Վահե Բուդումյան

Վահե-Բուդումյան
Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

Վահե Բուդումյանը ծնվել է 1988թ.-ի հոկտեմբերի 7-ին: 2005-10 թթ. սովորել է Հայաստանի Բաց Համալսարանի Կերպարվեստի բաժնում, 2012-ից՝ ICA/Ժամանակակից արվեստի ինտիտուտում: 2010 թ.-ից աշխատում է Ուտոպիանա.ամ մշակութային-ստեղծագործական ՀԿ-ում, որպես Մեդիալաբի և Գրաֆիկ լաբ-ի պատասխանատու, ACTV առցանց հեռուստատեսության «Արդի տարածքներ» նախագծի համահեղինակ և օպերատոր, Մեդիալաբ կրթական նախագծի համակարգող և դասախոս: Զուգահեռաբար դասավանդում է լուսանկարչություն հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների իրավական եւ այլ տեսակի խնդիրներով զբաղվող Հույսի Կամուրջ ՀԿ-ում:

Գրականության գործունեություն սկսել է 2010թ.-ին: Արվեստային եւ գրական գործունեություններից զատ զբաղվում է արվեստի եւ լուսանկարչության տեսության թարգմանությամբ: Գիրք չունի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *