Վովա Արզումանյան/ Շաբաթ, կիրակի…

­Չոր­սին տասն է պա­կաս: ­Քա­մոտ գի­շեր է. ա­մե­նա­ծանր օր­վա ա­վար­տը կամ նոր օր­վա սկիզ­բը: Ա­զա­տը կի­սա­խա­վար սեն­յա­կում խռմփաց­նում է ա­ռանց դա­դա­րի: Այդ ձայ­նից հոգ­նել է լու­սա­մու­տը, որ միշտ գի­շեր­վա ու ցե­րեկ­վա ա­րան­քում պա­հակ է կանգ­նում:


­Գի­շե­րը կար­ծես աղ­յու­սե ցան­կա­պա­տով շրջա­փակ­ված լի­ներ, իսկ լու­սի­նը կա­մաց-կա­մաց մոր­թում էր աստ­ղե­րին: ­Մու­թը համ­բու­րում էր Ա­զա­տի ճաքճ­քած շուր­թե­րը, բայց նա չէր զգում: Իսկ մի քա­նի ժամ ա­ռաջ խմած գի­նու մնա­ցած կա­թիլ­նե­րը չո­րա­նում էին բա­ժա­կի պա­տե­րին, որ հա­ճախ էին դա­վա­ճա­նութ­յուն տես­նում: Ու սա պար­զա­պես կյան­քի շա­րու­նա­կութ­յու­նը չէր, որ հո­սում էր մաշ­կի տա­կով կամ լռութ­յան վրա­յով: ­Սա ընտ­րած ճա­նա­պարհ էր, և չ­գի­տեր, որ ինչ-որ փո­ղոց այլևս նրան որ­պես ան­մահ գի­տի, ո­րով­հետև խմած ժա­մա­նակ բարձ­րա­ձայն ա­սում էր՝ ես գի­տեմ միակ մեռ­յա­լին: Ու բո­լո­րը հա­վա­տում էին կու­րո­րեն, ո­րով­հետև նրա գե­ղեց­կութ­յունն ու ինք­նա­վստա­հութ­յու­նը խա­բու­սիկ էին շատ ժա­մա­նակ:


­Կա­մաց-կա­մաց հո­ղը ոտ­քե­րի տակ խաբ­վում էր որ­դեգ­րած ջեր­մութ­յա­նը, բայց նա շա­րու­նա­կում էր քայ­լել… ե­րա­զում: ­Դու­ռը չի բաց­վում, ո­րով­հետև ծե­ծող չկա, իսկ ե­թե ան­կեղծ՝ հի­շող չկա: Չ­կան հի­շող­ներ: Դ­րա հա­մար էլ նա իր մեծ քթով փսփսաց­նում ու խե­լա­գար­վում էր այդ սպա­սու­մից: ­Մեջ­քը կո­րա­ցել էր, ու կնճռոտ­վել էր կա­րո­տը:


­Բո­լո­րը նրա հա­մար կուչ ե­կած ու չլի­նե­լու աս­տի­ճան ստվեր­ներ էին թվում:

-­Մե­ռած են, է­լի, մե­ռած…
Իսկ նա պնդում էր, որ գի­տի միակ մեռ­յա­լին, բայց նկա­տի չու­ներ կնո­ջը, որ ե­րեք տա­րի ա­ռաջ մա­հա­ցավ՝ ե­ռամս­յա հղիութ­յամբ, երբ երկ­րում նոր հի­վան­դութ­յան պատ­ճա­ռով ծննդկան­ներ էին վախ­ճան­վում՝ ի­րար հերթ չտա­լով: Եվ ան­գամ վախ կար, որ տղա­մար­դիկ էլ կա­րող են վա­րակ­վել, դրա պատ­ճա­ռով էլ Ա­զա­տը եր­կար ժա­մա­նակ տա­նը փակ­ված էր մնա­ցել, ու ար­դեն մե­նա­կութ­յու­նը խո­սում էր շնչա­ռութ­յան հետ, երբ ու­րիշ ճար չէր լի­նում, վերց­նում էր կնոջ նկարն ու սկսում զրու­ցել ա­ռօր­յա­յից, ի­րենց ե­րա­զած վե­րա­նո­րոգ­ված բաղ­նիք-զու­գա­րա­նից, ո­րի սա­լի­կի ընտ­րութ­յան հար­ցում միշտ ի­րար միս էին ու­տում: Իսկ երբ հոգ­նում էր, պառ­կում էր երկ­տե­ղա­նոց ան­կող­նու աջ կող­մում և ծնկ­նե­րը գրկած՝ նա­յում գետ­նին, հե­տո՝ ա­ռաս­տա­ղին, չնա­յած մութ էր, ու գրե­թե ո­չինչ չէր եր­ևում: ­Նա ո­չինչ չէր ճա­նա­չում, ու սո­վո­րա­կան էր ա­մեն ինչ, չնա­յած, որ դեռ վա­խը չէր անց­նում, ու հա­յաց­քում գի­շերն ա­վե­լի խորն էր ու հան­դի­պում­նե­րի պատ­րաստ:
­Գի­շե­րը ծան­րա­թաթ ի­ջել էր բարձ­րա­հարկ շեն­քի տա­նի­քին, բայց նա քնած էր մնա­ցել դեռ ա­ռա­վո­տից: ­Միշտ մտա­ծում էր՝ ե­թե ա­ռա­վոտ­յան քնի, ամ­բողջ գի­շեր սա­վա­նի հետ պա­տե­րազ­մե­լու է ու նա իր խենթ ըն­կե­րու­հին է դառ­նա­լու: Աստ­ղա­զարդ երկն­քի ան­հու­նութ­յան մեջ մո­ռա­նում էր ցա­վերն ու ինքն ի­րեն: ­Մո­ռա­նում էր սե­փա­կան աչ­քե­րը՝ ներ­սում ­Ռա­յա­յի պատ­կե­րը, որ իր «բա­րի գի­շերն» էր: ­Լեփ-լե­ցուն էին գույ­նե­րը, ե­րեկ­վա ցրտից էին փրկվել, ու ուր­վա­կան­նե­րը հե­ռա­նում էին կար­կա­մած: ­Նա մո­ռաց­կո­տի նման դեռ մնում էր ստվեր­ներ փնտրե­լու իր գի­տակ­ցութ­յա­նը: Ան­տա­նե­լի է, ինչ խոսք: Իսկ երբ ան­հե­տա­ցավ մութն, ու հաս­կա­ցավ, որ ա­ռա­վոտ կա­նուխ է, և ­դեռ չի քնել, սկսեց ե­ղունգ­նե­րը կրծել ու բար­ձի հետ պահմ­տո­ցի խա­ղալ՝ ննջե­լու պատ­րաստ հա­սուն աչ­քե­րով, որ ա­մեն պահ ո­րո­նում­նե­րի մեջ էին:

-Ինչ­քա՜ն եր­կար է գի­շե­րը,- ինքն ի­րեն սկսում է հա­մո­զել, որ կա­րող է քնել ու ե­րա­զում նո­րից տես­նել ճա­կա­տագ­րով ա­ռա­ջի­նին ու վեր­ջի­նին, որ ան­դա­վա­ճան էր բո­լոր պա­րա­գա­նե­րում:
­Ռա­յա­յի ծաղ­կա­թերթ աչ­քե­րը, խիտ թար­թիչ­նե­րը, բա­րակ ու ժպտա­ցող շուր­թե­րը դեռ Ա­զա­տի աչ­քե­րի մեջ կեն­դա­նի էին: Եվ պա­տա­հա­կան չէ, որ նրա դի­մագ­ծե­րը ստվեր­նե­րի մեջ չէր փնտրում տղա­մար­դը, ո­րով­հետև դրանք ուր­վագծ­վել էին ե­րազ­նե­րի մեջ, որ մեկ-մեկ չէր էլ հաս­նցում կա­րո­տել ու գու­ցե և­ ե­րա­զի մեջ էր կա­րոտն առ­նում:
­Գի­շե­րը կուլ էր տա­լիս ա­մեն ինչ: Ար­տա­սո­վոր ու ճե­պըն­թաց քա­մին խլում էր եր­ևա­կա­յե­լի ա­մեն ինչ ու տա­նում, ինչ-որ տեղ թաքց­նում, որ­տեղ հաս­նե­լու հա­մար գնացք­նե­րում ա­զատ տեղ չէր լի­նում, ու մար­դա­շատ կա­յա­րա­նում բո­լո­րը կար­ճա­ժամ­կետ գո­յութ­յուն են ա­պա­հո­վում՝ հե­տըն­թաց խոս­քե­րով սփոփ­վե­լով: Ա­զա­տը նրան­ցից մեկն էր:

-Էս ի՞նչ մար­դիկ են… մար­դի՞կ են…,- բարձր եր­կինքն իր ե­րա­զից էլ ա­վե­լի բարձր էր, ու չէր հաս­կա­նում՝ ո՞ւմ հետ է խո­սում, չնա­յած, որ այդ խո­սե­լու ի­մաս­տը չէր էլ կորց­րել ու ճա­կա­տագ­րի զրկում­նե­րի տակ կա­մաց-կա­մաց գլու­խը կախ քայ­լում էր… ինքն իր մտքում, կա­յա­րան­նե­րից դուրս, գնացք­նե­րից հե­ռու, վա­խե­նա­լու չափ հե­ռու:
Ե­թե մար­դիկ հա­սա­րակ են, ա­պա նրա հա­մար ա­մե­նա-ա­մե­նան են: Ե­թե հա­սա­րակ են… նա եր­բեք չէր տար­բե­րում: ­Բո­լորն իր հա­մար հա­սա­րակ էին: Ու նա մեկ-մեկ մտա­ծում էր, որ այս աշ­խար­հում չպի­տի վա­խե­նաս մար­դուն զրո­յից ճա­նա­չե­լուց, ո­րով­հետև աշ­խար­հում տեղ չկա, որ մար­դիկ չխա­բեն ու խոս­քով չգայ­թակ­ղեն տղա­մար­դուն: ­Նա հաս­կա­նում էր մի բան՝ ջրով ու կրա­կով եր­կիր կոր­ծա­նե­լը ոչ սո­վո­րա­կան է, ինչ­պես իր պատ­կե­րաց­րած մար­դիկ: ­Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում դա էլ մո­ռա­ցավ, քա­մուն տվեց, գնաց փնտրե­լու երկ­րի հա­կա­ռակ կող­մը, որ­տեղ ցուրտն ու սո­վը նստած էին պա­տի տակ, ու ին­քը լրի­վութ­յամբ ան­տես­ված էր:
Ա­զա­տը պառ­կած էր ան­կող­նում, ա­ռանց վեր­մա­կի: ­Ճա­կա­տին ջուր էր կա­թում, իսկ ծակ նաս­կի­նե­րի ա­րան­քով ա­րա­գո­րեն ներ­խու­ժում էր ցուր­տը՝ ա­մուր բռնե­լով նրա մար­մի­նը: Ան­կող­նուց կապ­ված շլո­րի ծա­ռի ճյու­ղը ծռվել էր ան­հանգս­տութ­յու­նից, ու թեև նա տե­ղից չէր շարժ­վում, շլոր­նե­րը հատ-հատ գետ­նին էին թափ­վում՝ փո­խե­լով ի­րենց կարմ­րա­թուշ տես­քը: ­Տա­սը րո­պե հե­տո Ա­զա­տը վեր­ջա­պես արթ­նա­ցավ ու նստեց ան­կող­նում՝ փշա­քաղ­վե­լով:

-Որ­տե՞ղ եմ թո­ղել նա­մակ­ներս,- զար­մա­ցած նա­յեց ձեռ­քե­րին, հե­տո սկսեց հաշ­վել մատ­նե­րը՝ կա­մաց շշնջա­լով.

-­Մեկ, եր­կու, ե­րեք…,- ա­պա աչ­քե­րը պինդ փա­կեց ու բա­ցեց՝ շա­րու­նա­կե­լով,- չորս, հինգ, հա, բո­լո­րը տեղն են, բայց որ­տե՞ղ եմ թո­ղել նա­մակ­ներս,- սկսեց գլու­խը քո­րել ու մտա­սուզ­վել: ­Մո­ռա­ցել էր, որ ե­րա­զը դեռ ի­րա­կա­նութ­յուն չէ, ու այդ եր­կար գի­շեր­վա անպ­տույտ ի­րա­կա­նութ­յունն էր մար­սում, կա­թիլ-կա­թիլ խմում սպա­սու­մը և­ ու­զում եղև­նի դառ­նալ՝ նույն տես­քով միշտ ինչ-որ մե­կին սպա­սե­լու մտքով տար­ված: ­Դե, բայց, բնա­կան է, որ նա ներ­սու­դուր­սը թա­ղել էր կյան­քի հյուծ­վող ձեռ­քե­րի մեջ՝ մեռ­նե­լու պատ­րաստ ա­րա­գութ­յամբ, ո­րով­հետև ա­ռանց ­Ռա­յա­յի ա­մեն ինչ խառն­վում էր ու գլխի­վայր շրջվում: Եվ երբ ար­դեն կե­սօր էր, ու ճա­շե­լու ժամն էր, նա նստում էր այն­պես, ինչ­պես եր­կու տա­րի ա­ռաջ՝ ­Ռա­յա­յի դեմ-դի­մաց: ­Դա­րա­կից հա­նում էր վար­դա­գույն ափ­սե­ներն ու դնում ճիշտ այն­պես, ինչ­պես կինն էր դա­սա­վո­րում սե­ղա­նին: Եվ երբ բա­ժա­կը զար­կե­լու պահն էր գա­լիս, շրջվում և ­հա­յե­լու մեջ ի­րեն էր նա­յում՝ գզգզված մա­զե­րին ու ճմռթված վեր­նա­շա­պի­կին, որ եր­կու շա­բաթ է՝ ար­դեն հա­գած է: Ինքն իր հան­դեպ հիաս­թա­փութ­յու­նը շա­րու­նակ­վում էր ձևա­վոր­վել որ­պես համ­րութ­յուն, ծամծ­մում էր ներ­կան՝ սպի­տակ նա­մակ­ներ նե­տե­լով նրա աչ­քե­րից ներս:

-Ա­րի ու ինձ տես վեր­ջին ան­գամ,- եր­ևի սա էր այն նա­մա­կի վեր­ջին նա­խա­դա­սութ­յու­նը, ո­րը կար­դա­լուց հե­տո Ա­զա­տը մո­ռա­ցավ արթ­նա­նա­լու մա­սին և­ եր­կար մա­քա­ռում­նե­րից հե­տո մտա­ցա­ծին քայ­լե­րով ըն­դա­ռաջ գնաց նրան, որ եր­ևույթ չէր, այլ՝ պահ՝ ե­րա­մի գրկում, որ ար­դեն գնում էր, տա­նում էին…
Ա­զատն իր հա­յաց­քը շրջեց դե­պի ­Ռա­յա­յի նկա­րը, որ իր ա­փե­րի մեջ էր, իսկ ցավն ար­դեն սա­հում էր քա­մու հետ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *