Նարեկ Սերոբյան/ Գոբլինը և ընկերները

44-օր­յա Ար­ցախ­յան պա­տե­րազ­մի հե­րոս Նա­րեկ Սե­րոբ­յանն է, ծնվել է 2001 թ. ապ­րի­լի 9-ին, Եր­ևա­նում։
Դպրոցն ա­վար­տե­լուց հետո ըն­դուն­վել է Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րան՝ «ին­ֆոր­մա­տի­կա և կի­րա­ռա­կան մա­թե­մա­տի­կա» ֆա­կուլ­տե­տը։ Կ­յան­քով լե­ցուն, յու­րա­հա­տուկ պա­տա­նին իր ապ­րած կարճ կյան­քի 19 տա­րի­նե­րի ըն­թաց­քում հասց­րեց ա­վե­լին ա­նել, քան շա­տե­րը՝ տաս­նամ­յակ­նե­րում։
Սո­վո­րել է բարձր ա­ռա­ջա­դի­մութ­յամբ, տի­րա­պե­տել մի քա­նի լե­զու­նե­րի՝ անգ­լե­րեն, ռու­սե­րեն, ֆրան­սե­րեն, իս­պա­նե­րեն։ Ապ­րում էր գրքե­րի աշ­խար­հում, սի­րում էր ըն­թեր­ցա­նութ­յու­նը տար­բեր ժան­րե­րի, ինչ­պես նաև ստեղ­ծա­գոր­ծում էր, հա­ճա­խում էր ԹՈՒՄՈ ստեղ­ծա­րար տեխ­նոլո­գիա­նե­րի կենտ­րոն, սո­վո­րում ծրա­գրա­վոր­ման բաժ­նում՝ ա­պա­գա ծրագ­րա­վո­րող էր, սա­կայն իր հե­տաքրք­րութ­յուն­նե­րը նրան տա­րան նաև «­Նոր մե­դիա», «Ս­տեղ­ծագ­րութ­յուն» բա­ժի­ներ, որ­տեղ էլ ծնվեց նրա հե­ղի­նա­կած «­Գոբ­լի­նը և­ ըն­կեր­նե­րը» ար­կա­ծա­յին հե­տաքր­քիր հեքիաթը։ Նա այն գրել է, երբ ըն­դա­մե­նը 17 տա­րե­կան էր։
Նա նաև հայ­կա­կան վի­քի­պե­դիա­յի ա­զատ հան­րա­գի­տա­րա­նում խմբա­գիր էր, շուրջ 500 հե­տաքր­քիր հոդ­ված­նե­րի հե­ղի­նակ է։ Ս­պոր­տի մեծ սի­րա­հար էր, շախ­մա­տիստ էր, մաս­նակ­ցում էր մրցույթ­նե­րի ու հաղ­թում։ Իսկ ֆուտ­բոլն իր տա­րերքն էր, գի­տեր գրե­թե բո­լոր ա­կումբ­նե­րի մա­սին ու ֆուտ­բո­լիստ­նե­րի կյան­քը։ Դպրո­ցա­կան տա­րի­նե­րին բազ­մա­թիվ մի­ջո­ցա­ռում­նե­րի ակ­տիվ մաս­նա­կից էր ու իր տե­սա­կով այդ մի­ջո­ցա­ռում­նե­րին գույն տվո­ղը, կեր­տել է բազ­մա­թիվ կեր­պար­ներ ներ­կա­յա­ցում­նե­րում՝ «­Մոն­թե, Ջա­լա­լե­դի, Վա­հան Տեր­յան, Կո­մի­տաս», ու ար­ժա­նա­ցել բազ­մա­թիվ պատ­վոգ­րե­րի։ Հայ­րե­նիքն իր հա­մար մե­ծա­գույն ար­ժեք էր։ Երբ 2019 թ. զո­րա­կոչ­վեց բա­նակ, լցված էր լա­վա­տե­սութ­յամբ ու հպար­տո­րեն էր կրում այդ հա­մազ­գես­տը, օր ու գի­շեր զեն­քը ձեռ­քին պաշտ­պա­նում հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը։ Ծա­ռա­յել է Ար­ցա­խում՝ Հադ­րու­թի զո­րա­մա­սում, իսկ մինչ այդ Գ­յում­րիի հա­կա­տան­կա­յին ու­սում­նա­կան զո­րա­մա­սում։ Երբ սկսվեց պա­տե­րազ­մը, Նա­րե­կը 14 ամս­վա ծա­ռա­յող էր ու նա զին­վեց՝ հայ­րե­նի­քը պաշտ­պա­նելու։ Կռ­վեց ա­մե­նա­թեժ ու վտան­գա­վոր դիր­քե­րում՝ Հադ­րութ, Վա­րան­դա։ Անձն­վի­րա­բար 16 օր կռիվ տա­լով թշնա­մու դեմ՝ կա­տա­րել է բարդ մար­տա­կան խնդիր­ներ՝ թշնա­մուն պատ­ճա­ռե­լով բազ­մա­թիվ վնաս­ներ։ Օգ­նել է վի­րա­վոր ըն­կեր­նե­րին՝ դուրս բե­րել մար­տի դաշ­տից ու եր­բեք չի լքել ի­րեն վստահ­ված դիր­քը։ Հոկ­տեմ­բե­րի 13-ին ծանր վի­րա­վո­րում է ստա­ցել թշնա­մու ԱԹՍ հար­վա­ծից և հոս­պի­տալ տե­ղա­փոխ­վե­լու ճա­նա­պար­հին՝ ան­մա­հա­ցել ՀԵՐՈՍԸ։ Նա­րեկն ըն­կավ, որ հայ­րե­նի­քը բարձ­րա­նա, միշտ ա­սում էր. «Ե­թե կորց­նես հայ­րե­նիքդ, էլ ո­չինչ չես ու­նե­նա կորց­նե­լու»։ Հետ­մա­հու պարգ­ևատր­վել է «Ա­րիութ­յան» մե­դա­լով։

Նա­րե­կի «­Գոբ­լի­նը և­ ըն­կեր­նե­րը» ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը ման­կա­պա­տե­նա­կան ար­կա­ծա­յին փոք­րիկ հեքիաթ է, ո­րի հե­րոս­նե­րի ան­հա­վա­նա­կան ար­կած­նե­րը մշտա­պես լար­ված հե­տաքրք­րութ­յան մեջ են պա­հում ըն­թեր­ցո­ղին, միև­նույն ժա­մա­նակ մղում խորհր­դա­ծե­լու շատ ու շատ կար­ևոր եր­ևույթ­նե­րի և­ ար­ժեք­նե­րի մա­սին։ Չենք կա­րող չնկա­տել, որ նրա պատմ­ված­քի հե­րո­սը, սե­փա­կան կյան­քը վտան­գե­լով, կյան­քեր փրկող մար­դուկն է։ Այն­քան պարզ, այն­քան թա­փան­ցիկ է Նա­րե­կի ու­ղեր­ձը ըն­թեր­ցո­ղին՝ մար­դու հե­րո­սութ­յու­նը հաղթ ու­սե­րի և ու­ժեղ մկան­նե­րի մեջ չէ, այլ՝ հո­գու, սե­փա­կան կյան­քը ու­րիշ­նե­րի հա­մար վտան­գե­լու խի­զա­խութ­յան, կյան­քեր փրկե­լու ա­ռա­քե­լութ­յան, ու ան­գամ թզու­կը կա­րող է հե­րո­սա­նալ, ե­թե անձն­վի­րա­բար սի­րի մարդ­կանց։

(Հատված հեքիաթից)

Աշ­խար­հի հե­ռու, հե­ռա­վոր մի անկ­յու­նում ապ­րում էր Լիկ ա­նու­նով մի գոբ­լին: Հի­մա կհարց­նեք, թե ինչ է գոբ­լի­նը: Ա­սեմ, գոբ­լի­նը մար­դու չափ­սե­րի ¾ մա­սով փոքր, մար­դու ոտ­նա­թա­թե­րից 1.5 ան­գամ մեծ, եր­կար մա­զե­րով ա­րա­րած է: Նա ապ­րում էր փոք­րիկ մի քա­րան­ձա­վում, որ­տեղ ա­մեն ինչ այլ կերպ էր դա­սա­վոր­ված և բ­նավ նման չէր սո­վո­րա­կան տան: Օ­րի­նակնրա ննջա­րա­նը գտնվում էր ոչ թե հյու­րա­սեն­յա­կի կող­քին կամ մեկ այլ տեղ, այլ ու­ղիղ խո­հա­նո­ցի և բաղ­նի­քի մեջ­տե­ղում: Ն­րա բաղ­նի­քը սո­վո­րա­կան բաղ­նի­քի պես չէր: Դե՜, գոբ­լին­նե­րը հա­ճա­խա­կի լո­ղա­նալ և մա­քուր մնալ չեն սի­րում. նրանք ա­մի­սը մեկ ան­գամ հա­զիվ են լո­ղա­նում: Ն­րա խո­հա­նո­ցում նույ­նիսկ սառ­նա­րան չկար, քա­նի որ գոբ­լին­նե­րը հիմ­նա­կա­նում սնվում են ին­չով պա­տա­հիոր­սի մսով, ձկով, տար­բեր բու­սա­կան կե­րա­կուր­նե­րով: Ն­րանք միշտ թափթփ­ված են, իսկ նրանց կյանքն այն­քան խառ­նաշ­փոթ վի­ճա­կում է, որ նույ­նիսկ ի­րենք ո­չինչ չեն հաս­կա­նում ի­րենց ապ­րուս­տից: Ն­րանց ապ­րե­լու միակ նպա­տակն ու­տելն է: Կարճ ա­սած նրանք ոչ մի նպա­տակ, ոչ մի ա­ռա­քե­լութ­յուն չու­նեն այս կյան­քում: Աշ­նա­նա­յին տերևա­թափ օ­րե­րից մեկն էր: Հան­կարծ պա­րոն Լի­կի փայ­տե, կլո­րիկ դու­ռը թա­կե­ցին: Այդ մար­դը պա­րոն Ֆիլ­չերն էր՝ Լի­կի հին բա­րե­կա­մը։ Նա պատ­մեց Լի­կին իր հանձ­նա­րա­րութ­յան մա­սին՝ ակն­կա­լե­լով նրա օգ­նութ­յու­նը։ Ն­րան հանձ­նա­րար­ված էր հաս­նել Տի­բեթ լեռ, ո­րը Լի­կի քա­ղա­քից 250 կմ հե­ռա­վո­րութ­յան վրա է գտնվում։ Այն­տեղ մի հրեշ է ապ­րում, ո­րը շատ-շատ կար­ևոր իր է պա­հում, և­ այդ ի­րը շատ շտապ պետք է հասց­նել Ֆիլ­չե­րի քա­ղաք։ Այդ ի­րը ոչ թե ինչ-որ ոս­կի է կամ ա­դա­մանդ, այլ՝ մեծ բժշկա­կան կարևո­րութ­յուն ու­նե­ցող իր, ո­րը կա­րող է հա­զա­րա­վոր մարդ­կանց կյան­քեր փրկել։ Լի­կը ոգ­ևոր­վեց ու ցան­կա­ցավ օգ­նել իր հին բա­րե­կա­մին՝ պնդե­լով, որ ա­մեն բան կա­նի դրա հա­մար, նույ­նիսկ պատ­րաստ է կյան­քը վտան­գել հա­նուն նրա, որ փրկի հա­զա­րա­վոր մարդ­կանց կյան­քեր։


Այս­պի­սով, Լի­կը ըն­կավ քա­ղա­քով՝ մեկ օգ­նա­կան ու­ժեր փնտրե­լու։ Նա գնաց իր ըն­կեր­նե­րից շա­տե­րի մոտ, նրան­ցից շա­տե­րը խոս­տա­ցան, որ ան­պայ­ման կմիա­նան Լի­կին ու պա­րոն Ֆիլ­չե­րին։ Ն­րանք նույն­պես շատ բա­րի էին և չէին կա­րող մեր­ժել Լի­կի բա­րե­գութ ա­ռա­ջար­կը։ Ն­րանք բո­լո­րով հա­վաք­վե­ցին, ո­րո­շե­ցին ի­րենց ա­նե­լիք­նե­րը, մշա­կե­ցին ճամ­փու­ղին, թե ինչ­պես պետք է կարճ ճա­նա­պարհ­նե­րով հաս­նեն հրե­շին, մի փոքր շունչ քա­շե­ցին և ճա­նա­պարհ ըն­կան։ Ճա­նա­պար­հը շատ դժվար էր, նրանց ան­տա­ռում սպաս­վում էին մեծ փոր­ձութ­յուն­ներ, նրանք հան­դի­պե­ցին 3 հսկա­նե­րին, որոնք ցան­կա­նում էին ի­րենց ճա­շի փայ դարձ­նել, բայց նրանք կա­րո­ղա­ցան հաղ­թա­հա­րել բո­լոր փոր­ձութ­յուն­նե­րը և հա­սան Հազ­տու ա­նու­նով հրե­շի կա­ցա­րան, որ­տեղ էլ փոր­ձե­ցին վերց­նել գա­վա­թը, սա­կայն, հրե­շը նկա­տե­լով նրանց, փոր­ձեց իր մի­ջի ողջ կրա­կը դուրս հա­նել ու այ­րել գոբ­լին­նե­րին, հրե­շից նրանց փրկեց պա­րոն Ֆիլ­չե­րը, որ հրա­շա­գործ էր ե­ղել նախ­կի­նում, և ջ­րա­յին անվ­տան­գութ­յան շի­թեր օգ­տա­գոր­ծե­լով՝ ա­զա­տեց գոբ­լին­նե­րին հրե­շից։
Այս­պես գոբ­լին­նե­րը կա­րո­ղա­ցան փախ­չել բար­կա­ցած, չար վի­շա­պից ու հաս­նել ի­րենց քա­ղաք։ Ն­րանք ոչ միայն մեծ կա­րո­ղութ­յան տեր դար­ձան, այլև օգ­նե­ցին պա­րոն Ֆիլ­չե­րին ձեռք բե­րել գա­վա­թը և հա­զա­րա­վոր մարդ­կանց կյան­քեր փրկել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *