Մելո Հարությունյան / Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան»

85115827_3294455597237672_1181661248203259904_nՍիրով միանում եմ գրքային այս գեղեցիկ ֆլեշմոբին և առաջարկում ընթերցելու համար Վարուժան Ոսկանյանի <<Շշուկների մատյան>> վեպը:
Եթե անկեղծ ես միշտ գերադասել եմ կարդալ արտասահմանյան հայտնի գրողների գործերը, բայց այս գործը պարզապես ցնցեց ինձ ամեն առումներով:
Բացի գեղեցիկ շարադրված նախադասությունները, այն վեպ է պարզապես ամեն ինչի մասին, ինչը իմ կարծիքով պետք է կարդան բոլորը, անկախ տարիքից, չնայած հեշտ կարդացվողներից չէ:
Գիրքը ընկալել որպես մեկ ամբողջական պատմություն սխալ կլինի, ամեն մի գլխում այստեղ խոսվում է տարբեր ժամանակշրջանում տեղի ունեցած դեպքերի մասին, ինչը միմիայն ճշմարիտ աղբյուրներից է: Գիրքը ինչ որ չափով կրում է նաև ինքնակենսագրական բնույթ: Գրքում գրողը անրադառնում է նաև ցեղասպանությանը, բայց այստեղ մենք կբացահայատենք բոլորովին այլ դեպքեր … դեպքեր որոնք երբեք չեն հսյտնել, և չեն հայտնի հեռուստատեսությամբ: Շատ ամուր նյարդեր է պետք այս գիրքը մինչև վերջ կարդալու համար, քանզի ինչ մոլորակի վրա իշխում ու շարունակվում է բռնապետությունը, տիրելու է վախը, ու խոսելու ենք շշուկով:
Մինչ այս գիրքը, և այս գրքից հետո շատ գրքեր եմ կարդացել, բայց այս վեպը ինձ գրավել ու հուզել է մի ուրիշ ձև, միգուցե և պատճառմերից մեկը նաև այն է որ գրքում է խտացված մի ողջ ազգի ցավ ու պատմություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *