Նարե Վարուժանի/ Remorse

-Հայրս գա­րե­ջուր է ու­զում։
Ու ա­մեն ան­գամ այս­պես էի ա­նում։
Գա­րե­ջուր։ Գա­րե­ջուր։ Եր­բեմն օ­ղի, եր­բեմն էլ փո­ղո­ցա­յին ծեծկռ­տուք ու կապ­տուկ­ներ։
-Հայրս գա­րե­ջուր է ու­զում, տվե՛ք։
Խա­նութն ար­դեն փակ­վում է։ Մ­նաց ե­րեք րո­պե։ Բա­ռա­ցի ներ­խու­ժում եմ խա­նութ` դռնով, պա­տու­հա­նով, ներ­սիս ախ­տով։
-Գա­րե­ջուր ու­նե՞ք։
Ծե­րուկ խա­նութ­պա­նը մռթմռթում է.
-Է­լի սա՜։
Գա­րե­ջուր եմ գնում, հորս հա­մար։ Դե ի­հար­կե, ոչ։ Գ­նում եմ էդ ան­տե­րը ինձ կոր­ծա­նե­լու հա­մար։
Լ­քում եմ խա­նու­թը։ Ներսս դո­ղում է։ Ըն­դա­մե­նը մեկ շիշ։ Տուն եմ մտնում, հայրս քնած է. ա­վե­լի լավ ստաց­վեց։ Բայց  այդ ծե­րու­կը լավ կա­նի ձայ­նը կտրի ու հորս բան չա­սի: Մի կում խմում եմ. թվում է, թե աշ­խար­հի ա­մե­նաար­դար մարդն եմ։ Չէ՞ որ ո­չինչ գաղտ­նի չեմ ա­նում, տան մեջ, լույ­սը վա­ռած, միայն թե սեն­յա­կի դուռն է փակ, այն էլհայրս քնած է,  չխան­գա­րեմ:  Է­լի եմ խմում. դե հա, տա­կանք եմ։ Հորս ա­նու­նը հա­վա­սա­րեց­րել եմ խա­նու­թի ցու­ցա­փեղ­կե­րին, ու այդ ցու­ցա­փեղ­կե­րի գա­րե­ջուրն եմ լցնում ե­րակ­ներս։ Հա, տա­կանք եմ, բայց ար­ժե զբոս­նել։ Գի­շեր­վա կե­սին շանս հետ դրսում եմ։ Շանս ու շշի։ -   Ռե­մո՛րս, ես ո­չինչ եմ։ Ռե­մոր­սը ա­լա­րում է քայ­լել հետս, կամ էլ ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել զզվել է ինձ­նից։
-­Հորս խայ­տա­ռակ եմ ա­նում։
Բա­նի տեղ չի դնում ա­սած­նե­րս։ Քս­վում է ոտ­քե­րիս։
-Այս աղ­բա­մա­նի մեջ ա­վե­լի շատ պետ­քա­կան բան կգտնվի, քան իմ մեջ,- ոտ­քով հար­վա­ծում եմ փո­ղո­ցի աղ­բարկ­ղին։ Սիրտս խառ­նում է։
-Ռե­մո՛րս, ին­չո՞ւ չես լքում ինձ։
Լուռ գա­լիս է հետ­ևիցս։
-Ռե­մո՛րս, ին­չո՞ւ չես լքում ինձ,- գո­ռում եմ։ Բայց նա լուռ է, ան­տար­բեր  ոտ­քիս կպած։
-Հի­մա՛ր շուն,- ջղաձգ­վում է ողջ մար­մինս,- ին­չո՞ւ չես լքում ինձ,- բղա­վում եմ ամ­բողջ կո­կոր­դովշի­շը ձեռ­քիս պինդ սեղ­մած, և­ ամ­բողջ սրտով ա­տում եմ Ռե­մոր­սին ինձ մար­դա­տեղ դնե­լու հա­մար։
-Ռե­մո՛րս, ա­տի՛ր ինձ, ա­տի՛ր ինձ, ա­տի՛ր, ա­տի՛ր,- շա­րու­նա­կում եմ գո­ռալ` ար­ցունք­ներս ցա­քու­ցրիվ շա­րե­լով դեմ­քիս վրա։
Ռե­մոր­սը հար­ցա­կան նա­յում է ինձ, դո­ղում է։
-Գար­շե­լի՛ շուն, ին­չո՞ւ չես լքում ինձ, դե պա­տաս­խա­նի՛ր, գրո­ղը տա­նի, ես ո­չի՛նչ եմ, ո­չի՛նչ,-  ու մի  վայ­րե­նի մղու­մով ձեռքս շպրտում է շի­շը ու­ղիղ Ռե­մոր­սի վրա։ Գա­րե­ջուր ու ար­յուն է հո­սում  մեջ­քից։ Ոռ­նում է։
–  Հար­բե­ցո՛ղ կեն­դա­նի,-  լսում եմ սե­փա­կան շուր­թե­րիցչգի­տեմ ում հաս­ցեին. ի՞մ, թե՞  Ռե­մոր­սի, ում` գա­րեջ­րով լցված ար­յու­նը հո­սում էր սե­փա­կան ե­րակ­նե­րովս։ Ես ոռ­նում էի  Ռե­մոր­սի ձայ­նով։

***

Տա­րի­ներ անց տղա ու­նե­ցա։ Կ­յանքս չփոխ­վեց, ա­ռաջ­վա պես ա­մեն օր զարթ­նում էի թարս ոտ­քի վրաեր­բեմն որ­դուս լա­ցից զայ­րա­ցած, եր­բեմն՝ վատ ե­րա­զից, ո­րում ա­նընդ­հատ  Ռե­մոր­սի ոռ­նոցն էր ու կեղ­տոտ­ված ար­յու­նը։ Ա­մեն ինչ զայ­րաց­նում է ինձ, գրգռում քանդ­ված նյար­դերս։ Տ­ղաս մե­ծա­նում է, իսկ ես հա­ճույք չեմ ստա­նում, նույ­նիսկ վա­խե­նում եմ ինձ հարց տալ սի­րում եմ նրան, թե ոչ։  Ինձ եմ հի­շում. «Հայրս գա­րե­ջուր է ու­զում», ես վատ զա­վակ էի: Նա­յում եմ որ­դուս  ու մտա­ծում` բո­լորն են վատ զա­վակ։ Հե­տո մի պահ մթա­գ­նած ու­ղեղս  տեղն է գա­լիս. բայց ախր ես նաև վատ հայր եմ։ Իմ հայ­րը վա­տը չէր, չէ, վատն էր նրա­նով, որ ինձ շան պես չէր սատ­կաց­րել:
Որ­դիս մե­ծա­նում է։ Եր­բեմն սի­րում եմ նրան։ Չէ՞ որ դա նրան պետք է։ Բայց նա էլ ինձ է պետք.-Գ­նա՛, ա­սա` հայրս գա­րե­ջուր է ու­զում։
Սկզ­բում լա­ցում էր, հե­տո ար­գե­լե­ցի։ Խա­նու­թի հի­մար ծե­րու­կը դեռ ողջ է,  դեռ իր հա­ցի  հա­մար գա­րե­ջուր է վա­ճա­ռում բո­լոր հար­բե­ցող­նե­րին։

-Այն­պի­սի դեմ­քով ա­սա, իբր շատ ու­րախ ես։
Գ­նում է, լա­ցա­կու­մած հետ գա­լիս։

-Շան լա­կո՛տ, չքաց­րո՛ւ աչ­քիցս խղճուկ դեմքդ։
Ես նրան չեմ ծե­ծում։ Չէ, մի ան­գամ ծե­ծել եմ, երբ ա­սաց, որ շուն է ու­զում։  Այդ պա­հին աչ­քիս ա­ռաջ ե­կավ Ռե­մոր­սը, ու չդի­մա­ցա։ Ես ա­տում եմ բո­լոր շնե­րին…
Մի օր տղաս տնից փա­խավ։ Ու էլ եր­բեք չգտա նրան։
Երբ փոր­ձում էի տե­ղե­կութ­յուն­ներ հա­վա­քել նրա մա­սին, խա­նու­թի ծե­րու­կին հար­ցու­փորձ ա­րե­ցի։ Նա ան­տար­բեր նա­յեց ինձ ու պատ­մեց։ Պատ­մեց, որ ա­մեն օր տղաս գա­լիս էր իր մոտ ու լա­ցը կո­կոր­դում սեղ­մած` -Հայրս գա­րե­ջուր է ու­զում։

Հայրս գա­րե­ջուր է ու­զում։ Ա­կանջ­նե­րիս մեջ աղմ­կում է այս մի կենտ նա­խա­դա­սութ­յու­նը, հե­տապն­դում է ինձ ման­կութ­յու­նիցս  մինչև հայ­րութ­յուն, փչա­ցած կյան­քիցս մինչև փչաց­րածս, իբրև ժա­ռան­գութ­յուն ինձ­նից որ­դուս` հայրս գա­րե­ջուր է ու­զու­մ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *