Սուսաննա Ղազոյան / Ֆեոդոր Դոստոևսկի. «Ոճիր և պատիժ»

85025051_2813980198695927_4803642503616004096_n#ԿարդաԿիսվիր
հետևելով Hasmik Hakobyan-ի ֆլեշմոբին խոսեմ իմ սիրելի գրքերից մեկից

«Ոճիր և պատիժը» դժվար էր սկսել: Մի տարի փորձեցի կարդալ՝ չստացվեց: Հաջորդ տարի կարողացա ու վաու էր: Զարմացա ոնց 2 դար շարունակ հասարակությունը նույնն ա մնացել: Նույն սոցիալական անհավասարությունը, 19-րդ դարում նոր վրա հասնող կամ ավելի շուտ՝ նոր բացահայտվող արատները, ասենք՝ պեդոֆիլիան: Էքզիստենցիալ էն մտքերը, որ սնել են ապագայի գրողներին (Կամյու, Սարտր): Ռասկոլնիկովին չարդարացնելը, բայց նրա արարքի մեջ ճշմարտացիություն ու գաղափար փնտրելը: Ռասկոլնիկովի անչափ զայրույթը, հենց էդ զայրույթը, որ մեզ ներսից ուտում է, բայց մենք չենք կարող սպանել, որովհետև բարոյապես ճիշտ չի: Բարոյապես ճիշտ չի նաև թույլին տրորելն ու գետնին հավասարեցնելը, բայց պատժելի չէ:

Ես Ռասկոլնիկովին նմանեցնում եմ Ջոկերին: Երկուսն էլ սպանեցին: Ռասկոլնիկովը սպանեց հանուն գաղափարի: Ջոկերի սպանությունից ծնվեց գաղափար: Երկուսն էլ՝ նույնը: Ռասկոլնիկովը մտածված փորձեց Նապոլեոն դառնալ, բայց չդարձավ: Ջոկերը դարձավ Նապոլեոն առանց մտածելու: Սպանությունը էստեղ պարզապես սիմվոլիկա է՝ ուժի սիմվոլիկա: Բայց հարց է՝ ո՞րն էր ավելի ուժեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *