Միհրան Հովհաննիսյան

2 ՊՇ 2 հգմ քա­ջա­րի մար­տիկ­նե­րին, ո­րոն­ցից շա­տե­րը հա­մալ­րե­ցին ան­մահ­նե­րի շարքը

Նո­րըն­ծա սպա­յի աչ­քե­րը փայ­լե­ցին, երբ լսեց, որ ա­ռա­վոտ­յան բարձ­րա­նում են դիր­քեր: Շատ էր լսել ճշմար­տան­ման ստեր և ստանման ճշմար­տութ­յուն­ներ դիր­քե­րի մա­սին. ե­կավ վեր­ջա­պես ստու­գե­լու ժա­մա­նա­կը, ե­կավ գո­յա­մար­տե­լու ժա­մա­նա­կը:
Հի­շեց նաև վեր­ջերս ըն­թեր­ցած «Եր­կիր Նաի­րի» վե­պի հայտ­նի՝ Քոռ Ա­րու­թի կող­մից ուղղ­ված ան­հայտ և մ­շու­շոտ «­Յա,՜ բա մե­րոնք ին­չի՞ չեն կրա­կել» հար­ցը:
Դիր­քեր … սահ­մա­նա­գիծ, ո­րից այն կողմ՝ շատ մոտ, նրանք են՝ մեզ­նից միշտ շատ. ճա­կա­տագ­րի հեգ­նանք, ո­րին դեռ կբախ­վեն սե­րունդ­ներ… Մե­կը ե­րե­քի դեմ՝ մեզ հա­մար լա­վա­գույնն է: Բայց պետք է պա­հել պե­տա­կան սահ­մա­նի մար­տա­կան դիր­քը:
Ան­ցավ մեկ տա­րի՝ նույն­քան շեշ­տա­կի և­ անս­պա­սե­լի, որ­քան թշնա­մու ա­ռա­ջին գրո­հը կա­սեց­նե­լը: Պա­տաս­խա­նը փա­ռա­հեղ էր. կրծքա­վան­դա­կին ան­սո­վոր ծան­րութ­յուն էր՝ «­Մար­տա­կան ծա­ռա­յութ­յուն» մե­դա­լը, ո­րին նա­յե­լիս է­լի չէր կա­րո­ղա­նում գտնել հար­ցի պա­տաս­խա­նը…
Տա­րի­նե­րի հետ ա­վե­լա­ցան շքանշան­նե­րը. մահ­վան հետ գո­տե­մար­տե­րը ստեպ-ստեպ էին դար­ձել. հաս­կա­նում էին ի­րո­ղութ­յու­նը թե՛ նրանք, թե՛ մենք…
Ա­ռանց վաշ­տի հրա­մա­նա­տա­րի դա­սըն­թաց­նե­րի՝ եր­կուսն էլ դար­ձան վաշ­տի հրա­մա­նա­տար. լավ էին ծա­ռա­յում, դիր­քերն ա­մուր էին, ի­րենք օ­րի­նակ էին ար­ժա­նա­պա­տիվ հայ սպա­յի. մարմ­նի ա­մեն բջի­ջով էին զգում երդ­ման սար­սու­ռը. «­Ժո­ղովր­դի կող­մից ինձ վստահ­ված պե­տա­կան սահ­մա­նի մար­տա­կան դիր­քը պատ­րաստ եմ պաշտ­պա­նել անձն­վի­րա­բար…»։
Պաշտ­պա­նել էին պատ­վով և՝­ ոչ մեկ ան­գամ:
«Ան­փոր­ձանք ծա­ռա­յութ­յուն»՝ ի­րենք ի­րենց ար­տա­բե­րած մաղ­թան­քից զար­մա­նում էին. մի՞­թե հնա­րա­վոր է:
Ան­փոր­ձանք պետք է լի­ներ, չէ՞ որ հայ­րիկ էր դառ­նում: Ան­փոր­ձանք պետք է լի­ներ:
-­ Հեր­թա­փո­խը պատ­րաստ­վի՛:
Ար­յու­նով մաքր­ված նաիր­յան երկն­քում վեր­ջին բա­ռերն էին: Հե­տո եր­կին­քը դար­ձավ ալ կար­միր…
Սկս­վեց:
Սկս­վեց այն, ին­չին բո­լորն էին սպա­սում, բայց ոչ այս­քան շուտ ու ոչ այս­պես:
Ար­կե­րը թափ­վում էին անձր­ևի պես, նաիր­յան հո­ղը էլ տեղ չու­ներ ներծ­ծե­լու ար­յու­նը…
Շ­նա­գայ­լե­րը ար­յան հո­տից էին զգում, որ ար­կերն ի­րենց գործն ա­րել են. ըն­կել ու ընկ­նում էին սև­ ոս­կով գնված ար­կե­րը Նաի­րիի որ­դի­նե­րի վրա, իսկ շնա­գայ­լերն ա­ռաջ չէին գա­լիս, դեռ թարմ էր ջախ­ջա­խիչ պար­տութ­յան հի­շո­ղութ­յու­նը, վա­խե­նում էին:
Չէր ընկ­նում Մոն­թեա­բերդ 2 ՊՇ, ո­րի ա­նու­նից սարս­ռում էին նրանք, թեև Մոն­թեն վա­ղուց չկար: Բայց կա­յին Մոն­թեի հո­գով դաս­տիա­րակ­ված գայ­լա­կոր­յուն հա­յոր­դի­ները, ո­րոնք լավ էին հաս­կա­նում բար­ձուն­քի ար­ժե­քը: Ն­րանց հա­մար հայ­րե­նի­քը այս խրա­մատն էր, ո­րը պետք է պաշտ­պա­նել ա­տամ­նե­րով:
-­ Հա­րո՛ւթ, ին­չի՞ պա­կաս ու­նենք:
-­ Մեկ նռնակ է մնա­ցել:
-­ Դա ին­չո՞ւ չես օգ­տա­գոր­ծել,- հարց­րեց գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րը և փոշ­մա­նեց հար­ցի հա­մար…
Մեկ ա­միս է, ինչ ան­սա­սան են 2 հգմ-ի դիր­քե­րը:
Օգ­նութ­յան էր պետք հաս­նել մյուս պաշտ­պա­նա­կան շրջա­նին:

-Զ­գո՛ւյշ կլի­նես, Մա­սի՛ս:
-­ Դու էլ, Հա­րո՛ւթ:
Լու­սա­դե­մին սկսվեց: Բա­խումն ա­հա­վոր էր… Ող­ջե­րը չեն խո­սում դրա մա­սին: Ող­ջե­րին ի մի էր բե­րում Մա­սի­սը՝ վաշ­տի հրա­մա­նա­տա­րը. նա գի­տեր, որ ար­կե­րի անձր­ևից հե­տո եր­ևա­լու են, ար­յան հո­տով են գա­լու, թող գան: Պա­տիվն ու հայ­րե­նա­սի­րութ­յու­նը չհանձն­վե­ցին, զին­վոր­նե­րը կռվե­ցին միչև վեր­ջին փամ­փուշ­տը և­ ըն­կան ար­կե­րից, ո՛չ գնդա­կից: Մայր Հայ­րե­նի­քը չէր ըն­դու­նում որ­դի­նե­րի ար­յու­նը. էլ տեղ չկար: Ո՞ր մայրն է այս­պես զո­հում իր որ­դի­նե­րին: Գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րը ճանկ­ռեց մայր հո­ղը, բռունց­քեց, սեղ­մեց, իր ար­յունն էլ խառ­նեց իր տղա­նե­րի ար­յա­նը և կա­մա­ցուկ գետ­նին դրեց ամ­բող­ջութ­յամբ կար­միր հո­ղը, որն ար­դեն իր մի մաս­նիկն էր…
Ըն­կե­րոջ կո­րուս­տը ան­տա­նե­լի էր Հա­րու­թի հա­մար:
-­ Պա­րո՛ն ա­վագ լեյ­տե­նանտ, հար­ձա­կում է, ի՞նչ ա­նենք:
Մի պահ չհաս­կա­ցավ՝ ինչ կա­տար­վեց, կուլ տվեց ար­ցուն­քը, լսվեց ուժ­գին պայթ­յուն, զգաց՝ ոտ­քերն ան­սո­վոր տա­քա­նում են, ձեռք տվեց, տե­սավ կար­մի­րը… Վի­րա­վոր առ­յու­ծը մո­լե­գին ցատ­կով նետ­վեց ա­ռաջ.
-­ Պա­հե՛լ դիրքն ա­մեն գնով:
Կռ­վում էր վի­րա­վոր առ­յու­ծը. զին­վոր­նե­րի հոգ­նա­ծութ­յու­նը ան­ցավ:
Կռ­վում էր վի­րա­վոր Մոն­թեա­բեր­դը: Կռ­վում էր վի­րա­վոր Ար­ցա­խը:
Մ­նաց կան­գուն Մոն­թեա­բեր­դը: Վի­րա­վոր հայ­րե­նի­քում մնաց ե­րե­խան, նա միայն լու­սան­կա­րով կճա­նա­չի իր հո­րը, ով գծեց հայ­րե­նի­քի սահ­մա­նը իր ար­յամբ, և­ երբ ժա­մա­նա­կը գա, նա կպաշտ­պա­նի իր հոր գծած սահ­մա­նը տի­րոջ ի­րա­վուն­քով՝ չմտա­ծե­լով ար­դեն իր որ­դու մա­սին:
Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում պետք է պա­տաս­խա­նել անց­յա­լում հնչած հար­ցե­րին, այ­լա­պես չի լի­նի ո՛չ հայ­րե­նիք, ո՛չ Նաի­րի: Մե­րոնք բո­լո­րը կրա­կե­ցին, մե­րոնք բո­լո­րով կրա­կե­ցին…
Հա­վերժ փա՛ռք
Մա­սիս Հա­րութ­յուն­յա­նին…
Խո­նար­հում­ներ
Հա­րութ­յուն Հով­հան­նիս­յա­նի­ն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *