Սյունե Սևադա


Սյունե Սևադա
արձակագիր

­Տոն քըն­դո­ղեն տոն չի­նիլ՝ ար­ցախ­ցի­նե­րը վեր­ջին օ­րե­րին հա­ճախ են կրկնում այս ա­սույ­թը՝ հետս շփվե­լիս։ ­Տուն քան­դո­ղին տուն չի լի­նում։ Ասում են սա՝ հա­րա­կից եր­կի­րը նկա­տի ու­նե­նա­լով, ու ստիպ­ված վա­ռում ի­րենց իսկ տնե­րը, որ նրանց չհաս­նի։ Երբ դու ես տունդ ոչն­չաց­նում՝ չես քան­դում, այս դեպ­քում՝ փրկում ես։ Եր­ևի ­Հա­յաս­տա­նում է միայն, որ «վա­ռե­լը» կա­րող է «փրկե­լուն» հո­մա­նիշ լի­նել։ ­Խա­ռը երկ­րում ենք ապ­րում։ ­Խա­ռը ու ան­բա­ցատ­րե­լի։
­Նույն կերպ ան­բա­ցատ­րե­լի էլ կապ­ված ենք հե­տը։ Ինչ ա­սես՝ գլխնե­րիս չի գա­լիս։ ­Բայց շատ ման­րիկ թե­լե­րով կապ­ված ենք մնում։ ­Մե­տաք­սից չեն թե­լե­րը, չէ, կա­պար են, ձյութ են, ի­րար կցմցած թե­լեր են՝ հին ու նոր, սև­ ու սպի­տակ, շա­տը՝ մոխ­րա­գույն։ Թ­վում է, թե հի­մա կպատռ­վեն, բայց՝ չեն պատռ­վում։ Ու­րիշ ա­սույթ էլ ու­նեն՝ կծե­գը վեր ետ ա տամ, էլ փռնվում չի՝ կծի­կը ե­թե քանդ­վում է, էլ չի հա­վաք­վում։ ­Մի քա­նի ան­գամ փոր­ձել ենք նո­րից կծկել, չի ստաց­վում։ Եր­ևի պետք է հե­քիաթ­նե­րի պես կծի­կը գլո­րել ա­ռաջ, թե­լի հետ­ևից գնալ, մինչև մեզ կհասց­նի մի լու­սե մար­գա­գե­տին՝ ծա­ղիկ­նե­րով ու ար­ևով, լույ­սով ու ջրով, սի­րուն մի կե­տի։ Ամեն մեկս իր թե­լի կծիկն ու­նի, ո­րը կծկե­լու ու կցմցե­լու փո­խա­րեն պի­տի բաց թող­նի ու գնա հետ­ևից, հե­տո ա­մեն մե­կի թե­լե­րը կխառն­վեն ի­րար, կդառ­նան մար­գա­գետ­նի գոր­գը, ո­րը միշտ փնտրել ենք, խնդրել ենք ու­րիշ­նե­րից, ան­գամ՝ ձևաց­րել ենք, թե չենք ու­զում ու­նե­նալ՝ միայն դրա մա­սին ե­րա­զե­լով։ ­Բայց չենք հաս­կա­ցել, որ պի­տի հյու­սենք ինք­ներս։
­Տուն քան­դո­ղը տուն չի ու­նե­նում, կծիկն էլ ե­թե բաց թո­ղե­ցիր՝ էլ չի ստաց­վի հա­վա­քել։ Ու­րեմն, եր­ևի պի­տի բաց թող­նենք կծի­կը, գնանք-գնանք-գնանք-գնանք ետ­ևից՝ ա­նընդ­հատ աշ­խա­տե­լով, «թե­լի» ո­րա­կը լա­վաց­նե­լով, հետ­ևե­լով՝ ոչ մի տեղ չըն­դա­հատ­վի։ ­Հա­մառ լի­նենք, ու­ժեղ լի­նենք, լա­վը լի­նենք։ Գ­նանք ու գնանք, մինչև կծի­կը կպտտվի-կպտտվի, կհաս­նի այն­տեղ, որ­տեղ եր­կու՝ ի­րար հետ կապ չու­նե­ցող բա­ռեր կա­րող են հո­մա­նիշ դառ­նալ, որ­տեղ ինչ­քան էլ ու­զեն՝ ու­րիշ­նե­րը տուն չեն դառ­նա։ ­Կապ­րեն գու­ցե՝ հա, բայց հա­րա­զա­տութ­յուն չեն զգա։ Ո­րով­հետև տուն քան­դողն ու ստիպ­ված տուն վա­ռո­ղը նույ­նը չէ։ Ո­րով­հետև տուն քան­դո­ղը կցմցած թե­լե­րով նոր կյանք գոր­ծե­լու գի­նը չգի­տի։ Ո­րով­հետև կյան­քի թե­լը, գու­ցե հի­մա, գու­ցե վեր­ջա­պես մեր ձեռ­քը վերց­նենք ու դրսից սրան ու նրան չխնդրենք՝ կծկել այն, գոր­ծել ինչ-որ բան, կամ ցույց տալ՝ որ կողմ գլո­րենք մեր բա­ժին թե­լը, որ տա­նի լու­սա­վոր մար­գա­գե­տին։
Էն մենք, էն մեր թե­լե­րը՝ նյա­րդե­րի, կյան­քի, հա­վա­տի, սխալ­նե­րի՝ ին­չի ա­սես։ Կսկ­սենք այլ կերպ մտա­ծել ու գործ ա­նել՝ ինչ-որ բան հաս­տատ կփոխ­վի, չէ՝ կմնանք չհա­վաք­վող թե­լը կծկող ու կծկող, կծկող ու կծկող։
Իսկ վա­ռած տնե­րը միշտ էլ կա­րե­լի է վե­րա­նո­րո­գել։ Ո­րով­հետև ոչն­չա­ցած չեն, ո­րով­հետև է­լի քոնն են՝ ան­գամ վա­ռած վի­ճա­կում։ Ինչ-որ մի օր, հաս­տատ, ար­դա­րութ­յու­նը վե­րա­կանգն­վում է։ Ո­րով­հետև, տա դյուզ ա, վեր տոն քըն­դո­ղեն տոն չին­յում՝ ար­ցախ­ցեք մի պեն գյու­դու­մըն, վեր տի ըն ա­սում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *