ն Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը 13:32, 19 Հոկտեմբեր. 2020 Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի ԼՂ հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու 18:51, 19 Հոկտեմբեր. 2020 Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ 19:35, 19 Հոկտեմբեր. 2020 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը 19:53, 20 Հոկտեմբեր. 2020 Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ 21:41, 20 Հոկտեմբեր. 2020 Հանդիպել են Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահները 15:16, 21 Հոկտեմբեր. 2020 Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ 15:18, 21 Հոկտեմբեր. 2020 Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի. Փաշինյանը՝ Ադրբեջանի նկրտումների մասին 16:59, 21 Հոկտեմբեր. 2020 Հայկական կողմն ամեն ինչ անում է բարեկամ Իրանին որևէ տհաճություն չպատճառելու համար. ՀՀ վարչապետ 17:05, 21 Հոկտեմբեր. 2020 Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը 17:16, 21 Հոկտեմբեր. 2020 Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ 03:07, 22 Հոկտեմբեր. 2020 ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին 13:36, 22 Հոկտեմբեր. 2020 Ալիևը չի բացառել Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը 15:44, 22 Հոկտեմբեր. 2020 ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ. Զախարովա 17:55, 22 Հոկտեմբեր. 2020 ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը 20:54, 22 Հոկտեմբեր. 2020 Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում 21:57, 22 Հոկտեմբեր. 2020 Պուտինն անձամբ ամեն ինչ անում է ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղ կարգավորման հուն բերելու համար. Պեսկով 01:16, 23 Հոկտեմբեր. 2020 Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը՝ ԼՂ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված 15:54, 23 Հոկտեմբեր. 2020 Հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են «Բարի գալուստ Հաագա». Տիգրան Բալայան 17:29, 23 Հոկտեմբեր. 2020 Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ 19:12, 23 Հոկտեմբեր. 2020 Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին 20:48, 23 Հոկտեմբեր. 2020 Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության 22:21, 23 Հոկտեմբեր. 2020 Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները 01:36, 24 Հոկտեմբեր. 2020 Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին 21:03, 24 Հոկտեմբեր. 2020 Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը 22:14, 25 Հոկտեմբեր. 2020 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հնդկաստանից Արցախի անկախությունը ճանաչելու ակնկալիքի մասին 22:42, 25 Հոկտեմբեր. 2020 Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. ՀՀ վարչապետ 22:56, 25 Հոկտեմբեր. 2020 Ամեն պայմանավորվածությունից հետո Թուրքիան հայտարարում է, որ Բաքուն չպետք է դադարեցնի պատերազմը. Փաշինյան 23:25, 25 Հոկտեմբեր. 2020 Ուժի մեջ է մտնում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը 08:00, 26 Հոկտեմբեր. 2020 Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել հրադադարին ԼՂ հակամարտության գոտում 10:59, 26 Հոկտեմբեր. 2020 ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի մրցակցության ասպարեզ չպետք է դառնա. Դմիտրի Պեսկով 15:30, 26 Հոկտեմբեր. 2020 Փաշինյանն ԱՄՆ-ից արձագանք է ակնկալում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հարցում 19:14, 26 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա. Փաշինյան 19:19, 26 Հոկտեմբեր. 2020 Իրանի ԱԳ փոխնախարարը կժամանի Երևան. նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա 15:11, 27 Հոկտեմբեր. 2020 Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը անսասան. ՀՀ վարչապետ 21:14, 27 Հոկտեմբեր. 2020 Ուրախ եմ դրա համար. Փաշինյանն անդրադարձավ երեկվա ելույթի նկատմամբ հակասական գնահատականներին 22:00, 27 Հոկտեմբեր. 2020 Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից 22:22, 27 Հոկտեմբեր. 2020 Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել 17:15, 28 Հոկտեմբեր. 2020 ՀՀ-ն և Արցախը ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի հայտարարությանը 21:24, 28 Հոկտեմբեր. 2020 ԱՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանին՝ բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածելու համար 00:22, 29 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանի նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է. Փաշինյանը կոչ է անում ճանաչել Արցախը 15:13, 29 Հոկտեմբեր. 2020 Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց 16:54, 29 Հոկտեմբեր. 2020 Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա 17:31, 29 Հոկտեմբեր. 2020 Երևանն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է ուղարկում ԼՂ. ԱԳ նախարար 18:54, 29 Հոկտեմբեր. 2020 Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին. Աննա Նաղդալյան 22:54, 29 Հոկտեմբեր. 2020 Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը. Փաշինյան 11:16, 30 Հոկտեմբեր. 2020 Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը 14:19, 30 Հոկտեմբեր. 2020 Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 15:42, 30 Հոկտեմբեր. 2020 Առաջին և երկրորդ նախագահների գրասենյակներն արձագանքել են նրանց՝ Մոսկվա մեկնելու ցանկության լուրին 20:13, 30 Հոկտեմբեր. 