Ռազմիկ Գրիգորյան/ Երբ մեկը բացում է աչքերը

Մեծ, ըն­դար­ձակ դահ­լի­ճում հա­վաք­վել են հա­զա­րա­վոր մար­դիկ, ո­րոնք դի­մա­վո­րե­լու են նա­խա­գա­հին։ Հս­կա պա­տու­հան­նե­րը ծածկ­ված են հաստ վա­րա­գույր­նե­րով, ա­մեն պա­տու­հա­նի տակ կանգ­նած են մի քա­նի ոս­տի­կան­ներ, եր­բեմն թվում է, թե ոս­տի­կան­նե­րը պա­տու­հան­նե­րի դի­զայ­նի մաս են կազ­մում և մշ­տա­պես մնա­լու են ի­րենց տե­ղե­րում, ինչ­պես, օ­րի­նակ, ա­պա­կի­նե­րը, պա­տու­հան­նե­րի փեղ­կե­րը կամ վա­րա­գույր­նե­րը։ Ոս­տի­կան­նե­րից եր­կու­սի ու­ղեկ­ցութ­յամբ եր­կու մարդ ինչ-որ փայ­տեր բե­րե­ցին, դրե­ցին ամ­բիո­նի հետ­ևում, այ­նու­հետև նրան­ցից մե­կը կանգ­նեց այդ փայ­տե­րի վրա, ինչ-որ բան խո­սե­ցին, ուղ­ղե­ցին միկ­րո­ֆոն­նե­րը և հե­ռա­ցան։ Հե­տո դահ­լիճ բե­րե­ցին լրագ­րող­նե­րին, կոստ­յու­մով տղա­մարդ­կան­ցից մե­կը մո­տե­ցավ նրանց, ժպի­տով ինչ-որ ցու­ցում­ներ տվեց, ա­պա նրանց ցույց տվեց այն ա­թոռ­նե­րը, ո­րոնք ա­ռանձ­նաց­ված էին լրագ­րող­նե­րի հա­մար, և հե­ռա­ցավ։
Հայ­տա­րա­րե­ցին, որ նա­խա­գա­հը գա­լիս է։ Բո­լո­րը ոտ­քի կանգ­նե­ցին և սկ­սե­ցին գո­ռալ, դա ող­ջույ­նի նոր տե­սակ էր, ո­րը հեռ­վից լսող­նե­րին կա­րող էր հի­շեց­նել մար­զա­դաշ­տում ֆուտ­բո­լի երկր­պա­գու­նե­րին։ Նա­խա­գա­հը վեր­ևից իջ­նում էր աս­տի­ճան­նե­րով. քա­նի որ նա ցած­րա­հա­սակ էր, ոտ­քի կանգ­նած մարդ­կանց մեջ գրե­թե չէր եր­ևում, սա­կայն դա չէր խան­գա­րում ամ­բո­խին վերև նա­յել ու գո­ռալ։
Նա­խա­գա­հը կանգ ա­ռավ ամ­բիո­նի մոտ, թիկ­նա­պա­հը, կա­րե­լի է ա­սել, գրկեց նրան, կանգ­նեց­րեց նա­խօ­րոք դրված փայ­տե­րի վրա։ Հան­կարծ ամ­բիո­նի վրա դրված միկ­րո­ֆոն­նե­րի ետ­ևում եր­ևաց նրա մեծ քի­թը, ո­րը քիչ էր մնում դիպ­չեր միկ­րո­ֆոն­նե­րին, ե­թե նա գլու­խը աջ կողմ չթե­քեր, հա­վաք­ված­նե­րը սկսե­ցին միան­ման գո­ռալ, թա­փա­հա­րել ձեռ­քե­րի դրոշ­նե­րը, հե­տո ծա­փա­հա­րե­ցին, մինչև նա­խա­գա­հը ձեռ­քով ծա­փե­րը դա­դա­րեց­նե­լու նշան ա­րեց։ Դահ­լի­ճում լռու­թյուն տի­րեց։

-Բա­րի ե­րե­կո, սի­րե­լի՛ ժո­ղո­վուրդ, ես մի փոքր հուզ­ված եմ, ես ա­մեն օր ա­վե­լի շատ եմ սի­րում ու կա­րո­տում ձեզ,- նա­խա­գա­հի այս խոս­քե­րից հե­տո դահ­լի­ճում կա­նան­ցից շա­տե­րը հուզ­վե­ցին, նրանք գի­տեին՝ ինչ ծան­րա­բեռն­ված է աշ­խա­տում երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը, ու որ­քան շատ էր նրան հու­զում յու­րա­քանչ­յուր քա­ղա­քա­ցու նույ­նիսկ անն­շան խնդիր­նե­րը։- Ես այ­սօր բե­րել եմ ինձ հետ և­ ու­զում եմ ձեզ ցույց տալ իմ վեր­ջին ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը և սի­րով կլսեմ ձեր կար­ծիք­նե­րը, ին­չու չէ՝ նաև դի­տո­ղութ­յուն­նե­րը։
Նա­խա­գա­հը մի պահ լռեց, հե­տո գրպա­նից հա­նեց թաշ­կի­նակն այն­պես, որ բո­լո­րը դա տես­նեին, սրբեց աչ­քե­րը, թաշ­կի­նա­կը դրեց գրպա­նը, սպա­սեց մինչև ծա­փե­րը դա­դա­րեն, հե­տո ձեռ­քը բարձ­րաց­րեց այն­պես, ինչ­պես սո­վո­րա­բար պա­հում են կտա­վը, նա­յեց դահ­լի­ճին, ձեռ­քը պտտեց­րեց աջ և ձախ կող­մե­րը, որ­պես­զի բո­լո­րը տես­նեն, հե­տո ձեռ­քը դան­դաղ ի­ջեց­րեց, ուղ­ղեց միկ­րո­ֆո­նը։

-Դե, ի՞նչ կա­սեք։

-Հիա­նա­լի է։

-Դուք մեծ գե­ղան­կա­րիչ եք։

-Ա­սես մեր պայ­ծառ ա­պա­գան լի­նի պատ­կեր­ված։

-Այդ նկա­րը հանձ­նեք թան­գա­րա­նին։

-Դա ար­վես­տի յու­րա­հա­տուկ գործ է։

-Կ­տա­վին մեր երկ­րի կա­նաչ ճա­նա­պարհն է պատ­կեր­ված։

-Ես՝ որ­պես մշա­կու­թա­բան, հուզ­ված եմ։


Բո­լո­րը, ի­րար հերթ չտա­լով, գո­ռում էին։ Նա­խա­գա­հը ձեռ­քե­րը բարձ­րաց­րել էր և­ այդ կերպ շնոր­հա­կա­լութ­յուն էր հայտ­նում իր սի­րե­լի ժո­ղովր­դին։ Լ­րագ­րող­նե­րից շա­տե­րը ու­ղիղ ե­թե­րում հայտ­նում էին այդ հոգ­ևոր զար­թոն­քի լու­րը, ցույց էին տա­լիս եր­ջա­նիկ ժո­ղովր­դին, հուզ­ված նա­խա­գա­հին, և հ­պար­տա­նում, որ նա­խա­գա­հը նաև մեծ ար­վես­տա­գետ է, և­ ի­րենց եր­կի­րը թևա­կո­խում է նոր, ա­վե­լի բա­րե­կե­ցիկ, հոգ­ևոր ժա­մա­նա­կաշր­ջան։
Մի ծե­րու­նի, որ լուռ լսում էր այս ա­մե­նը, ձեռ­նա­փայ­տով ճա­նա­պարհ բա­ցե­լով, մարդ­կանց մեջ մխրճվե­լով՝ դան­դաղ ա­ռա­ջա­ցավ։ Ն­րա ճեր­մակ մա­զե­րը խառն­վել էին, դեմ­քին քրտին­քի կա­թիլ­ներ եր­ևա­ցին, ո­րով­հետև դահ­լիճն այդ­քան մար­դու հա­մար նա­խա­տես­ված չէր, իսկ դռներն ու պա­տու­հան­նե­րը փա­կել էին՝ անվ­տան­գութ­յու­նից ել­նե­լով։ Ն­րա ճեր­մակ մո­րու­սը վեր­ևի և ներք­ևի շրթունք­նե­րի մոտ տեղ-տեղ դեղ­նել էր, մեր­թընդ­մերթ դո­ղա­ցող ձեռ­քով մաք­րում էր ճա­կա­տի քրտին­քը։ Գ­րե­թե բո­լո­րը սև զ­գեստ­նե­րով էին, հատ­կա­պես ա­ռա­ջին շար­քե­րում նստած մար­դիկ, ո­րոնք ար­դեն բա­վա­կա­նին ժա­մա­նակ ոտ­քի կանգ­նած ծա­փա­հա­րում էին, և­ ա­ռա­ջա­ցող սպի­տա­կա­մազ ծե­րու­նին կար­ծես գի­շեր­վա մեջ շարժ­վող սպի­տակ կետ լի­ներ, որ գնում, կանգ­նում էր տեղ-տեղ, փոր­ձում էր ա­ռա­ջա­նալ՝ հրե­լով իր շուր­ջը հա­վաք­ված մարդ­կանց։ Նա կանգ­նեց ա­ռա­ջին շար­քե­րում, շունչ քա­շեց, մաք­րեց քրտին­քը, որն ար­դեն կա­թում էր սպի­տակ վեր­նա­շա­պի­կին, ո­րը տեղ-տեղ թրջվել էր։ Երբ ծա­փե­րը լռե­ցին, ծե­րու­նին մի փոքր բարձր ձայ­նով ա­սաց.

– Ձեր ձեռ­քին ո­չինչ չկար, պա­րոն նա­խա­գահ։ Ես այն­տեղ ո­չինչ չտե­սա, խնդրում եմ…
Եր­կու մարդ մո­տե­ցան ծե­րու­նուն, ժպի­տով ինչ-որ բան ա­սա­ցին նրան, թույլ չտվե­ցին խոսքն ա­վար­տել, եր­կու կող­մե­րից թևան­ցուկ ա­րե­ցին և դուրս տա­րան դի­մա­ցի դռնով, որ­տե­ղից ե­կել էր նա­խա­գա­հը։

Ա­նին բա­ցեց աչ­քե­րը, հո­րան­ջեց, դեռ ուշ­քի չէր ե­կել, հան­կարծ նկա­տեց, որ պա­տե­րը ու­րիշ գույն ու­նեին, նստեց ան­կող­նու մեջ, թվաց՝ ե­րազ է տես­նում, տրո­րեց աչ­քե­րը, ու­զում էր իջ­նել ան­կող­նուց, չկա­րո­ղա­ցավ, շրջվեց, նկա­տեց, որ ոտ­քը կապ­ված է։ Սեն­յա­կի անկ­յու­նում կանգ­նած տղա­մար­դը, որ մինչ այդ լուռ նա­յում էր, քայ­լեց դե­պի Ա­նին։ Ա­նին մի պահ սար­սա­փեց, ետ-ետ գնաց ան­կող­նու մեջ, հեն­վեց պա­տին։Ո՞վ եք դուք, որ­տե՞ղ եմ ես, ի՞նչ եք ու­զում։

-Ու­զում ենք ձեզ բու­ժել, մի՛ վա­խե­ցեք, դուք հի­վան­դա­նո­ցում եք։

-Ես միան­գա­մայն ա­ռողջ եմ։

-Բ­ժիշկ­ներն այդ կար­ծի­քին չեն։

-Ո՞րն է ինձ այս­տեղ բե­րե­լու պատ­ճա­ռը։

-Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ձեր գրա­ռում­նե­րը։

-Այ­սի՞նքն, դա իմ անձ­նա­կան տա­րածքն է։

-Դուք շա­րու­նակ բո­ղո­քում եք, դա հի­վան­դութ­յուն է։

-Ինչ կու­զեմ՝ կա­նեմ։ Մեզ մոտ հի­մա ժո­ղովր­դա­վա­րութ­յուն է։

-Ա­յո, ժո­ղովր­դա­վա­րութ­յուն է, սա­կայն դրա­նից օգտ­վելն ա­ռանց մաս­նա­գետ­նե­րի չի թույ­լատր­վում,- տղա­մար­դը նստեց ան­կող­նու մյուս ծայ­րին, ծո­ցագրպա­նից հա­նեց մի նկար, պար­զեց Ա­նիին:- Ո՞վ է այս մար­դը։

-Իմ ա­մու­սինն է, ի՞նչ է պա­տա­հել նրան։
Տ­ղա­մար­դը ձեռ­քով Ա­նիին լռե­լու նշան ա­րեց։ Եվ շրջվեց բժշկա­կան խա­լա­թով գեր կնոջ կող­մը, ո­րը լուռ ներս էր մտել և կանգ­նել տղա­մար­դու գլխա­վերևում։ Կ­նոջ դեմ­քի վրա ոչ մի հարթ տեղ չկար, ա­սես դա­նա­կով ծակծ­կած լի­նեին մաշ­կը։ Ա­նին մի պահ նա­յեց կնո­ջը, ու­զում էր գո­ռալ, սա­կայն վա­խե­ցավ, չգի­տեր՝ ինչ ա­սել։

-Ջուր կտա՞ք,- կմկմա­լով վրա բե­րեց նա։
Տ­ղա­մար­դը վեր կա­ցավ, մո­տե­ցավ սե­ղա­նին, թեյ­նի­կից ջուր լցրեց բա­ժա­կի մեջ և Ա­նիին մեկ­նեց եռ­ման ջրով լցված բա­ժա­կը։

-Բե­րանս վառ­վեց, ջու­րը տաք է։
Տ­ղա­մար­դը վերց­րեց բա­ժա­կը, լուռ մո­տե­ցավ, այն դրեց սե­ղա­նին և շրջ­վեց կնոջ կող­մը, որ մինչ այդ լուռ կանգ­նած՝ ա­սես հրա­մա­նի սպա­սե­լուց լի­ներ, և չ­ձանձ­րա­նա­լու հա­մար ար­ևա­ծա­ղիկ էր ու­տում, խա­լա­թի մեկ գրպա­նից հա­նում էր ար­ևա­ծաղ­կի սեր­մը, կեղ­ևազր­կում, իսկ կեղև­նե­րը գցում մյուս գրպա­նը։

-Մեկ բա­ժին էլ,- ա­սաց տղա­մար­դը։
Կի­նը սե­ղա­նի վրա­յից վերց­րեց նե­րար­կի­չը, մո­տե­ցավ Ա­նիին, որն ու­զում էր ինչ-որ բան ա­սել, սա­կայն տղա­մար­դը ձեռ­քով լռե­լու նշան ա­րեց։
Տ­ղա­մար­դը մո­տե­ցավ, բա­ցեց վա­րա­գույ­րը։ Խո­շոր փա­թիլ­նե­րով ձյուն էր գա­լիս, կտուր­նե­րը կա­մաց-կա­մաց սպի­տա­կում էին, օ­դից կախ­ված թռչուն­նե­րը լո­ղում էին սպի­տա­կի մեջ, ճա­նա­պարհ­նե­րին մե­քե­նա­նե­րի խցա­նում­ներ էին, հա­վա­նա­բար ձյան պատ­ճա­ռով տե­ղի ու­նե­ցած վթար­նե­րի հետ­ևան­քով։ Մի ծիտ ի­ջավ, կանգ­նեց Ա­նիի սեն­յա­կի պա­տու­հա­նի փեղ­կին, նա այս ու այն կողմ էր շար­ժում գլու­խը, ա­սես փոր­ձում էր տես­նել՝ մարդ կա՞ ներ­սում, թե՞ ոչ։ Քիչ հե­ռու՝ կող­քի պատշ­գամ­բի ճա­ղա­վան­դա­կին նստած կա­տուն դան­դաղ շար­ժում էր պո­չը՝ աչ­քը չկտրե­լով պա­տու­հա­նի փեղ­կին կանգ­նած ծտից, ո­րը կտու­ցով քո­րում էր կուրծ­քը, հե­տո ծի­տը բա­ցեց թևե­րը, թվում էր՝ ուր որ է պետք է թռչեր, սա­կայն նա փոք­րիկ գլու­խը, որն ար­դեն կի­սով չափ սպի­տակ էր, տա­րավ թևի տակ։ Կա­տուն ցատ­կեց դե­պի թռչու­նը, Ա­նին, որ մինչ այդ ու­շա­դիր հետ­ևում էր այս ա­մե­նին, գո­ռաց, տղա­մար­դը, որ նստած էր սե­ղա­նի մոտ, ոտ­քի կանգ­նեց, մո­տե­ցավ, զար­ման­քով նա­յեց աղջ­կան, հե­տո ուղ­ղեց նրա բար­ձը, դեղն ար­դեն ազ­դել էր։ Ա­նին գլու­խը դրեց բար­ձին, թու­լութ­յուն զգաց, մի պահ՝ ա­սես գլխապ­տույտ, հե­տո հա­ճե­լի թեթ­ևութ­յուն, ու ա­կա­մա­յից փակ­վե­ցին աչ­քե­րը։
Եր­կար ձգվող, ցածր ա­ռաս­տա­ղով մի­ջանց­քի եր­կու կող­մե­րում դռներ էին, ա­սես հի­վան­դա­սեն­յակ­ներ լի­նեին, որ­տե­ղից շա­րու­նակ սպի­տակ խա­լաթ­նե­րով մար­դիկ էին ներս ու դուրս ա­նում։ Դի­մա­ցի պա­տու­հա­նի տակ մի քա­նի ան­վա­սայ­լակ էր դրված, ո­րի կող­քին, հա­տա­կին շար­ված ծաղ­կա­ման­նե­րի մեջ, բաց­վել էին ծա­ղիկ­նե­րը՝ ի­րենց ար­նան­ման գլխիկ­նե­րով։ Լու­սա­վո­րութ­յու­նը թույլ էր, և­ եր­կար ձգվող մի­ջանց­քի պա­տու­հա­նը թու­նե­լի վեր­ջում երևա­ցող լույ­սի էր նման։ Եր­բեմն մար­դիկ մո­տե­նում և պա­տու­հա­նից նա­յում էին ներքև, ո­մանք բա­ցում էին պա­տու­հա­նը, գլուխ­նե­րը դուրս հա­նում՝ ա­սես օդ շնչե­լու հա­մար։
Ար­սե­նը հեն­վել էր բար­ձին և ժպ­տում էր՝ ան­կող­նու մեջ կի­սանս­տած։ Տ­ղա­մար­դը, որ նստած էր սեն­յա­կի պա­տու­հա­նի մոտ, սուր­ճի դա­տարկ բա­ժա­կը ձեռ­քին՝ լուռ նա­յում էր Ար­սե­նին, նրա ժպի­տը տես­նե­լուց հե­տո վեր կա­ցավ, մո­տե­ցավ, կանգ­նեց նրա գլխա­վեր­ևում, բա­ժա­կը դրեց ան­կող­նու կող­քին դրված փոք­րիկ սե­ղա­նին, սպա­սեց այն­քան, մինչև Ար­սե­նը ու­շադ­րութ­յուն դարձ­նի ի­րեն։

-Ո՞նց ես քեզ զգում։

-Լավ եմ ար­դեն, շնոր­հա­կա­լութ­յուն։

-Ու­զո՞ւմ ես դուրս գալ այս­տե­ղից։

-Ոչ, ոչ, այս­տեղ ա­պա­հով է։
Տ­ղա­մար­դը գրպա­նից հա­նեց մի նկար, ո­րի վրա պատ­կեր­ված էր Ա­նին, մեկ­նեց Ար­սե­նի կող­մը։

-Ճա­նա­չո՞ւմ ես այս կնո­ջը։

-Ոչ,- Ար­սե­նը վերց­րեց նկա­րը, նա­յեց, այս ու այն կողմ պտտեց և տ­վեց տղա­մար­դուն։
Տ­ղա­մար­դը նկա­րը դրեց ծո­ցագր­պա­նը։ Մո­տե­ցավ, ար­ձա­կեց Ար­սե­նի ոտ­քին կապ­ված շղթան, հե­տո մո­տե­ցավ սառ­նա­րա­նին, որն ան­կող­նուց քիչ հե­ռու էր գտնվում։

-Տաք թեյ կխմե՞ս,- հարց­րեց տղա­մար­դը՝ հա­յաց­քը Ար­սե­նի կող­մը պտտե­լով։

-Ա­յո։
Տ­ղա­մար­դը սառ­նա­րա­նից ա­պա­կե շշով ջուր հա­նեց, լցրեց ա­պա­կե բա­ժա­կի մեջ, մե­ջը սա­ռույց ա­վե­լաց­րեց, շշով ջու­րը դրեց սառ­նա­րա­նը, վերց­րեց բա­ժա­կը և մո­տե­ցավ ան­կող­նուն։

-Խնդ­րեմ։

-Շ­նոր­հա­կա­լութ­յուն,- Ար­սե­նը մի կում խմեց,- ջու­րը եռ­ման է, չեմ կա­րող խմել, թող սա­ռի մի քիչ։
Տ­ղա­մար­դը ժպտաց, վերց­րեց նրա ձեռ­քից բա­ժա­կը, դրեց սե­ղա­նին։ Ար­սե­նին սի­գա­րետ ա­ռա­ջար­կեց, ա­պա վա­ռեց նրա սի­գա­րե­տը՝ որ­պես հար­գան­քի նշան։

-Կա­րող ես վեր կե­նալ, ման գալ, դուրս գնալ։

-Շ­նոր­հա­կալ եմ, կնե­րեք։

-Ին­չի՞ հա­մար։

-Ձեզ չհա­վա­տա­լու, սկզբում կար­ծում էի, թե ստում էիք, և բու­ժու­մը ուղ­ղա­կի խաբ­կանք է։

-Աստ­ծուն հա­վա­տո՞ւմ ես։

-Ոչ։

-Ին­չո՞ւ։

-Չեմ տես­նում։

-Ի՞նչ ես հի­շում քո ման­կութ­յու­նից,- թե­ման փո­խեց տղա­մար­դը։

-Ո­չինչ, հի­շում եմ միայն այն, որ ինձ տաք թեյ ա­ռա­ջար­կե­ցիր։

-Ու­րախ եմ, որ մեզ հա­ջող­վեց փրկել քո կյան­քը։
Տ­ղա­մար­դը ձեռ­քը դրեց Ար­սե­նի ու­սին, ո­րը գոհ ծխում էր՝ մտքում ե­րախ­տա­պարտ լի­նե­լով այն մարդ­կանց, ո­րոնք իր կող­քին էին և կա­րո­ղա­ցան բու­ժել ի­րեն, հի­մա նա ոչ ցավ է զգում, ոչ կա­րոտ, ոչ տագ­նապ, առ­հա­սա­րակ ո­չինչ չի զգում, միայն թեթևութ­յուն…

Ա­նին վա­ղուց արթ­նա­ցել և նա­յում էր սե­ղա­նի մոտ նստած տղա­մար­դուն, որ խնամ­քով կե­րակ­րում էր սե­ղա­նի վրա դրված վան­դա­կի ներ­սի թու­թա­կին։ Ա­մեն ինչ հա­րա­զատ էր նրան, և՛ սեն­յա­կը, և՛ տղա­մար­դը, և՛ վան­դա­կի ներ­սում ապ­րող թու­թա­կը։ Տ­ղա­մար­դը վերց­րեց վան­դա­կը, տա­րավ, դրեց սեն­յա­կի հե­ռա­վոր անկ­յու­նում, վե­րա­դար­ձավ, նկա­տեց որ Ա­նին ար­թուն է, սե­ղա­նի վրա­յից վերց­րեց նկա­րը, ո­րի վրա Ար­սենն էր պատ­կեր­ված, և մո­տե­ցավ Ա­նիին։

-Լավ քնե­ցի՞ր։

-Ա­յո, շատ։

-Ո՞վ է այս տղա­մար­դը։

-Չ­գի­տեմ։

-Փոր­ձեք հի­շել։

-Ծա­նոթ չէ ինձ։
Տ­ղա­մար­դը նկա­րը դրեց գրպա­նը, ա­պա ար­ձա­կեց Ա­նիի ոտ­քին կապ­ված շղթան։ Ներս մտավ գեր կի­նը, կանգ­նեց սե­ղա­նի մոտ և սկ­սեց լուռ ու­տել ար­ևա­ծաղ­կի սեր­մե­րը։ Նա շա­րու­նակ նա­յում էր պա­տու­հա­նին, ո­րը փակ­ված էր վա­րա­գույ­րով, հե­տո, ա­սես, նյար­դայ­նա­ցավ, մո­տե­ցավ, բա­ցեց վա­րա­գույ­րը։

-Սա­ռը ջուր կտա՞ք ինձ,- ա­սաց Ա­նին։

-Կա­րող ես վեր կե­նալ, ինքդ վերց­նել,- պա­տաս­խա­նեց տղա­մար­դը։

-Ու­զում եմ՝ դուք տաք։
Տ­ղա­մար­դը մո­տե­ցավ սե­ղա­նին, միաց­րեց ինք­նաե­ռը և դի­մեց գեր կնո­ջը։

-Ա­սա՝ թող բե­րեն,- կի­նը ար­ևա­ծաղ­կի սեր­մե­րը գցեց գրպա­նը և դուրս ե­կավ։
Ա­նին պա­տու­հա­նից դուրս նա­յեց։ Օրն ար­ևոտ էր, կտուր­նե­րի ձյու­նը սկսել էր հալ­վել, վեր­ևից եր­ևա­ցող ճա­նա­պարհ­նե­րին մե­քե­նա­նե­րի խցա­նում­ներ չկա­յին ար­դեն, պատշ­գամ­բում նույն դիր­քով նստած էր սև կա­տուն, որ դան­դաղ շար­ժում էր պո­չը, հե­տո, ա­սես, սպա­սե­լուց հոգ­նեց, վեր կա­ցավ, պտտվեց ճա­ղա­վան­դա­կի վրա­յով, ներքև ու վերև նա­յեց ու ներս վա­զեց պատշ­գամ­բի կի­սա­բաց դռնից։
Ներս մտավ Ար­սե­նը, ժպի­տով շուր­ջը նա­յեց։
Տ­ղա­մար­դը բա­ժա­կով լի­քը եռ­ման ջու­րը մեկ­նեց Ար­սե­նին։

-Կ­նո­ջը ջուր հյու­րա­սի­րիր,- սի­րա­լիր ա­սաց նա։
Ար­սե­նը մո­տե­ցավ, բա­ժա­կով ջու­րը մեկ­նեց Ա­նիին։

-Սառն է շատ, թող մի փոքր տա­քա­նա, հե­տո կխմեմ,- եր­կու կում խմե­լուց հե­տո ա­սաց աղ­ջի­կը։
Ա­նին գու­նատ էր, իր եր­բեմ­նի հմայ­քից քիչ բան էր մնա­ցել, նրա այ­տե­րին փո­սիկ­ներ էին ա­ռա­ջա­ցել, մա­զե­րը անխ­նամ էին, վեր­ևի շրթուն­քին վերք էր գո­յա­ցել, և­ եր­բեմն խո­սե­լիս այն բաց­վում, ու շրթունքն ար­յու­նոտ­վում էր։ Ար­սենն ու Ա­նին նա­յե­ցին ի­րար, միմ­յանց հետ քսան տա­րի ապ­րե­լուց հե­տո հի­մա կանգ­նել են ի­րար դի­մաց ան­ծա­նոթ­նե­րի պես, գոհ, եր­ջա­նիկ։ Տ­ղա­մար­դը, որ լուռ հետ­ևում էր նրանց, մո­տե­ցավ, Ա­նիին հրա­հան­գեց հար­դա­րել մա­զե­րը, նա աղջ­կան սանր տվեց, նոր կո­շիկ­ներ, սև հա­գուստ, իսկ Ար­սե­նին՝ կոստ­յում, ա­սաց՝ կար­ևոր մի­ջո­ցառ­ման են մաս­նակ­ցե­լու միա­սին։

Նեղ, թույլ լու­սա­վոր­ված մի­ջանց­քը ան­վեր­ջա­նա­լի էր թվում։ Տ­ղա­մար­դը գնում էր առջ­ևից, Ա­նին ու Ար­սե­նը հետ­ևում էին նրան։ Աս­տի­ճան­նե­րով ի­ջան ներքև, ա­սես քայլ առ քայլ մտնում էին գետ­նի տակ, Ա­նին ետ նա­յեց, միայն պա­տե­րին միմ­յանց կող­քի շար­ված թույլ լույ­սերն են եր­ևում և­ ու­րիշ ո­չինչ։ Կանգ ա­ռան եր­կու մեծ դռնե­րի դի­մաց, տղա­մար­դը բա­ցեց դռնե­րը, հայտն­վե­ցին լու­սա­վոր ու մեծ դահ­լի­ճում, ուր հա­զա­րա­վոր մար­դիկ կա­յին։ Մուտ­քի մոտ մի կին նրանց դրոշ­ներ տվեց, և հ­րա­հան­գեց ու­շադ­րութ­յուն դարձ­նել, թե մյուս­նե­րը ինչ­պես են պա­հում դրոշ­նե­րը, և կրկ­նել նույ­նը։ Ա­նին ու Ար­սե­նը դան­դաղ ա­ռաջ շարժ­վե­ցին, կանգ ա­ռան այն­տեղ, ուր ա­սաց ի­րենց ու­ղեկ­ցող տղա­մար­դը։ Տ­ղա­մար­դու հե­ռա­նա­լուց հե­տո բո­լո­րը սկսե­ցին ծա­փա­հա­րել, Ա­նին ու Ար­սե­նը նույն­պես սկսե­ցին ծափ տալ և պար­զել ձեռք­նե­րի դրոշ­նե­րը։ Ն­րանք կանգ­նած էին ու­ղիղ ամ­բիո­նի դի­մաց, ուր եր­կու միկ­րո­ֆոն էր դրված, հան­կարծ ամ­բիո­նի տա­կից դուրս ցցվեց մի նեղ­ճա­կատ գլուխ, բո­լո­րը գո­ռա­ցին, նա ժպտաց, ձեռ­քով շնոր­հա­կա­լութ­յան շար­ժում­ներ ա­րեց, հե­տո եր­կու ձեռ­քով հաս­կաց­րեց, որ դա­դա­րեց­նեն ծա­փե­րը։ Բո­լո­րը լռե­ցին, մի քա­նի րո­պե լռութ­յուն տի­րեց դահ­լի­ճում։

-Բա­րի ե­րե­կո, սի­րե­լի՛ ժո­ղո­վուրդ, ես մի փոքր հուզ­ված եմ, ես ա­մեն օր ա­վե­լի շատ եմ սի­րում ու կա­րո­տում ձեզ,- նա­խա­գա­հի այս խոս­քե­րից հե­տո դահ­լի­ճում կա­նան­ցից շա­տե­րը հուզ­վե­ցին, նրանք գի­տեին՝ ինչ ծան­րա­բեռն­ված էր աշ­խա­տում երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը, ու որ­քան շատ էր նրան հու­զում յու­րա­քանչ­յուր քա­ղա­քա­ցու նույ­նիսկ անն­շան խնդիր­նե­րը։- Ես այ­սօր բե­րել եմ ինձ հետ և­ ու­զում եմ ձեզ ցույց տալ իմ վեր­ջին ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, և սի­րով կլսեմ ձեր կար­ծիք­նե­րը, ին­չու չէ՝ նաև դի­տո­ղութ­յուն­նե­րը։
Նա­խա­գա­հը մի պահ լռեց, հե­տո գրպա­նից հա­նեց թաշ­կի­նակն այն­պես, որ բո­լո­րը դա տես­նեին, սրբեց աչ­քե­րը, թաշ­կի­նա­կը դրեց գրպա­նը, սպա­սեց մինչև ծա­փե­րը դա­դա­րեն, հե­տո ձեռ­քը բարձ­րաց­րեց այն­պես, ինչ­պես սո­վո­րա­բար պա­հում են կտա­վը, նա­յեց դահ­լի­ճին, ձեռ­քը պտտեց­րեց աջ և ձախ կող­մե­րը, որ­պես­զի բո­լո­րը տես­նեն, հե­տո ձեռ­քը դան­դաղ ի­ջեց­րեց, ուղ­ղեց միկ­րո­ֆո­նը։

-Դե, ի՞նչ կա­սեք։

-Հիա­նա­լի է։

-Դուք մեծ գե­ղան­կա­րիչ եք։

-Ա­սես մեր պայ­ծառ ա­պա­գան լի­նի պատ­կեր­ված կտա­վի վրա։

-Այդ նկա­րը հանձ­նեք թան­գա­րա­նին։

-Դա ար­վես­տի յու­րա­հա­տուկ գործ է։

-Կ­տա­վին մեր երկ­րի կա­նաչ ճա­նա­պարհն է պատ­կեր­ված։

-Ես՝ որ­պես մշա­կու­թա­բան, հուզ­ված եմ։

-Ի՜նչ գե­ղե­ցիկ է, ես հիա­ցած եմ,- գո­ռում էր Ա­նին։

-Դա հան­ճա­րեղ գործ է, ա­նընդ­մեջ ու­զում եմ նա­յել,- գո­ռում էր Ար­սե­նը։
Ամ­բո­խը գո­ռում ու հրճվում էր, բո­լոր դռներն ու պա­տու­հան­նե­րը փակ էին։ Մի քա­նի մարդ ու­շա­գնաց ե­ղավ, ոս­տի­կան­նե­րը նրանց գրկած դուրս տա­րան ետ­ևի դռնով։ Շա­տե­րը խնդրում էին, որ նա­խա­գա­հը մեկ ան­գամ էլ ցույց տար նկա­րը, սա­կայն նա վերև էր պար­զել ձեռ­քե­րը, պտտվում էր աջ ու ձախ, որ բո­լո­րը տես­նեին ի­րեն, և­ ըն­դու­ներ բո­լո­րի ող­ջույն­նե­րը։ Այս ա­մե­նը կա­րող էր մի քա­նի ժամ ձգվել, ե­թե նա­խա­գա­հին չմո­տե­նար թիկ­նա­պահ­նե­րից մե­կը և ն­րա ա­կան­ջին ինչ-որ բան չշշնջար, ո­րից հե­տո նա­խա­գա­հը, որ­պես ծա­փե­րը դա­դա­րեց­նե­լու նշան, ի­ջեց­րեց ձեռ­քե­րը՝ դի­րի­ժո­րի պես, երբ ա­վարտ­վում է ե­րաժշ­տութ­յու­նը։
Մի պա­տա­նի, դժվա­րութ­յամբ անց­նե­լով մարդ­կանց շար­քե­րի մի­ջով, ա­ռա­ջա­ցավ, կանգ­նեց դի­մա­ցի շար­քում՝ ամ­բիո­նի դեմ դի­մաց, և բարձր ձայ­նով գո­ռաց.

-Ձեր ձեռ­քում ո­չինչ չկար, ես այն­տեղ ո­չինչ չտե­սա, խնդրում եմ…
Եր­կու տղա­մարդ մո­տե­ցան տղա­յին, ժպի­տով ինչ-որ բան ա­սա­ցին, հե­տո թևան­ցուկ ա­րե­ցին նրան և տա­րան այն ճա­նա­պար­հով, ո­րով ժա­մա­նա­կին տա­րել էին իր պա­պին, ո­րին ինքն այդ­պես էլ չէր տե­սել։ Տ­ղա­մար­դիկ այն­պես էին քայ­լում, որ նրանց ետ­ևից նա­յող մարդ­կանց թվում էր, թե նրանք գուր­գու­րում էին պա­տա­նուն, ո­րին, եր­կու թևե­րից բռնած, քարշ էին տա­լիս դե­պի դու­ռը, իսկ պա­տա­նին քայ­լում էր լուռ, ա­ռանց այս կամ այն կողմ նա­յե­լու, ա­ռանց որ­ևէ դի­մադ­րութ­յուն ցույց տա­լու, որն ահ­նար կլի­ներ այդ պա­հին։ Նա գնում էր՝ հան­դի­պե­լու պա­պին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *