Նորայր Սարգսյան/ Էսսե մեծերի և փոքրերի մասին

­Մե­ծե­րը միշտ մե­ծաց­նում են, փոք­րե­րը` միշտ փոք­րաց­նում, ու ոչ մի վատ բան չկա փոքր լի­նե­լու մեջ, ու ոչ մի լավ բան չկա մեծ լի­նե­լու մեջ։ ­Մի­ջին լի­նե­լու մեջ էլ ինք­նին ո՛չ լավ, ո՛չ վատ բան չկա, չնա­յած նրանք մի­ջա­կաց­նում են, բայց դե մի­ջակ­ներ են ­Բիթ­լե­րը, մի­ջակ­ներ են ­Ռոլ­լինգ­նե­րը, մի­ջակ­ներ են մեր սի­րած գրող­նե­րից շա­տե­րը։ ­Վատ բան կա չի­մա­նա­լու մեջ, ձևաց­նե­լու մեջ, ինքդ քեզ մեծ կամ փոքր պատ­կե­րաց­նե­լու մեջ, ե­րա­զան­քի մեջ, խա­բեութ­յան մեջ։ ­Դոս­տոևս­կին եր­բեք չէր կա­րող հա­վա­տալ, որ իր հետ տե­ղի ու­նե­ցա­ծը հա­սա­րակ դիպ­ված է, խո­րա­մանկ հնարք, պա­տա­հար, ո­րի մտահ­ղա­ցու­մը ծա­գել է ցա­րի հի­վանդ օգ­նա­կան­նե­րի եր­ևա­կա­յութ­յան մեջ, ու նա դա պի­տի բա­ցատ­րեր որ­պես Աստ­ծու փնտրտուք ցա­վի ճա­նա­պար­հով․ որ­պես վե­րին ար­տի ցո­րեն, որ­պես մեծ՝ նա մե­ծաց­նում էր։ Իսկ ա­հա մի մսա­վա­ճառ, տես­նե­լով սո­ված ե­րե­խա­յի աչ­քե­րը, նրանց մեջ չի տես­նում խեղ­ճութ­յուն, նրանց մեջ չի տես­նում Աստ­ված, չի ու­նե­նում ո՛չ քրիս­տո­նեա­կան խիղճ, ո՛չ ա­թեիս­տա­կան ա­տե­լութ­յուն դեպ ա­նար­դա­րութ­յան մասշ­տաբ­ներ, այլ՝ տես­նում է վտանգ իր նոր կտրած մսե­րի հա­մար, նա փոք­րաց­նում է ար­հա­վիր­քը, կտրա­տում, ման­րաց­նում, որ իր փոքր հո­գում դա տե­ղա­վո­րի որ­պես դիպ­ված, ա­նի­մաստ դեպք, ո­րից ա­ռաջ ա­մեն ինչ նույնն էր, ու ո­րից հե­տո ո­չինչ չի փոխ­վե­լու։ ­Դոս­տոևս­կին, ի­հար­կե, գի­տեր, ու նրան ես չէ, որ պի­տի բա­ցատ­րեի, որ մթութ­յան մեջ ռե­ժի­սո­րը վախն է, նա գի­տեր դա, մինչև մթութ­յու­նը կպա­տա­հեր իր հետ, ինչ­պես բո­լորս գի­տենք, մինչև մթութ­յու­նը մեզ հետ էլ չպա­տա­հի։ ­Հե­տո եր­ևի շատ պայ­ծառ օ­րե­րին նա մտա­բե­րում էր իր այդ գի­տե­լի­քը, բայց ա­րագ հե­ռաց­նում էր ու­ղե­ղից, ո­րով­հետև նրա հետ կա­տար­ված այդ մեկ մթութ­յու­նը այն­քան ու­ժեղ էր, որ դրա մա­սին հի­շո­ղութ­յունն ան­գամ նրան ծնկի էր բե­րում ու ա­ղո­թել տա­լիս կամ գցում գետ­նին ընկ­նա­վո­րութ­յան հեր­թա­կան նո­պա­յով։ Ու­ժեղ լույ­սի ժա­մա­նակ էլ ռե­ժի­սո­րը ե­րա­զանք­ներն են։ Ես էլ գի­տեմ այս եր­կու ճշմար­տութ­յան մա­սին, ա­վե­լի ճիշտ՝ գի­տեի, մինչև ինձ հետ էլ չկա­տար­վեց խա­վա­րու­մը։ Ո՛չ ին­տե­լեկ­տը, ո՛չ տա­ղան­դը և­ ո՛չ էլ գրել-կար­դալն է բա­ցա­հայ­տում մար­դու ի­րա­կան չա­փե­րը, և ­հենց խա­վա­րու­մը կամ մեծ մթութ­յունն են բա­ցում մար­դուն։ Դ­րա­նից հե­տո կյան­քը T-աձև խաչ­մե­րուկ է, որ­տեղ հայտն­վում ես ոչ մի տե­ղից, ընդ­հան­րա­պես հայտն­վել հնա­րա­վոր է ոչ մի տե­ղից, ո­րով­հետև ե­թե գի­տես՝ որ­տե­ղից, ա­պա չես հայտն­վում, այլ քայ­լում, գա­լիս ես և­ ու­նես հի­շո­ղութ­յուն ճա­նա­պար­հիդ մա­սին։ Այս խաչ­մե­րու­կում հայտն­վում ես ու գնում ես կա՛մ աջ, կա՛մ ձախ, կա՛մ ու­ղիղ․ կա՛մ մեծ ես ու մե­ծաց­նում ես, կա՛մ փոքր ես ու փոք­րաց­նում ես, կա՛մ մի­ջին ես ու մի­ջի­նաց­նում ես։ ­Մար­դը, ի վեր­ջո, լույ­սի հա­ղոր­դիչ է, հարթ ա­պա­կի կամ ներս ու դուրս ցցված կող­մե­րով լրիվ կլոր ոսպն­յակ, ինչ­պի­սի­քով մենք փոքր ժա­մա­նակ վա­ռում էինք մո­րեխ, վա­ռում էինք խոտ կամ գրում մեր ա­նուն­նե­րը ծա­ռե­րի վրա, փո­րագ­րում էինք վա­ռե­լով, կա­րե­լի կլի­նի ա­սել՝ փո­րա­վա­ռում էինք։ Էդ ծա­ռե­րը դեռ կան մեր բա­կում, դրանք մեր փոք­րութ­յան ար­ձան­ներն են, ու մենք ար­ևը փոք­րաց­նում էինք, որ ցա­վեց­նեինք ծա­ռե­րին, որ ինք­ներս զգա­յինք մեր ներ­կա­յութ­յու­նը կամ մե­ծութ­յու­նը, այ­նինչ՝ մենք փոք­րաց­նում էինք ար­ևը, կենտ­րո­նաց­նում մեր հա­վա­քող է­գոիզ­մի վրա, այ­նինչ՝ ար­ևը մեծ էր ու մե­ծաց­նում էր, ա­ճեց­նում էր ու սնում էր թե՛ մեզ, թե՛ խո­տին, թե՛ մո­րե­խին, թե՛ ծա­ռին։

Սև խո­ռո­չում հայտն­վե­լով՝ դու կրկնվում ես ա­նընդ­հատ ու կրկնութ­յան մեջ փոք­րա­նո՞ւմ ես, թե՞ մե­ծա­նում․ ա­հա այս­պի­սի հարց ես կու­զեի ուղ­ղել որ­ևէ ֆի­զի­կո­սի, ո­րը ե­թե փոքր ֆի­զի­կոս լի­ներ, կհա­կա­ճա­ռեր ինձ ու կպատ­մեր գի­տա­կան ինչ-որ տաֆ­տա­լո­գիա այն մա­սին, որ ես չգի­տեմ, թե ինչ է սև ­խո­ռո­չը, ու իմ հար­ցը ա­նի­մաստ է։ ­Նա կփոք­րաց­ներ իմ հար­ցը ու կդարձ­ներ այն սփյու­ռի տե­ղե­կա­տո­ւի մա­կար­դա­կի խնդիր։ Իսկ մեծ ֆի­զի­կո­սը ժա­մե­րով կխո­սեր հետս ու կմե­ծաց­ներ իմ միտ­քը։ Ու­րեմն՝ մե­ծերն էլ, փոք­րերն էլ սև ­խո­ռոչ­ներ են, ո­րոնց հետ շփման մեջ մտնե­լիս ա­նընդ­հատ տա­րած­վում ես նրանց մեջ կրկնվե­լով ու մե­ծե­րի դեպ­քում՝ գնա­լով մե­ծա­նում ես ու մե­ծաց­նում, փոք­րե­րի դեպ­քում՝ փոք­րա­նում ու գնում վե­րաց­ման, մո­ռաց­ման։ Իսկ մի­ջին­նե­րի դեպ­քում կրկնվում ես այն­պես, ինչ­պես կաս, ռեա­լիս­տո­րեն, կյանքն, ինչ­պես որ է, դու, ինչ­պես որ ես, թե­կուզ լի­նես ­Բա­կունց ու թե­կուզ կի­սատ թող­նես վեպդ «Կ­յո­րես», մեկ է, կգտնվի մե­կը, ո­րը չի տես­նի պատ­կե­րը, չի զգա խո­րութ­յու­նը, չի ու­նե­նա ­Բա­կուն­ցի վե­պը, կկար­դա չստաց­ված գործ, կու­նե­նա փոքր կյանք, կու­նե­նա կար­միր-կա­պույտ-ծի­րա­նա­գույն, բայց չի ու­նե­նա դրոշ, կու­նե­նա ծննդա­վայր, բայց չի ու­նե­նա հայ­րե­նիք։ ­Մե­ծե­րը ո­րո­շա­կի աու­տի­կութ­յուն ու­նեն․ ան­տառ­նե­րում տես­նում են ծառ, իսկ ծա­ռի մեջ՝ ան­տառ­ներ։ Ի վեր­ջո, մար­դը տե­սա­ծի, լսա­ծի, զգա­ցա­ծի, հո­տո­տա­ծի, համ­տե­սա­ծի, ապ­րա­ծի ու վե­րապ­րա­ծի ամ­բող­ջութ­յունն է մե­կում, իսկ մար­դու գոր­ծը մեկ­նումն է, ո­րը սի­լո­գիս­տա­կան նյութ է, հա­մա­նուն բառ, մե­կի դեպ­քում՝ հե­ռա­ցում, մյու­սի դեպ­քում՝ բա­ցատ­րութ­յուն, իսկ մի­ջի­նի դեպ­քում՝ բա­ցատ­րութ­յուն՝ հե­ռա­նա­լով խնդրից։

1

­Մե­ծե­րը միշտ մե­ծաց­նում են, փոք­րե­րը՝ միշտ փոք­րաց­նում, սա ես դեռ հաս­կա­ցել եմ 16 տա­րե­կա­նում, երբ ո՛չ փոքր էի, ո՛չ մեծ, ո՛չ էլ մի­ջին, երբ մի խումբ ին­տե­լեկ­տո­ւալ­նե­րի հա­մար կար­դում էի իմ գրած տա­փա­կութ­յուն­նե­րը, ո­րոնց ինքս չէի հա­վա­տում։ Ին­տե­լեկ­տը ինք­նին մե­ծութ­յան նշան չէ, խել­քը՝ ևս, հմտութ­յու­նը՝ ա­ռա­վել ևս։ ­Մե­ծութ­յու­նը եր­ևում է միայն ու միայն իմ նկա­րագ­րա­ծով ու միայն ու միայն այս­պես։ Ես հան­դի­պել եմ մե­ծե­րի, ո­րոնք գո­վում էին իմ գոր­ծե­րը, ո­րով­հետև չէին կա­րող հա­վա­տալ, որ ի­րենք կա­րող են լսել մի­ջին գործ, ան­հար­մա­րութ­յուն էին ապ­րում միայն այն մտքից, որ ի­րենց հետ կա­րող է փոքր կամ մի­ջակ բան պա­տա­հել, ու ան­կախ ի­րեն­ցից՝ մե­ծաց­նում էին իմ գոր­ծե­րը ու մե­ծաց­նում էին այն ա­մե­նը, ին­չի կող­քով անց­նում էին, ին­չի հետ առնչ­վում էին։ Իսկ փոք­րե­րը լրիվ հա­կա­ռա­կը․ չհաս­կա­նա­լով ոչ մի մեծ բան, չըն­դու­նե­լով ո­չինչ՝ նրանք փոք­րաց­նում էին ա­մեն ինչ, հասց­նում ի­րենց մա­կար­դա­կի, դրո­շի մեջ գույ­ներ էին փնտրում, հայ­րե­նի­քի մեջ՝ ի­րենց, բայց ոչ եր­բեք ի­րենց մեջ՝ հայ­րե­նիք։

­Շա­րու­նա­կե­լով T-աձև խաչ­մե­րու­կի մա­սին միտքս՝ կա­սեմ, որ այդ­պի­սի մի խաչ­մե­րու­կի մեջ­տե­ղում ենք հայտն­վել ազ­գո­վի, սե­րուն­դով։ Եվ հի­մա ընտ­րութ­յան պահն է, ա­կա­մա ընտ­րութ­յան, ի սկզբա­նե քո մեջ դրված ընտ­րութ­յան, ու քա­նի որ մինչ այս կա­տա­րած բո­լոր ընտ­րութ­յուն­ներդ բե­րել են քեզ այս­տեղ, դու չես կա­րող վստա­հել ընտ­րութ­յան ոչ մի չա­փո­րոշ­չի, ոչ մի փոր­ձի, ու ընտ­րութ­յու­նը կար­ծես կա­տար­վում է լրիվ ինքն ի­րեն։ ­Հենց այս­պի­սի պա­հե­րին է ո­րոշ­վում սերն­դի, սերն­դով իսկ ազ­գի հար­ցը։ ­Կա­րո՞ղ էինք մենք չլի­նել այդ սե­րուն­դը, հի­մա ար­դեն ափ­սո­սանք է, ոչ թե հարց, կա­րո՞ղ էր արդ­յոք այս խաչ­մե­րու­կը չհայտն­վել մեր ա­ռաջ այս­քան ան­դառ­նա­լիո­րեն ու անս­պա­սե­լի, եր­ևի կա­րող էր, եր­ևի կա­րող էինք։ ­Բայց ստաց­վեց այն, ինչ որ ստաց­վեց․ լրիվ ա­մորֆ, ինքն ի­րեն չգտած սե­րուն­դը ըն­դա­մե­նը մի քա­նի տար­վա մեջ դառ­նա­լու է կոնկ­րե­տա­ցած ու ի­րեն գտած սե­րունդ, ո­րով­հետև ե­թե ա­ռաջ կա­րող էիր խո­սել ընդ­հա­նու­րի մա­սին, ա­պա հի­մա պի­տի խո­սես կոնկ­րե­տի մա­սին, հո­րի­նես նոր լե­զու, գտնես նոր հե­րոս­նե­րի, մե­ծա­նաս կամ փոք­րա­նաս, մե­ծաց­նես կամ փոք­րաց­նես, գնաս աջ կամ ձախ, կամ գնաս ու­ղիղ ու մի­ջա­կաց­նես, ու ոչ մի վատ բան չկա փոքր լի­նե­լու մեջ, ու ոչ մի լավ բան չկա մեծ լի­նե­լու մեջ։ ­Մի­ջին լի­նե­լու մեջ էլ ինք­նին ո՛չ լավ, ո՛չ վատ բան չկա, լավ բա­ներն էլ ան­ցել են, վատ բա­ներն էլ ան­ցել են, մնա­ցել է T-աձև խաչ­մե­րու­կը ու մի ամ­բողջ սե­րունդ դժբախտ մարդ, ո­րով­հետև շատ հա­ճե­լի է ու եր­ջան­կա­բեր չկանգ­նել ընտ­րութ­յան ա­ռաջ՝ գի­տակ­ցե­լով, որ ընտ­րութ­յունդ էլ քեզ­նից կախ­ված չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *