Սինամոն

Իմ հե­ռու…
հե­ռու այն­քան որ չեմ փնտրում
ար­դեն,
իսկ բո­լոր մո­տե­րը վառ­վում են
իմ սի­րած փո­ղո­ցի միակ
աղ­բա­մա­նում
Իմ հե­ռու…
ես քայ­լում եմ
անց­նում մի քա­նի սի­րած և չ­սի­րած
խաչ­մե­րուկ­ներ, փո­ղոց­ներ,
մտո­վի ընկ­նում մե­քե­նա­յի տակ.
զգու­շա­նում
պա­րե­լով քայ­լում
եր­գե­լով քայ­լում
ու մե­նակ
Իմ հե­ռու, մե­նակ եմ
ան­տուն, անկ­րակ,
կա­րո­տով
այն անկ­յու­նա­յին խա­նու­թում
չեն վա­ճա­ռում իմ սի­րած շո­կո­լա­դը
այլևս…
ու իմ բո­լոր շո­կո­լա­դե ցա­վե­րը
վեր­ջա­նում են մի հե­ռու տեղ
նեղ­լիկ, մութ փո­ղո­ցում
ուր մե­նակ խի­զախ­ներն են գնում
սրտա­բա­ցե­րը
որ փո­ղո­ցի ան­սարք լապ­տեր­նե­րի
փո­խա­րեն շո­ղան
ու այդ հե­ռուն դա­դա­րի վախ ներշն­չել.
փնտրեմ, գտնեմ քեզ
ես գի­տեմ ինչ­պի­սին են աչ­քերդ
ձեռ­քերդ, հա­սակդ, մա­զերդ
դու ա­նի­րա­կան միտքդ ոգ­ևո­րող
ներսդ` կյանք
բայց հե­ռու
(դեռ) հե­ռու
ե­րե­կո­յան հե­ռուն մո­տիկ դարձ­նե­լու
հա­մար էլ ո­չինչ չկա
Չ­կա. չեմ սի­րի ու­րեմն

***

Ամ­պել ենք…
ես մեկ օ­րով,
իսկ եր­կին­քը, ա­սում են,
մի ամ­բողջ շա­բա­թով
նո­րից ինչ-որ մե­կը խառ­նում է
մեր թեթև զբո­սան­քը
ու հար­վում ենք կա­րո­տով
Հո­րին­վել ենք…
զու­գա­հեռ աշ­խարհ­նե­րում
ինչ-որ մե­կի սի­րա­յին պատ­մութ­յուն­նե­րում
ու մո­ռա­ցել, որ մենք ենք միայն
հար­մար­վում դրա
սխալ ըն­թաց­քին
(կամ էլ միա­միտ մե­կին խառ­նում ի­րար)
Աշ­խա­տել ենք…
աշ­խա­տել ենք գցել ու­րի­շին
մեր ճա­հի­ճը, խեղ­դել
ու ժպտա­լով բար­ևել
հա­ջորդ ա­ռա­վոտ­յան
Սի­րել ենք…
պար­տա­դիր սխալ մե­կին
պար­տա­դիր կաս­կա­ծել
խոս­տա­ցել չսի­րել
այլևս…
սի­րե­լու ենք արդ­յո՞ք

***

Ես ի­մը չու­նե­նա­լու մա­սին եմ
հա­զա­րա­վոր թա­փա­ռա­կան շներ ու­նե­նա­լու
ու իմ միա­կը չու­նե­նա­լու մա­սին եմ
ես Գ­յում­րիում օդ եմ կորց­րել
ու գտնո­ղին ան­կեղ­ծութ­յուն,
տա­րի­ներ թեթև
ու ան­վերք հո­գի եմ խոս­տա­նում
դու իմ օ­դը չես փնտրում
ան­տար­բեր ես կամ թվում է ինձ
որ ու­րիշ­նե­րի
շնչած-ար­տաշն­չա­ծին չեմ հար­մար­վի
գու­ցե՞ …
ես հաս­տատ չպա­տաս­խա­նե­լու
հար­ցա­կան­ներ թող­նե­լու մա­սին եմ
ես շեշ­տե ձայնդ կա­րո­տե­լու մի քիչ հո­րի­նե­լու ներ­սի դաս­տիա­րակ­նե­րին մեր­ժե­լու ու թո­քե­րով շնչե­լու… մի օդ, մի միտք կի­սե­լու կես բա­ռից լռե­լու հոգ­նած բո­լո­րից հանգս­տա­նա­լու
մա­սին ենք.
մենք
(սի­րուն է հնչում. մենք)

***

Կաս­կա­ծիր ինձ
ա­սա, որ տուն չգամ
մինչև կդառ­նամ խե­լոք
սպա­սե­լիք­նե­րիդ հար­մար
չա­փած-ձևած
ու կտրտած ներ­սից…
Ա­սա, որ չգամ տուն.
ես նոր տուն կգտնեմ
հա­զա­րա­վոր նոր տներ
թո՛ղ ան­հար­մար, վա­նող,
թե­յի պա­կա­սից ճաք տված տներ.
տներ, որ­տե­ղից կգնամ
նո­րից…
Իմ տու­նը թող մարդ լի­նի
ա­ռանց չորս պա­տե­րի,
ա­ռանց տաք ու սա­ռը ջրի,
ա­ռանց սե­փա­կա­նութ­յան թղթի,
ա­ռանց բա­նա­լի­նե­րի։
Իմ տու­նը թող մարդ լի­նի
որ սի­րեման­սո­վոր լի­նի կա­րո­տեմ կան­չեմ
կա­ռու­ցեմ իմ տան երկ­րորդ, եր­րորդ հար­կե­րը,
«տնա­վոր­վեմ»…
Ես կմո­ռա­նամ իմ բո­լոր գի­տե­ցած թվե­րը
ու տար­բե­րութ­յուն հաշ­վե­լը կմո­ռա­նամ
ո­րով­հետև տուն եմ փնտրում
իսկ թվե­րը խան­գա­րում են.
մեր թվե­րը տար­բեր են
բայց իմ ու­զած տու­նը ու­նի
լույս ար­տա­ցո­լող պա­տու­հան­ներ,
չնկար­վող դուռ,
ներ­սը քեզ կորց­նող տա­քութ­յուն,
ան­վերջ ե­րե­կո­ներ…
իմ ու­զած տու­նը աչ­քեր, ժպիտ,
հո­գի ու գիրկ ու­նի…
ըն­դա­մե­նը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *