Յուրի Սարգսյան/ Սպիտակ դագաղ

Դա­նիե­լի հետ մտնում ենք հյու­րա­սեն­յակ, որ­տեղ ա­ռա­ջար­կում եմ թեյ, սուրճ, վիս­կի կամ կո­ճապղ­պե­ղով գա­րե­ջուր: Դա­նիելն էլ ա­մեն ին­չից հրա­ժար­վում է. եր­կուսս էլ ու­զում ենք ձևա­կան սկիզ­բը բաց թող­նել: Բայց ննջա­րան մտնե­լուց ա­ռաջ, այ­նո­ւ­ամե­նայ­նիվ, ա­սում է՝ հե­տո սուր­ճը չէր խան­գա­րի: Ն­կա­տի ու­նի՝ սեք­սից հե­տո: Ա­սում է ու ժպտում:
Դու կա­րող ես ա­ռանց լո­ղա­նա­լու եր­կար ապ­րել:
Հ­յու­րա­սեն­յա­կը, ննջա­սեն­յա­կը, փոքր խո­հա­նոցն ու լայն մի­ջանց­քը՝ իր բո­լոր անկ­յուն­նե­րով, շվե­դա­կան գրա­պա­հա­րա­նով, ար­դեն հնա­ցած հա­մա­կարգ­չա­յին սե­ղա­նով ու հազ­վագ­յուտ ծո­վա­յին քա­րե­րի հա­վա­քա­ծո­ւով, ա­մեն ին­չը մա­մա­յից է մնա­ցել: Իմ հա­մեստ ու խեղճ մա­մա­յից: Այս տա­նը ես մե­նակ մի գույք ու­նեմ, ո­րը գնել եմ ինքս՝ սե­փա­կան ջան­քե­րով:
Դա­նիե­լը ոչ մի հոտ չի զգում ննջա­սեն­յա­կից: Չ­պի­տի էլ զգա, ի­հար­կե, բայց, ա­մեն դեպ­քում, ու­ղե­ղը մեզ հետ խա­ղում է դա­ժան խա­ղեր: Երբ կո­ֆե ես խմում, ո­րի մեջ խա­վա­րա­սեր է սատ­կել, կո­ֆեի հա­մը չի փոխ­վում այն­քան ժա­մա­նակ, մինչև դու նկա­տես խա­վա­րա­սե­րին կամ քեզ դրա մա­սին մե­կը ա­սի: Բայց Դա­նիե­լի միայն դեմ­քի ար­տա­հայ­տութ­յունն է փոխ­վում: Բո­լո­րի դեմ­քե­րինն է փոխ­վում:
Դու կա­րող ես սի­րա­հար­վել կնոջդ ա­մե­նա­մո­տիկ ըն­կե­րու­հուն:
Դա­նիե­լի դեմ­քի ար­տա­հայ­տութ­յու­նը բա­վա­կան ծա­նոթ է, հա­րա­զատ: Սա ա­դեկ­վատ մար­դու ա­ռա­ջին ար­ձա­գանքն է, երբ ննջա­սեն­յա­կի մուտ­քի մոտ տես­նում ես փայ­տից սպի­տակ դա­գաղ, ան­կախ նրա­նից՝ մեջն ով կա, ինչ կա: Նն­ջող կա, քնած կա, թե դեռ պատ­րաստ­վում են մե­կին թա­ղել: Այս ննջա­սեն­յա­կում ես քնել եմ շատ դա­նիել­նե­րի հետ, բայց բո­լո­րի դեմ­քի ար­տա­հայ­տութ­յունն այդ պա­հին ամ­բող­ջութ­յամբ նույնն է: Երբ դու ե­րե­սու­նին մոտ կին ես, նման դե­տալ­ներն ու­շա­դրութ­յու­նիցդ չեն վրի­պում:
Դու կա­րող ես մարդ սպա­նել ու քեզ չզգալ հան­ցա­գործ:
Դու կա­րող ես մե­կի հետ գի­շերն անց­կաց­նել, հա­ջորդ օ­րը մո­ռա­նալ նրա դեմ­քը:
Բայց դու չես կա­րող քնել մի սեն­յա­կում, որ­տեղ դա­գաղ է դրված: Ս­պի­տակ դա­գաղ՝ մեջ­տե­ղում կար­միր փոք­րիկ խաչ՝ ա­ռանց ա­վե­լորդ նախ­շե­րի:
Դա­նիե­լը ա­նում է մի քայլ հետ՝ սար­սափ ֆիլ­մե­րի տե­սա­րան­նե­րի պես, ու վա­խե­ցած նա­յում է ինձ: Ես տես­նում ու զգում եմ նրա ան­հանգս­տութ­յու­նը, որն ինձ այդ­քան դուր է գա­լիս: Հա­մար­յա զգում եմ քրտին­քի հո­տը, ո­րը ձգտում է պատ­ռել շա­պի­կի գծած սահ­ման­նե­րը: Սա է մար­տա­հրա­վե­րի ճա­կա­տագ­րա­կան պա­հը, երբ Դա­նիե­լը պի­տի ո­րո­շի իր հա­ջորդ քայ­լը: Ա­րամ­նե­րը, կա­րեն­նե­րը, վա­հագն­նե­րը, բո­լո­րը կա­յաց­րել են ի­րենց ո­րո­շու­մը, այժմ հեր­թը Դա­նիե­լինն է:

-Էս ինչ-որ կա­տակ ա՞,- հարց­նում է Դա­նիե­լը:

-Էս իմ մա­ման ա:
Զմռս­ման ժա­մա­նա­կա­կից հնա­րա­վո­րութ­յուն­ներն անգ­նա­հա­տե­լի են, բա­ցատ­րում եմ ես: Մար­մի­նը սկսում է քայ­քայ­վել ան­մի­ջա­պես սրտի կան­գից հե­տո, ու մի քա­նի ժա­մից ար­դեն կա­րող ես նա­յել դիա­կին ու չճա­նա­չել սե­փա­կան մորդ: Ես էդ­պես չեմ ու­զում, ա­սում եմ ես:
Երբ մարմ­նից ամ­բող­ջութ­յամբ դուրս են գա­լիս հե­ղուկ­ներն ու գա­զե­րը, բա­ցատ­րում եմ ես, մար­մի­նը լվա­նում են ֆոր­մալ­դե­հի­դի ու ալ­կո­հո­լի լու­ծույ­թով: Կամ ֆոր­մալ­դե­հի­դի ու ջրի լու­ծույ­թում: Ճիշտ ա­նե­լու դեպ­քում մար­մի­նը կա­րե­լի է թարմ պա­հել մինչև 10 տա­րի:

­-Մինչև 10 տա­րի, հա՞,- Դա­նիե­լը հարց­նում է:

­-Մինչև 10 տա­րի:
Ես հանգս­տաց­նում եմ նրան, ա­սում եմ՝ միակ սար­սա­փը, ո­րը կա­րող է վրա հաս­նել, մա­մա­յի արթ­նա­նալն է: Կտ­րուկ ու անս­պա­սե­լի: Բայց քա­նի որ դա նույ­նիսկ տե­սա­կա­նո­րեն հնա­րա­վոր չէ, ու­րեմն՝ Դա­նիե­լը ան­հանգս­տա­նա­լու ո­չինչ չու­նի: Փաս­տե­րը չեն կա­րող վնաս լի­նել, միայն մեր վե­րա­բեր­մուն­քը դե­պի դրանց:
Ա­սա՝ չկա տենց բան: Ո՞նց կա­րող է սա սար­սա­փե­լի չլի­նել: Թ­քի ե­րե­սիս, Դա­նիել ջան, ու գնա:
Ես տես­նում եմ, զգում ու շնչում եմ նրա վա­խը: Այն հա­մար­յա շո­շա­փե­լի է, վա­խից հե­տաքր­քիր հոտ է փչում: Դա­նիե­լը չի գնում:

-Ես շատ եմ սի­րում մա­մա­յին:
Ես, ա­սում եմ, պար­բե­րա­բար բա­ցում եմ կա­փա­րի­չը ու նա­յում մա­մա­յին: Վիս­կի եմ բե­րում այս­տեղ ու խմում եմ նրա մոտ, պատ­կե­րաց­նում եմ, որ մա­ման էլ է խմում հետս: Քա­նի որ ես պար­բե­րա­բար խնա­մում եմ նրա դեմ­քը, մեյք-ափ եմ ա­նում, սան­րում եմ մա­զե­րը, մա­մա­յի տես­քը ոչն­չով չի տար­բեր­վում իր լա­վա­գույն օ­րե­րին ու­նե­ցած տես­քից: Այս­պես ես նրան տե­սել եմ եղ­բորս հար­սա­նի­քին, այս­պես եմ հի­շում նրան ե­րե­կո­յան զբո­սանք­նե­րի ժա­մա­նակ:

-Այ­սինքն… չեք թա­ղե՞լ:
Մարդ­կանց հա­մար թա­ղել ենք, ա­սում եմ: Մար­դիկ ու­զում են թա­ղում տես­նել, ոչ թե հան­գուց­յա­լին, ու­զում են ֆոր­մալ բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը պատ­շաճ կազ­մա­կերպ­ված լի­նեն: Միայն այդ­պես կա­րե­լի է հանգս­տա­նալ ու ճա­նա­պար­հել մա­մա­յին: Ուս­տի մենք ի­ջեց­րինք դա­տարկ դա­գաղ, ո­րի վրա հեր­թով հող էինք լցնում: Բո­լո­րը հանգս­տա­ցան, ես՝ չէ:
Այս տա­նը մի գույք է ի­մը՝ այս սպի­տակ դա­գա­ղը: Մ­նա­ցա­ծը մա­մա­յից է, ա­սում եմ:
Դա­նիե­լը շրջում է սեն­յա­կով, որ ի­րեն մի կերպ հանգս­տաց­նի: Խա­ղում է կա­պույտ շա­պի­կի կո­ճակ­նե­րի հետ, ոտ­քով ան­կա­նոն տրո­րե­լու շար­ժում­ներ է ա­նում: Մի պահ մտա­ծում եմ՝ հե­սա պի­տի ա­սի, որ վիս­կին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չի խան­գա­րի, բայց ո­չինչ չի ա­սում, քա­նի որ կեն­դա­նա­կան բնազդ­ներն ա­վե­լի ու­ժեղ են գտնվում:
Փոշ­մա­նի, ջղայ­նա­ցի, գնա, Դա­նիել: Գ­նա, է­լի:
Ես մո­տե­նում եմ Դա­նիե­լին, կա­մաց քան­դում նույն կո­ճակ­նե­րը՝ հու­սա­լով, որ պի­տի ընդ­դի­մա­նա, ապ­տա­կի ինձ, շպրտի գետ­նին, ու հարց­նում.

-Հը, ի՞նչ կա­սես:
Դա­նիե­լը ո­չինչ չի ա­սում, բայց ա­նում է նույ­նը իմ զգես­տի կո­ճակ­նե­րի հետ:
Դա­նիե­լը կե­նակ­ցում է եր­կար ու ու­ժեղ: Քր­տինքն ա­վե­լի ուր­վագ­ծե­լի է դառ­նում, հո­տը՝ ա­վե­լի սուր: Ես էլ բարձր տնքում եմ, մի մա­սը՝ բնա­կան ցա­վից, մյու­սը՝ ար­հես­տա­կան հա­ճույ­քից: Մեր ձայ­ներն էլ ճա­նա­պար­հոր­դում են, բախ­վում մա­մա­յի հա­մար նա­խա­տես­ված դա­գա­ղին ու հետ գա­լիս: Եր­կուսս էլ ծանր ենք շնչում՝ ար­դեն 15 րո­պե հե­տո:
Ամ­բողջ ըն­թաց­քում Դա­նիե­լը հա­յաց­քը չի թե­քում դա­գա­ղից: Ա­վե­լի ճիշտ՝ մեկ ինձ է կլա­նում հա­յաց­քով, մեկ՝ սեն­յա­կի հա­կա­ռակ անկ­յու­նը: Բայց դրա­նից ոնց որ ա­վե­լի է գրգռվում, չի պրծնում, բայց չի էլ հոգ­նում: Ըն­թաց­քում ա­նեկ­դոտ­ներ է պատ­մում, հե­տո հայ­հո­յում, հե­տո նո­րից կա­տակ­ներ ա­նում, ու­զում է թու­լաց­նել լար­վա­ծութ­յու­նը:
