Վովա Արզումանյան/ Պոեզիայի թեմատիկ և կառուցվածքային պատկերը երիտասարդների ստեղծագործություններում

Ժա­մա­նակն ու­նի իր գի­րը, ին­չու ոչ՝ նաև ստեղ­ծա­գոր­ծա­կան եր­ևա­կա­յութ­յան չա­փա­նիշ­նե­րը, ո­րոնք հա­ճախ դառ­նում են նույն ժա­մա­նա­կի ի­րա­կա­նութ­յունն ուր­վագ­ծո­ղը կամ հի­շո­ղութ­յուն ստեղ­ծո­ղը գրա­կա­նութ­յան է­ջե­րում: Պա­տա­հում է՝ գրա­կան դաշտ են մտնում այն­պի­սի դեմ­քեր, ո­րոնք կրկնում են հար­յուր մար­դու կող­մից գրված տո­ղը, իսկ եր­բեմն էլ նոր շունչ են բե­րում՝ վե­րաձ­ևա­կեր­պե­լով պոե­զիան ժա­մա­նա­կի մեջ: Միշտ չէ, որ հա­ջող­վում է, քան­զի գրե­լը դժվար է, և բառն ու տո­ղը պետք է կշիռ ու­նե­նան՝ բնա­կա­նի, տա­րա­կեր­պի ու ի­րա­կա­նի զու­գա­հեռ­նե­րում պահ­պա­նե­լով մի շարք սկզբունք­ներ, ո­րը գրողն ինքն է ստեղ­ծում:

Պոե­զիան նաև ինք­նա­տիպ բնա­վո­րութ­յուն է պա­հան­ջում: Սա­կայն ցա­վա­լի է, որ այ­սօր մենք ա­կա­նա­տեսն ենք մի ի­րա­կա­նութ­յան, որ­տեղ մա­կե­րե­սա­յին պատ­կե­րա­ցում­նե­րը գե­րա­զան­ցում են խո­րը ըն­կալ­ման բարդ գոր­ծին: Հի­շե­ցի Հեն­րիկ Իբ­սե­նի «­Ժո­ղովր­դի թշնա­մի (­Դոկ­տոր Ս­թոք­ման)» պիե­սի վեր­ջա­բա­նը, երբ դոկ­տոր Ս­թոք­մանն ա­սում է. «Ա­մե­նա­զո­րեղ մարդն աշ­խար­հիս ե­րե­սին նա է, ով ա­մե­նից ա­վե­լի միայ­նակ է»: Ի­հար­կե, կլի­նեն վի­ճող­ներ այս խոս­քի շուրջ՝ այն ո­րա­կե­լով խիստ ծայ­րա­հե­ղա­կան կամ սահ­մա­նա­փակ, բայց պետք է պնդեմ, որ սա ինք­նա­մե­կու­սաց­ման, աշ­խար­հից կտրվե­լու մա­սին չէ, այլ՝ ինք­նա­դիտ­ման, ինքդ քեզ ճա­նա­չե­լու: Սա նաև կա­րող եմ կա­պել ե­րի­տա­սարդ հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան գրչի հետ, ո­րոնք ներ­կա­յաց­նում են պոե­զիա՝ ինք­նա­դիտ­ման արդ­յուն­քում, բայց թե ինչ­քա­նով է այն հա­ջող­վում, և­ ինչ թե­մա­տիկ և ժան­րա­յին պատ­կեր ու­նենք այ­սօր, կփոր­ձեմ դի­տար­կել ե­րի­տա­սարդ հե­ղի­նակ­ներ Նա­րեկ Կոս­մո­սի, Եր­կա­րի, Վի լո­յի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը:

Նա­րեկ Կոս­մոս. ի­րա­կա­նութ­յան հետ «լե­զու» գտնե­լու ճա­նա­պար­հը

Նա­րեկ Կոս­մո­սը գրա­կան տպա­գիր մա­մու­լում հա­ճախ հան­դի­պող ա­նուն­նե­րից է: Եր­կար դի­տար­կում­նե­րի արդ­յուն­քում ե­կա այն մտքին, որ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի եր­ևույթ­նե­րը Նա­րե­կը տես­նե­լու և բա­ռա­վո­րե­լու նոր դիրք է ընտ­րել՝ տո­ղի կա­ռուց­ման և բա­ռի ըն­կալ­ման ո­րո­շա­կիութ­յուն և պատ­կե­րաս­տեղ­ծում:
մեկ կիտ­րո­նի թթվութ­յամբ//սի­րում եմ աչ­քերդ//ու կո­պերդ,//որ վեր­մա­կում են դրանք…//սև թե­յի//լեղ­վութ­յամբ//կա­րո­տում եմ քեզ…//ու գրում նո­րը,//որ չես էլ կար­դա…
Սի­րո տո­ղե­րը մե­րօր­յա ի­րա­կա­նութ­յան մեջ շատ ենք հան­դի­պում պա­թե­տիկ ձևա­կեր­պում­նե­րով հա­գե­ցած, ո­րոնք սո­վո­րա­կան են դար­ձել, և, ինչ­պես վեր­ևում նշե­ցի, կրկնվել ու կրկնվում են հար­յու­րա­վոր­նե­րի կող­մից: Իսկ ա­հա Նա­րե­կի սի­րո տո­ղե­րը՝ հա­մա­չափ կա­ռուց­ված­քով, բո­վան­դա­կա­յին նոր եզ­րեր ո­րո­նե­լու հա­մար­ձա­կութ­յամբ: Վեր­ջին գրածս բա­ռը գու­ցե Նա­րե­կի պոե­զիան ըն­թեր­ցող­նե­րի հա­մար բա­նա­լի բառ հան­դի­սա­նա, ո­րով­հետև ե­րի­տա­սարդ հե­ղի­նա­կը պոե­զիա­յի հա­մար­ձա­կութ­յունն է եր­ևե­լի դարձ­նում:
իմ թե­յի բա­ժա­կը//խու­տուտ չե­կավ//ոչ մի գդա­լից,//ու թափրտ­ված շա­քա­րա­վա­զը//չփո­խեց թե­յիս լեղ­վութ­յու­նը…//ես կա­րո­տում եմ քեզ էն­պես,//ինչ­պես մա­նուկն է//ան­գի­տակ­ցա­բար//կա­րո­տում աստ­ծուն//(ծնվե­լուց հե­տո)//մեկ աշ­խարհ հե­տո,//գու­ցե դեռ դրա­կո­նին չհա­սած,//մենք գրկվենք//(գո­նե չմրսե­լու չափ)//թե­կուզ մեկ ժա­մից//կամ մեկ դար հե­տո//գո­նե մեկ ան­գամ//կտա՞ս իմ ա­նու­նը…//կտա՞ս իմ ա­նու­նը ինձ…//կամ թե չես տա,//գո­նե տուր ու­րի­շին,//բայց մի պա­հիր քեզ…//մեկ կիտ­րո­նի թթվութ­յամբ//դեռ սի­րում եմ աչ­քերդ,//ու բա­նաս­տեղ­ծութ­յունս//ո­չինչ չի փո­խում իմ մեջ…
Նա­րե­կի ապ­րում­նե­րին ներ­դաշ­նակ­ված տո­ղե­րի ըն­թաց­քը ձգում է այն աշ­խարհ, որ­տեղ ե­րի­տա­սար­դը ստեղ­ծում է այն­պի­սի պատ­կեր­ներ, ո­րոնց հետևում ես մտադ­րութ­յուն­նե­րին բախ­ման սպա­սու­մով: Գու­ցե ա­կա­մա­յից դժվար բան եմ ա­սում, բայց երբ ծա­նո­թա­նում ես բա­նաս­տեղ­ծութ­յան ամ­բող­ջա­կան կա­ռույ­ցին, հա­վաք ու ան­խամ­րե­լի տրա­մադ­րութ­յա­նը, պարզ է դառ­նում, որ մարդն ան­տար­բեր չի անց­նում այս աշ­խար­հի կող­քով, և­ աչ­քե­րը չէ միայն, որ տես­նում են ի­րա­կա­նութ­յուն: Հո­գին լա­վա­գույնս է ներ­կա­յաց­նում այ­սօր­վա պատ­կե­րը:
Ե­րի­տա­սարդ հե­ղի­նա­կը, կար­ծես, ի­րա­կա­նութ­յան հետ «լե­զու» գտնե­լու ճա­նա­պար­հին է: Այս պատ­կե­րը հա­ճախ տար­բեր ձևե­րով է դրսևոր­վում, ու միշտ չէ, որ հե­ղի­նա­կը կա­րո­ղա­նում է պա­հել տո­ղի ինք­նու­րույն հստա­կութ­յու­նը: Դժ­վար է կյան­քի ներ­քին շարժ­մանն ու շնչա­ռութ­յա­նը միշտ հետ­ևե­լը…
երբ քո մա­սին պատ­մե­ցին,//ու­շա­դիր լսում էի//իսկ երբ պատ­մե­ցին քեզ//քնե­ցի…//քեզ վրի­պել են իմ բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ,//իսկ ես սո­վո­րա­բար//թող­նում եմ դրանք էն­պես,//ինչ­պես կան…//դու նման ես հա­ցիս,//որ թա­թա­խել եմ ա­ղի մեջ,//ու դի­մա­վո­րել մե­նա­կութ­յանս…//ի վեր­ջո//ես փո­րում եմ ինձ,//գտնե­լու հա­մար քեզ,//ին­չո՞ւ են քեզ իմ մեջ թա­ղել,//ին­չո՞ւ իմ մեջ մե­ռար…
Հե­ղի­նա­կը փոր­ձում է նո­րա­րա­րութ­յան ճա­նա­պար­հը հար­թել՝ հիմ­նա­կան շեշ­տը դնե­լով բա­նա­ս­տեղ­ծութ­յան շարժ­ման վրա, դրա հա­մար էլ նրա յու­րա­քանչ­յուր, թե­կուզ շատ ժա­մա­նակ սի­րո եր­ևույ­թի նույ­նա­կերպ կրկնութ­յու­նը տպա­վոր­վում է՝ հարց ա­ռա­ջաց­նե­լով, թե ին­չո՞ւ սե­րը այս­կերպ է ազ­դում մարդ­կա­յին հո­գե­բա­նութ­յան վրա: Եվ պարզ է, որ հե­ղի­նա­կը ինք­նար­տա­հայտ­ման այս տար­բե­րակն է ընտ­րել, ո­րը խոս­տո­վա­նութ­յան հա­մա­տեքս­տում կա­րե­լի է տե­ղա­վո­րել, ո­րով­հետև նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում ստեպ-ստեպ եր­ևում են հե­տաքր­քիր բա­ցա­հայ­տում­ներ՝ անց­յալ ու ներ­կա ժա­մա­նակ­նե­րի խտաց­ման արդ­յուն­քում նոր՝ կոս­մոս­յան ժա­մա­նա­կի ստեղ­ծե­լով և լու­սա­վո­րե­լով այդ ու­ղին:
Ա­վար­տե­լով Նա­րե­կի բա­նաս­տեղ­ծա­կան շարժ­ման մա­սին դի­տար­կում­ներս՝ ստորև ներ­կա­յաց­նում եմ ընդգր­կուն հա­մա­պատ­կեր՝ ե­րի­տա­սար­դի սի­րա­յին բազ­մա­զա­նութ­յու­նը ներ­կա­յաց­նող լա­վա­գույն ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից մե­կը:
ես բաց թողն­ված հե­ռա­խո­սա­զանգ եմ,//չհասց­րիր ինձ վերց­նել,//միև­նույն ժա­մա­նակ վերց­րիր ինձ­նից…//իմ հու­սա­հա­տութ­յունն ան­ցավ//քո գծած զեբ­րա­նե­րով,//քո լու­սա­ցույ­ցը դար­ձավ//երկ­րիս ե­ռա­գույ­նը…//բայց ա­րի ու տես,//սե­րերն, ինչ­պես և նա­խա­գահ­նե­րը,//նախ­կին չեն լի­նում…//լի­նում են պա­տա­հած։//ու ի՞նչ կու­զե­նամ ա­սել քեզ,//չգի­տեեմ…//գու­ցե այն,//որ//ի վեր­ջո//մե­նա­կութ­յունդ//մե­նա­կութ­յանս հետ//մնում է մե­նակ…

­Վի լո. Մար­դու և­ աշ­խար­հի շվա­քը ժա­մա­նա­կից ներ­սու­դուրս


Բա­նաս­տեղ­ծա­կան նոր մո­տե­ցում­ներ ենք տես­նում ե­րի­տա­սարդ հե­ղի­նակ Վի լո­յի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում: Ն­կա­տել եմ, որ նա ա­մեն ին­չում ճշմար­տութ­յունն է ո­րո­նում, ո­րը շատ կար­ևոր նա­խա­պայ­ման է պոե­զիա­յի հա­մար: Վի լո­յի պոե­զիան թե­մա­տիկ լայն ընդգր­կում ու­նի և չի սահ­մա­նա­փակ­վում սի­րա­յին ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով: Հա­ճախ թվում է, թե այդ նույն սե­րը ե­րի­տա­սար­դին տա­նում է փի­լի­սո­փա­յութ­յան ճա­նա­պար­հով, և բա­ռը հա­մա­կերպ­վում է այդ փի­լի­սո­փա­յութ­յա­նը:
Ա­մե­նա­վեր­ջին քայ­լե­րը //սկսվում են հետ­քայ­լից//իսկ քա­նի դեռ դրանք չեն վեր­ջա­ցել դու ա­ռաջ ես գնում////պար­զա­պես ու­ղե­ծիրն է փոխ­վել//իսկ մա­ռա­խուղն էլ չկա//ո­չինչ//ո­չինչ չկա//մե­նակ ստվե­րիդ շշուկն է դառ­նում//ըն­կերդ,//կո­ղա­կիցդ,//պաշտ­պանդ։//Ու ես հա­վա­տում եմ ինձ,//ու ես դառ­նում եմ ես,//ու ոչ ոք չկա։////ամ­պե­րը սկսում են սո­վո­րել գո­յութ­յանդ՝//ստիպ­ված//իսկ ստվերդ կոր­չում է//մա­ռա­խու­ղի մեջ//հետ­քայ­լի դեպ­քում //ստվերդ վա­զում է ա­ռաջ։
Գո­յի մա­սին մեր ժա­մա­նա­կա­կից ե­րի­տա­սար­դա­կան պոե­զիա­յում հան­դի­պում ենք բազ­մա­թիվ ի­մաս­տա­սի­րա­կան խտա­ցում­ներ: Բայց գո­յի նա­խա­հիմքն ու մի­ջա­վայ­րը պոե­զիա­յում ստեղ­ծե­լը դժվար է: Ն­րա մոտ մա­սամբ հա­ջող­վում է սի­րա­յին ազ­դակ­նե­րի օգ­նութ­յամբ: Այս­տեղ մի կար­ևոր շեշ­տադ­րում կու­զեմ ա­նել: Տո­ղը ա­զատ թռչնակ պետք է լի­նի, ոչ թե բան­տարկ­ված սե­փա­կա­նութ­յուն: Սա խո­սում է սահ­մա­նա­փա­կում­նե­րի մա­սին, ո­րը նաև շնչա­հեղձ է ա­նում այն, ինչ ու­զում ես մա­տու­ցել: Եվ այս­տեղ գո­յի բա­ցա­հայտ ա­զա­տութ­յան մա­սին խոսք գնալ չի կա­րող:
իսկ դու ճա­նա­պար­հին թող­նում ես ա­մե­նա­թան­կե­րը//Ըն­տա­նիք,//ըն­կեր­ներ,//ըն­կեր­ներ,//ըն­կեր­ներ։////ճիշտ ճա­նա­պար­հը//էդ ան­դուր մայ­թե­րից մարդ­կանց հա­վա­քելն է,//ու ճիշտ ճա­նա­պար­հը հետ գնալն է,//գնալ//ու վերց­նել բո­լո­րին//ու պատ­ռել բո­լոր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը//նրանց մա­սին,//նրանց մա­սին,//նրանց մա­սին…
Վի լո­յի պոե­զիան պատ է, ո­րը կան­վա­նեի «կյան­քի պատ»: Նա նոր եր­ևա­կա­յա­կան խա­ղով է հան­դես գա­լիս: Ի­րա­կա­նութ­յան եր­ևա­կա­յութ­յամբ պա­տը ներ­կում է սի­րո և հա­մա­կերպ­վա­ծութ­յան գույ­նե­րով՝ կեն­սա­կա­նութ­յամբ լցնե­լով տո­ղի տա­րա­ծութ­յու­նը:
Դի­տար­կենք մեկ այլ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն, ո­րը ցա­վի ամ­փոփ ու մտած­ված պատ­կեր է, հատ­կա­պես մեր երկ­րի քա­ղա­քա­ցու հա­մար:
ա­մեն բա­նի վեր­ջում//կտրվում է արծ­վի թևե­րը//և ձա­գե­րը չեն թռչում,//և ծվ­վում են ա­վե­լի ու­ժեղ։//Ա­սում են՝//մորս թևե­րը արծ­վա­կան են//իսկ ձա­գուկ­ներ չկան//իսկ մայրս գնաց պա­տե­րազմ//իսկ նրան ստի­պե­ցին։
Շատ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մտա­պատ­կե­րում, կար­ծես, ար­մա­տա­վոր­ված է լա­ցու­կո­ծով սրտաճմ­լիկ բա­ռե­րի շքերթ կազ­մա­կեր­պե­լու սո­վո­րութ­յու­նը, բայց ո՛չ, պոե­զիան ցա­վի մա­սին խո­սե­լու լե­զու ու­նի, ո­րը պետք է լի­նի կոփ­ված ու հա­կա­դար­ձող:
Երբ մայր-հայ­րե­նի­քի ի­մաս­տա­սի­րութ­յու­նը դառ­նում է պոե­զիա­յի նա­խա­հիմք, այն ամ­բող­ջա­նում է ոչ պար­տադր­ված ի­րա­կան մո­տիվ­նե­րով և ձգ­վում է նոր սահ­մա­նագ­ծե­րով՝ գա­ղա­փա­րա­կան նոր շեր­տեր ձևա­վո­րե­լուն պատ­րաստ:
մայրս կուլ տվեց պա­տե­րազ­մը//նա չմե­ռավ//պար­զա­պես  կտրե­ցին մա­զե­րը՝//մորս մա­զե­րը։//կնե­րես,//կնե­րես //մա՛մ//կես­տող,//մեկ բառ//կնե­րես//մա՛մ //հայ­րե­նիք։//Ագ­ռավ­նե­րը հա­նե­ցին //մորս աչ­քե­րը//ու ձա­գերն ըն­կան ա­վե­լի ա­րագ,//ու ծվա­ցին,//ու ծվա­ցին//սատ­կե­ցին (մե­ռան)//ու սո­վո­րե­ցին թռչել…
Կեն­սա­կա­նո­րեն ա­վե­լի կար­ևոր եր­ևույթ­նե­րը երևե­լի են դառ­նում բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ: Եվ ան­գամ մի փոք­րիկ ակն­թար­թը պետք է հիմ­նա­վոր ու տա­րո­ղու­նակ լի­նի, ոչ թե պար­զա­պես բա­ռա­շար­քա­յին սո­վո­րութ­յան հա­մա­ձայն: Այս դեպ­քում Վի լոն կա­րո­ղա­ցել է իր մտա­ծա­ծը հասց­նել թղթին այն­պես, որ ժա­մա­նա­կի մեջ չան­հե­տա­նա իր ստեղ­ծած տո­ղը, և­ այն հա­գեց­րել է ի­րա­կան պատ­կեր­նե­րով:
Շատ կար­ևոր մի հան­գա­մանք կա. պոե­զիան պետք է ու­նե­նա հի­շո­ղութ­յուն, և կար­ծես մեկ-մեկ թվում է, որ Վի լո­յի ո­րոշ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի սկզբնա­մասն ու ա­վար­տը միշտ չէ, որ կա­րո­ղա­նում են կա­յուն պա­հել այդ հի­շո­ղութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, ե­րի­տա­սարդ հե­ղի­նա­կը կա­րո­ղա­նում է ստեղ­ծա­գոր­ծել նո­րո­վի և կ­յան­քին դի­տել այլ տե­սանկ­յու­նից:

Եր­կար. ճա­նա­պար­հոր­դութ­յուն ներ­կա­յում


Եր­կա­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը ո­րոշ ե­րի­տա­սարդ շրջա­նակ­նե­րում մեծ սեր են վա­յե­լում: Սա ես կա­պում եմ առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ՝ կեն­ցա­ղա­յին, զգա­ցա­կան, հա­սա­րա­կա­կան վար­վե­ցո­ղութ­յան: Իր ձևի մեջ ինք­նա­տիպ է Եր­կա­րի պոե­զիան, ո­րը, սա­կայն, բա­զում հար­ցա­կան­ներ է պա­րու­նա­կում: Սա ստեղ­ծա­գոր­ծա­կան բաց­թո­ղո՞ւմ է, թե՞ ըն­թեր­ցո­ղի թե­րըն­կա­լում՝ դժվար կլի­նի միան­գա­մից պնդել:
Եր­կա­րը բնա­վո­րութ­յուն է ձևա­վո­րում իր պոե­զիա­յում՝ հետ ու ա­ռաջ ա­նե­լով ժա­մա­նա­կը, զգաց­մուն­քը, պատ­մութ­յու­նը: Սա նաև եր­ևույ­թը ժա­մա­նա­կին որ­սա­լու և ճիշտ ներ­կա­յաց­նե­լու հետ է առնչ­վում: Միայն այդ դեպ­քում են եր­ևե­լի դառ­նում կրքե­րը, մտած­մունք­ներն ու վերջ­նարդ­յուն­քը՝ որ­տե­ղից ուր է հաս­նում:
մի սեր կա,//որ միշտ գա­լիս է՝//երբ տեսքդ ան­տա­նե­լի է, //երբ ոչ մարդ­կութ­յանն ես //պի­տա­նի, ոչ բնութ­յա­նը, //գա­լիս է՝ //երբ փո­ղո­ցում //հար­ևան կա­նայք//կամ մատ­նե­րի բաց­ված­քով //թա­ղում են բոյդ//ու գե­տի­նը մտցնում քեզ, //չի­մա­նա­լով, //որ ար­դեն գետ­նի տակ ես,//էդ սե­րը գա­լիս է՝ //երբ բո­լոր//խա­ղե­րը խա­ղա­ցել ես,//երբ բո­լոր խա­ղե­րը //խա­ղա­ցել են քեզ, ////մի սեր կա, //որ միշտ գա­լիս է,//էդ սե­րը՝ //սո­վո­րութ­յան հա­մա­ձայն //ա­րագ է անց­նում, //բայց անց­նե­լուց հե­տո //հստակ ի­մա­նում ես, //թե ինչ հրա­շա­լի էր//հրա­շա­լի լի­նե­լը:
Եր­կա­րին հա­տուկ է այս­կերպ կա­ռուց­ված պոե­զիան՝ իբրև ա­ռօ­րեա­կան մտո­րում: Եվ հա­ճախ այն չի հիաց­նում, ինչ­քան էլ պնդվի, որ դա այդ­պես չէ: Ի­հար­կե, նոր հա­մա­տեքստ ո­րո­նե­լը դյու­րին չէ, և յու­րա­քանչ­յուր ստեղ­ծա­գոր­ծող ինքն է ո­րո­շում իր ա­սե­լի­քին ինչ­քան խո­րութ­յուն հա­ղոր­դի: Եր­կա­րի դեպ­քում ժա­մա­նա­կա­կից մար­դուն բնո­րոշ ինք­նա­դի­տար­կում­ներ են: Հե­ղի­նա­կը ոչ բո­լո­րի նման է նա­յում աշ­խար­հին, սի­րուն, սե­փա­կան երկ­րին, քա­ղա­քի փո­ղոց­նե­րին և­ այլ բա­զում եր­ևույթ­նե­րի, ա­ռար­կա­նե­րի, գոր­ծո­ղութ­յուն­նե­րի:
Նո­րութ­յուն ա­սած չեմ լի­նի, որ գրա­կա­նութ­յու­նը պետք է ար­տա­ցո­լի քո ժա­մա­նա­կը: Եվ հենց ժա­մա­նա­կի ճամ­փա­բա­ժա­նում Եր­կա­րի տո­ղը լույս է փնտրում՝ ա­նընդ­հատ հա­գեց­նե­լով կյան­քի ըն­դու­նե­լի և­ ա­նըն­դու­նե­լի եր­ևույթ­նե­րով:
մար­դը, //որ դնում է //մար­դու մեջ մարդ,//և մար­դը, //որ դուրս է հա­նում //մար­դու մի­ջից մար­դուն,////այս ա­մե­նը այլևս //ան­դառ­նա­լի բնա­վո­րութ­յուն է, //պար­զա­պես փնտրվում է գիրկ,//որ­տե­ղից նետ­վե­լիս //կհայտն­վենք նույն գրկի մեջ, մամ:
Ե­րի­տա­սարդ հե­ղի­նա­կի պոե­զիան նաև ար­ձա­գանք­նե­րով է հա­րուստ: Այն հա­ճախ մե­նա­կութ­յան հաղ­թա­հար­ման ու­ղի­ներ է ո­րո­նում և բարդ ու հա­կա­սա­կան վե­րա­բեր­մունք­նե­րի հա­մա­տեքս­տում եզ­րա­կա­ցութ­յուն­ներ ա­նում:
Մարդ­կա­յին գո­յութ­յու­նը խո­չըն­դոտ­նե­րի ճա­նա­պար­հին շատ է ընդ­դի­մա­նում, ո­րը, կար­ծես, ո­րոշ դեպ­քե­րում վնա­սում է: Հենց այդ վնաս­նե­րի մա­սին է նաև Եր­կա­րը բարձ­րա­ձայ­նում:
մեզ կծե­ցին՝ //ա­ռանց ար­տա­քին վեր­քե­րի, //մեզ կծե­ցին՝ //վար­կե­րը, //մո­ծակ­նե­րը, //գրքե­րը //(գրքե­րը 2 ան­գամ)//ու մենք սկսե­ցինք ա­ղո­թել ի­րար //մեր կար­դա­ցած //ա­մե­նա­կո­պիտ ա­ղոթք­նե­րով, //մի ժա­մա­նակ հար­մար էինք, //տեղ էինք, որ­տեղ //նստում ու հեն­վում էին, երբ լույս էր,//մեր լույ­սե­րը ան­ջա­տե­ցին//ոչ թե պարտ­քի,//այլ պարտ­քի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով, ////մեզ ցա­նել են որ­տեղ ա­սես,//ջրել ին­չով պա­տա­հի, //մեզ պատ­վաս­տել են //ու խա­բել,//որ լավ բերք ենք տա­լիս:
Են­թա­տեքս­տե­րը ժա­մա­նա­կին հա­ղոր­դել. սա է Եր­կա­րի պոե­զիա­յին բնո­րոշ գի­ծը, և հե­տաքր­քիրն այն է, որ այն գնա­լով ա­վե­լի է ընդ­լայն­վում՝ նոր տա­րածք­ներ մտնե­լով:

Հայ­դե­գեր­յան մի պնդում կա. «­Լե­զուն տուն է: Մար­դը բնակ­վում է լեզ­վի տնա­կում: Մ­տա­ծող­ներն ու բա­նաս­տեղծ­նե­րը այդ տան խնա­մա­կալ­ներն են…»: Պետք է ա­ռա­ջին տե­ղում լի­նի լե­զուն, քա­նի որ աղմ­կոտ աշ­խար­հի ու կյան­քի վայ­րի­վե­րում­նե­րում հաղ­թա­հա­րե­լու շատ բան կա, ան­գամ գրա­կա­նութ­յան օգ­նութ­յամբ:
Գ­րա­կա­նութ­յունն ուժ է, ո­րի պա­հան­ջը մեկն է՝ ան­կեղ­ծութ­յուն: Եվ անհ­րա­ժեշտ է այ­սու­հետ ա­մեն ինչ ստեղ­ծել ու փնտրել ան­կեղ­ծութ­յան մեջ, որ չսխալ­վենք ու գոր­ծենք ի շահ գրա­կա­նութ­յան: Գ­րա­կա­նութ­յան մեջ սխալ­վե­լը լավ պտուղ­ներ չի տա­լիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *