Մրցույթ՝ մանկագիրների և նկարազարդողների համար

70987803_2424470960977283_4639046111154143232_n

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  
«iBbY Հայաստանը»  հայտարարում է մանկագիրների  և նկարազարդողների մրցույթ:
Մրցույթի նպատակն է խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում:
Մրցույթին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ:     
Հայտերն ընդունվում են 2019 թվականի սեպտեմբերի 15-ից  հոկտեմբերի 31-ը ներառյալ, մինչև ժամը 17:00-ն (էլեկտրոնային տարբերակով):
Հասցե՝ Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, 1-ին հարկ): Հեռ. (010) 52 12 22,  (060) 271 131;
Հայտերն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ armibbycontest@gmail.com                                                                  

Գործընկերներ՝ Արևիկ հրատարակչություն,
Արտ Բրիջ գրախանութ

Չափորոշիչներ

 

  1. Ընդհանուրտեղեկություն

1.1. «iBbYՀայաստան» մանկապատանեկան գրքիմի ջազգային խորհրդի հայաստանյան կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարում  է մանկագիրների և նկարազարդողների մրցույթ:

Հայտերնըն դունվում են 2019 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 31-ըներառյալ, մինչև ժամը՝ 17:00-ն (էլեկտրոնային տարբերակով):

1.2.Մրցույթի նպատակն է

-Խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում

-Հայտնաբերել,  խրախուսել և հանրությանը ճանաչելի դարձնել մանուկների և պատանիների համար ստեղծագործող հեղինակներին և  նկարազարդողներին:

1.3.Մրցույթն իրականացվում  է 2 անվանակարգում.

I – մանկապատանեկան արձակ/պատմվածք,  հեքիաթ, վիպակ/

II–մանկապատանեկան ստեղծագործությունների թեմաներով նկարազարդում:

 

  1. Աշխատանքներիներկայացմանպայմանները / կարգը

2.1. Մրցույթին կարող են մասնակցել 18 և ավելի բարձր տարիքի ՀՀ  քաղաքացիները:

2.2. I անվանակարգ՝ մանկապատանեկան արձակ/պատմվածք, հեքիաթ, վիպակ/.

1 հեղինակը կարող է ներկայացնել 1 հայերեն աշխատանք:

Աշխատանքի ծավալի նվազագույնը՝ 5000, առավելագույնը` 40000 տպագրական նիշ:

Արձակ ստեղծագործությունները ներկայացնե լէլեկտրոնային տարբերակով (doc, docx), հետևյալ ձևաչափերով՝ 12 տառաչափ, Sylfaen տառատեսակ, բառերի միջև տարածությունը 1 տառաչափ, տողերի միջակայքը՝ 1.5:

2.3. II՝ մանկական նկարազարդման անվանակարգ. Մրցութային հայտը պետք է ներառի 4 պատկերազարդում/նկարազարդում (1 հայտը = 1 աշխատանք):

Նկարազարդումները՝  էլեկտրոնային ֆայլով (300 dpi-ից ոչ պակաս, գույնը՝ CMYK, jpg, tif ձևաչափով, յուրաքանչյուր ֆայլի ծավալը մինչև 20 Mb:

2.4. Թեմայի սահմանափակում  չկա:

2.5. Բովանդակային սահմանափակում. այլատյացության, անհանդուրժողականության, ռասիզմի տարրեր, ինչպես նաև սեռական  բռնության քարոզ, ռասսայական խտրականության և  բռնությունների հրահրում, ատելություն, ատելության խոսք և թշնամանք  պարունակող աշխատանքները չեն ընդունվի:

2.6. Կընդունվեն նախկինում չհրապարակված ստեղծագործություններ և նկարազարդումներ:

2.7. Երկու անվանակարգերում  նշել հեղինակի՝

*անձնական  տվյալները՝ ՀՀ քաղաքացիություն, անուն, ազգանուն, տարիք,

բնակության վայր, հեռախոսահամար, էլ.  հասցե,

*ստեղծագործական  համառոտ  կենսագրությունը:

2.8. Աշխատանքները կարող են ներկայացնել միայն հեղինակները. անանուն

հայտերը չեն դիտարկվելու: Գրական անունով և կեղծանունով ներկայացվող աշխատանքներին անհրաժեշտ է կցել նաև հեղինակի անձնագրային տվյալները:

2.9.Բոլոր հայտերն ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ armibbycontest@gmail.com

 

2.10.ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ԽԱԽՏԱԾ ՀԱՅՏԵՐԸ  ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ

 

  1. Մրցույթիժյուրին / հանձնաժողովը

3.1. Հաղթողներին որոշող հանձնաժողովների (2 անվանակարգում առանձին) կազմերը

ձևավորում և հրապարակում են կազմակերպիչները:

3.2. I անվանակարգի ժյուրիում կընդգրկվեն գրողներ, գրականագետներ,

գրաքննադատներ, մշակույթի գործիչներ, գրական հրատարակությունների

խմբագիրներ:

3.3. II անվանակարգի ժյուրիում՝ նկարիչներ, գրքի ձևավորողներ, արվեստագետներ, հրատարակիչներ:

3.4. Ժյուրիի անդամը չի կարող մասնակցել մրցույթին:

 

4.Գնահատման չափանիշները

 

4.1.Գրական մրցույթի I անվանակարգի դեպքում

– գեղարվեստականություն (գրականոճ, դիպաշարկազմելու /դեպքերը

շարադրելու/ հմտություն)

– ինքնատիպություն

– մանուկների համար հետաքրքրաշարժ և ուշագրավ դիպաշարի առկայություն

– ազգային արժեքներին և ավանդույթներին հավատարմություն

– տվյալ ժանրին համապատասխանություն

4.2.  II՝ նկարազարդողների անվանակարգի դեպքում

– համապատասխանություն նկարազարդված ստեղծագործության տարիքային

խմբին

– ինքնատիպ ոճ

– գեղարվեստական յուրահատուկ հնարանքներ

 

  1. Մրցանակաբաշխություն

5.1.I տեղը զբաղեցրած  ստեղծագործողները/գրող, նկարազարդող/ կմասնակցեն արտերկրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացի և/կամ գրքի միջազգային տոնավաճառի:

II տեղը զբաղեցրած հեղինակներին /գրող և նկարազարդող/ կտրվի հրատարակվելու հնարավորություն:

III տեղը զբաղեցրած հեղինակներին /գրող և նկարազարդող/ կտրվի խրախուսական մրցանակ:

5.2. Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին՝  Երևանում:

5.3.Եթե մրցութային աշխատանքը համահեղինակներ ունի, ապա պարգևը կբաշխվի համահեղինակների հայեցողությամբ և համաձայնությամբ:

Սահմանված է Հատուկ մրցանակ՝ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի կողմից

 

 

  1. Մրցույթի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի պաշտոնական կայքէջ՝ http://www.natchildlib.org

«iBbYՀայաստանի» և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ֆեյսբուքյան էջեր՝ https://www.facebook.com/natchildlib.org

https://www.facebook.com/ibbyarmenia/

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *