Հասմիկ Հակոբյան / Քրիստիան Բատիկյան «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան»
#ԿարդաԿիսվիր
Գիտեք, երբեմն տարբեր անուններ են շրջանառվում, որոշ գրքերի շուրջ չափազանցված աղմուկ է բարձրանում, իսկ հեղինակներ կան, որոնք, չասեմ, որ աննկատ են մնում, բայց իրենց արժանի գնահատականը չեն ստանում: Կարծում եմ, որ ժամանակակից հայ արձակի ներկա շրջափուլում շատ կարևոր անուն է Քրիստիան Բատիկյանը: Մի երկու բառով ներկայացնեմ նրա՝ «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան» պատմվածքների ժողովածուն: Գիրքը կառուցված է Մարվելի հայտնի կոմիքսների կերպարների զուգահեռմամբ: Պատմվածքները, մեկը մյուսին ներդաշնակորեն լրացնելով, դառնում են մեկ ընդհանուր ամբողջություն և պատմում մանկության տրավմանների, անցյալի վախերի, կիսատ ապրած կյանքի մասին, որը հնարավոր է լինում հաղթահարել «սուփըր հերոսների» գունավոր աշխարհը սեփական ճակատագրի հետ պրոյեկտելու և վերապատմելու միջոցով:
Ես անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը: Ճիշտ է՝ գիրքն արևմտահեյերն է գրված, ինչը կարող է, այսպես ասած, նախնական դիմադրություն ցուցաբերել, բայց հավատացնում եմ ձեզ՝ մի փոքր համբերություն, և ձեz համար մի հրաշալի արձակագրի կբացահայտեք:
Leave a Reply