Նարեկ Կոսմոս / Անգլիական և ամերիկյան բանաստեղծություն
#ԿարդաԿիսվիր
Ընդունելով Hasmik Hakobyan -ի ու Gohar Grigoryan -ի մարտահրավերները
Ու տեսնելով,որ մեծ մասը արձակ գիրք է ներկայացնում,ես ներկայացնում եմ անգլո-ամերիկյան պոեզիայի այս բացառիկ թարգմանությունը)
Սամվել Մկրտչյանի տեսակը ամեն օր իմ մեջ բացահայտելով կուզենամ իր թեթև ձեռքով թարգմանված այս գլուխգործոցը ներկայացնել ձեզ:Ինձ համար Սամվել Մկրտչյանը Բրոթիգընից ոչ պակաս հանճար է!!
___________________________________________
Րիչըրդ Բրոթիգըն
բոլոր գետերը ծովն են թափվում,
բայց ծովը չի լցվում.
գետերը վերադառնում են այնտեղ
որտեղից եկել են
սարերում այսօր
անձրևում է,
տաք կանաչ անձրև,
գրպաններում`
սեր,
որովհետև գարունը ժամանել է,
ու չի երազում
մահվան մասին,
թռչունները երաժշտություն են դառնում
ինչպես ժամացույցի տկտկոցն է ծփում մի երկրում,
որտեղ երեխաները սիրում են սարդերին,
ու թույլ տալիս որ նրանք քնեն
իրենց մազերի մեջ,
կամկար մի անձրև տժժում է
գետի վրա
ինչպես թավա
տապակվեց ծաղիկների
ու անձրևի ամեն մի
կաթիլի հետ
աշխարհածովը
սկսում է նորից….
Leave a Reply