Պր­ծի ու գնա, Դա­նիել, խնդրում եմ: Գ­նա:
Եր­կու րո­պեն մեկ հի­շեց­նում եմ Դա­նիե­լին, որ ստու­գի պահ­պա­նա­կի վի­ճա­կը: Էդ­պես է պետք, ա­սում եմ: Անվ­տան­գութ­յան ու­ժե­ղաց­ված մի­ջո­ցա­ռում­ներ: Հա­վել­յալ զգու­շութ­յուն: Ինձ ա­սում է՝ պա­րա­նո­յիկ:
Թեժ պի­կին ես բարձ­րաց­նում եմ սպի­տակ սա­վա­նը ու մեզ ծած­կում եմ: Այս­պես ա­վե­լի ռո­ման­տիկ է, մութ, ձայ­նե­րը՝ ա­վե­լի զրնգուն: Դր­սից տե­սա­րա­նը եր­ևի շարժ­վող ուր­վա­կա­նի տնա­կի է նման, ո­րը վերև ու ներքև է ա­նում ու մռնչում: Դա­նիելն ար­ձա­կում է հաղ­թա­կան մռնչյու­նը, ու պահ­պա­նա­կը ու­ռում է:
Մի ան­գամ էլ ենք ստու­գում պահ­պա­նա­կը, ու տա­նում, գցում եմ լո­գա­րա­նի աղ­բա­մա­նը: Ա­մեն ինչ ի­դեա­լա­կան է:
Մինչև վեր­ջերս եր­բեք չեմ մտա­ծել մա­հի ու կյան­քի մա­սին: Հատ­կա­պես՝ հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծութ­յան մեջ: Մինչև չմա­հա­ցավ մա­ման: Բ­ժիշ­կը աչ­քով էր ա­րել, երբ մա­մա­յին տա­րան պա­լատ, ու ա­սել, որ ա­մեն ինչ լավ կլի­նի: Սո­վո­րա­կան կաթ­ված է, ոչ վտան­գա­վոր: Ես էլ աչ­քով ա­րե­ցի ու խոս­տա­ցա ե­րե­կո­յան սրճա­րան հրա­վի­րել, ե­թե ա­մեն ինչ բա­րե­հա­ջող ա­վարտ­վի: Այդ օր­վա սուր­ճը ես խմե­ցի մե­նակ: Շր­ջա­պատ­ված հա­րա­զատ­նե­րով, ըն­կեր­նե­րով, տղա­նե­րով ու աղ­ջիկ­նե­րով, բայց բո­լո­րո­վին մե­նակ:
Ճա­նա­պար­հում եմ Դա­նիե­լին ու խոսք չեմ տա­լիս, որ է­լի կզան­գեմ: Ինքն էլ խոսք չի տա­լիս, բայց ա­սում է՝ կա­րող ենք կրկնել: Ա­սում է ի­մի­ջիայ­լոց, ես էլ կեղ­ծա­վոր ժպտում եմ: Հա­ջորդ ան­գամ Դա­նիե­լին ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ կփո­խա­րի­նի մեկ ու­րի­շը:
­Դու­ռը բա­ցում է ու ա­սում.

-Բայց կայֆ էր, գի­տե՞ս:
Հագ­նում է կո­շիկ­նե­րը:
Բո­լորն են էդ­պես ա­սում:
Կայֆ էր, գի­տե՞ս: Հա­վես էր: Շատ լավն էր, շատ լավն ես:
Մա­ման քեզ­նով կհպար­տա­նար:
Մ­յուս ան­գամ կա­փա­րի­չը կա­րող ենք բաց թող­նել: Էդ­պես ա­վե­լի սուր են զգաց­մունք­նե­րը, ա­սում են:
Զար­մա­նա­լի բան է մարդ­կա­յին հո­գե­բա­նութ­յու­նը: Այն, ինչ թվում էր անհ­նա­րին, այն, ինչ դժվար էր ան­գամ պատ­կե­րաց­նել, հա­ջորդ րո­պեին ա­րարք­նե­րիդ ո­րո­շիչ մղիչն է, խա­ղե­րիդ մո­տի­վա­ցիան:
Ես շրխկաց­նում եմ դու­ռը՝ հու­սա­լով, որ Դա­նիե­լին էլ եր­բեք չեմ տես­նի, ոչ էլ Ար­թու­րին կամ հա­ջոր­դին, ի­րեն էլ չեմ տես­նի, չեմ ի­մա­նա՝ ինչ հոտ է գա­լիս ի­րե­նից: Քայ­լում եմ ննջա­րան: Այս­տեղ դեռ քրտին­քի, սպեր­մա­յի ու վա­խի հոտն է, հո­տե­րի պար է, ո­րը ծանր է պա­հում սեն­յա­կի օ­դը: Բա­ցում եմ պա­տու­հա­նը ու մո­տե­նում մա­մա­յի հա­մար նա­խա­տես­ված դա­գա­ղին:
Կա­րե­լի է ա­սել՝ Դա­նիե­լին հա­մար­յա չեմ խա­բել: Դա­գաղն ի­րոք նա­խա­տես­ված էր մա­մա­յի հա­մար: Այս դա­գա­ղը ես պատ­վի­րել էի ա­ռա­ջին օ­րը, երբ ար­դեն գի­տեինք, որ մա­ման պետք է հո­ղին հանձն­վի: Հե­տո պարզ­վեց, որ բա­րե­կամ­ներն ար­դեն դա­գաղ գնել էին՝ ա­ռանց ինձ տեղ­յակ պա­հե­լու: Հա­վա­նա­բար բո­լո­րի մոտ այն կար­ծիքն էր, որ ես չեմ կա­րող ինք­նու­րույն ո­րո­շում­ներ կա­յաց­նել, նույ­նիսկ սե­փա­կան մո­րը թա­ղե­լիս: Ու դա­գա­ղը մնաց ինձ մոտ:
Հա­մար­յա բան չեմ խա­բել: Միայն խա­բել եմ, որ սպի­տակ դա­գա­ղում մա­ման է պառ­կած: Այն­տեղ ի­րոք մարդ կա: Մա­րին է, իմ փոք­րիկ, սի­րուն, հա­մար­յա չլա­ցող Մա­րին:
Մա­րին խոր քնած է: Հենց խոր, ո­րով­հետև ոչ մի ձայ­նից չի արթ­նա­նում: Իր տա­րի­քում, բժիշկ­ներն ա­սում են, առն­վազն պետք է քնի 13-ից 14 ժամ: Ար­դեն 4-րդ ժամն է, որ Մա­րին խոր քնած է, ձայն չի հա­նում, ոչ խռաց­նում է, ոչ շվշվում, կա­տար­յալ քու­նը այս տեսքն ու­նի:
Դա­գա­ղի աջ մա­սում, ո­րը պա­տի կողմ է թեք­ված, դա­տար­կութ­յուն է, փոս է: Փայ­տը ջար­դել եմ, որ օդ լի­նի: Իսկ ներ­սում փա­փուկ, վար­դա­գույն սպի­տա­կե­ղենն է ու ա­նուշ քնած, ա­մեն ին­չից ան­տեղ­յակ ու ոչ ո­քի չխան­գա­րող Մա­րին:
Կ­յան­քը: Ծ­նուն­դը: Ս­կիզ­բը:
Այն­տեղ, որ­տեղ պի­տի լի­ներ մա­ման, հի­մա ու­րիշն է, ու­րիշ կին է, ու­րիշ ա­պա­գա մա­մա: Այս­տեղ ես եմ, ու­րիշ մա­մա, մի օր էլ ես պի­տի պառ­կեմ այն­տեղ:
Ես մի բան հաս­տատ գի­տեմ՝ Մա­րիի հայ­րը չի կա­րող լի­նել Դա­նիե­լը, ո­րով­հետև Դա­նիե­լի հետ ա­ռա­ջին ան­գամ եմ քնում: Չի կա­րող լի­նել Սա­սու­նը, Սա­սու­նի հետ քնել եմ միայն եր­կու շա­բաթ ա­ռաջ: Չի կա­րող լի­նել Հո­վոն, ոչ էլ Ար­սե­նը: Մ­նա­ցա­ծի վրա վստահ չեմ ու չեմ էլ կա­րող վստահ լի­նել:
Բայց վստահ եմ, որ Մա­րին իմն է, ես եմ նրան ծննդա­բե­րել: Դ­րա­նում կաս­կած չկա: Ես գրկում եմ Մա­րիին ու մտո­վի զրու­ցում նրա հետ, հա­վաս­տիաց­նում եմ, որ միշտ իմն է լի­նե­լու: Կար­ևոր չէ՝ ով ա հայ­րը, կար­ևո­րը՝ ով եմ ես:
Եր­գում եմ մա­մա­յի սի­րած օ­րո­րո­ցա­յին­նե­րից մե­կը, որն ան­գիր հի­շում եմ դեռ ման­կութ­յու­նից: Ք­նի, Մա­րի ջան: Գ­նա, Դա­նիել ջան:
Միաց­նում եմ հե­ռա­խոսս ու ջնջում Դա­նիե­լի հա­մա­րը: Մեկ է՝ չէի էլ զան­գե­լու: Ջն­ջում եմ Ար­թու­րի հա­մա­րը: Վա­նի­կի հա­մա­րը: Հե­տո Կոստ­յա­յի­նը, Ար­տա­շի­նը, Ման­վե­լի­նը:
Աշ­խար­հում մնում ենք եր­կու հո­գի՝ ես ու Մա­րին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *