ՋԵՍԱՀ/ Ալ մո­նու­մենտ կամ մեծ մու­թը

(հատ­ված վե­պից)

(Ա­մե­նուր ո­չինչն է, բան չկա, թե­կուզ ձևի հա­մար: Մա­րին շա­րու­նակ խո­սում է, խո­սում, բա­ռերն ի­րար լղճե­լով՝ խմբվում-վե­րա­նում, իսկ հա­ջորդ օ­րը նա այլևս չկար իմ կյան­քում: Փո­խա­րե­նը ցավս է հա­րատ­ևում, ո­րից չկա հրա­ժա­րում: Սկզ­բում ե­ղել է ցա­վը՝ ցա­վը ա­ղի­քի, ո­րի շուրջ էլ պեղ­վել է մնա­ցա­ծը՝ ես, կար­ծես: Ցա­վո՞ւմ է, մնա՛ տա­նը, թե դուրսն ես, գնա՛ տուն, թե տանն ես, հայ­հո­յի՛ր, հայ­հո­յե՞լ ես, նո­րը մտա­ծիր, վերց­րու բա­ռեր՝ պիղծ ու սուրբ, խառ­նիր ի­րար ու ծնեց­րու, թող մե­ծա­նա ու շուն­չը փչի, ա­ծի­լի ու ա­նիծ­վի, թող ծի­լը ծաղ­կի, ու թող այն թաղ­վի մի հո­րում, ո­րը ե­ղել է ա­մե­նի սկզբում, շուր­ջը ո­րի մնաց­յալն է խմբվում: Սկզ­բում ես էի, հե­տո՝ ցա­վը, ո­րի շուր­ջը ջուր դար­ձա, կղզիա­ցած իմ ցա­վով՝ նախ­կին եսս խեղ­դե­ցի: Ցա­վո՞ւմ է, մի՛ ժպտա, կամ գո­նե չա­րախն­դա, ժպիտ­նե­րը ա­նի­ծիր, ա­հա քեզ պտտվե­լու ծիր. ցա՜վ թե ան­ցավ ցա­վը, սաղ ան­ցավ բայց ոչ ցա­վը: Բա որ ցա­վում է, ի՞նչ ա­նեմ, բա որ­ձը կլա­ցի՞, ինչ­քան էլ ու­զում է ցա­վի, թող մի քիչ էլ ցա­վի, բայց դու դի­մա­ցի՛, ինչ­քա՜ն տխմար կա դի­մա­ցի, որ էս ա­մե­նը ինձ կա­սի. հար­ևան դի­մա­ցի, դա­սա­րան­ցի դի­մա­ցի, կուր­սե­ցի դի­մա­ցի, գոր­ծըն­կեր դի­մա­ցի, թաղ­ված դի­մա­ցի… դի­մա­ցի՛: Ինչ­քան ու­զում է ցա­վի, բա որ­ձը կհանձն­վի՞, թող մի քիչ էլ ցա­վի, թե­կուզ մի քի­չը մի քիչ ա­վե­լին է, քան միշ­տը… ու ե­թե հա­վիտ­յան լի­նի վիշ­տը, միև­նույն է՝ մեկն է ճիշ­տը: Վա՜յ ես ձեր ճիշ­տը: Դե, ընտ­րիր պա­տաս­խան­նե­րից ճիշ­տը, քա­նի լրա­նում է ժա­մա­նա­կը, այլ ոչ՝ անց­նում։ Ս­լա­քը շրջում է պա­տի ե­րե­սին, իսկ թա­նա­քը պատ­կե­րը չի թրջում։ Ան­պատ­րաստ ես ժա­մա­նա­կի ա­զատ անկ­մա­նը, անհ­նար են ճի­գե­րի հա­խուռն սփռու­մը։ Բո­լո­րը կա­րում են, իսկ գլխա­վո­րը կա­ղում է, ձա­խո­ղում՝ հաս­նել շող­քին սլա­քի։ Թուղ­թը մրած չէ, տար­բե­րակ­ներն՝ ան­տեր, բա­ռերն էլ լռում են ան­հետ. սեն­յա­կում քննութ­յուն է, հսկիչն ու­շիմ է, ար­տագ­րե­լու ան­կա­րո­ղութ­յունն՝ ան­տա­նե­լի… մե­կը հե­ռու է, մյու­սը՝ ոչ ակ­նա­ռու, էն նրա գրածն էլ՝ մռու, ո­րից վառ­վում է լե­զու՝ կույր ու ան­բան: Չի տես­նում քիմ­քը, որ հպվի ու սա­հի, արդ­յուն­քում՝ ու­ղար­կի կան­չը շատ ուղ­ղա­կի: Այն­պես կփրկվեի հու­շում­նե­րով մաս­նա­կի և հու­զում­նե­րով ակ­նար­կի… գո­նե նայ­ված­քը հսկի­չի տա­րեք, թող ան­հույս կոր­չի, որ գրածս մի քիչ լա­վարկ­վի: Լի­նե­լով կենտ­րո­նի շուր­ջը՝ վի­ժեց­նում է ա­նուր­ջը: Կո­պիտ թար­թիչս՝ սե­րող կո­պիս խոր­քից տնկվել է մա­վի պա­տի թևա­տա­կին: Կար­ծես ա­մե­նից հի­մա­յում եմ, չկա ա­ռա­վել ներ­կա, քան այս պահն առ­կա: Աչ­քերս գա­լիս են գլխիս մի­ջից, ես էլ՝ կախ­ված մարմ­նիս էջ­քից: Նա­յում եմ ա­ռաս­տա­ղին կամ կա­պույ­տին, գու­ցե եր­կու­սին միա­սին: Հա՛մ էն է, հա՛մ էն, ինչ­պես քաղցրն է դա­ռը, ինչ­պես մեղ­մա­հունչ աղ­մու­կը կամ գու­նեղ քննութ­յու­նը, ո­րից փա­խա ա­կա­մա: Ոչ միայն չէի հասց­նում, այլև զի­ջում էի բո­լո­րին, ու­րեմն զո՞ւր են հույ­սե­րը՝ վրաս կապկ­պած ու վաղ­վա շնչով կարկ­տած: Ի՜նչ ա­հա­վոր է մի­ջակ ե­ղած՝ չլի­նել ե­ղա­ծը պատ­մած՝ լի­նե­լով ի­րա­կա­նութ­յու­նից փա­խած: Ո­չի՜նչ, կարևո­րը մաս­նակ­ցութ­յունն է, թե­կուզև ձա­խո­ղած քննութ­յա­նը… շուտ պի­տի վե­րա­դառ­նամ, ջհան­դամ թե չեմ ծծի դառ­նա­համ՝ քիմ­քով հա՛մ բեր­նի համ լսա­րա­նի, ո­րի կենտ­րո­նում գտնվո­ղը կե­րել է բեր­նին ու ան­համ­բեր մռթին, ո­րով սպա­սում է անխ­նա վեր­ջին: Մի եր­կու բան հանձ­նիր թղթին, գո­նե մի քիչ կապ­տով մրիր՝ խել­քիդ ջրե­րին հա­րիր: Քեզ ոչ ոք չի հու­շում ու օգ­նում, լսել դու չես կա­րում, քան­զի կող­պեք է քո ա­կան­ջում, իսկ բա­նա­նին ձեռքդ չի հաս­նում, որտև այն չի հա­սու­նա­նում… Հա՛, ու­շուն­ցը քեզ է ուղղ­վում, իսկ հսկի­չը՝ դե­պի կենտ­րոն, դե­պի դեպ­քի է­պի­կենտ­րոն: Գա­լիս է, որ վերց­նի թուղ­թը թե­րի, որ հե­տո թեր­թի ու գտնի պա­տաս­խան­ներ թե­րի: Մատ­ներն ար­դեն վրան է, ուր որ է՝ կքա­ղի, ու սլա­քի հար­վա­ծը կենտ­րո­նը կշրջան­ցի: Նա գնաց, է­լի գնաց… պարտ­վե­ցի, եր­ևի թե է­լի: Լավ էր՝ վեր­ջա­կետ չդրե­ցի, ու­րեմն՝ այս­քա­նով չա­վարտ­վե­ցի, օ­րը կգա, կգտնվեն խոս­քեր, օ­րը կգա, Մա­րին էլ հե­տը: Խ­տաց­ված զան­գեր են լսվում, ո­րոնք եր­կար են ու շատ, իսկ մե­ջը՝ չձայն­ված բա­ռեր, որ կպնե­լով ի­րար՝ բե­րում են լա­րում… գա­լիս է «ո՞ւր է»-ն, հե­տո՝ նմա­նը, իսկ վեր­ջում «ո՞ւմ հետ է նա»-ն դուրս է գա­լիս դեմ հան­դի­ման: Հաս­տատ մե­կի հետ է, հա­ճույք է կի­սում, իսկ ա­կան­ջում քնա­ծը ուն­քերն է կի­տում: Ի՜նչ հո­յա­կապ կլի­նի ան­ծա­նո­թի գո­յութ­յու­նը, ներ­կա­յութ­յու­նը, պատ­ժի ընտ­րութ­յու­նը, ո­րոշ­ման տա­րա­կույ­սը. վառ­վող առ­նե՞տ, թե՞ ա­մե­հի մի նետ ու մի բոլ ա­ղետ: Ս­րանց ձաղ­կե­լը թաղ­մանդ ծաղ­կով լա­ցո­ղին տես­նե­լու չափ հեշ­տա­լի է, բայց թե այս­պես շա­րու­նակ­վի, ա­ղե­տա­լի է: Նա չկա ու չի գա­լիս, իսկ ես կամ ու չեմ կա­րում գնալ, քան­զի գամ­ված եմ կոն­քի վրան… դե՛, ա­սա թե՝ ո՞ր կոն­քի, մի ա­մա­չի՛ր: Հըն, ո՞նց ես, դե քա­ջա­բար տար, թե որձ ես: Ի՞նչ է ե­ղել, որ շունչդ ես պա­հում, ձգվում ու սպա­սում… դա քա­ջա­բար չե՞ն ա­նում: Ու­րեմն՝ այդ է քո խա­չը… հի­մա՛ր: Կոնք, թուղթ, սա­լիկ, ծո­րակ, ձող, ցավ, ա­ղիք, քա­ջութ­յուն, սպա­սում, խաչ: Սա է իմ խա­չը. նստել ու սպա­սել, տանջ­վե­լով՝ ջլատ­վել, սպա­սել մտա­ծել, թե ուր է նա, ում հետ է նա, այդ մեկն ով է, ի­րոք, որ խան­դի սով է: Դե խնա­յո­ղա­բար պո­կի՛ր ու ծա­լիր, հե­րո­սա­բար մեկ­նիր ու գոր­ծիր և քա­ջա­բար վեր կաց ու քայ­լիր… չէ, չի լի­նի, ցավդ գա­մած կպա­հի, մտքերդ էլ ուր ա­սես կհաս­նեն: Դե գո­նե զան­գի՛, տես, թե ինչ կա­սի կամ գո­նե կխո­սի՞: Զան­գերդ չեն դա­դա­րի, նա այդ­պես էլ չի վերց­նի, բայց երբ քեզ տես­նի, կա­սի, որ պառ­կած էր վրան մահ­ճա­կա­լի, երբ հայ­րը ո­րո­շեց քնից արթ­նաց­նի, երբ նյար­դե­րը տրվե­ցին տե­ղի, երբ քսա­նե­րորդ զան­գը ու­նե­ցավ տե­ղի: Ծ­նողն ար­ժան էր թթու խոս­քե­րի, խանդս վե­րած­վում էր քաղցր խոս­քի: «­Տուր հե­ռա­խոսդ, որ անց­կաց­նեմ աչ­քի»,- բայց նա զան­գե­րը ջնջած կլի­նի, ա­մեն դեպ­քում դու փորփ­րի՛ր, մարդ ես, մի բան կպարզ­վի… ու երբ հե­ռա­խո­սը հետ տվե­ցիր, սուտն իս­կույն վեր հա­նե­ցիր, երբ հի­շո­ղութ­յունդ հետ տվե­ցիր ու գիտ­ցար, որ բաց թո­ղած­նե­րի մեջ հո­րից էլ զանգ կար: Ե­թե տանն է նա, տեղն էլ գի­տի մյուս նա-ն, էլ ին­չո՞ւ է զան­գել նրան, ա՜յ քեզ բան: Բայց ես շնոր­հա­կալ էի նրան ցաս­մանս հա­մար, ես ու­րախ էի, որ նա կար, սի­րում էի նրան: Էլ հար­ցեր չկան, կա­րող եմ տուն ճամ­փել հրաշք այս աղջ­կան, ո­րին զգում էի պար­տա­կան: «­Հոգ­նած կլի­նես, Մա­րի, մաղ­թում եմ քեզ գի­շեր բա­րի»,- ա­սա­ցի ու գնա­ցի՝ հա­յաց­քով վե­րծան­ման ծա­րա­վի: Իմն էր աղ­ջի­կը չծամ­ված նո­վե­լի, ո­րից ժո­ղո­վում էի խայ­թո­ցը մեղ­վի՝ նե­րար­կե­լով մեռ­նող խան­դիս՝ բույ­րով շեկ մեղ­րի: Գ­նում եմ՝ պատ­րան­քիս հա­մըն­թաց ու ի­րե­նով մի լավ խրտնած, ո­րի հա­մար և­ ո­րից միտքս մաս­նատ­վեց) նո­րից: Գ­նում եմ տե­ղեր միա­ժա­մա­նակ՝ հե­տագ­ծով ան­բնա­կան, գնում եմ կի­սատ՝ ընդ­հա­նուրս կի­սած. փո­ղո­ցում եմ, այ­գում ու տա­նը, ցնցվում եմ, փքվում ամ­ռա­նը: Քայ­լում եմ, նստում ու խո­սում, լսում եմ, հանգս­տա­նում, ու քունս է տա­նում: Ա­բով­յան փո­ղո­ցի նմա­նա­կում ե­րա­ժիշ­տը Կո­մի­տաս է կրկնօ­րի­նա­կում, այ­գու հե­ռա­վոր կա­ծա­նում ինչ-որ բան ինձ է մո­տե­նում, բազ­մո­ցին պառ­կած փոր­ձում եմ չլի­նել քնեած: Հնչ­յուն­նե­րը դու­դու­կից իջ­նում-փախ­նում են մարդ­կանց հետ, բայց ես քայ­լում եմ դե­պի նա, ու տես­նում ինձ, ո­րը գնում է դեպ­քի վայր: Մեջքս, նստա­րա­նին քնած, ե­րա­զում է մա­սին անձր­ևի կրկնա­կի, ո­րը կա­նա­չը կան­ջա­տի կանչ­ված­նե­րից: Փա­փուկ կտորն ինձ շա­լա­կած՝ ու­տում է ձայ­նե­րը հե­ռուս­տա­ցույ­ցից հնչած: Նո­տա­նե­րը վա­զում են Կո­մի­տա­սի նո­տար, ինչ-որ բա­նը մո­տե­նում է ինչ-որ վայ­րի, «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ»-ն­ է լսվում ինչ-որ կերպ: Գա­զա­զած են ու վայ­րի, ինչ-որ է: Ե­րաժշ­տի դի­մաց պետք է, որ արկղ լի­նի, որ­տեղ պետք է որ ման­րադ­րամ լի­նի, քան­զի լսա­ծի հա­մար պետք է լի­նեն վճա­րած: Մե­կը անց­նում-գնում է, մյու­սը գնում-մնում, էն մյուսն էլ գնում ու վե­րա­նում է: Ես ա­ռա­ջա­նում եմ, ի­րեն շրջան­ցում և փոշ­մա­նե­լով՝ նո­րից սկսում եմ: Ա­ռա­ջա­նում եմ, կո­պե­կը տա­լիս ու անց­նում գնում եմ, բայց տես­նում եմ, որ նա վա­ղուց չի նվա­գում՝ մտա­ծե­լով, որ վար­ձը չի վաս­տա­կում: Մ­տած­կոտ դեմ­քով կնճիռ­ներն է տե­ղա­շար­ժում, գնում-գա­լիս են, բայց պա­տաս­խա­նը չեն գտնում: «­Կան­չե՞մ, կո­պե­կը հետ տամ, թե՞ բան էլ չա­նեմ, հա­մա­կերպ­վեմ»: Ե­րա­ժիշտ մու­րա­ցի՞կ է, թե՞ ա­մեն ինչ ան­ցո­ղիկ է: Գ­նա­ցո­ղին տես­նում եմ մեջ­քանց, մտա­ծո­ղին խո­րա­թա­փանց, տե­սա­րանն էլ՝ այդ ա­մե­նին հա­մա­կերպ­ված: Այս ա­մենն Աստ­ծո կար­կի­նով է գծված, ո­րը փակ շրջան է՝ կա­վի­ճով կլոր­ված, ինչն էլ կլի­նի (ԿՐԿԻՆ ա­րար­ված: Գո­յութ­յան ամ­փո­փու­մը նստա­րա­նին թո­ղած, պա­հի ան­շար­ժութ­յամբ հիա­ցած՝ հան­կարծ զգաց, որ ի­րե­նից էլ է բան կախ­ված: Մե­կը նրան է մո­տե­նում սևով բեռն­ված: Թեև եր­կու­սին էլ տես­նում եմ ամ­բող­ջութ­յամբ էա­ցած, զգաց­վում է, որ նրա­նից մեկն եմ ես, միայն մեկն եմ ես… մյուսն ինձ հաս­նե­լով՝ սի­գա­րետ խնդրեց, ու լսվեց, որ չու­նեմ: Շատ էր ու­զում՝ մի գլա­նակ մեկ­նեմ, բայց ես այն մեկն եմ, որ ա­ռողջ եմ՝ ծխա­խոտ չու­նեմ… դե ա­կա­մա մտա­ծում եմ՝ փո­խա­նակ սրի­կան ու­րա­խա­նա՝ ի­մա­նա­լով, որ չի ծխում նա, դեռ մի բան էլ տխրում է անխ­նա, որ մուխ փչել չի կա­րե­նա… հո քեզ լա­վը չի կա­մե­նա: Իսկ որ մի տուփ ստա­նա, իս­կույն հո­գին կան­հե­տա­նա: Իս­կույն դառ­նա­ցավ, մաքր­վեց ան­հե­տա­ցավ՝ ներ­սումս թող­նե­լով ան­հետ մի ցավ, որն այդ­պես էլ չփո­շիա­ցավ, այլ արթմ­նիում մե­ծա­ցավ, ճա­կա­տագ­րումդ ամ­րա­ցավ: Կ­տես­նես մե­կին՝ նման Մա­րիին ու կտխրես մե­կեն, որ այդ մե­կին չես փռի մահ­ճա­կա­լին, քան­զի նա կինն է մե­կի՝ կրքիցդ սիր­ված շեշ­տա­կի շատ: Բայց դու ա­նու­նը կտաս հրեշ­տա­կի, միայն թե ու­զա­ծիդ պես նա պառ­կի: Հե­րիք է մո­լուցքդ քեզ հա­մա­կի, ու դու կու­րա­նաս հա­նուն քա­մա­կի, իսկ թե տրվեն քեզ բազ­մա­կի, կհանձն­վեն քեզ մտքե­րը վեր­ջին ստա­հա­կի՝ կա­րոտ տե­ղում­նե­րին ուժ­գին մա­հա­կի, ու թե ար­դար լի­նի թեթ­ևա­կի, կվե­րած­վես դու նա­հա­տա­կի: Նա հա­յում է հա­տա­կին՝ հաս­կա­նա­լով որ նա­յողն ինքն է: Աչ­քե­րը վեր բար­ձե­լով՝ են­թադ­րում է, թե լու­սա­տուն է, ու հի­շում, որ ար­դեն ուշ է, դրսում մութ է, իսկ ներ­սում բի­բե­րով պա­տերն է մեր­սում, ար­ևի տեղն էլ արկղ է գտնում: Սև քա­ռա­կու­սում վեցն­յա­կը «Ի՞նչ, որ­տե՞ղ, ե՞րբ» է խա­ղում, ո­րոնց ու­շա­դիր մե­րոնք են հետ­ևում: Ա­սում, մտա­ծում, լռում են, պա­տաս­խան­նե­րը շատ են, մի կերպ քա­մում, մեկն ընտ­րում են, ո­րից հե­տո նշում տո­նում ու ի վեր­ջո հաղ­թում են: Մե­րոն­ցից մե­կը խո­հա­նո­ցում գործ է ա­նում, ծո­րա­ցող ջուրն է ինձ դա ա­սում: Հոս­քը չի դա­դա­րում, ու ես ձայն եմ լսում հեռ­վից ե­կող՝ ջրի վիժ­մա­նը միահ­յուս­վող. «Ի՞նչ նվի­րե­ցին հաղ­թո­ղին»: Վե­ցից մե­կին լա­վա­գույ­նը ընտ­րե­ցին ու որ­պես ըն­ծա՝ գիրք նվի­րե­ցին, ո­րից ա­ռաջ մա­կագ­րե­ցին, ո­րից հե­տո ես գո­չե­ցի. «­Գիրք նվի­րե­ցին»,- բայց ձայ­նե­րը խան­գա­րե­ցին խոս­քիս հա­ջող սփռու­մին,- «Ի՞նչ տվե­ցին հաղ­թո­ղին»: Ն­րան գիրք հանձ­նե­ցին, ու­րեմն,- «ա­ռան­ձա­պես, ոչ մի բան»,- ինչ­պե՞ս թե ոչ մի բան, հա­ջոր­դեց զար­ման­քը բնա­կան, ո­րից հե­տո՝ խոսքս վերջ­նա­կան,- «հա դե, գիրք, է­լի»: Լա՜վ է, է­լի: Ս­տաց­վում է՝ կեղ­ծիք է ան­հեր­քե­լի, որ ա­ջու­ձախ սրտնե­ղում էիր է­լի ու է­լի: Երբ օ­րը շատ էր հիա­նա­լի, կա­րիք կար սար­քե­լու այն ա­նա­լի, որ չստաց­վի, թե չկա մի բան տաղտ­կա­լի: Կա մի ձև շատ հիա­նա­լի. գիր­քը թող­նե­լով վրան սե­ղա­նի՝ բա­ցում ես դու­ռը լվա­ցա­րա­նի ու մտա­ծում մա­սին հետև­յա­լի՝ «կգո­ղա­նա՞ն, թե՞ չէ», ե­թե ա­յո, լավ է, ու­րեմն՝ ցա­սումդ ճամ­փին է, իսկ թե չէ, հոգ չէ, մաղ­ձո­տե­լու հույ­սը կո­րած չէ: Ք­սակ թե լի­ներ, հստակ է՝ կտար­վեր, ու միտքս նո­րից հա­ճե­լիով կտար­վեր՝ գիրքն է, որ բո­լո­րին թող­նում է ան­տար­բեր, իսկ դու բո­լո­րո­վին ի­րեն­ցից չես, ու կար­դա­լը քեզ հա­մար բան է պատ­վա­բեր… բայց դե ինչ ու­զում ես, գրի բեր, միև­նույն է նույն այդ մար­դիկ են ան­տար­բեր: Գ­րո­ղի գլխին կու­տակ­վել են ծանր ու մեծ ամ­պեր ու ինչ անձր­ևա­նոց էլ պա­հեր, բա­ռե­րը թրջվե­լով՝ կմնա­յին ան­տեր: Բա, նման բա­ներ, բա­հը բեր, չկա ըն­թացք ան­մա­հա­բեր, խմել է պետք ապ­րե­լու հա­բեր, կամ խմել է պետք, ապ­րել ու հար­բել, չափ­սո­սալ է պետք կռի­վը գո­յութ­յան հա­մար: Ապ­րել է պետք ա­ռանց բայց, ու չա­սել՝ ափ­սոս է բայց, ափ­սոս է ժա­մա­նա­կը վատն­ված: Այլ բան, թե լի­նեի հար­բած, կանգ­նած եմ՝ խելքս գլխիս կար­գած ու սպա­սում եմ էութ­յամբս հա­մա­կերպ­ված: Հերթն ա­ռաջ չի գնում, այլ սո­ղում է շար­քով ան­հատ­նում: Ձեռ­քիս գա­րեջ­րի շշերն եմ պա­հում, ո­րից վա­տա­նում էի, բայց չէի ի­մա­նում: Ա­ղիք­ներս հե­տո, իսկ ձեռ­քերս հի­մա են ցա­վում, ի վեր­ջո, հոգ­նում են հեր­թում ան­հուն: Գ­նում եմ, գնում, դրա­մարկ­ղին չեմ հաս­նում, կա­թիլ­նե­րը ծո­րում են, թափ­վում, ու հան­կարծ կող­քի բաժ­նում տեղ է բաց­վում, աշ­խա­տո­ղը մեզ իր կողմն է կան­չում: Դե, ի­հար­կե, չեմ գնում, մսխած ժա­մա­նակս եմ ափ­սո­սում ու հետև­յալն եմ ինձ ա­սում՝ ո­չի՜նչ, մի քիչ էլ եմ կանգ­նած մնում, ու հերթս ինձ է հաս­նում, դի­մա­ցիս զամբ­յուղ­նե­րը նոր են դա­տարկ­վում, բայց դա ո­րո­շումս չի փո­խում: Կանգ­նած ենք մնո՛ւմ, մեկ է՝ վեր­ջում բո­լորս ենք պառ­կում… բայց չէ՞ որ հի­մա ապ­րում եմ, ապ­րում, ժա­մա­նակս ին­չո՞ւ եմ վատ­նում, ին­չո՞ւ չեմ թող­նում ու գնում, ին­չո՞ւ նրան չեմ թող­նում ու գնում… որտև ափ­սո­սում եմ հա­վետ: Ափ­սոս են գրկվող ձե­ռա­փե­րը մեր՝ սպա­սող մերկ փար­վե­լուն ան­համ­բեր: Ափ­սոս է Մա­րիի ա­նու­նը, ո­րը հա­մա­րում եմ շատ սի­րուն, սի­րուն էր մեր ծա­նո­թա­նա­լը, ինչ­պես նաև այն… բա դռան բա­նա­լը, ո­րից հե­տո ներս մտանք, ո­րից հե­տո ներս մտա, ո­րից հե­տո ո­րից հե­տո ո­րից մտա, ո­րից հե­տո զան­գը տե­սա հո­րից մտա­վո­րա­կան, ո­րը որ­քան էլ տքներ, ռ­-ին ր կա­սեր, ու չէիր հաս­կա­նա՝ որ ո­րին որ կա­սեր: Ա­սում եմ, չէ՞, ա­հա­վոր է, բա ի՜նչ է, ե­թե ափ­սոս չէ: Մ­նում ենք կանգ­նած, որտև ափ­սոս է, մնում ենք կանգ­նած, որտև ա­սել եմ, մնում է կանգ­նած, որտև ու­զել եմ, հա­վա­նել ու սի­րել եմ, ափ­սո­սել եմ մեզ, ինձ ու ժա­մա­նա­կը, բայց ե­կել էր այն պա­հը, երբ ինձ լքել էր ա­հը՝ ափ­սո­սան­քի ա­հը, հա­ճե­լի էր շփման մեր մա­հը: Ա­հա, քայ­լում ենք հի­շո­ղութ­յուն­նե­րով մեր ա­գահ, ու ես մտքե­րով ըն­կա ա­կա­մա. Մա­րին այ­սօր կա, վա­ղը չկա, իսկ ձե­ռափ բռնե­լու եմ անխ­նա… միայն թե տար­բե­րակ չկա ու չկա: Մա­րին խո­սում էր ան­դա­դար, իսկ հա­ջորդ օ­րը նա այլևս չկար: Նա դեռ խո­սում էր, չէր լսվում, զգաց­վում ձեռ­քիս սառ­նա­փին, ու եր­ևում միայն տե­սա­րա­նիս պռնկին): Ըն­կալ­մանս օ­վա­լի զույգ ու կլոր կող­մե­րում մե՛կ անճշ­տա­պա­հի բե­րանն է բաց, մե՛կ էլ գան­ձա­պա­հի բա­ժի­նը նո­րա­բաց: Բայց չեմ հետ­ևում սխա­լին հայր ու որ­դու՝ չգնա­լով աղջ­կա մոտ ե­րե­սով տան­ձան­ման, այլ սպա­սում եմ իմ բաժ­նին, մնում նույն բաժ­նում, մնաց­յալ կող­մում բա­ժա­նու­մը թող­նում: Ժա­մաս­լա­քի մեկ պտույ­տը, շրջե­լով ա­նիվն ըն­թաց­քի, իր հետ պո­կում տա­նում է կլո­րա­վուն սի­լո­ւե­տը, օ­վա­լը կլոր­վում, օ­դա­պա­րիկ է դառ­նում, ինձ հո­ղից բա­ժա­նում: Վերջ, գծված են սահ­ման­նե­րը, գոր­ծի է դրվել կար­միր շրթներ­կը, ա­մենն այս կող­մից ան­դին է թողն­վել… տրվել: Տեղս ան­հետ է կո­րել, մար­մինս վա­խով է գեր­վել, միտքս վա­ղուց է փտել, դերս տա­նուլ եմ տվել, իսկ ան դե­րը… իսկ այն դե­րը այն նե­ռին է տրվել, ում բե­ղե­րը հասց­րել են խրվել, բնադ­րել ու դրդել, որ ահս թռչի ու հոպ չա­սի, ամպ ու ա­ռաս­տաղ ծա­կե­լով՝ վե­րից նա­յի վա­րի ստո­րին: Ինչ­քան սուտ կար այն օ­րե­րին, դուրս ե­կավ հո­ղից ստո­րին՝ հօ­գուտ այն ստո­րի, հո­գուս հետ խա­ղա­լով ստոր մի օ­յին… օ՜յ, օ՜յ, օ՜յ… վա՜­յս­ օ՜յ է դար­ձել, վա՜յ այն օր­վան, որ… կլոր օ, կլոր որ, սպի­տակ ազդ­րեր՝ սև և այլ աչ­քե­րին ան­տես, սրունք­ներ՝ չտեսն­ված հարթ, քաղց­րութ­յամբ չափ­վող մարմ­նի ծան­րութ­յուն, ձայ­նար­կում­ներ՝ ան­հա­մար­ժեք շո­շա­փու­միս ու գայ­թիս: Կ­լոր ու սպի­տակ ազդ­րեր, որ պառ­կե­լով՝ օ­վալ են դառ­նում, սրա­ծայր եզ­րե­րով մարմ­նովդ անց­նում, ո­րից հե­տո մտքիդ ծայ­րով մո­ռա­ցում չի անց­նում, չի լի­նի դա անցն­ցում, ա­նո­ղին չկա ար­դա­րա­ցում, բայց ար­դար էլ չեն մտքերս ան­կո­ղին քեզ տա­նող՝ ա­վե­լաց­նե­լով ինձ կող­քիդ, տրվե­լով անս­պառ տռփան­քին, ան­սա­լով պա­հան­ջին իմ (մեղ­քի, սուզ­վե­լով սկզբում ա­մե­նի, սո՛ւս ու լսիր հնչյուն­նե­րը սկզբի, քա­նի ա­լե­բա­խը այն չի ընդ­մի­ջի, լուռ հետ­ևիր թով­չան­քին ծո­վի մինչ կծլի մար­դը մի­ջից: Մաշկն ու կո­ղը դող են զգում, եր­գը սաղ­մին ձագ է կո­չում, եր­գը հնչում, չի հե­ռա­նում, այլ՝ շա­րու­նակ նե­րում խնդրում: Հա­վա­նում եմ այ­լե­րից շատ, շուր­ջը ճա­շակ կա­ռու­ցում, իսկ այն, ինչ ո­գուն չի սա­զում, մեջս դող չի շար­ժում: «­Նե­րիր ինձ, սեր իմ» – հնչում է ա­վա­զը ճո­ճա­նա­կի վրա­յից, «նե­րիր ինձ, սեր իմ» – սե­րե­րից քաղց­րը մեղ­քի կո­րի­զովն է, «նե­րիր ինձ, սեր իմ» – կիրքս պա­հում եմ մտքում, «նե­րիր ինձ, սեր իմ» – մեր կա­պը հրաշք է, ա­րի բա­ժան­վենք, թող այն մնա իր բար­ձուն­քում, հա­ռե­լու տեղ մենք ու­նե­նանք, ե­ղածն էլ ա­նու­նով կո­չենք, երկ­րա­յին չհա­մա­րենք, թե չէ կհա­րա­մենք… դա­տա­պարտ­ված ենք մենք, նե­րիր ինձ, սեր իմ: Նե­րիր ինձ, լսե­լիք իմ, որ ա­վե­լի լա­վը էլ չես տես­նի, աչք իմ՝ նույն­պես, որ կա­տար­յա­լը ձեզ­նով չկե­րա, ընտ­րութ­յուն իմ՝ դու էլ, որ կա­ղա­պա­րե­լով՝ անկ­յու­նա­քա­րը տվե­ցի, նե­րիր ինձ, էութ­յուն իմ, որ յուր ձևդ դ­յուր կան­խա­տե­սե­լի դարձ­րի. տա­րա­ծութ­յուն­ներս սահ­ման­ված են, տեղն է ե­ռա­չափ, ես՝ կենտ­րո­նում, պա­տեր չկան, միայն պատ­կեր­ներ շրջա­նակ­ված. ծո­վում անր­ջողն է, դա­նա­կը՝ ձեռ­քին, մեղք կի­սող, կե­սը հեռ­վում՝ ան­կո­րիզ, անպ­տուղ, հույ­սը՝ հո­րում՝ մոր կա­րո­տից ան­դին թոշ­նում է դին իր ան­մար­մին, որ մեղքն ան­հո­գի ծիլ տա ան­հոգ՝ դառ­նա­լով նա­խա­հիմ­քե­րից իր տե­սա­կի: Շար­քում նկար­նե­րի բազ­մա­կի հա­յե­լի­ներ են ան­թիվ ան­հար­կի, ո­րոն­ցում կրկնութ­յուն­ներն են ճա­կա­տագ­րի՝ վա­ղուց ար­ված ան­գիր, բո­լո­րի հա­մար՝ ա­նար­ժեք, ան­գին: Պատ­կեր­նե­րում նույն ձայնն է դրել իր ծանր բույ­նը: Ան­տես ձվից սե­րող ձա­գը միշտ մի բան է շշնջում: Տե՛ս, օ­ձի լե­զուն է կար­միր թե­լով անց­նում ա­մեն տե­ղով… ուր էլ փախ­նես տնով-տե­ղով, ճամ­փան գնում է գե­հե­նով, որ­տեղ շրշյունն իր դյու­թան­քով բնադ­րում է խո­ռո­չում քո: Ծ­նունդ տե­սած լսե­լի­քում մի հոր­դոր է հա­վետ նվում՝ մու­սա՛­յի, ոչ թե բնոր­դի կող­քին ես հայտն­վո՛ւմ, սի­րեք ի­րար, ի­րար թույ­նով սեր­վեք, ա­տեք ի­րար ու ա­նի­ծեք, խփեք ու խա­բեք, ձեր մեջ սա­տա­նա ծնեք, ա­տե­լութ­յու­նը բարձ­րա­կե­տին հասց­րեք և նույն փո­խար­ժե­քով եր­ջան­կութ­յուն կստա­նաք, չքնաղ վայրկ­յան դուք կստա­նաք ու աշ­խար­հի հա­մը կզգաք, ո­րը քիմ­քին հաս­նե­լով՝ կբնադ­րի, կհաս­նի ու կանգ կառ­նի: Կանգ կառ­նի, հի­մա կբաց­վի, ա­սում եմ՝ հի­մա կբաց­վի, է­լի մարդ չկա, բախտ­ներս բե­րեց, նո­րից եմ սեղ­մում, բարձ­րա­նանք վերև, դու էլ բարձ­րա­ցիր, հե­րիք է, հե­սա մե­կը դեմ­ներս դուրս կգա: Բա որ ե­րե­խա լի­ներ, պատ­կե­րաց­նո՞ւմ ես: Ա­նա­սո՜ւն, ա­նա­սուն­նե՜ր… ե­թե դժվար է մարդ լի­նե­լը, գո­նե ա­նա­սուն մի ե­ղեք, գո­նե ամ­բողջ ու­ժով այդ մի ե­ղեք: Հե­տո ինչ, որ մարդ չտե­սավ, ա­մեն ինչ սա­հուն գնաց, ու­րեմն պի­տի չմտա­ծե՞ս մա­սին դրա՝ խու­սա­փե­լով ինքդ քեզ­նից զզվե­լուց… ձեզ ինչ լի­նում է, թող լի­նի փակ դռնե­րի ետ­ևում կամ միջ­նա­մա­սում, մե­քե­նա­յի կենտ­րո­նում, ա­րա­գութ­յան ըն­թաց­քում, վեր­մակ­ված աչ­քե­րի հա­մա­ձույ­լում: Ինչ ու­զում է, թող լի­նի, վեր­ջին կո­ճա­կը սեղ­մի՛ր, մի՛ մտա­ծիր, ներքև կիջ­նենք, մենք ներքև կիջ­նենք, ար­դեն այդ­տեղ ենք: Նե­րիր ինձ, Տեր իմ, ներքևն է տեղն իմ: Գի­տեմ՝ հան­ցանք­նե­րից ան­տես­վա­ծը մեծն է ա­մե­նից: Նե­րիր ինձ, Տեր իմ, մեծ է բա­րեմ­տութ­յունդ հան­դեպ իմ, հան­դեպ չան­տես­ված­նե­րից ա­մե­նա­փոք­րի: Դու շա­րու­նակ ինձ նե­րիր, իսկ ես տրվեմ իմ մու­սա­յին, կեղ­տովս հյուս­վեմ քաղց­րաջ­րին մեղ­քի՝ ա­նե­լով դա կրկին ու կրկին: Ս­խալ­վեմ ան­դուլ, սո­վո­րեմ ո­չինչ, պղծվեմ ան­դուր՝ չզղջա­լով ո­չինչ, թա­կեմ այն դուռն ու տանջ­վեմ, ո­չի՜նչ: Բան չմնաց: Հի­մա կբաց­վի, ու լավ գի­տես, թե ով կդի­մա­վո­րի… ինչ ու­զում է, թող լի­նի, ով ու­զում է, թող լի­նի, միայն թե ոչ ան­մեղ հո­գի: Աստ­ված ոչ ա­նի՝ մի է­րե­խա սա տես­նի, չտես­նի ու չտես­նի, իսկ ես ա­նեմ ու ա­նեմ կրկին ու կրկին: Ա­նո­ղը կրկին կա­նի, սխալ­վո­ղը հա­վետ կայր­վի, ճիշտ էր եղ­բայրն իմ՝ դժոխքն էր տեղն իմ: Մի մեղ­քից հե­տո կգան մյուս­նե­րը, կգան է­լի ու է­լի, սա ճշմար­տութ­յուն է ան­բե­կե­լի, ե­թե մեղ­քե­րից մե­ծա­գույ­նը չգործ­վի, ու մեղք էլ եր­բեք չգործ­վի: Գ­նա ու մեղ­քը ճա­նա­չի՛ր, գնա ու մեղ­քը ճա­շա­կի՛ր: Բա­ռը հոգ­նա­կիով է ըն­կալ­վում, ինչ­պես և­ ըն­կա­ծը հո­գով է վառ­վում, իսկ իմ քա­ծը հո­գով է ա­նում: Բան չմնաց, հի­մա կ… հի­մա կբաց­վի, թե­կուզ սա­տա­նան թող դի­մա­վո­րի, ով ու­զում է, թող լի­նի: Հի­մա բաց­վում է երկ­փեղկ դու­ռը, ու ո­չինչն է մյուս կող­մում: Կր­կին ո­չինչն է դի­մա­վո­րում, կրկին կրկինն է) ] ինձ պա­տա­հում: Համ­տե­սում է մութն ինձ հում-հում, մար­սում լուռ, ո­րո­շումն էլ՝ կուռ: Մու­թը մեծ է՝ ան­պա­րա­գիծ, վրան չու­նի գեթ մի բիծ, տես­նում է մեջդ ա­մեն կող­մից ու հո­տո­տում ներ­սից-դրսից՝ տա­լով հար­ցեր դե­սից-դե­նից: Զ­գում ես խոս­քը քեզ հաս­նող, ո­րին նայ­վածքն է լի­նում տա­նող, այլ ոչ՝ բա­ռե­րը չհնչող: Բեր­վում է ներս գո­յը հար­ցի, որ բնադ­րի ու հոգ­նակ­վի՝ բա­ռե­րով անս­տեղծ, տգեղ ու զո­րեղ: Բա­ռա­թա­թախ ա­ղե­ղը նետ­վում, տնկվում է նիր­հում ան­հատ­նում, խոս­քերն էլ, ծո­րա­լով, հար­ցեր են մա­ղում: «Ո՞ւմ մա­սին ես մտա­ծում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *