Վարդան Սմբատյան/ Դեժավյու կամ կրկնության Աստված

­Սա ար­դեն ե­ղե՞լ է, թե՞ դե­ժավ­յու է: Եր­ևի ե­ղել է՝ չնա­յած, մեծ հաշ­վով, ո­չինչ էլ չի փոխ­վում լի­նել-չլի­նե­լով (լի­նում էչի լի­նում վատ հե­քիա­թի պես մի բան է կյան­քը), ու, հա­մոզ­ված եմ, չի էլ փոխ­վի ա­ռա­ջի­կա հար­յու­րամ­յա­կում: Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի զար­գա­ցում­նե­րը, մշտնջե­նա­կան պա­տե­րազմ­նե­րը, տեխ­նո­լո­գիա­կան նո­րա­րա­րութ­յուն­նե­րը, կրո­նը, ար­ժեք­նե­րը, գի­տա­կան բա­ցա­հայ­տում­նե­րը չեն փո­խի եր­բեք մար­դուն: Հա­վի­տե­նա­կան է միայն շարժ­ման խթա­նիչ ու­ժը Քաո­սը:
Ե­թե մի օր պա­շա­րենք եր­կին­քը, գու­ցե բա­ցա­հայ­տենք մի պարզ ի­րո­ղութ­յուն:
Ա­մեն բան կա­ռուց­ված է շղթա­յա­կան մի­ֆի ու տե­սա­կան պատ­րան­քի վրա:
­Մենք ստեղ­ծել ենք Աստ­ծուն, որ մխի­թար­վենք, ստեղ­ծել ենք փի­լի­սո­փա­յութ­յու­նը մեր գո­յե­րը ար­դա­րաց­նե­լու հա­մար:
Քի­միա­կան տար­րե­րը, Մեն­դե­լե­ևի աղ­յու­սա­կը ձանձ­րա­լի էին, մենք քի­միա­յի կա­տար­յալ ռեակ­ցիա ստա­ցանք կնոջ ու տղա­մար­դու ֆի­զիո­լո­գիա­կան և զ­գա­յա­կան կա­պից ու կո­չե­ցինք դա Սեր:
Թար­թում եմ կարմ­րած աչ­քերս, փոր­ձում եմ գտնել ի­րա­կա­նութ­յու­նը եր­ևա­կա­յութ­յու­նից զա­տող աննշ­մա­րե­լի հան­գույ­ցը:
Հե­ռուս­տա­ցույ­ցը պատ­մում է ԱՄՆ-ում պա­տա­հած ա­հա­բեկ­չութ­յան մա­սին: Հեր­թա­կան մո­լա­գա­րը զեն­քով մտել է բար և ս­պա­նել տա­սը մար­դու: Ու ա­մեն ան­գամ այս կեղ­տոտ ճա­ռա­գայ­թող տու­փը ծա­նոթ տա­փակ դիկ­ցիա­յով կրկնում է նույն բա­նե­րը:

-Ս­պա­նութ­յուն Չի­կա­գո­յում,

-Ա­հա­բեկ­չութ­յուն Հա­լե­պում,

-Տե­ռոր Փա­րի­զում:
Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ան­վեր­ջա­նա­լի կրկնութ­յուն…

-Այ­սօր երկ­րում ծնվել է 120 աղ­ջիկ, 140 տղա:
Նախ­կին նա­խա­գա­հը օֆ­շոր­ներ ու­նի, այդ մա­սին պնդում է CNN-ը։

-Բ­րա­զի­լիա­յում ե­րի­տա­սարդ կի­նը ա­ճուր­դի է հա­նել իր մար­մի­նը և վա­ճա­ռել 20,000 դոլ­լա­րով:

-Եվ­րամիութ­յու­նը կա­սեց­նում է մի շարք երկր­նե­րի ֆի­նան­սա­վո­րու­մը:

-Գա­զը կրկին կթան­կա­նա:

-Ս­ևա­մորթ մեր­կա­պա­րու­հու պա­րը հա­մա­ցան­ցում հա­վա­քել է ռե­կոր­դա­յին` 10 մի­լիոն դի­տում:

­Վեր­ջին հինգ տա­րում նույն նա­խա­տի­պե­րով սպա­նութ­յան հա­զա­րա­վոր դեպ­քեր են ե­ղել աշ­խար­հում: Եր­ևի մա­հը սի­րում է նոս­տալ­գիան, շա­րու­նակ կրկնում է սպան­դի տա­րաբ­նույթ, ար­յու­նոտ ծե­սե­րը նույն վայ­րե­րում:
Այս պա­հին, երբ դու կար­դում ես այս էս­սեն, հա­ջոր­դա­բար ծնվում ու մեռ­նում են հա­զա­րա­վոր մար­դիկ, և­ ա­մեն ինչ շա­րու­նակ­վում է նույն ան­հե­տաքր­քիր սյու­ժեով: Ի՞նչ է սա: Դե­պո­պուլ­յա­ցիա, ո­չինչ ա­վե­լին: Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ըն­թացքն այն­քան կռա­հե­լի է, այն­քան ձանձ­րա­լի, որ գե­րա­դա­սում եմ քնել։
Տե­սածս ե­րազ­նե­րը ա­վե­լի հե­տաքր­քիր են ու տպա­վո­րիչ, քան գար­շա­հոտ ի­րա­կա­նութ­յու­նը:
Արթ­նա­նում, չեմ բա­ցում պա­տու­հանս, փակ եմ պա­հում տանս դու­ռը։
Ան­ջա­տում եմ զգա­յա­կան բո­լոր ֆունկ­ցիա­ներս, նվի­րում եմ ինձ գրքե­րին: Նույ­նիսկ ֆի­զիո­լո­գիա­կան պա­հանջ­մունք­ներս եմ մո­ռա­ցել. ինձ հա­մար շատ ա­վե­լի գե­րա­դա­սե­լի է ե­րաժշ­տա­կան էքս­տա­զը:
Ինչ-որ մեկն ա­սել է.

-Կրկ­նութ­յու­նը գի­տութ­յան մայրն է…
Կա­տար­յալ հի­մա­րութ­յուն:
Չա­րիքն է կրկնութ­յան մայ­րը։
Չա­րի­քը՝ ծպտված կեղծ ար­ժե­հա­մա­կար­գե­րի, պարտ­ված ճշմար­տութ­յուն­նե­րի, այլ­ևայլ տե­սա­խա­բութ­յուն­նե­րի տակ:
ՏԳԻՏՈՒԹՅԱՆ քաղց­կեղ՝ թերևս էս­պես կա­րե­լի է բնո­րո­շել մե­րօր­յա ի­րա­կա­նութ­յու­նը:
Հար­ցե­րի տրցակ­նե­րը, թե­զե­րը, գի­տա­կան ու­ղեղ­նե­րը փտում են ժա­մա­նակ կոչ­վող փո­շու մեջ, հա­վեր­ժութ­յու­նը ջնջում է ա­մեն ինչ։
Տիե­զե­րա­կան ան­սահ­մա­նութ­յան մեջ պա­հե­լով միայն շար­ժու­մը և կրկ­նութ­յան մե­տաս­տա­զը:
Ար­ևը շա­րու­նա­կում է ռեֆ­լեք­սո­րեն ջեր­մաց­նել, տիե­զե­րա­կան ո­լո­րապ­տույ­տում սկսվում է շղթա­յա­կան նոր շար­ժու­մը: Բ­նութ­յու­նը ան­խախ­տե­լիո­րեն բաշ­խում է մուս­սո­ն­ներ, սպա­նում է ու կյանք է շնոր­հում: Մենք դա­տա­պարտ­ված ենք հա­վի­տե­նա­կան կրկնութ­յան:
Մենք կրկնութ­յան հետ­նորդ­ներն ենք:
Ժա­մա­նակն է հաշտ­վե­լու այս ան­փո­փոխ ի­րո­ղութ­յան հետ:
Այ­սու­հետ գե­րա­դա­սում եմ չի­մա­նալ ո­չինչ ՈՉՆՉԻ մա­սին, ես հա­վա­տում եմ միայն ինձ և բա­ռին, ես գրող եմ, իմ նե­րուժն ու զո­րութ­յու­նը բա­ռե­րի մեջ է։
Աստ­ված բա­ռով ստեղ­ծեց ա­մեն բան, իսկ ես բա­ռե­րով կխա­բեմ, կսի­րեմ, կկա­ռու­ցեմ, կսպա­նեմ, չու­նեմ այլ ար­ժեք­ներ, իմ միակ ար­ժե­քը բառն է:
Աստ­ծո ա­ռա­քե­լութ­յու­նը ա­վարտ­վել է վա­ղուց, բա­ռերն են այժմ ա­րա­րիչ­ներ, կեր­տում են ի­րա­կա­նութ­յու­նը, դրանց վրա է կա­ռուց­վում կեն­սա­կան, զգա­յա­կան ողջ պլատ­ֆոր­մը:
­Մար­դիկ փնտրում են հա­վեր­ժա­կան ին­չու­նե­րի պա­տաս­խան­ներ, քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը մշտա­պես պայ­քա­րի մեջ է:
Բո­լորս պայ­քա­րում ու ոչն­չաց­նում ենք սե­փա­կան դի­մա­գի­ծըմեր կրկնութ­յան է­գոն, հա­րա­զատ ա­րատ­նե­րը՝ այ­լոց մեջ: Դա­վա­ճան կրկնութ­յու­նը վե­րա­դառ­նում է է­լի ու է­լի: Հու­դան կախ­վեց, այժմ բո­լո­րը ձրիա­բար են դա­վա­ճա­նում, ա­ռանց խղճմտան­քի: Եր­կար գլուխ կոտ­րե­ցի վեր­ջա­բան գրե­լու հա­մար, հա­զար ու մի տար­բե­րակ ան­ցավ մտքովս, ձեզ խա­բե­լու ու զար­մաց­նե­լու բա­զում տար­բե­րակ­ներ մե­կը մե­կից հե­տաքր­քիր, բայց ազն­վո­րեն նա­խընտ­րե­ցի հանձն­վել բա­ռե­րի ա­զատ ու ան­կաշ­կանդ հոս­քին։
Լ­ռեմ։ Միայն լռութ­յունն է ա­զատ կրկնութ­յան գե­րութ­յու­նից, մնաց­յա­լը վեր­ջի­նիս դա­վա­ճան վա­րիա­ցիան­երն են` նրա ու­շա­ցած ար­ձա­գան­քը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *