Տիգրան Գրիգորյան / Միլան Կունդերա. «Կեցության անտանելի թեթեւությունը ․․․»
Հետևելով Հասմիկի գրքի և գրականության մարտահրավերին․ ես կանդրադառնամ Կունդերայի նշանավոր վեպին, չխախտելով հեղինակի «անմեղության կանխավարկածը․․․»
#կարդաևկիսվիր
Հեղինակը – ազգությամբ չեխ, գրող, հրապարակախոս, էսսիստ և գրականության տեսաբան՝ Միլան Կունդերա։
Գրվել է – 1982 թ․
Թեման – Վեպն արծարծում է 20-րդ դարի երկրորդ կեսի Արևելյան Եվրոպայի պատմական իրողությունները՝ ԽՍՀՄ զորքերի մուտքը Չեխոսլովակիա, «Վարշավյան պակտի» ստորագրմանը հաջորդած աշխարհաքաղաքական իրադարձությունները և չեխ ժողովրդի արձագանքը այս զարգացումներին։ Լայնամասշտաբ վեպը ընդգրկում է անհատի և սոցիումի բարոյագիտական ողջ հակասությունն ու ողբերգությունը։ Տոտալիտար ռեժիմի հաստատումը Չեխիայում առաջացնում է հասարակության բուռն արձագանքը, որը Կունդերայի կողմից արտածվում է գործող կերպարների միջոցով։ Հեղինակը կիրառում է փայլուն հնարք, որի միջոցով մեկ անհատի կերպարը դառնում է պատմոթյանը նայելու ինքնահատուկ դիտանկյուն։ Սիրային դրաման, ինտիմ հարաբերությունների անկշռությունը զուգահեռ են քայլում հասարակական անկշռությանը և վրա է հասնում ամենասարսափելին՝
«Կեցության անտանելի թեթեւությունը ․․․»
Լեզուն – վեպը գրվել է ֆրանսերենով։Կունդերան խուսափում է ինտելեկտուալ ճնշումից, թեթև պարբերություններն ավելի ողբերգական երանգ են ստանում առանց լեզվական օրնամենտացիայի։ Գրողը խուսափում է զեղչել բովանդակությունը՝ ձևին։ Կերպարները խոսում են պարզ և առանց հիստերիայի։
Հատված – «․․․ ես զգացի նրա տառապանքն այն ժամանակ, երբ տեսա, որ երկու ոտքերին տարբեր կոշիկներ էր հագել ․․․»
«Օտար գիր» մատենաշար, Երևան, «Անտարես» հրատ․
Leave a Reply