2020 Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող չասեն՝ չզգուշացրեցինք. Փաշինյան 21:07, 30 Հոկտեմբեր. 2020 Դավիթ Տոնոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը 21:39, 30 Հոկտեմբեր. 2020 ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո 23:03, 30 Հոկտեմբեր. 2020 Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները 10:07, 31 Հոկտեմբեր. 2020 ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ 12:47, 31 Հոկտեմբեր. 2020 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ՊԲ-ն հերոսաբար պայքարելու են մինչև վերջ. ՀՀ վարչապետ 17:11, 31 Հոկտեմբեր. 2020 Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու փաստին 18:05, 31 Հոկտեմբեր. 2020 ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ 14:51, 1 Նոյեմբեր. 2020 Խաղաղ պայքարին Ադրբեջանն 1988-ին արձագանքել է բռնի ուժով՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը. վարչապետ 18:30, 1 Նոյեմբեր. 2020 Փաշինյանը հրադադարների խախտումները պայմանավորում է պատերազմը շարունակելու Բաքվի և Անկարայի ցանկությամբ 20:25, 1 Նոյեմբեր. 2020 ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկին 14:48, 2 Նոյեմբեր. 2020 Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը 23:35, 2 Նոյեմբեր. 2020 ԱԳՆ-ն դատապարտում է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի ակտը 00:08, 3 Նոյեմբեր. 2020 Քեզ հետ ենք, Վիեննա. Արցախը համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է. ՀՀ վարչապետ 12:33, 3 Նոյեմբեր. 2020 Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասել է 2 հազարի. Լավրով 18:27, 3 Նոյեմբեր. 2020 Վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է նաև ՌԴ-ի ու Իրանի համար. ՀՀ վարչապետ 20:44, 3 Նոյեմբեր. 2020 Պիտեր Օմզիխտը առաջարկել է հետաքննել Ադրբե­ջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման տեղեկությունը 00:02, 4 Նոյեմբեր. 2020 Բժշկական հաստատությունների թիրախավորումը Բաքվի պետական ահաբեկչության դրսևորումն է. ՀՀ ԱԳՆ 00:37, 4 Նոյեմբեր. 2020 Սլովակիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված 17:06, 4 Նոյեմբեր. 2020 ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԼՂ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի. Պուտին 17:55, 4 Նոյեմբեր. 2020 Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար 11:40, 5 Նոյեմբեր. 2020 Ավստրալիայի ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտն Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում 11:44, 5 Նոյեմբեր. 2020 Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳ նախարար 12:00, 5 Նոյեմբեր. 2020 Լիտվայի պասիվ դիրքորոշումը ոչ մի արդա­րացում չունի. Յոնիշկիսի քաղաքապետ 17:02, 5 Նոյեմբեր. 2020 ՌԴ-ն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգ է տեսնում 18:41, 5 Նոյեմբեր. 2020 Բունդեսթագի երկու պատգամավոր Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ 20:31, 5 Նոյեմբեր. 2020 Ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ 22:43, 5 Նոյեմբեր. 2020 Թրյուդոն և Մակրոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը 11:11, 6 Նոյեմբեր. 2020 Բաքուն ԱՊՀ-ում համապարփակ համագործակցությունը հնարավոր չի համարում մինչև ԼՂ հակամարտության լուծումը 15:13, 6 Նոյեմբեր. 2020 Փոխվարչապետը վերահաստատել է` ԼՂ հակա­մարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է 15:39, 6 Նոյեմբեր. 2020 Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Մակրոնին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը 15:48, 7 Նոյեմբեր. 2020 Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը 18:31, 7 Նոյեմբեր. 2020 Ժամանակն է, որ ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում. The National Interest-ի հոդվածը 22:26, 7 Նոյեմբեր. 2020 Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը 23:48, 7 Նոյեմբեր. 2020 ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկովը շրջանցում է Թուրքիայի առաջարկի մասին հարցը 14:12, 9 Նոյեմբեր. 2020 Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք. «Bild»- ի թղթակից 16:27, 9 Նոյեմբեր. 2020 ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը, լուծման ուժային տարբերակ գոյություն չունի. Զախարովա 21:19, 9 Նոյեմբեր. 2020 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել 01:57, 10 Նոյեմբեր. 2020 ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Ինչպես հաղորդում է, Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինը, հայտարարեցինք հետևյալը.
  1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
  2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
  3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ՝ 1960 զինծառայող կրակային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա:
  4. Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման մնալու տևողությունը 5 տարի է` հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
  5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:
  6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկի անվտանգությունը երկու ուղղություններով:
  7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:
  8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
  9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները:
Լրահոսը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍՍԻՑ https://armenpress.am/arm/news/politics/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *